Just another WordPress.com site

Archive for March, 2023

When everyone and the individual matter

Lusine Bush

The weekly Friday Concert determined by the educational calendar, which used to be called Media Friday, has its unique place among the author creative programs of the EduComplex. Years ago, it had a different purpose: a group of students, and teachers presented their achievements in the media world: new programs learned, materials created with these programs, educational packages, etc.

In the course of time, Media Friday was transformed, changed its image, and became a concert of the EduComplex, a weekly holiday. In accordance with the requirements of the educational calendar, the annual program of Friday Concerts is drawn up, and responsible persons are appointed. Those responsible for Friday Concerts are different: music or dance groups, groups of teachers and students, guest musicians, actors, etc. The calendar is compiled in such a way that every school in the educational complex becomes responsible for its organization at least twice a year. Here you are faced with the most difficult pedagogical problem: how to make all the students of the largest and, based on the age of the students, the most stubborn Middle School of the educational complex, participate in that concert?

There are 665 girls and boys aged 11 to 14 in middle school. 665 students who are different, unique, and original, with their own taste, their own interests, their own daily life, and it is difficult to draw their attention to one common idea, to unite them with one common behavior. To find ways to overcome that difficulty, we look for different approaches and use various pedagogical tricks and methods. Sometimes these approaches work, and sometimes they fail. We cannot impose and we do not want to impose, otherwise, it would be the biggest failure.

To solve the problem, we had long discussions with the organizers, music and dance teachers. It was necessary to find such a program and format that would make almost everyone participate with enthusiasm. The song list and dance list were not to be deviated too much from the program approaches and requirements, but the preferences and wishes of the students had to be taken into account as well.

And the way out was found. It was decided to organize the Friday Concert in the format of a large general education choir. It is clear that it was not an easy task, it is clear that the organization required effort and energy, but after two or three joint attempts it became clear that we were on the right track. The big choir format allows everyone to be fully involved, not to be constrained, not to be embarrassed.

And the inferiority complexes also vanish because when you see everyone singing, you join in too. You become everyone, everyone unites and sings and dances as one person.

We have been using this successful experience for two years. I must mention that the preparation stage is no less exciting and difficult than the concert itself. Deciding on clothes, deciding on places to stand in the Marble Hall, deciding on the list of songs. According to tradition, the list of songs includes Armenian ritual songs, Armenian pop songs, and songs in foreign languages.

The whole process of teaching singing becomes an educational activity. Foreign language teachers teach these songs in their classes, and students learn the words of the song, their meanings, and explanations. The content of Armenian songs is discussed in native language classes. In the repertoire of the general education choir, there are also joint oral readings of poems, which is also a result of educational activities. Dance songs and national dances are also included.

Rehearsing is an important stage in preparing for the Friday Concert. It requires a special effort because it is necessary that we should organize properly so that at the scheduled time all the students quickly gather in the Marble Hall, stand in their places, be quiet, disciplined, and involved in the process.

Thanks to the organizers and musicians, everything is organized quickly. Convenient hours and days for the rehearsals are determined. These hours and days are entered in the calendar, and the students are informed in advance. First, all 6th graders, then all 7th graders, then all 8th graders participate in the rehearsals. When everyone gets to know their places and positions, they know who will stand next to whom, and they know all the songs and reading materials by heart, it’s time for joint rehearsals. I must mention that enthusiasm is great and the result is already visible even during rehearsals. From the first sounds, everyone gets serious, involves in the process, and understands their importance.

Such organization of Friday Concerts gives the whole school the opportunity to participate. Even those students who, for various reasons, cannot participate in the performance on that day, are included in the rehearsals and learn the songs and dances together with everyone else. Preparing for the Friday Concert becomes a common idea, a common task.

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2023-ի մարտ ամսին

Մարտի 5-ին Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի 2022-2023 ուստարվա օրացույցի կազմումը

Մարտի 6-ին – Ավագ դպրոցի անգլերենի դասավանդող Անժելա Մովսիսյանի արհեստական բանականության վերաբերյալ նախագծի ամփոփում ներկայացումը

Մարտի 10-ին – Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում

Կարծում էի, որ այս մեթոդական մշակումը կհետաքրքրի բոլորին, քանի որ վերաբերում է մեր բոլորի աշխատանքին, բայց ոչ մի արձագանք չստացա:

Մարտի 15 – Անգլերենի մարտյան ֆլեշմոբ

3-րդ դասարան – Վարդուհի Մարգարյան

4-5-րդ դասարաններ – Հայկուհի Հովհաննիսյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Անահիտ Ամիրխանյան

Մարտի 14 – Ուսումնական նյութերի ստեղծմանը ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում

Մարտի 15 – Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք մարտի 15-ին

Մարտի 19-ին – Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ. Պաշտպանությունը մարտի 23-ին

Մարտի 21 – Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի հավաքները մանկավարժական ճամբարի ընթացքում՝ մարտի 27-31-ը

Մարտի 22-ին – Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը՝ մարտի 24-ին

Կրթահամալիրի լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի ցուցումով յուրաքանչյուր ամսվա վերջին լաբորատորիայի հաշվետվության մեջ նշվելու են նաև օտար լեզու դասավանդողների մշակում-հաղորդումները իրականացրած նախագծերի մասին՝

Իրինա Ապոյան «SEB Talks նախագծի մասին»

Անժելա Մովսիսյան «Արհեստական բանականության դրական և բացասական կողմերը»

Անահիտ Ամիրխանյան «Խաչբառի խառնաշփոթ» նախագծի մասին

Նունե Այդինյան – ԱՄՆ-ի մասին՝ համառոտ

Անահիտ Մելքոնյան – Գարնանային Տավուշ. եռօրյա ուսճամփորդություն

Աննա Գանջալյան – «Անգլերենի լրացուցիչ կրթության ծրագիր», մարտ ամսվա նախագծերի ամփոփում

Հասմիկ Սարիբեկյան – Ձոն կնոջը

Վարդուհի Մարգարյան – Ձոն Կնոջը

Այլ դասավանդողների մշակում-հաղորդումները կներկայացվեն առաջիկա օրերին:

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը՝ մարտի 24-ին

Թեմա «How is gender discrimination portrayed in your life? – Ինչպե՞ս է գենդերային խտրականությունը դրսևորվել քո կյանքում

  • Պաշտպանող՝ Նանե Ժամհարյան, 10-րդ դասարան 
  • Ղեկավար՝ Անժելա Մովսիսյան
  • գրախոսող՝ Յուրա Գանջալյան 

Աշխատանքի բովանդակությունը

Ներածություն
Գենդերային խտրականության պատմությունը
Գենդերային խտրականության դրսևորումը
Գենդերային խտրականությունը տղամարդկանց նկատմամբ
Գենդերային խտրականությունը՝

մշակույթում
լեզվի մեջ
կրթության մեջ
լրատվամիջոցներում
արվեստում
գովազդի մեջ
«Այսինքն՝ գենդերային խտրականությունը իրո՞ք դեռ խնդիր է մեր օրերում»:
Ամփոփում

Ներածություն

Ներածության մեջ Նանեն աշխատել է բավականին մանրամասն նկարագրել հասարակական կյանքի այն բոլոր ոլորտները, որտեղ դրսևորվում է գենդերային խտրականությունը՝ ընտանեկան կյանքում, աշխատավայրում, մեդիայում, գովազդներում, արվեստում, սպասարկման ոլորտում, բանակում և այլուր:

Գենդերային խտրականության պատմությունը

Աշխատանքում նշվում է, որ գենդերային խտրականությունը պատմականորեն միշտ էլ ուղղված է եղել կանանց դեմ: ԱՄՆ-ում կանայք չեն դիտվել որպես անձնավորություն իրենց իրավունքներով մինչև 1875 թվականը: Հետաքրքիր փաստ է գրվել այստեղ առ այն, որ Նոր Զելանդիան աշխարհում առաջին երկիրն է եղել, որ կանաց ընտրելու իրավունք է շնորհել 1893 թվականին:

Գենդերային խտրականության դրսևորումները տարբեր ոլորտներում

Հետաքրքիր է, որ Նանեն իր աշխատանքում նշում է անդրադարձել է նաև տղամարդկանց հանդեպ խտրականությանը: Օրինակ՝ երբ աշխատանքի ընդունման հայտարարություն են տալիս՝ պահանջելով միայն սիրունատես աղջիկների: Մարմնական պատիժներն էլ սովորաբար կիրառվում են տղաների նկատմամբ: Երբ ամուսնական զույգը բաժանվում է, միայն 10% դեպքերում են երեխայի խնամակալությունը հանձնում հորը: Այստեղ վիճելի հարց է, թե արդյոք սա տղամարդկանց իրավունքների ոտնահարում է:

Հետազոտական աշխատանքում բերվված են գենդերային խտրականության օրինակներ տարբեր ոլորտներից: Դրանք այնպիսի օրինակներ են, որ բոլորը գիտեն և այս գրախոսության մեջ էլ չեմ կարող որևէ սխալ միտք նշել: Ամեն ինչ ճիշտ է նկարագրված և անառարկելի:

Եզրակացության մեջ Նանեն նշում է Եվրոխորհրդի առաջարկությունները, որոնք կարող են օգնել պայքարելու գենդերային խտրականության դեմ:

Այստեղ ուզում եմ նշել մի դիտարկման մասին, որն ընդհանուր է շատ հետազոտական աշխատանքների համար: Երբ հասարակական կյանքում առկա երևույթի մասին է խոսքը, լավ կլինի, որ հետազոտող սովորողը մի քիչ էլ անդրադառնա Հայկական իրականությանը: Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում: Այս կարևոր հարցադրումը շատ աշխատանքներում է անտեսվում: Բերելով օրինակներ միայն արտասահմանյան իրականությունից, որը շատ հաճախ խորթ է մեր համար, ամբողջական չի բնութագրվում երևույթը:

Թեմա՝ How is gender discrimination portrayed in different types of media Ինչպե՞ս է գենդերային խտրականությունը դրսևորվում մեդիայում

  • Պաշտպանող՝ Զառա Բաբայան 11-րդ դասարան 
  • Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան
  • գրախոսող՝ Յուրա գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է պահանջներին՝ տիտղոսաթերթը, ներածությունը, հիմնական մասը իր ենթավերնագրերով, եզրակացությունը և աղբյուրները:

Ներածությունը

Ներածության մեջ Զառա Բաբայանը նշում է, որ գենդերային խտրականության են ենթարկվում և՚ կանայք, և՚ որոշ դեպքերում էլ՝ տղամարդիկ: Քանի որ թեման մեդիայում հանդիպող գենդերային խտրականությունն է, հետազոտողը խնդիր է դնում ուսումնասիրել, թե ինչպես է այդ երևույթը դրսևորվում համացանցում, լրագրերում, ամսագրերում, գովազդներում, կինոարտադրության մեջ: Նշվում է, որ չնայած շատ զարգացած երկրներում կանայք արդեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն, այնուամենայնիվ, գովազդներում, ֆիլմերում հաճախ կնոջը ներկայացնում են որպես գեղեցիկ իր, այլ ոչ թե անձնավորություն իր անհատականությամբ: Նույնիսկ քաղաքականության մեջ ներգրավված կանանց մասին խոսելիս մեդիայում հաճախ շեշտադրում են անում նրանց հագուստի գույնին ու ոճին, այլ ոչ թե նրանց քաղաքական դիրքորոշումներին: Ճիշտ նկատառում է արել Զառան: Ես էլ իմ կողմից կարող եմ մի օրինակ բերել այդ երևույթի մասին: Լրագրողների հետ մի հանդիպման ժամանակ ինչ-որ մի լրագրող հարցրեց Անգելա Մերկելին, թե ինչու է նա գրեթե միշտ նույն գույնի նույն զգեստը հագնում: Անգելա Մերկելը պատասխանեց, որ ինքը Գերմանիայի կանցլերն է, այլ ոչ թե նորաձևության մոդել:

Հիմնական մասի ենթավերնագրերը

Գլուխ առաջին. Տարիների ընթացքում փոխվե՞լ է գենդերային խտրականության չափը և տեսակը:
Գլուխ երկրորդ։ Կանանց իրավունքները
Գլուխ երրորդ. հայացք խնդրի պատմությանը
Գլուխ չորրորդ. Լուսավորության դարաշրջան
Գլուխ հինգերորդ. – Ինչպե՞ս է պատկերված գենդերային խտրականությունը կինոարտադրության մեջ:
Գլուխ վեցերորդ. Ինչպե՞ս է պատկերված գենդերային խտրականությունը երաժշտական ոլորտում:
Գլուխ յոթերորդ. Ինչպե՞ս է գենդերային խտրականությունը դրսևորվում խաղերի ոլորտում
Եզրակացություն. «Ինչպե՞ս դադարեցնել գենդերային խտրականությունը»:

Տարիների ընթացքում փոխվե՞լ է գենդերային խտրականության չափը և տեսակը

Աշխատանքում նշված է, որ շատ երկրներում տարիների ընթացքում հսկայական առաջընթաց է տեղի ունեցել այս հարցում: Այնուամենայնիվ այդ առաջընթացը տարբերվում է երկրից երկիր: Շատ երկրներում են կանայք ձեռք բերել ընտրելու և ընտրվելու իրավունք: 1990-ական թվականներին 10 երկրների առաջին դեմքերը կանայք էին, այդուհանդերձ, աշխարհի 100 երկրների օրենսդիր մարմիններում չկար ոչ մի կին: Նույնիսկ այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին է ԱՄՆ-ը, բարձրագույն կառավարման մարմիններում կին պաշտոնյաները կազմում էին միայն 8%-ը:

Նշված է, որ կանանց իրավունքների մեծ առաջընթաց է այն, որ աշխարհի կանայք ձեռք են բերել իրենց վերարտադրողականությունը վերահսկելու իրավունք: Այստեղ ուզում եմ մի հարց ուղղել Զառա բաբայանին: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում այս հարցի վերաբերյալ:

Գլուխ երկրորդ։ Կանանց իրավունքները

Առաջին գլխում արծարծված նույն հարցերն ու մտքերն են, որոնք կարելի էր ներկայացնել մեկ վերնագրի տակ:

Երրորդ և չորրորդ գլուխներում ներկայացվում են գենդերային խտրականության պատմությանը վերաբերող հարցեր՝ նախքան լուսավորության դարաշրջանը և մեծ պայքարի սկիզբը լուսավորության դարաշրջանում:

Հարց. Իսկ հայաստանում ե՞րբ են առաջին անգամ սկսել մտածել կանանց իրավունքների մասին: Լավ կլինի, որ Զառան շարունակի իր ուսումնասիրությունը և գտնի այս հարցի պատասխանը:

Կարծում եմ, որ գենդերային խտրականության պատմությանը վերաբերող այս գլուխները ավելի լավ կլիներ արծարծվեին հետազոտական աշխատանքի սկզբում՝ առաջին և երկրորդ գլուխներում:

Գլուխ հինգերորդ. – Ինչպե՞ս է պատկերված գենդերային խտրականությունը կինոարտադրության մեջ:

Նշված է, որ վերջերս իրականացված հարցման՝ կինոարտադրության մեջ զբաղված կանանց 94%-ի նկատմամբ սեռական ոտնձգություն է կիրառվել: Ոչ մեկը չի պայքարում դրա դեմ, եթե այս ոլորտում հաջողություն է ակնկալում իր կարիերայում:

Մեկ այլ գենդերային խտրականության դրսևորում է նկատվում կինոսցենարների մեջ: Կանայք գրեթե միշտ մայրեր և տնային տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ՝ հետաքրքրություններ ունեցող խարիզմատիկ անհատներ են: Այնքան էլ լավ չէ, որ օրինակներ են բերվում ամերիկյան ֆիլմերից, որոնք մեզ համար անհայտ են: Կարելի էր չէ՞ բերել մեր հայկական «Հայրիկ» ֆիլմի օրինակը (սցենարի հեղ. Աղասի Այվազյան, բեմ. ռեժ. Հենրիկ Մալյան), որտեղ Վարդուհի Վարդերեսյանը պատկերված է միայն իր տան բարօրության մասին մտածող մայր ու տնային տնտեսուհի, իսկ Մհեր Մկրտչյանի պատկերած տան հայրը լայնախոհություն, առաքինություն, տան պատերից դուրս աշխարհի հետ բարեկամություն սերմանող մի անհատ:

Գենդերային խտրականությունը ամերիկյան Դիսնեյի մուլֆիլմերում. գրեթե բոլոր մուլտֆիլմերում մի ինչ-որ գեղեցկուհի անտանելի ծանր վիճակի մեջ է լինում (մոխրոտիկը, Ձյունաճերմակը և յոթ թզուկները, …) և հայտնվում է ուժեղ ու քաջ երիտասարդը, ով փրկում է այդ գեղեցկուհուն և ամուսնանում նրա հետ: Կինը միշտ թույլ է և չի կարող երջանիկ լինել միայնակ: Սա նույնպես խտրականության դրսևորում է: Կարելի էր չէ՞ այստեղ հակադրության համար բերել հայկական «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը՝ լավաշ թխող հայ կնոջ կերպարով:

Գլուխ վեցերորդ. Ինչպե՞ս է պատկերված գենդերային խտրականությունը երաժշտական ոլորտում:

Օրինակներ են բերվում ժամանակակից ամերիկյան երգիչների կատարումներից, որտեղ կան վիրավորական արտահայտություններ կանանց նկատմամբ: Միգուցե աշխարհը շատ է փոխվել: Ես ինքս բոլորովին ծանոթ չեմ այդ երգերին ու երգիչներին: Միայն կարող եմ ասել, որ հայկական երաժշտական արվեստում բոլոր ժամանակներում կինը միշտ էլ պաշտամունքի ու սիրո է արժանացել: Հիշենք, թեկուզ, Հայաստան մայրիկի երգը «Հին օրերի երգը» ֆիլմից, կամ էլ Ռուբեն Հախվերդյանի «Բարի լույս, տիկին Արուս»-ը. Իսկական հայկական գենդերային պաշտամունք:

Եզրակացություն

Զառա Բաբայանը առաջարկում է դպրոցներում ուսուցանել «գենդերային խտրականություն» ուսումնական առարկան, որի հիմնական նպատակը չի լինելու դստերը պաշտպանել սովորեցնելը և որդուն կրթելը: (Մի քիչ անհասկանալի էր Զառայի այս միտքը): Ե՚վ ախջիկները, և՚ տղաները, և՚ կանայք, և՚ տղամարդիկ ունենալու են նույն հավասար իրավունքները: Կանայք տղամարդկանց հետ հավասար պետք է ունենան առաջատարի և որոշում կայացնողի իրավունքները:

Գրախոսողի եզրակացությունը

Նորից եմ ուզում շեշտել, որ հասարակական կյանքի հետ կապված հետազոտական աշխատանքներ կատարելիս անպայմանորեն պետք է ուսումնասիրել նաև հայկական իրականությունը, այն իրականությունը, որի մեջ մենք ենք ապրում և աշխատել լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնց հետ մենք ենք առնչվում: Այդ դեպքում շատ ավելի արժեքավոր կլինեն սովորողների հետազոտական աշխատանքները:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար. մարտի 21-ին

I.

Անգլախոս երկրներում նախընտրում են խոսել բայական դարձվածքներով, խուսափելով համապատասխան իմաստն արտահայտող բայերից, որոնք ավելի շատ գործածում են գրավոր խոսքում: Օրինակ, «I decided …ես որոշեցի..» ասելու փոխարեն ասում են. «I made up my mind…», «I argued with him.-Ես վիճեցի նրա հետ»  ասելու փոխարեն ասում են. «I fell out with him»: Եկեք մի քանի բայական դարձվածք սովորենք այսօր: Ահա դրանք՝ run out of something – մի բան այլևս չունենալ, վերջացած լինի, be down and about – աղքատության (կարիքի) մեջ լինել, be out and about-ապաքինվել, լիովին բուժվել , cut down – կրճատել, փոքրացնել, call on somebody – այցելել մեկին, check in – գրանցվել հյուրանոցում, կամ գրանցել տոմսը օդանավակայանում, cross out – ջնջել, cut off – անջատել, կապը կտրել :

 Գործածեք նշված դարձվածքները համապատասխան նախադասություններում:

  1. The great poet was in poverty then.
  2. John has recovered from his illness at last.
  3. We have got no more salt.
  4. Please reduce the price, and I will buy these oranges.
  5. We rarely visit our relatives because of the pandemic.
  6. Our internet connection was disconnected yesterday.
  7. Before the flight we should register our tickets at the airport.
  8. I have checked your essay and removed the unnecessary articles.

II.

  1. Շատ է պատահում, երբ մարդիկ բացականչություններ են անում, օրինակ`wow, sheesh, oops, yuck, … Կարևոր է հասկանալ այդ բացականչությունների իմաստները, որպեսզի համապատասխան ձևով արձագանքեք: Կարո՞ղ եք ճիշտ կռահել հետևյալ բացականչությունների տեղերը. sh, yuck, oops, oh-la-la, br, yeah: (կարող եք բառարանից օգտվել կամ էլ՝ կռահեք զգալով)
  2. …., I made the same mistake again.
  3. …., the baby is sleeping.
  4. …., it’s terribly cold today.
  5. “Are you Armenian?” “…., I come from Yerevan.”
  6. …., don’t touch that worm.
  7. …., this is the best singer I have ever heard.
  8. ….., every day they show the same cartoon.
  9. ….., he has bought a new car.

III. Essay writing

When and what did you last do something first?

Առաջադրանքը կատարել են՝

Հայկ Խաչատրյանը – մարտի 24-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Մարիա Ազնաուրյանը – մարտի 28-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արինա Ազնաուրյան – մարտի 31-ին: Պատասխանել եմ ապրիլի 1-ին:

Արամ Հովհաննիսյան – ապրիլի 10-ին: Պատասխանել եմ նույւն օրը:

Գոհար Կարագյանը – մայիսի 7-ին: Պատասխանել եմ մայիսի 9-ին:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի հավաքները մանկավարժական ճամբարի ընթացքում՝ մարտի 27-31-ը

Հավաք մասնախմբով

Մարտի 27-ին, ժամը 13:00-ին, Ավագ դպրոցի 3-4 կաբինետ

Մայիսյան հավաքին ընդառաջ.

Ուսումնական ճամփորդությունների նախագծերի կոնկրետ մշակումներ. ներկայացնում են դասավանդողները

Իրինա Ապոյան, Անժելա Մովսիսյան, Անահիտ Ամիրխանյան, Սիլվա Հարությունյան, Անահիտ Մելքոնյան – Գարնանային Տավուշ. եռօրյա ուսճամփորդություն

Հավաք նախագծային խմբերով.

Մարտի 28-ին, ժամը 13:00

Սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. Ելքի նախագծեր

Մշակում, քննարկում. «9-րդ դասարանի սովորողների անգլերենի ավարտական քննության լրամշակված հեղինակային մոտեցումները. 9-րդ դասարանի ելքի ստուգատես» Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Նունե Այդինյան

Հավաք մասնախմբով

Մարտի 29-ին, ժամը 13:00, Ավագ դպրոցի 3-4 կաբինետ

1.Քննարկում. «Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները»

2.Մշակումներ Իրականացվող ուսումնական նախագծերի ձևակերպումները ըստ նոր պահանջների: Ներկայացնում են դասավանդողները

Հավաք նախագծային խմբերով

Մարտի 30-ին, ժամը 13:00

Քննարկում, մշակում. «Սովորող-սովորեցնող» նախագծերի համապատասխանությունը կարգին. ներկայացնում են դասավանդողները

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ. Պաշտպանությունը մարտի 23-ին

Թեմա՝ Leadership styles of the 21st century’s most influential businessmen or women21-րդ դարի ամենաազդեցիկ գործարար տղամարդկանց և կանանց առաջնորդական ոճերը

  • Պաշտպանող՝ Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  • Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան
  • Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Պահպանված է հետազոտական աշխատանք կառուցվածքը՝ տիտղոսաթերթ, բովանդակության ցանկը, ներածությունը, հիմնական մասը, եզրակացությունը և աղբյուրները:

Ներածական մասը

Ներածության մեջ Կարինե Միքայելյանը մի տրամաբանական և հռետորական հարց է տալիս. «Ո՞րն է բոլոր հաջողակ գործարար մարդկանց ընդհանուր բնորոշ գիծը, որը նրանց գործունեությունը արդյունավետ է դարձնում»: Հենց այս հարցի պատասխանն էլ Կարինեն աշխատում է տալ իր ողջ հետազոտական աշխատանքում: Կարծում եմ, որ լավ հարցադրում և հետազոտական աշխատանքի ճիշտ ուղղություն է:

Հիմնական մասը

Գլուխ առաջին. Ինքնակալ կամ ավտորիտար ղեկավարություն.
Գլուխ երկրորդ։ Դեմոկրատական ղեկավարություն.
Գլուխ երրորդ. Laissez-faire-ի ղեկավարություն. («չկառավարվող» ազատ ղեկավարություն)
Գլուխ չորրորդ. Փոխակերպվող առաջնորդություն.
Գլուխ հինգերորդ. Ազդեցությունը մարդկանց որոշակի խմբերի վրա
Գլուխ վեցերորդ. Ժողովրդագրություն մեծամասնության նախընտրության վերաբերյալ:

Կարինեն իր հետազոտական աշխատանքի բոլոր գլուխներում, որտեղ նկարագրվում են գործունեության ղեկավարման այս կամ այն ձևերը, հետևողականորեն ցույց է տալիս տվյալ ուղղության առավելությունները և թերությունները: Նկարագրվում է նաև, թե ինչպես են որոշ գործարարներ ժամանակի ընթացքում փոխել աշխատանքի նկատմամբ իրենց սկզբունքները: Օրինակ՝ Բիլ Գեյթսի և Սթիվ Ջոբսի անցած ուղում, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են նրանք սկզբնական ավտորիտար ղեկավարման ռեժիմից անցում կատարում դեպի փոխակերպման ռեժիմը: Ավտորիտար ղեկավարման ոճին միանգամայն հակոտնյա է դեմոկրատականը, որտեղ աշխատանքային բոլոր որոշումները կատարվում են թիմային քննարկումներից հետո: Կարինեն ցույց է տալիս նաև այս ուղղության թերի կողմը: Երրորդ գլխում նկարագրվում է Laissez-faire ֆրանսիական ծագումով ոճը, որը թարգմանաբար նշանակում է՝ «դու ազատ ես գործելու մեջ. գործիր այնպես, ինչպես գտնում ես, որ ճիշտ է»: Շատ լավ է Կարինեն բացատրում ղեկավարման այս ձևի գլխավոր թերությունը: Այս ձևը հաջողություն է ունենում, եթե թիմի բոլոր անդամները բարձր որակավորման արհեստավարժներ են, ինչը շատ հաճախ չի լինում իրական կյանքում:

Հետաքրքիր է Կարինեի շարադրանքի լեզուն: Տարիների իմ աշխատանքային փորձով ես անմիջապես կռահում եմ, թե արդյոք գրված տեքստը արտատպված է, թե՝ ինքնուրույն շարադրված: Առաջին դեպքում զգացվում է գրքային վերամբարձ ոճը, իսկ երկրորդում՝ ոչ այնքան էլ գրագետ գրված, բայց անկեղծ ու ընկերական ոճը: Կարինեի դեպքում ամեն ինչ այլ է: Շարադրանքը և գրագետ է, և ինքնուրույն շարադրված և անկեղծ, և մտերմիկ:

Եզրակացություն. Առաջնորդության ո՞ր ոճն է ամենաարդյունավետը:

Նույն գրագետ, տրամաբանական, համոզիչ և հասկանալի ոճով է գրված եզրակացությունը: Այստեղ տրված են գործի ղեկավարման բոլոր չորս կողմերը իրենց առավելություններով և թեթևակի, հպանցիկ ու խիստ չպարտադրող խորհուրդներով, թե ինչպես պետք է անել, որ այդ ուղղությունները հաջողություն ունենան:

Գերազանց է:

Արևիկ Արզումանյան

Թեմա «Psychology of human beingՄարդու հոգեբանությունը»  ղեկավար՝ Սիլվա Հարությունյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Կառուցվածքը

Առկա է տիտղոսաթերթը,

Բովանդակությունը՝ ըստ հետազոտական աշխատանքի գլուխների.

Ներածություն  

Ներածության մեջ կարևորվում է այս հետազոտական աշխատանքը, քանի որ այնպիսի հարցեր են քննարկվում և պարզաբանվում, որոնք կարող են հեշտացնել մարդկային փոխհարաբերությունները: Այստեղ ասվում է, որ մարդու հոգեբանությունը որոշվում է մարդու գենետիկայով, սոցիալական միջավայրով, որտեղ մարդը ապրում է և վերցնում է իրեն կերտող և կրթող վարքի օրինաչափությունները: Արևիկն այն կարծիքին է, որ ներկայումս մարդկանց մեջ շատ հակասություններ կան տարբեր կարծիքների պատճառով, ինչը մի խնդիր է, որը ինքը կցանկանար գոնե մի փոքր լուծել այս աշխատանքով։ Լավ է, որ սովորողն իր առջև այդպիաի խնդիր է դնում՝ օգնել մարդկանց կառուցել ճիշտ փոխհարաբերություններ ու ապրել՝ հարթելով հակասությունները:

Գլուխ առաջին

Մարդու հոգեբանական տիպը

Այստեղ պարզաբանվում է մարդու հոգեբանական տիպերի բացահայտումը ըստ Մայեր Բրիգի ցուցիչի:

Սկզբում տրվում են ինքնազարգացման նպատակները, որոնք հետապնդվում են.

• Թիմերի հետ աշխատանք

• Սթրեսային ռեակցիաների հասկանալը

• Կարիերայի զարգացումը

• Աշխատանքային հարաբերությունները

• Հաղորդակցման ոճը

• Կոնֆլիկտի լուծումը

• Առաջնորդության ոճը

• Փոփոխությունների կառավարումը

• Բազմազանության գնահատումը

• Թիմային և կազմակերպչական մշակույթի հաշվի առնելը

• Խնդիրների լուծումը

Արևիկը նշում է, որ մարդն ինքն է որոշում իր նպատակը և դրան հասնելու ձևերը՝ նախապատվություն տալով Մայեր Գրիգի այս կամ այն ցուցիչին:

Առաջին գլխի վերաբերյալ մի կարևոր դիտարկում ունեմ: Արևիկը խոստանում է, որ իր հետազոտական աշխատանքի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք ավելի լավ փոխհարաբերություններ ձևավորեն միմյանց հետ, սակայն տարբեր տիպերի մարդկանց մակերեսային բնութագրումներից հետո որևէ խորհուրդ չի տրվում, թե հատկապես ինչ հոգեբանական մոտեցումներ են պետք ցուցաբերել նրանց հետ փոխհարաբերություններում:

Օրինակ՝ հետազոտական աշխատանքը շատ կշահեր, եթե Արևիկը այսպիսի մոտեցում առաջարկեր էքստրավերտների և ինտրավերտների բնութագրումներից հետո.     

 Էքստրավերտների հետ լավ փոխհարաբերություն հաստատելու համար չի կարելի նրանց խորհուրդ տալ  կամ էլ թելադրել նրանց որևէ բան անել: Իսկ դրան հակառակ ինտրավերտներին կարելի է թեթևակի խորհուրդ տալ, որից հետո նա ինքնուրույն կխորհի և կգա ճիշտ եզրահանգման՝ ընդունելով կամ չընդունելով ձեր խորհուրդը:

In order to have a good relationship with extroverts, you can’t advise them or tell them to do anything. Whereas, introverts can be lightly recommended something, after which they will think independently and come to the proper conclusion, accepting or not accepting your advice.

 Գլուխ երկրորդ   

Մարդու վարքագիծը

Այս գլխում նույնպես նկարագրվում են վարքագծի չորս տեսակները, բայց որևէ հետազոտություն չի արված, թե ինչպես պետք է վարվել այդ վարքագծերով մարդկանց հետ: Օրինակ՝ ինչ՞ մոտեցում պետք է ցուցաբերել լավատեսի նկատմամբ և ինչ մոտեցում՝ հոռետեսի նկատմամբ: Ներածական մասում ասվել էր, որ հետազոտական աշխատանքի նպատակը հենց դա է լինելու: Այնուամենայնիվ, տեղեկատվությունը հետաքրքիր է:

Գլուխ երրորդ

Հոգեբանական խնդիրները և խանգարումները

Մանրամասն նկարագրվումեն խուճապային և անհանգստության խանգարումները,   ընկճախտները, չափազանց շատ և չափազանց քիչ սնունդ ընդունելու խանգարումները (երբ դեռահասները ուզում են նիհարել): Առանձնակի ուշադրության է հատկացված թերարժեքության զգացողությանը:

Լավ է, որ այս գլխում նկարագրված բոլոր դեպքերում Արևիկը խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի օգնությանը:

Գլուխ չորրորդ

Մարմնի լեզուն

Այստեղ բացատրվում է, թե ինչպես հասկանալ մարմնի լեզուն, երբ մարդը հետաքրքրված է, չի հետաքրքրված, վախեցած է, հարգանք է տածում, արհամարում է, անվստահություն է ցուցաբերում և այլն:

Գլուխ հինգերորդ

Էրիկ Բերնի հոգեբանական խաղերը

Նկարագրված են մարդու երեք հոգեվիճակները. երբ նա երեխա է, երբ մեծահասակ է, երբ ծնող է: Փաստորեն սրանք դերային խաղեր են, որոնցում մարդ ինքն իրեն դնում է և համապատասխան վարք դրսևորում: «Խենթություններ» է անում, երբ իրեն երեխայի դերում է պատկերացնում, քննադատում է ուրիշներին, երբ ծնող է, աշխատում է դիմացինի հետ հարգալից և հավասարը հավասարի հետ վարվել, երբ մեծահասակ է պատկերացնում ինքն իրեն: Վերջում խորհուրդ է տրվում կարդալ Էրիկ Բերնի գիրքը դերային խաղերի մասին:

Ընդհանուր առմամբ հետաքրքիր հետազոտական աշխատանք է:

Հայկ Ղազարյան

Թեմա «English Around the Globe – Անգլերենը ամբողջ աշխարում»

Ղեկավար` Անժելա Մովսիսյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Առկա է տիտղոսաթերթը

Ներածությունը

Ներածական մասում Հայկ ղազարյանը գրում է, որ անգլերենի տարբեր բարբառներ կան, որոնցով խոսում են տարբեր անգլիախոս երկրներում և իր գլխավոր նպատակն է պարզել, թե ինչ տարբերություններ կան դրանցում և արդյոք այդ տարբերությունները կախված են այդ երկրների մշակույթից, թե այլ բաներից: Այս առումով ինձ շատ հետաքրքրեց ներածությունը: Միթե՞ Հայկը կարողացել է ուսումնասիրել իռլանդական անգլերենը, ավստրալիական անգլերենը և այն անգլերենը, որը խոսվում է Նոր Զելանդիայում: Հետազոտական աշխատանքի լրիվ ընթերցումը ցույց տվեց, որ Հայկը բոլորովին էլ չի կարողացել հասնել իր նպատակին: Այն միայն անգլերենի բրիտանակլան և ամերիկյան ձևերի տարբերությունների մասին է: Շատ ավելի լավ կլիներ, եթե Հայկը իր հետազոտական աշխատանքի վերնագիրը գրեր այսպես «Բրիտանական և ամերիկյան անգլերենը»: Այդ դեպքում այն լիովին կհամապատասխաներ իր բովանդակությանը:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում երկու իրար կրկնող և գրեթե նույն բովանդակությամբ ենթավերնագրեր կան «Origin – Ծագումը» և «The History of the Language»: Կարծում եմ, որ մեկն էլ բավական էր:

Այս հետազոտական աշխատանքի թեման առնչվում է իմ մասնագիտությանը և այդ պատճառով էլ ինձ շատ սրտամոտ ու հոգեհարազատ է: Շնորհակալություն Հայկ Ղազարյանին:

Աշխատանքում սկզբում համեմատվում են բրիտանական և ամերիկյան անգլերենի ուղղագրությունը: Ուղղագրության 5 հիմնական տարբերություններից միայն երկու տարբերություն է նշվում, ինչը չափազանց քիչ է հետազոտական աշխատանքի համար: Պետք էր այդ 5 տարբերություններն էլ նշել: Ճիշտ է՝ հավելվածում կան այդ բառերը, բայց հետազոտական աշխատանքի հիմնական մասում պետք էր այդ ընդհանրությունը նշել:

Առաջարկում եմ, որ Հայկ Ղազարյանը իմ այս լրացումները ներառի իր հետազոտական աշխատանքում:

  1. Ամերիկյան անգլերենում բառավերջի չշեշտված վանկի «l» տառը չի կրկնապատկվում: Օրինակ՝ travel – traveling – traveler, բայց բրիտանական անգլերենում այն կրկնապատկվում է՝ traveller – travelling: Մեկ այլ օրինակ՝ US – label – labeled – labeling, Br. labelled- labelling In American English, the letter “l” in an unstressed syllable at the end of a word is not doubled. For example, travel – traveling – traveler, but in British English it doubles as traveller – travelling. Another example: US – label – labeled – labeling, Br. labelled- labelling.
  2. Որոշ բառեր ամերիկյան անգլերենում վերջանում են «-ter»-ով, իսկ բրիտանական անգլերենում՝ «-tre»-ով: Օրինակ՝ US theater, center – Br. theatre, centre: Some words end in “-ter” in American English and “-tre” in British English. For example: US theater, center – Br. theatre, centre.
  3. Ամերիկյան անգլերենում որոշ բառեր վերջանում են «og»-ով, իսկ բրիտանական անգլերենում՝ «ogue»-ով: Օրինակ՝ US catalog, dialog, analog, Br. catalogue, dialogue, analogue: Some words end in “og” in American English and “ogue” in British English. For example: US catalog, dialog, analog, Br. catalogue, dialogue, analogue.

Այլ առանձին բառերի ուղղագրական տարբերություններ

Ամերիկյան անգլերենում «defense» բառը նշանակում է և «պաշտպանություն» և «պաշտպանել», մինչդեռ բրիտանական անգլերենում «defense – պաշտպանել, defence – պաշտպանություն»

Ամերիկյան անգլերենում «instal», իսկ բրիտանականում՝ «install»:

«program» բառը բոլոր իմաստներով ճիշտ է ամերիկյան անգլերենում, իսկ բրիտանականում այն ճիշտ է միայն, եթե նկատի ունենք համակարգչային ծրագիր: Մնացած բոլոր ծրագրերը բրիտանականում այսպես է՝ «programme»:

Ավտոմեքենայի անվադողը ամերիկյան անգլերենում՝ «tire», իսկ բրիտանականում՝ «tyre»:

In American English, the word “defense” is both a noun “պաշտպանություն” and a verb “պաշտպանել”, while in British English “defense” is a verb, and “defence” is a noun.

“instal” in American English and “install” in British English.

The word “program” is correct in all senses in American English, but in British it is correct only if we mean a computer program. All other programs are “programme” in British.

A car tire is “tire” in American English and “tyre” in British English.

Բառապաշարի տարբերություններ

Michael Swan “Practical English Usage” գրքում նշված է մի ցուցակ, որտեղ կա 122 բառ:

Ավտոբենզինը ամերիկյան անգլերենում՝ «gasoline», իսկ բրիտանականում՝ «petrol»: Նույն տրամաբանությամբ էլ՝ US gas station, Br. petrol station

Բառապաշարի հավելվածում նշված է, որ «trousers – շալվար» գոյականը համապատասխանում է ամերիկյան «pants» բառին, բայց պետք էր նշել, որ այդ նույն «pants»-ը բրիտանական անգլերենում նշանակում է «կիսավարտիք, տրուսիկ»: Ամերիկյան իրականությունում շատ նորմալ կհնչի «Look, she is wearing white pants.» նախադասությունը, ինչը չափազանց անհարմար կլինի ասել Անգլիայում:

Michael Swan’s book “Practical English Usage” lists 122 such words.

“Ավտոբենզին” in American English is “gasoline” and “petrol” in British English. By the same logic, US gas station, Br. petrol station:

The vocabulary appendix states that the noun “trousers” corresponds to the American word “pants”, but it should have been noted that the same “pants” in British English mean “կիսավարտիք, տրուսիկ”. “Look, she is wearing white pants” will sound very normal in American reality. The same sentence would be extremely awkward to say in England.

Հաճախ գործածվող բառեր, որոնք չեն նշված Հայկ ղազարյանի բառապաշարի հավելվածում

USGB
alumnusgraduate – շրջանավարտ
anyplaceanywhere
baby-carriagepram – մանկասայլակ
barpub –
billfoldwallet – դրամապանակ
cookiebiscuit – թխվածքաբլիթ
cantin – թիթեղյա տարայով պահածո
dish-toweltea-towel
flashlighttorch – ջահ
freewaymotorway – մայրուղի
garbage can rubbish bin – աղբարկղ
garbage collectordustman – հավաքարար
mailpost
rest roompublic toilet
vacation holiday

Քերականական տարբերությունները նշելիս կան սխալներ

Սխալ է այս պարբերությունը. “Another difference is in the use of the subjunctive mood. In British English, the subjunctive is used more frequently than in American English. For example, a British speaker might say, “I suggest that he go to the doctor,” while an American speaker might say, “I suggest that he goes to the doctor.”

Սա է ճիշտը. «Both an American speaker and a British speaker should say “I suggest that he go to the doctor” An English speaker might also use the modal verb “should”. I suggest that he should go to the doctor. or “I suggest that he should see the doctor.”»

Մեկ այլ տեղ գրված է, որ բրիտանական անգլերենում «get» բայի անցյալ ժամանակը «got» է, իսկ ամերիկյան անգլերենում՝ «gotten»: Դա սխալ ձևակերպում է: Ե՚վ բրիտանական, և՚ ամերիկյան անգլերենում «get» բայի անցյալը «got» է: «gotten» ձևը Past Participle-ի ձևն է, այլ ոչ թե Simple Past ժամանակաձևինը: Բացատրության մեջ խոսվում է Simple Past ձևի մասին, բայց ամերիկյան ձևի նախադասության օրինակը Present Perfect ժամանակաձևով է: Այդ պատճառով էլ «gotten» ձևն է ճիշտը:

Սխալ են մեկնաբանված հավաքական գոյականների գործածության ձևերը: Ավելի ճիշտ՝ տրամագծորեն հակառակ մեկնաբանություն է տրված հետազոտական աշխատանքում, որը պետք է ուղղվի:

Ճիշտ մեկնաբանությունը սա է.

Collective nouns like family, team, government, committee, club, class, school, union, choir, orchestra, staff, jury, firm, FC Barcelona (the football team) are used with verbs in plural form (especially in British English) when we think of the group as people doing something. For instance: Our family are having tea now. Barcelona are playing very well today. The government have come to the final decision. But when we see the group as an impersonal unit without mentioning that it does anything, we use collective nouns with a verb in the singular form. Examples: Our family consists of five members. The government was formed last year.

In American English collective nouns are considered singular. For instance: The orchestra is playing Bolero by Maurice Ravel.

Լիլիթ Արևշատյան

Թեմա «Internet Slang and Abbreviation – Սլենգը և հապավումները համացանցային լեզվում»

Ղեկավար՝ Անժելա Մովսիսյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Արդիական թեմա է ընտրված: Անգլերեն սոցիալական հարթակներում հատկապես երիտասարդները շատ հաճախ են օգտագործում իրենց իսկ հորինած համացանցային սլենգը (ոչ պաշտոնական բառեր, արտահայտություններ, հապավումներ), որոնք ընդունված չեն ամենօրյա հաղորդակցական լեզվում և նույնիսկ ընդգրկված չեն բառարաններում: Այդ պատճառով էլ խնդիր է դարձել դրանց հասկանալը: Իր ներածականում Լիլիթ խոստովանում է, որ շատ է աշխատել այդ համացանցային սլենգը հասկանալու համար և գտնում է, որ նման հետազոտական աշխատանքը օգտակար կլինի նաև այլ սովորողների համար:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը ներառում է հետևյալ բովանդակային ուղղությունները՝ սլենգի և ժարգոնի տարբերությունները, հապավումները և նրանց տեսակները:

Կարծում եմ, որ հետազոտական աշխատանքը հետաքրքիր կլիներ, եթե տրված լինեին սլենդի և ժարգոնի օրինակներ: Միայն տեսական նկարագրությունները չեն կարող համարվել հետազոտական աշխատանք:

Հապավումների տարբեր տեսակների օրինակներ տրված են, բայց դրանք շատ քիչ են: Լավ կլիներ տալ հաճախ օգտագործվող հապավումների ավելի շատ օրինակներ:

Գոհացուցիչը միայն սոցցանցերում օգտագործվող ոչ մասնագիտական կամ էլ ոչ քաղաքական բառերի հապավումներն են, որի մասին գրված է ներածությունում: Տրված հապավումների ցանկը բավականին մեծ է և հենց այդ ցանկով է հետազոտական աշխատանքը հասնում իր նպատակին:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք մարտի 15-ին

Ժամը 15:15-ին, Ավագ դպրոցի 3-4 կաբինետ

Քննարկում «Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում»

Քննարկում «Ուսումնական նյութերի ստեղծմանը ներկայացվող պահանջները»

Ուսումնական նյութերի ստեղծմանը ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում

Ուսումնական նյութերի ստեղծման 4 հիմնական պահանջները

  • ուսումնական նյութը պետք է ուղղված լինի գիտելիքների և կարողությունների փոխանցմանը կամ բացահատմանը
  • ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար
  • ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիք է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ
  • ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Ուսումնական նյութերի ստեղծման պահանջները ըստ ուսումնական նյութերի տեսակների

Շարունակելի

Մեկնարկել է անգլերենի 2023-ի մարտյան ֆլեշմոբը

3-րդ դասարանՎարդուհի Մարգարյան

4-5-րդ դասարաններ – Հայկուհի Հովհաննիսյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Անահիտ Ամիրխանյան

Ստեղծագործական առաջադրանք անգլերենից Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

Dear students, here is a creative task after some grammar-oriented ones.

Express your opinion about the following statements and questions:

  1. What is your opinion about the standardized multiple-choice tests that are used at the university entrance examinations in Armenia?
  2. Schools should block sites like YouTube, Facebook, and Instagram on their computers.
  3. Does the status of being a vegetarian ensure a healthy lifestyle?
  4. The advantages and disadvantages of being engaged in social media activities.
  5. Would you like to have tattoos on your body? Justify your opinion.

Պատասխաններ

Արման Գևորգյան – մարտի 12-ին: Պատասխանել եմ 13-ին:

Հայկ Խաչատրյան – մարտի 13-ին: Պատասխանել եմ 14-ին:

Մարիա Ազնաուրյան – մարտի 14-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Ալիսա Ղասաբյանը- մարտի 17-ին: Պատասխանել եմ 21-ին:

Արամ հովհաննիսյանը – մարտի 19-ին: Պատասխանել եմ 21-ին:

Արինա Ազնաուրյանը – մարտի 20-ին: Պատասխանել եմ 21-ին

Անահիտ Հովհաննիսյանը մարտի 20-ին: Պատասխանել եմ 21-ին:

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները. մեթոդական մշակում

Ուսումնական նախագծի ձևակերպման և իրականացման քայլաշարը՝ ըստ ստորև ներկայացրած պահանջների.

Քայլ առաջին.

Նախագծի անվանումը

Նախագծի խնդրի ձևակերպումը

Ուսումնական նախագծի իրականացման առաջին քայլը իրական կյանքում հանդիպող մի խնդրի (հիմնահարցի) ձևակերպումն է, որի անհատական, խմբային, համագործակցային գործունեությամբ լուծումը նախագծի նպատակն է:

Նախագծի մասնակիցները

Ներկայացվում է անհատի, նախագծային խմբում ընդգրկված սովորողների անունները, դասարանը կամ դասարանները, նախագիծը համակարգողի անունը:

Նախագծի իրականացման ժամկետները

Կարճաժամկետ – նվազագույնը՝ 1 ամիս

Միջնաժամկետ –  նվազագույնը՝ 4 ամիս

Երկարաժամկետ – նվազագույնը՝ 1 ուսումնական տարի, կամ՝ անժամկետ

Նախագծի տեսակը 

  • գործնական աշխատանքների նախագիծ (օրինակ՝ պարտեզապուրակային աշխատանքների նախագծերը, շրջակա միջավայրին և բնապահպանությանը ուղղված նախագծերը, կրթական փոխանակումների նախագծերը, բնագիտական գիտափորձերով բնագիտական խնդիրների լուծման նախագծերը, ուսումնական ճամփորդությունների նախագծերը, հայերենի գոյականների պատկերազարդ «Ի՞նչ է սա» վերնագրով բառարանի ստեղծման նոր նախագծի առաջարկ, ՏՀՏ նոր հմտությունների յուրացման նախագծերը, «Գրաբար-արևելահայերեն-արևմտահայերեն» լեզվական կառուցվածքների և իրարից տարբերվող բառապաշարի դպրոցական բացատրական բառարանի ստեղծման նոր նախագծի առաջարկ և այլն)
  • տեղեկատվական նախագիծ (օրինակ՝ տարբեր ուսումնական առարկաների ուսումնական նյութերի ստեղծման նախագծերը, սովորող-սովորեցնող նախագծերը, գիտական նոր նվաճումների ուսումնասիրման և իրական կյանքում դրանց հնարավոր կիրառմանը վերաբերող նախագծերը. Օրինակ՝ ChatGPT արհեստական բանականության ծրագրով մի որևէ հետազոտական աշխատանք կատարելու գործնական տեղեկատվությանը վերաբերող նախագծեր)
  • ստեղծագործական նախագիծ (օրինակ՝ թարգմանչական նախագծերը, միևնույն երևույթի վերաբերյալ տարբեր բնագետ գիտնականների, քաղաքագետների կամ գրողների տեսակետների համեմատական վերլուծությունների նախագծերը, ազատ խոսքի իրարամերժ կարծիքներով քննարկումների կամ բանավեճերի նախագծերը)
  • Դերային նախագիծ (Օրինակ՝ թատերական ներկայացումներ, խաղարկային դատարան, օտար լեզվով ընտանեկան նախագծեր)
  • Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքը

Քայլ երկրորդ

Նախագծի իրականացման աշխատանքների պլանավորումը

Նախագծի հիմնական խնդրի (թեմայի) տրոհումը ենթաթեմաների (ենթախնդիրների) և աշխատանքի բաժանումը նախագիծն իրականացնող աշխատանքային խմբերի, առանձին մասնակիցների միջև.

Քայլ երրորդ

Պրպտում, տեղեկատվական նյութերի հավաքման և մշակման հետազոտական աշխատանք

Գործնական նախագծեր

  • Պարտեզապուրակային աշխատանքների նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են դպրոցի պարտեզում աճող ծառատեսակների և ծաղկային թփերի խնամքին, ինչպես նաև պարտեզի հողատեսակի հումուսի կազմավորմանը վերաբերող համացանցից վերցված տեղեկատվությունը: Նշվում են նաև ծառամերձ հողի փխրեցման, ծառերի ու խաղողի թփերի էտման ձևերը և ջրելու պարբերականությունը տարվա ժամանակաշրջաններում:  
  • Ուսումնական ճամփորդությունների նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են ուսճամփորդությունից առաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: Ուսումնասիրվում են տվյալ թանգարանի, տուն-թանգարանի, պատմական հուշարձանի, բնական հուշարձանի, տեսարժան վայրի մասին պատմող տեղեկատվությունը համացանցում: Եթե ուսճամփորդությունը քաղաքից դուրս է լինելու, քարտեզով նշվում են երթուղին և կանգառները: Եթե ուսճամփորդության համակարգողը օտար լեզու դասավանդող է, ապա բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվում են համապատասխան օտար լեզվով և հրապարակվում սովորողների ուսումնական բլոգներում:  

Տեղեկատվական նախագծեր    

Տեղեկատվական նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են նախագիծն իրականացնող աշխատանքային խմբերի, առանձին մասնակիցների կոնկրետ հետազոտական աշխատանքների ուղղությունները: Կատարած հետազոտական աշխատանքների արդյունքները սովորողները հրապարակում են իրենց ուսումնական բլոգներում:

Ստեղծագործական նախագծեր

  • Թարգմանչական նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են այն լեզվական դժվարությունները, որոնք սովորողները պետք է հաղթահարեն, ինչպես նաև առաջարկվում է թվայնացված առցանց բառարանների հղումները, որոնք սովորողները օգտագործելու են իրենց աշխատանքում:
  • Ազատ խոսքի իրարամերժ կարծիքներով քննարկումների կամ բանավեճերի նախագծերի ձևակերպման այս կետում առաջարկվում է նախագծի մասնակիցներին համացանցում ուսումնասիրել տվյալ թեմայի վերաբերյալ իրարամերժ կարծիքները և հրապարակել իրենց ուսումնասիրության արդյունքը ու սեփական կարծիքը ուսումնական բլոգներում:

Դերային նախագծեր

Դերային նախագծերի ձևակերպման այս կետում առաջարկվում է նախագծի մասնակիցներին գրել թատերական ներկայացման, խաղարկային դատարանի սցենարները և օտարալեզու ընտանեկան նախագծերի երկխոսությունները ուսումնական բլոգներում:

Ուսումնական նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են նաև այն դիքորոշումները, արժեքները, գիտելիքները, կարողությունները և հմտությունները, որոնք սովորողները ձևավորելու և ձեռք են բերելու նախագծերն իրականացնելու ընթացքում:     

Քայլ չորրորդ

Նախագծի վերջնական արդյունքի պատրաստում, որն իրենից ներկայացնում է նախագծի հիմնական խնդրի (հիմնահարցի) լուծումը

Գործնական աշխատանքների կատարման, տեղեկատվական, ստեղծագործական նախագծերի ձևակերպման այս կետում նշվում են Power Point, Sway, Canva, Prezi համակարգչային ծրագրերով պատրաստված ներկայացումների հղումները:

Դերային նախագծերի թատերական ներկայացումների և խաղարկային դատարանների տեսաձայնագրությունների հղումները, օտարալեզու ընտանեկան նախագծերի տեսաֆիլմերի հղումները:

Քայլ հինգերորդ

Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Հայտարարությունով նշվում է նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացման վայրը, օրը և ժամը: Հրավիրվում են սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, նախագծի խնդրի (հիմնախնդրի) ոլորտին առնչվող մասնագետներ:

Մեթոդական մշակման ընթացքում օգտագործված աղբյուրներ

Աշոտ Տիգրանյան. Նախագծային ուսուցում. Տեսություն և փորձ

Յուրա Գանջալյան. Նախագծային ուսուցում. այլոց փորձից

Յուրա Գանջալյան. Պրոֆ. Եվ.Ս. Պոլատի «Նախագծային մեթոդ» մշակումը կարդալուց հետո

Նունե Մովսիսյան. Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ

Artificial Intelligence: Its Positive and Negative Sides

I have always considered communicating with artificial intelligence and dealing with it to be far from me. Of course, I have heard that there is a computer program that can play chess even with grandmasters and beat them. Still, I could not imagine that students of our high school have been interacting with certain artificial intelligence programs for a long time. When Angela Movsisyan, an English teacher at our High School, invited me to her open class on “Artificial Intelligence”, I immediately agreed.

It’s always interesting to get solid information about something for the first time. Hayk Ghazaryan, a student in the 10th grade, conducted the lesson from beginning to end. His speech was so confident, so knowledgeable, and so serious that the first impression was that he was a guest expert on artificial intelligence.

Hayk presented the ChatGPT computer program, which can create a text on any topic. At first, I did not understand the meaning of that program. When Hayk started to tell about it, the students began asking him questions. After a few minutes, I realized that I myself and Silva Harutyunyan, who also had come to participate in the open class, were out of the game. What are they discussing? My question and request followed. “Haik, I am not at all familiar with that program, and your comments about the work of the program remain unclear to me. Please show a concrete example of how this program works with its artificial intelligence.” Hayk answered: “Say a word the explanation of which you would like to know”. I said. “Love”. Hayk wrote the word “Love” in the search window and after a second or two the artificial intelligence started working in front of our eyes. It was as if an invisible brain with English language thinking started dictating a lecture about love. The sentences appeared one after the other, logically connected and without repetition. It seemed endless.

So we accepted that the advantages of this computer program with artificial intelligence were obvious, but what are the disadvantages? It was here that Varazdat, a student of the same class, expressed his indignation violently. He had put up with it for about half an hour and hadn’t talked about the benefits of the program. He said that this artificial intelligence program makes the learners lazy because a learner can get his/her research paper, homework, and essays ready without having to work. Of course, I supported Varazdat’s point of view, but I told him during the interval that no matter how much we want, we cannot and it is useless to fight against progress.

After that unusual and extremely interesting open English class, some questions arose in my mind, the answers to which I do not know. Why is man working to create artificial intelligence? Why would a person of his own free will create a machine that would think for him and think without emotions and feelings?

Արհեստական բանականություն. դրական և բացասական կողմերը

Անգլերենի բաց դաս Ավագ դպրոցի ընթերցասրահում մարտի 3-ին, առաջին դասաժամին:

Արհեստական բանականության հետ շփվելը, նրա հետ գործ ունենալը միշտ էլ ինձնից շատ հեռու եմ համարել: Իհարկե լսել էի, որ համակարգչային ծրագիր կա, որը կարող է շախմատ խաղալ նույնիսկ գրոսմայստերների հետ և հաղթել նրանց, բայց պատկերացնել չէի կարող, որ արհեստական բանականության որոշակի ծրագրերի հետ մեր Ավագ դպպրոցի սովորողներն արդեն տևական ժամանակ է, ինչ շփվում են՝ աշխատում դրանցով և երբ Ավագ դպրոցում անգլերեն դասավանդող Անժելա Մովսիսյանը հրավիրեց ինձ իր բաց դասին՝ «Artificial Intelligence – Արհեստական բանականություն» թեմայով, ես անմիջապես համաձայնվեցի: Միշտ էլ հետաքրքիր է մի որևէ բանի մասին առաջին անգամ հիմնավոր տեղեկություն ստանալը: Դասը սկզբից մինչև վերջ վարեց 10-րդ դասարանի սովորող Հայկ Ղազարյանը: Նրա խոսքը այնքան ինքնավստահ էր, այնքան բանիմաց, այնքան լուրջ, որ առաջին տպավորությունն այն էր, որ մեր առջև արհեստական բանականության մի հրավիրյալ փորձագետ էր: Հայկը ներկայացնում էր ChatGPT համակարգչային ծրագիրը, որը կարող է ցանկացած թեմայով տեքստ ստեղծել: Սկզբում ես չէի հասկացել այդ ծրագրի իմաստը, և Հայկն էլ նոր էր սկսել պատմել դրա մասին, երբ սովորողները սկսեցին հարցեր տալ իրեն: Մի քանի րոպե հետո հասկացա, որ ես ու Սիլվա Հարությունյանը, որը նույնպես եկել էր մասնակցելու բաց դասին, խաղից դուրս ենք մնացել: Այդ ի՞նչ են նրանք քննարկում: Այդ ժամանակ ես խնդրեցի Հայկի դասընկերներին հարցերը տալ վերջում՝ թույլատրելով, որ Հայկն ավարտի իր հիմնական ասելիքը: Հետևեց իմ հարց-խնդրանքը. «Հայկ, ես բոլորովին ծանոթ չեմ այդ ծրագրին, և ինձ համար անհասկանալի են մնում ծրագրի աշխատանքի մասին քո մեկնաբանությունները: Խնդրում եմ մի կոնկրետ օրինակով ցույց տուր, թե ինչպես է աշխատում այդ ծրագիրը իր արհեստական բանականությամբ»: Հայկը պատասխանեց. «Դուք մի բառ ասեք, որի բացատրությունը կցանկանայիք իմանալ»: Ես ասացի. «Love»: Հայկը գրեց «Love» բառը որոնման պատուհանում և մեկ-երկու վայրկյանից հետո մեր աչքերի առաջ սկսեց աշխատել արհեստական բանականությունը: Կարծես անգլերեն լեզվամտածողությամբ աներևույթ մի ուղեղ սկսեց թելադրել սիրո մասին մի դասախոսություն: Նախադասությունները հայտնվում էին մեկը մյուսի հետևից,  տրամաբանորեն շաղկապված ու առանց կրկնվելու: Դա անվերջ էր թվում: Ծրագիրն առայժմ անվճար է և կարելի է այն ներբեռնել համացանցից:

Այսպիսով մենք ընդունեցինք, որ ակներև են արհեստական բանականությամբ այդ համակարգչային ծրագրի առավելությունները, իսկ որո՞նք են թերությունները: Այստեղ էր, որ իր վրդովմունքը բուռն կերպով հայտնեց նույն դասարանի սովորող Վարազդատը: Նա մոտ կես ժամ համբերել էր և չէր ուզեցել խոսել ծրագրի առավելությունների մասին: Նա ասաց, որ այս արհեստական բանականությամբ ծրագիրը սովորողներին ծուլության է դրդում: Փաստորեն սովորողը կարող է իր հետազոտական աշխատանքը, տնային հանձնարարությունները, էսսեները պատրաստի ձևով ստանալ՝ առանց աշխատելու:

Ես իհարկե պաշտպանեցի Վարազդատի տեսակետը, բայց դասամիջոցին էլ ասացի նրան, որ որքան էլ ուզենանք չենք կարող և անօգուտ է պայքարել առաջընթացի դեմ:

Այդ անսովոր ու անչափ հետաքրքիր անգլերեն բաց դասից հետո իմ մտքում որոշ հարցեր առաջացան, որոնց պատասխանները չգիտեմ: Ինչու՞ է մարդը աշխատում ստեղծել իր նմանին՝ արհեստական բանականությամբ: Ինչու՞ է մարդը իր կամքով ստեղծում մի մեքենա, որը մտածելու է իր փոխարեն և մտածելու է առանց հույզերի ու զգացմունքների:                       

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի 2022-2023 ուստարվա օրացույցը

Սեպտեմբեր 2022

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Սեպտեմբերի 3-ին

ԿԳՄՍ նախարարության առաջարկած որպես երրորդ օտար լեզու 10-12-րդ դասարանների համար ադրբեջաներենի ծրագրի քննարկումը լաբորատորիայում

Սեպտեմբերի 7-ին

Նախարարության հաստատած 5-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը, որը պետք է փորձարկվի Տավուշի մարզում 2022-2023 ուստարվա ընթացքում, համեմատում եմ մեր հեղինակային ծրագրի հետ

Մեթոդական մշակումներ

Սեպտեմբերի 7-ին

Հետազոտական աշխատանքի բովանդակությանը վերաբերող ուղեցույց ավագ դպրոցի սովորողների համար

Սեպտեմբերի 10-ին

Հետազոտական աշխատանք գրելու ուղեցույց ուսուցիչների համար

Անգլերենի ֆլեշմոբ

Սեպտեմբերի 21-ին

Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Սեպտեմբերի 25

2022-2023 ուտարվա ընտրությամբ դասընթացների ծրագրերի կազմում

Հոկտեմբեր 2022

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության նոր նախագիծը ուսուցչի հերթական ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխուփյուններ անելու մասին նախագիծը: Դիտարկումներ և առաջարկություններ

Հոկտեմբերի 1-ին

Աշնանային 17-րդ ստեղծագործական հավաքի մեկնարկը Ավագ դպրոցի տեխնոլոգիապես նոր ցուցադրություններով

The start of the 17th autumn creative gathering at High School with technologically new presentations

Հոկտեմբերի 3-ին

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը աշնանային 17-րդ ստեղծագործական հավաքի ընթացքում. հոկտեմբերի 3-28

Հոկտեմբերի 10-ին

Օտար լեզու դասավանդողների հավաք.

Քննարկում ենք «Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման կարգով նախատեսված փաթեթի բովանդակությունը»

Անգլերենի ֆլեշմոբ

Հոկտեմբերի 19-ին

Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Օտար լեզու դասավանդողների մանկավարժական ճամբարը հոկտեմբերի 24-28-ը

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի մշակման աշխատանքներին

Հոկտեմբերի 20-ին՝ կրթահամալիրի լաբորատորիա եմ ներկայացրել տեղեկանք «Սովորողների անգլերենի ուսումնական առաջադիմության գնահատումը»:

Ե՞րբ կարող է օտար լեզու դասավանդող ուսուցիչը դիմել հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման համար: Օտար լեզու դասավանդողների կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ պարզաբանումներ, քննարկումներ

Նոյեմբեր 2022

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Նոյեմբերի 9-ին օտար լեզու դասավանդողների հավաքի ընթացքում քննարկվել է՝

Օտար լեզու դասավանդողների հավաքում քննարկեցինք ԿԳՄՍ նախարարության «Ուսուցչի ատեստավորման և վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը»

Մեթոդական մշակումներ

Նոյեմբերի 1-ին

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի սովորողների առաջադիմության գնահատումը

Նոյեմբերի 7-ին

Նոր ուսումնական նյութի հրապարակում Քոլեջի զբոսաշրջության կազմակերպման մասնագիտությունը սովորող 4-րդ կուրսի ուսանողների համար «Gagarin Project».

Նոյեմբերի 12-ին

 9-րդ դասարանի անգլերենի հեղինակային առարկայական ծրագրի անգլերեն թարգմանություն

Անգլերենի ֆլեշմոբ

Նոյեմբերի 16-ին

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Դեկտեմբեր 2022

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Դեկտեմբերի 21-ին

Քննարկում ենք՝
«Այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը»

Մեթոդական մշակումներ

«Օտար լեզու դասավանդելիս գործածե՞լ մայրենի լեզուն, թե՞ չգործածել, այս է խնդիրը» Հոդվածում ներկայացրել եմ այս իրարամերժ կարծիքներ հարուցող հարցի վերաբերյալ իմ հիմնավորված դիրքորոշումը, ինչպես նաև, հետազոտել եմ տարբեր երկրներում անգլերեն դասավանդողների փորձն ու տեսակետները: Հոդվածը հրապարակվել է նաև Դպիրում:

Դեկտեմբերի 14ին

Տեղի է ունեցել օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի հավաքը: Հավաքի ընթացքում քննարկվել է մեր գործունեությունը հունվարյան ստուգատեսների ընթացքում:

Անգլերենի ֆլեշմոբ

Դեկտեմբերի 21-ին

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Մանկավարժական ճամբար դեկտեմբերի 26-28

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի գործունեությունը ձմեռային մանկավարժական ճամբարի ընթացքում. դեկտեմբերի 26-28

Հունվար 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Հունվարի 8-ին

Քննարկում ենք ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նոր նախագիծը՝ «Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին»

Հունվարի 11-ին

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք

Մեթոդական մշակումներ

Հունվարի 16-ին

Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար (հոդվածը հրապարակվել է նաև Դպիրում)

Ուսումնական ճամփորդություններ 2023 թվականին (ուղեցույց օտար լեզու դասավանդողների համար)

Անգլերենի ֆլեշմոբ

Հունվարի 18-ին

Անգլերենի հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Հունվարի 23

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ

Փետրվար 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած դասավանդողների փաթեթների ուսումնասիրություն և կարծիքների ուղարկում մասնաժողովի ղեկավար Գևորգ Հակոբյանին. Աննա Գանջալյան, Իրինա Ապոյան, Անի Մրտեյան, Լիանա Հակոբյան, Թամար Ղահրամանյան

Մեթոդական մշակումներ

Փետրվարի 13-ին

Հետազոտական աշխատանք «Պրոֆ. Եվ. Ս. Պոլատի «Նախագծային մեթոդ» մշակումը կարդալուց հետո»

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

Փետրվարի 14-ին

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքների կազմում և անցկացում

Փետրվարի 15-ին

Մեր արխիվը. 1988 թվականի գարունը 

Փետրվարի 19-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ.

պաշտպանությունը փետրվարի 21-ին

Փետրվարի 22

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք

Մարտ 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

Մինչև մարտի 15-ը

Մինչև մարտի 15-ը

Ուսումնական նյութերի ստեղծմանը ներկայացվող պահանջների քննարկում և մշակում

Մինչև մարտի 27-ը

Ուսումնական ճամփորդությունների նախագծերի մշակում

Մինչև մարտի 30-ը

9-րդ դասարանցիների անգլերենի ավարտական քննության այլընտրանքային ձևի վերամշակում

Օտար լեզու դասավանդողների հավաք մարտի 15-ին

Անգլերենի մարտյան ֆլեշմոբ մարտի 15-ին

Մանկավարժական ճամբար մարտի 27-31

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի մշակման աշխատանքներին

Մինչև մարտի 20-ը

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման նոր կարգի մշակում

Ապրիլ 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

Օտար լեզու դասավանդողների ուսումնական ճամփորդությունների նոր նախագծերի մշակումներ կրթական տարբեր աստիճաններում սովորողների համար

Օտար լեզուներով ունկնդրելու դասարանական և տնային գործունեության ձևերը կրթական տարբեր աստիճաններում

Օտար լեզվով խոսելու կարողությունների զարգացման դասարանական ժամանակակից գործունեություններ կրթական տարբեր աստիճաններում

Մայիսյան հավաքին ընդառաջ.

Կլոր սեղան-քննարկում «Ուսումնական նախագծերին ներկայացվող նոր լրամշակված պահանջները»

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի մշակման աշխատանքներին

Մայիս 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

Գրելու կարողությունները զարգացնող դասարանական գործունեությունների ձևեր կրթական տարբեր աստիճաններում

Օտար լեզու դասավանդողների հավաք

Անգլերենի ֆլեշմոբ

Մայիսյան ստեղծագործական 18-րդ հավաք

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի մշակման աշխատանքներին

Հունիս 2023

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Մեթոդական մշակումներ

2023-2024 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերի վերամշակում ըստ «օտար լեզու» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների

Մասնակցություն հունիսյան ստուգատեսներին

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբ

Հունիսյան մանկավարժական ճամբար

Մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների ընթացքում կկատարվեն կոնկրետ հղումներով լրամշակումներ: