Just another WordPress.com site

Վերապատրաստումներ 2022

Պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառ

  1. Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ, 2 կրեդիտ, դասընթացի ծրագիրը
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվողներ՝

  1. Ռինա Շագինյան վրացերեն «Մխիթար Սեբաստացի» – Ավագ դպրոց r.shaginyan@mskh.am

Ռինա Շագինյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

2. Նունե Այդինյան  «Մխիթար Սեբաստացի» – Ավագ դպրոց nuneaydinyan@mskh.am

Նունե Այդինյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ

3. Անահիտ Մելքոնյան «Մխիթար Սեբաստացի» – Միջին դպրոց anahitmelqonyan@mskh.am

Անահիտ Մելքոնյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

4. Անի Մրտեյան «Մխիթար Սեբաստացի» – Արևելյան դպրոց-պարտեզ a.mrteyan@mskh.am

5. Աննա Գանջալյան, անգլերեն, «Մխիթար Սեբաստացի» – Հարավային դպրոց-պարտեզ a.ganjalyan@ganjalyanyura

Աննա Գանջալյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

6. Լուսինե Մխիթարյան, անգլերեն,  Սերո Խանզադյանի անվան 184 Ավագ դպրոց mkhitaryanlousine@gmail.com  

Լուսինե Մխիթարյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ

7. Նելլի Ադամյան ֆրանսերեն  Սերո Խանզադյանի անվան 184 Ավագ դպրոց  nelli_adamyan_84@mail.ru  

Նելլի Ադամյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

8. Ռուզաննա Սարգսյան, իսպաներեն, «Մխիթար Սեբաստացի»- Ավագ դպրոց r.sargsyan@ganjalyanyura

Ռուզաննա Սարգսյանը պարտաճանաչ կերպով կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

9. Նելլի Մկրտչյան, անգլերեն,  Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Նելլի Մկրտչյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

10. Իրինա Ամիրյան – անգլերեն Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց irinaamiryan99@gmail.com  

Իրինա Ամիրյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

13. Արմինե Խաչատրյան ֆրանսերեն Երևանի Լ․Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց  khachatryanarmine34@gmail.com  

Արմինե Խաչատրյանը պարտաճանաչ կերպով հաճախել է առկա պարապմունքներին և կատարել է բոլոր գործնական աշխատանքները. տրվում է 2 կրեդիտ:

Հաշվառման մատյան

Վերապատրաստող՝ Յուրա Գանջալյան E-mail y,ganjalyan@mskh.am

Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3

Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ մինչև հոկտեմբերի 25

Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 28-ին

Աշխատակարգը ըստ դասընթացի ծրագրի

Թեմա 1․ Հոկտեմբերի 3, ժամը 14:30-17:30, վայրը՝ Ավագ դպրոց 2/4 կաբինետ

Օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները

Հատկացվող ժամաքանակը – 1 ժամ

Բովանդակությունը. Օտար լեզուների ուսուցման նպատակը և խնդիրները, որոնք սահմանված են հանրակրթության պետական չափորոշիչում և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Օգտվելով «Հանրակրթության պետական չափորոշիչ» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ» փաստաթղթերից գրել և բլոգում հրապարակել օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները կրթական երեք աստիճաններում:

Թեմա 2.

Խմբային աշխատանքի իրականացումը օտար լեզվի ուսուցման ընթացքում

Հատկացվող ժամաքանակը՝ 3 ժամ

Բովանդակությունը. Լեզվական խաղեր, համագործակցային նախագծեր, ընտանեկան նախագծեր բանավեճեր,

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կարդալ նշված հոդվածները, դիտել տեսադասը, դիտարկումները հրապարակել բլոգում: Կազմակերպել և իրականացնել մեկ լեզվական խաղ կամ իրավիճակային դերախաղ: 

Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր – Յուրա Գանջալյան

Բանավեճը՝ որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում – Սիլվա Հարությունյան

Համագործակցային կրթություն Իրինա Ապոյան

Տեսադաս «When the School Topic Becomes a Family Project» Աննա Գանջալյան

Թեմա 3. հոկտեմբերի 5-ին և 6-ին, 14:30-17:30, վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը օտար լեզվի դասերին

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը. Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք) օտար լեզվի ուսուցումը ուսումնական նախագծերով:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ«Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը» և նախագծի կառուցվածքը  հրապարակել  բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.

Ուսումնասիրել նշված ուսումնական նախագծերը ըստ տեսակների՝ կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

Կազմել օտար լեզվի ուսումնական նախագիծ

Թեմա 4. Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը. Միջառարկայական նախագծեր, ինտեգրված դասերի կազմակերպում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Ուսումնասիրել նշված միջառարկայական նախագծերը, բանավեճերը, քննարկումները. դիտարկումները հրապարակել բլոգում:

Անգլերեն և այլ օտար լեզուներ

Բազմալեզու սեբաստացիներ,

Անգլերեն և հասարակագիտություն

Բանավեճեր «Personal Boundaries»

Նախագծեր – Migration Problem

Քննարկումներ (հեռավար) – Are exact sciences more important than humanities?

Անգլերեն և հոգեբանություն

Discussions with Cam

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կազմել միջառարկայական նախագիծ, տալ վիճահարույց թեմաներով բանավեճերի և քննարկումների վերնագրեր: Կազմակերպել մեկ բանավեճ կամ քննարկում սովորողների հետ այն դպրոցում, որտեղ աշխատում է վերապատրաստվողը:

Թեմա 5 հոկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Օտար լեզվով ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ: Բլոգային ուսուցման առավելությունը օտար լեզվի ուսուցման գործընթացում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ «ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում», մեթոդական մշակումը, հրապարակել այն բլոգում և գրել սեփական դիտարկումները քննարկվող հարցի մասին:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2  

Կարդալ «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում:

Թեմա 6 հոկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը.

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակություն. Մշակույթ, արժեքներ, վերաբերմունք, նորմեր/կանոններ, նախասիրություններ և հետաքրքրություններ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «մշակույթ» բաժինը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ Յուրա Գանջալյանի «Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված  հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներ» մեթոդական մշակումը: Կազմել մի որևէ ուսումնական նյութի, թեմայի, նախագծի իրականացման թեմատիկ պլանը նմանատիպ մեթոդական մշակմամբ:

Թեմա 7 հոկտեմբերի 14-ին և 17-ին Ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Միտք, տրամաբանական կապեր, վերլուծություն, առաջընթաց ապահովող ուսումնական նյութեր, առաջադրանքներ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «Քննական և ստեղծարար միտք» բաժինը և հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.

Ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և մտածողությունը զարգացնող առաջադրանքներ և նախագծեր. Կարդալ «Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցներում» մեթոդական մշակումը: Ստեղծել 3 ուսումնական նյութ:

Թեմա 8. հոկտեմբերի 18-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը.

Ներքին և արտաքին գնահատում, միավորային և ձևավորող գնահատում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:

Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Գործնական աշխատանք 2

Կարդալ և գրախոսել Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը:

Թեմա 9 հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները օտար լեզվի ուսուցման համատեքստում:

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը.

Հեղինակայինը օտար լեզուների ուսուցման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսուցման 4 հիմնական բաղադրիչներում, բլոգային և նախագծային ուսուցում, օտար լեզուների ուսուցման հաղորդակցական մոտեցումը, հեռավար ուսուցման կազմակերպումը, անգլերենի առարկայական ֆլեշմոբները, լեզվակիր երկրի մասնագետի մասնակցությունը ուսպարապմունքներին, դպրոցական կայք.

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ նշված հոդվածները՝ Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան

«Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում» հեղինակ՝ Յուրա Գանջալյան: Հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կարդալ, ուսումնասիրել Յուրա Գանջալյանի «Անգլերենի առարկայական ֆլեշմոբի առաջադրանքները» հոդվածը:

Ուսումնասիրել անգլերենի առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների մի քանի օրինակ, կազմել մեկ առարկայական ֆլեշմոբի առաջադրանք:

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Թեմա 1

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Հատկացվող ժամերի քանակը՝ 4

Բովանդակություն.

Հետազոտական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի սովորողի օտար լեզվի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքը պետք է հիմնված լինի վերապատրաստվող ուսուցչի աշխատանքային փորձի, սեփական դիտարկումների, գործընկերների, ինչպես նաև՝ այլոց փորձի ուսումնասիրությունների վրա:  

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ հետատազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույցը:

Թեմա

Առաջարկվող թեմաներ

Հատկացվող ժամաքանակը՝ 1 ժամ

Բովանդակություն.

·         Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում

·         Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի փորձառություն

·         Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

·         Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց

·         Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

·         Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

·         Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Իմ խորհրդատվությամբ հետազոտական աշխատանք են կատարել հետևյալ վերապատրաստվողները՝

Լուսինե Այվազյան տրվում է 3 կրեդիտ

Լաուրա Հակոբյան տրվում է 3 կրեդիտ

Ժաննա Հակոբյան տրվում է 3 կրեդիտ

Էլինա Սիմոնյան տրվում է 3 կրեդիտ

Ռուզաննա Սարգսյան տրվում է 3 կրեդիտ

Նելլի Ադամյան տրվում է 3 կրեդիտ

Անի Մրտեյան տրվում է 3 կրեդիտ

Աննա Գանջալյան տրվում է 3 կրեդիտ

Վիկտորյա Հովսեփյան տրվում է 3 կրեդիտ

Անահիտ Մանվելյան տրվում է 3 կրեդիտ

Նունե Այդինյան տրվում է 3 կրեդիտ