Just another WordPress.com site

Archive for June, 2021

Անգլերենի առցանց պարապմունք դասավանդողների հետ հուլիսի 1-ին

Մասնակիցներ՝ Լիանա Հակոբյան, Աննա Հարությունյան, Նունե Սմբատյան, Տաթև Ավետիսյան, Քրիստինե Սահակյանց, Նելլի Գեղամյան, Գայանե Թերզյան,

as + ածական + as -այնքան որքան.

Այս կառուցվածքով համեմատվում են միանման հատկանիշ ունեցող գոյականները:

Yerevan is as beautiful as Tbilisi. Երևանն այնքան գեղեցիկ է, որքան Թբիլիսին:

Echmiatsin is as far from Yerevan as Ashtarak. Էջմիածինն այնքան հեռու է Երևանից, որքան Աշտարակը:

not so +ածական + as – ոչ այնքան, որքան

Gyumri is not so large as Yerevan.  Գյումրին այնքան մեծ չէ, որքան Երևանը:

There are not so many old buildings in Yerevan as there are in Gyumri. Երևանում այնքան շատ հին շենքեր չկան, որքան Գյումրիում:

twice as big as – երկու անգամ ավելի մեծ, քան. three times (five times, ten times) as big as  – երեք անգամ (հինգ անգամ, տաս անգամ) ավելի մեծ, քան ….

Moscow is about ten times as big as Yerevan. Մոսկվան մոտ տաս անգամ ավելի մեծ է, քան Երևանը:

There was three times as much snow in Tsaghkadzor last year as there is this year. Անցյալ տարի Ծաղկաձորում երեք անգամ ավելի շատ ձյուն կար, քան այս տարի:

the + ածականի համեմատական աստիճան + the + ածականի համեմատական աստիճան

որքան … այնքան 

The sooner the better. Որքան շուտ, այնքան լավ:

The more books you read the more things you will learn: Որքան շատ գրքեր կարդաս, այնքան շատ բան կսովորես:

get + ածական – ածականին բայական իմաստ է տալիս:

black – սև —–  get black – սևանալ

short – կարճ —– get short — կարճանալ, get shorter – ավելի կարճանալ

Առաջադրանք.

I. Translate into English

  1. Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:
  2. Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:
  3. Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:
  4. Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:
  5. Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:
  6. Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:
  7.  Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում

որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում

Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,

Ինչու՞ սովորել:

8. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:

9. Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:

Հայերենի «ասել» բառը անգլերենում երկու ձևով է արտահայտվում՝ «tell» և «say» բառերով: Անցյալի ձևերը՝ tell – told, say – said

Expressions with the word “tell” and “say”.

say  a word – բառ ասել

say a sentence – նախադասություն ասել

tell somebody something – մեկին մի բան ասել

tell the truth – ճշմարտությունն ասել

tell a lie – սուտ ասել

tell a secret – գաղտնիք ասել

tell somebody off – ինչ-որ մեկին հանդիմանել

tell the difference between – մեկը մյուսից զանազանել, տարբերությունն ասել

tell a joke – անեկդոտ պատմել

Translate these sentences into English.

  1.  Ընկերս մի զվարճալի անեկդոտ պատմեց ինձ երեկ, բայց հիմա չեմ հիշում այն:
  2. Նա ասաց ինձ, որ շատ հոգնած է: Նա ասաց, որ շատ հոգնած է:
  3. Նա այդ նախադասությունը հպարտ ձայնով ասաց:
  4. Երբ փոքր երեխա էի, մի օր ես սուտ ասացի իմ ծնողներին և նրանք բարկացան ինձ վրա:
  5. Նա ասում է, որ 5 օտար լեզու գիտի, բայց չեմ կարծում, որ նա ճշմարտությունն է ասում:
  6.   Կարո՞ղ ես տարբերել հնդկական փիղը աֆրիկականից: Ես չեմ կարողանում տարբերել ամերիկական ակցենտը բրիտանականից:
  7.  Ես քեզ մի գաղտնիք եմ ասում: Խոստանու՞մ ես, որ ոչ մեկին չես ասի:

Անգլերենի ակումբի գործունեությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Անգլերենի ակումբը գործում է 2020-ի հունիսից: Ակումբի գործունեության հիմնական նպատակն է նպաստել կրթահամալիրում աշխատող դասավանդողների ինքնակրթությանը ու մասնագիտական զարգացմանը հետևյալ ուղղություններով․

  • Անգլերենի պարապմունքներ անգլերենի միջին մակարդակի իմացությամբ դասավանդողների հետ: Պարապմունքները նպատակաուղղված են անգլերենի օգտագործմանը՝ որպես գործիք մասնագիտական զարգացման համար.
  • անգլերենի պարապմունքներ անգլերեն չիմացող դասավանդողների, սկսնակների համար․ վերջնական նպատակը նույնն է՝ անգլերենի օգտագործումը որպես գործիք՝ մասնագիտական զարգացման համար.
  • այլոց փորձի ուսումնասիրման նպատակով անգլիալեզու մանկավարժական ամսագրերի հոդվածների ընթերձում, ինչի արդյունքում հոդված է հրապարակվում «Դպիր»-ում.
  • անգլերենի գրական ակումբի գործունեություն՝ կրթահամալիրում անգլերեն դասավանդողների հետ.
  • մասնագիտական որակների բարձրացմանը նպաստող առցանց զրույց-հանդիպումներ՝ կրթահամալիրում անգլերեն և այլ օտար լեզուներ  դասավանդողների հետ.
  • անգլերենի առարկայական ծրագրերի մշակում, լրամշակում
  • անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմում և անցկացում. 
  • կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում. 
  • «Դպիրի» անգլերեն էջի սպասարկում։

Ուսումնական 4-րդ շրջանում Անգլերենի ակումբի կատարած աշխատանքների ամփոփումը

Շարունակվել են կրթահամալիրի դասավանդողների հետ անգլերենի պարապմունքները՝ հունիսի 3-ին, 7-ին, 10-ին, 17-ին սկսնակների խումբ, 17-ին, 24-ին սկսնակների խումբ, 24-ին առցանց,

Մայիսի 31-ից-հունիսի 11-ը առաջին անգամ կազմակերպել եմ հեռավար ամառային ճամբար Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսումնառությամբ սովորողների համար ընդհանուր առմամբ 8 առցանց պարապմունք (4 ժամ Ավագ – 4 ժամ Միջին) Teams հարթակում:  Պարապմունքների ընթացքի մասին գրված է հեռավար ճամբարի աշխատակարգ-ժամանակացույցի հրապարակման մեջ:

Մասնակցություն մանկավարժական ամառային բաց ճամբարին

Կազմակերպվել են անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողների համար հավաք-սեմինարներ՝

Հունիսի 2-ին

Հունիսի 15-ին – Անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողների հավաք-սեմինար «Քերականական, լեզվական երևույթների ուսուցումը կրտսեր և միջին դպրոցներում» թեմայով ու իր մեթոդական մշակումով:

Հունիսի 17-ին – Անգլերեն դասավանդողների հանդիպման թեման է՝ «2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերի լրամշակման ընթացքը»

հունիսի 23-ին – Անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողների հավաք-սեմինար «Հայերենի չափավոր համադրումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում» թեմայով ու իր մեթոդական մշակումով:

Լրամշակվեցին անգլերենի առարկայական ծրագրերը 2021-2022 ուստարվա համար:

2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերը լրամշակել են՝

1-3-րդ և 4-5-րդ դասարաններ՝  Աննա Գանջալյան և Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ՝  Անահիտ Մելքոնյան և Տաթևիկ Ալեքսանյան

9-րդ Դասարան – Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան և Հերմինե Գևորգյան

10-11-12-րդ դասարաններ՝ Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան և Հերմինե Գևորգյան

Անգլերենի ակումբի կանխատեսվող անելիքները 2021-2022 ուստարում

1.Դասավանդողների հետ պայմանավորվել եմ, որ շարունակելու ենք մեր անգլերեն պարապմունքները ամռանը և գալիք ուսումնական տարում: Բոլորն էլ գիտակցում են, որ դա իրենց համար ինքնակրթության, մասնագիտական զարգացման կարևոր քայլ է:

2.Շարունակելու ենք անգլերենի գրական ակումբի աշխատանքները

3.Շարունակելու ենք անգլերեն դասավանդողների (իսկ մանկավարժական բաց ճամբարների ընթացքում նաև այլ օըտար լեզուներ դասավանդողների) հետ առցանց և առկա հավաք-սեմինարների կազմակերպումը:

4.Այս տարվա 4-րդ ուսումնական շրջանի փորձը ցույց տվեց, որ կարելի ու պահանջված է հեռավար ուսումնական ճամբարների կազմակերպումը հեռավար ուսումնառությամբ սովորողների հետ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-11-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը . 2021-2022 ուստարի

Լրամշակել են՝ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը, Հերմինե Գևորգյանը

Ծրագիրը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, անգլերենի առարկայական չափորոշիչների, ինչպես նաև՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի պահանջների վրա:  

Նպատակը

Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

  • Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանի վերջում՝  B1, 11-րդ դասարան B1B2(ընտրությամբ խումբ),12-րդ դասարան B1B2 (ընտրությամբ խումբ):
  • Ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողությունների խթանում,
  •  Ուսումնառության գործընթացի վերլուծում, ինքնակրթության մեթոդների ընտրություն և դրանց արդյունավետության գնահատում։
  • Վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, ինքնագնահատման կարողություն, ինքնաճանաչման ձգտում։
  • ՏՏ հմտությունների զարգացում և մեդիագրագիտություն: Կայքերի ճիշտ և անվնաս ընտրություն և դրանցից օգտվելու հմտություն։ Հեռավար կրթության հմտություն։
  • Վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն, նորի հանդեպ բաց և անկողմնակալ մոտեցում, կենսական խնդիրների լուծմանը ճանաչողական և ստեղծագործական մոտեցում:
  • Ազատ և ինքնուրույն որոշումներ կայացնելու , դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն։

Մանկավարժական մոտեցումներ

Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:

Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում, դրան սովորողը հասնում է որոնելով, կշռադատելով):

Սովորողներն իրենք են եզրահանգում անում, ինչպես նաև կարող են առաջարկել իրենց նախընտրած թեմաները, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ, որից հետո կազմակերպվում են քննարկումներ:

Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։

Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է հետևյալ համագործակցային և խմբային հետազոտական մեթոդով.

Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր /առկա կրթության համար/

թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Արդյունավետ միջավայր են ստեղծում նաև կամավոր-հրավիրյալ մասնագետների ներկայությունը, ինչպես նաև նրանց  հետ  իրականացվող նախագծերը (ճամփորդություններ, ստուգատեսների մասնակցություն,քննարկումներ  և այլն):

Մեդիա միջավայր /առկա և հեռավար կրթության համար/

Zoom, Messenger, Soundcloud,
Microsoft Teams, Viber

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV,

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Միջազգային կրթական ծրագրի առցանց մասնակցություն

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Օգտագործվող գրականություն

Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles,

New English File, Upper – intermediate, Advanced Student’s Book

New Headway, Intermediate Student’s Book,LIz and  John Soars

English Shtem-1,2,3, 2017-2018.

2019թ. լույս տեսած անգլերենի գրավոր քննության հարցաշարերի շտեմարաններ

“English Grammar in Use”, Raymond Murphy, Cambridge, third edition

“504 Absolutely Essential Words” Sixth Edition, Murray Bromberg

“Challenges” Student’s Book 4, Michael Harris

“New Inside Out”, Sue Kay & Vaughan Jones

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.englishtest.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

https://www.vocabulary.com/lists/1430452

https://www.examenglish.com/B2/b2_vocabulary.htm

https://www.examenglish.com/CEFR/cefr_grammar.htm

https://www.enchantedlearning.com/wordlist/astronomy.shtml

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի  կայքում http://books.mskh.am/

Հեղինակայինը ուսումնական աշխատանքի կազմակերպման մեջ

  • ուսումնական միջավայրը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը բլոգային նախագծային է, ինչը հնարավորություն է տալիս՝

  • Հանրակրթության փակ համակարգից անցում կատարել բաց համակարգի. Սովորողների անգլերենի լեզվական կառույցներին վերաբերող հանձնարարությունների կատարման հրապարակումները, նախագծային հետազոտական աշխատանքները հասանելի են դառնում դասընկերներին, ուսումնական այլ առարկաներ դասավանդողներին, ծնողներին, համայնքին և, ընդհանրապես, բաց են բոլորի համար, որտեղ առկա է ինտերնետ կապ:
  • Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին:
  • Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է դառնում:
  • Դպրոցական կայքը և ուսումնական նախագծերով բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
  • Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է դառնում:
  • Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար:

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացումըամենամսյա ֆլեշմոբներիմիջոցով:

Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք:

Ուսուցում ըստ նախասիրությունների ՝ ընտրությամբ դասընթացներ և անհատական ուսումնական պլաններ:

Կրթահամալիրի Ավագ դպրոցում պարբերաբար անգլերեն ուսումնական   պարապմունքներ են անցկացնում արտասահմանյան մասնագետները:

Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

 Թարգմանական գործունեություն

Ինտերնետից, անգլերեն էլեկտրոնային լրագրերից վերցված արդիական հոդվածներ թարգմանել, որոնք ունեն հասարակագիտական ուղղվածություն

Դիտել BBC լրատվական գործակալության հեռուստալուրերը և տալ կարճ տեղեկատվություն հայերենով

Թարգմանել տարբեր դեղերի, կենցաղային սարքերի գործածման մասին ցուցումները

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2021-2022 ուսումնական տարվա օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2021 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն քանդակագործության ամենամյա փառատոնին (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին

Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներ և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2020-2021 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցովhttp://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

10-րդ դասարան

(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Դասընթացը հաջողությամբ ավարտած 10-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`

  • Արտահայտել իրենց տեսակետը՝ անդրադառնալով այլոց  կարծիքների առավելություններին ու թերություններին և կատարելով եզրահանգումներ
  • Առաջարկել գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ կոնֆլիկտների, լուծման նոր եղանակներ՝ հիմնավորելով իրենց մոտեցումը:
  • Հիմնավորել սեփական որոշումները՝ կանխատեսելով դրանց հավանական հետևանքները։
  • Դրսևորել միջաձնային կոնֆլիկտի/դրա լուծելիության գիտակցություն՝ խնդրին այլընտրանքային մոտեցումների կիրառման միջոցով:
  • Հետազոտել հասարակական հնչեղություն ունեցող որևէ հարցի/իրադարձության մասին մեդիա աղբյուրներից քաղված փաստերը և վերլուծությունները՝ ձևակերպելու սեփական դիրքորոշումը։

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300-1500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին կիսամյակ

  • Անհատ և ընկերություն, խառնվածք, հասարակություն
  • Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները
  • Մասնագիտությունների ընտրություն
  • Հաղորդակցություն
  • Ինտերնետ և բլոգ
  • Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ
  • Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ կիսամյակ

  • Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ
  • Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
  • Հայաստանի ներկան, անցյալը և ապագան
  • Արվեստ և մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ
  • Անգլերենը` որպես միջազգային լեզու
  • Երիտասարդներ և մեծահասակներ
  • Միջազգային կապեր
  •  

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան

 (ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Դասընթացը հաջողությամբ ավարտած 11-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`

  • Արտահայտել իր տեսակետը՝ հիմնավորելով այն օրինակներով, տարբեր աղբյուրներից քաղված փաստացի տեղեկություններով
  • Հավաքել և համեմատել տեղեկատվություն տարբեր մասնագիտությունների վերաբերյալ:
  • Մեկնաբանել իրադարձությունները՝ անդրադառնալով իր տեսակետի ձևավորմանը նպաստող առանցքային մանրամասներին։
  • Վեր հանել կարևոր մտքերը՝ առանձնացնելով փաստերը կարծիքից, ճանաչելով հեղինակի մտադրությունը:
  • Պահպանել մտքերի տրամաբանական կապը, իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը

Լեզվական նյութը

Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին Կիսամյակ

  • Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։
  • Ճամփորդություններ, ճամբարներ
  • Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ
  • Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ
  • Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Երկրորդ կիսամյակ

  • Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է
  • Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ
  • Առողջություն և սպորտ
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները
  • Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ
  • Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։

It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

12-րդ դասարան

Անգլերենի ընդհանուր դասընթաց՝ շաբաթական 4 ժամով և ընտրությամբ դասընթաց՝ շաբաթական 6 ժամով

Լեզվական նյութը

Դասընթացը հաջողությամբ ավարտած 12-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`

  • Լսել և հասկանալ տվյալ թեմային առնչվող մեդիա հաղորդումների  բովանդակությունը, խոսողի տեսակետը և վերաբերմունքը՝ ճանաչելով առանձին մանրամասների և մտքերի միջև տրամաբանական կապը։ Արտահայտել և կարողանալ պաշտպանել սեփական տեսակետը և եզրահանգումներ անել։ Կարողանալ տալ համոզիչ և սպառիչ պատասխաններ տրված հարցերին։ Ձեռք բերել հարցազրույց վարելու հմտություն։
  • Կարդալ և հասկանալ  գիտահանրամատչելի, լրագրային, վերլուծական և այլ հոդվածներ՝ ճանաչելով տեքստում առաջ քաշված վարկածների և եզրահանգումների միջև կապը՝ գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները։
  • Ուսումնասիրած թեմայից հետո կազմակերպել կամ վարել բանավեճեր։ Մասնակցել առաջադրված թեմայի շուրջ քննարկումներին՝ արտահայտելով սեփական կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, անելով մեկնաբանություններ և արձագանքելով այլոց փաստարկներին։
  • Հանպատրաստից և գրագետ հաղորդակցվել տարբեր միջավայրերում և լսարանների հետ՝ շոշափելով ընդհանուր, գիտահանրամատչելի, մասնագիտական կամ ժամանցի թեմաներ և ցուցաբերելով մտքերի հստակ փոխկապվածություն:
  • Կարևորել թարգմանութան դերը որպես միջմշակութային հաղորդակցության միջոց և ազգային մշակույթի տարր։ Ձեռք բերել որոշ գիտելիքներ թարգմանության տեսակների մասին (գեղարվեստական և ոչ-գեղարվեստական՝ մասնագիտական/տեխնիկական),  տեքստեր թարգմանելու հմտություններ՝ ուշադրություն դարձնելով թարգմանության յուրահատկություններին և տվյալ լեզվի առանձնահատկություններին։
  • Քննարկել ապագայի ծրագրերն ու հետագա քայլերը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, արտահայտելով սեփական կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, մեկնաբանություններ և փոխադարձ հարցեր ուղղելով զրուցակցին,
  • Ձեռք բերել Էսսե գրելու հմտություններ (250 – 300 բառ)՝ հետևելով էսսե  գրելու կառուցվածքին և կանոններին, ներկայացնելով գլխավոր մտքերն ու մանրամասները, գնահատել խնդրի լուծման համար առաջարկվող լուծումները։
  • Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի։

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1500 (+350) բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Թեմաներ`

  • Կամավորություն -Արժևորել կամավորական աշխատանքի դերը  որպես սոցիալական պատասխանատվություն, անհատի ինքնաճանաչման դրսևորում ի շահ հասարակության:
  1. Կամավորական աշխատանքների տեսակներ
  2. Կամավորության կարևորությունն ու դերը
  3. Իմ կամավորական գործունեությունը
  • Թարգմանության արվեստ – Ձևավորել թարգմանության՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոցի և ազգային մշակույթի անբաժանելի մասի գիտակցությունը։
  1. Թարգմանությունը որպես միջմշակութային հաղորդակցություն
  2. Թարգմանչական արվեստի գոհարները
  3. Թարգմանչաց տոն
  4. Ես թարգմանիչ եմ
  • Հաջողության գրավականը, իմ հետագա քայլերը – Ձևավորել ինքնաճանաչման հիման վրա հետագա գործողությունների պլանավորման և ինքնուրույն որոշում կայացնելու գիտակցություն։
  1. Հաջողության հասնելու ուղիները
  2. Ձախողումներ և ձեռքբերումնե
  3. Հաջողության հասած մարդկանց կյանքի պատմություններ
  4. Ապագայի իմ ծրագրերը
  • Քաղաքակրթություն, Կրոններ
  1. Մարդկությանը հայտնի քաղաքակրթությունները
  2. Քաղաքակրթական էվոլյուցիա
  3. Ժամանակակից քաղաքակրթությունը
  4. Աշխարհի կրոնները: Կրոնը ժամանակակից հասարակությունում: Ծեսեր, սովորույթներ, ավանդույթներ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղhttp://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Միասնական թեստերում կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մե
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում

Ավարտելով դասընթացը սովորողը պետք է կարողանա.

  • Պատասխանել լեզվական իրազեկության B1 – B2 մակարդակով գրված տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին առանց բառարանի
  • Համադրել տեքստի մեջ գործածված բայական դարձվածքները, առանձին բառերը նրանց հոմանիշային արտահայտությունների, բայական դարձվածքների և առանձին բառերի հետ, որոնք տրված են առաջարկվող բազմընտրական հարցերում
  • Գուշակել, թե ինչպիսին կլիներ տվյալ տեքստի շարունակությունը

Գնահատման համակարգը

Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ ՀՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի առաջարկած Պետական ավարտական և միասնական անգլերենի գրավոր քննությունների թեստերի նմուշների` 20 բալային համակարգով:

Ընթացիկ ստուգումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ըստ արդեն յուրացված լեզվական նյութի` 10 բալային համակարգով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը. 2022-2023 ուստարի

Լրամշակել են՝ Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը և Հերմինե Գևորգյանը

Անգլերենի 9-րդ դասարանների առարկայական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) հիմնվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի վրա: Ծրագիրը հիմնված է «Հանրակրթության պետական չափորոշիչների», առարկայական ծրագրի, կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերի պահանջների վրա։ Ծրագրի հիմքում ընկած է նախագծային ուսուցումը, ինչպես նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցը, օտար լեզվի առարկայական օրացույցը, ինչպես նաև օտար լեզվի առարկայան պահանջներից բխող թեմաները (թեմաները նշված են բովանդակային միջուկում): Իրականացվում են նաև միջազգային կրթական ծրագրեր և նախագծեր:

Ընդհանուր դասընթաց  շաբաթական ժամաքանակը՝ 3

Նպատակը

9-րդ դասարանում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած 9-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի հիմնական դպրոցի  ավարտական բանավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:

Խնդիրները

  • Ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողությունների խթանում
  • Ուսումնառության գործընթացի վերլուծում, ինքնակրթության մեթոդների  ընտրություն և դրանց արդյունավետության գնահատում
  • Վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, ինքնագնահատման կարողություն, ինքնաճանաչման ձգտում
  • ՏՏ հմտությունների զարգացում և մեդիագրագիտություն: Կայքերի ճիշտ և անվնաս ընտրություն և դրանցից օգտվելու հմտություն։ Հեռավար կրթության հմտություն։
  • Վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն, նորի հանդեպ բաց և անկողմնակալ մոտեցում, կենսական խնդիրների լուծմանը ճանաչողական և ստեղծագործական մոտեցում:
  • Ազատ և ինքնուրույն որոշումներ կայացնելու , դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն։

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.  (A2-B1)

Ընդհանուր մանկավարժական մոտեցումներ

  • Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
  • Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծումիմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
  • Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
  • Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
  • Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտական մեթոդով.
  • Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
  •  
    • 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 3, student’s book, Destination B1

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

՛՛English Grammar in Use՛՛, Raymond Murphy, Cambridge, third edition

՛՛New Headway” Pre-Intermediate Student’s Book, Liz and John Soars

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի կայքում http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf

  • Հեղինակայինը ուսումնական աշխատանքի կազմակերպման մեջ
  • ուսումնական միջավայրը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը բլոգային նախագծային է, ինչը հնարավորություն է տալիս՝

  • Հանրակրթության փակ համակարգից անցում կատարել բաց համակարգի. Սովորողների անգլերենի լեզվական կառույցներին վերաբերող հանձնարարությունների կատարման հրապարակումները, նախագծային հետազոտական աշխատանքները հասանելի են դառնում դասընկերներին, ուսումնական այլ առարկաներ դասավանդողներին, ծնողներին, համայնքին և, ընդհանրապես, բաց են բոլորի համար, որտեղ առկա է ինտերնետ կապ:
  • Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին:
  • Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է դառնում:
  • Դպրոցական կայքը և ուսումնական նախագծերով բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
  • Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է դառնում:
  • Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար:

Անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացումը ամենամսյա ֆլեշմոբների միջոցով:

Կրթահամալիրի Ավագ դպրոցում պարբերաբար անգլերեն ուսումնական   պարապմունքներ են անցկացնում արտասահմանյան մասնագետները

Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում  սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրու­թյուն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներ, հարցազրույց,պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալծանոթ թեմայով լսվողնյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 

Խոսելու կարողությունները

  • Կարողանալ ներկայացնել ինքն իրեն,ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
  • կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
  • կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
  • կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին
  • կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին
  • կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
  • կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
  • կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
  • կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
  •  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
  • կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ զրուցակցի նախասիրությունների մասին
  • կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
  • կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշելտեքստի թեման և տիպը
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելու համար տեքստեր կարող են լինել ինքնակենսագրական տեղեկատվություններ, անձնական թերթիկներ, առօրյայի նկարագրություններ, անձնական նամակներ, շնորհավորանքներ, հրավերներ:

  • Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
  • կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-

հորդության մասին

  • կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
  • կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Յուրաքանչյուր դասավանդող ազատ է որևէ այլ նախագծային թեմա ընտրելու հարցում

Առաջին կիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Պատանիները և նրանց խնդիրները

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Բլոգը որպես ուսումնական գործիք

Ուսումնական ճամփորդություններ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Միջազգային կապեր

Դպրոցական կայքը

Համացանցը իմ կյանքում

Նախագծեր՝ ըստ կրթահամալիրային օրացույցի

Սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին՝ թարգմանչական նախագծեր «Սեբաստացու օրերին»

Դեկտեմբեր – Սուրբ ծննդյան նախագծեր (թարգմանություններ, իրավիճակային բեմադրություններ,)

Հունվար – Ձմեռային ուսումնական ճամբարի անգլերեն լուսաբանումներ, ուսճամփորդությունների անգլերեն լուսաբանումներ,

Փետրվար – Նախագծեր նվիրված Հովհ. Թումանյանի ժառանգությանը (թումանյանական անգլերեն թարգմանությունների ընթերցումներ)

Մարտ – Նախագծեր նվիրված Եղիշե Չարենցի ժառանգությանը (չարենցյան անգլերեն թարգմանությունների ընթերցումներ)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1000 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous,  Present Perfect, Past Perfect,  սեռ, մոդալ բայեր։ Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her.

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

անգլերեն ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներ և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Սովորողների հետազոտական աշխատանքներ, ուսումնական նախագծեր

Դասավանդողները իրենց առարկայական ծրագրում հրապարակում են բլոգներում հրապարակած ուսումնական նախագծերի հղումները:

Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա–հասարակական նախագծեր):

  • Մասնակցություն միջազգային պատանեկան ճամբարներին, որտեղ աշխատանքային լեզուն անգլերենն է
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում
  • Անգլերենով ուսումնական նախագծերի իրականացում
  • Մասնակցություն անգլերենի ամենամսյա ֆլեշմոբներին
  • Դասավանդողի, անգլախոս իր հասակակցի հետ անգլերեն նամակագրության կարողություն 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագրերը. 6-8-րդ դասարաններ. 2021-2022 ուստարի

Լրամշակել են՝ Անահիտ Մելքոնյանը և Տաթևիկ Ալեքսանյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով` որքան էլ որ այն անթերի լինի: Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու  համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների և΄ դասավանդողների համար շնորհիվ ժամանակակից ՏՀՏ միջոցների արդյունավետ գործածման:

Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը)համապատասխանում է նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:

Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելը օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի լավ գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգը նկարագրված է ծրագրի «Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը» ենթաբաժնում:

Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:

Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:

Ընդհանուր նպատակը

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու,  անգլախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ  երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Խնդիրները

Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1,  9-րդ դասարանի վերջում`-A2.2-B1) խոսքային գործունեության 4 ուղղություններով`լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:

Ուսումնական միջավայրը

Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Անգլերենի դասարանական խմբերը  ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր կակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով  իսկ “Նոթբուքն ինձ դասընկեր” դասարաններում`նոթբուքերով:

Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:

Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:

Որպես ուսումնական նյութ օգտագործվում են.

 Դասագրքեր “Round up” 2; 3 Student’s book, English in mind starter. աուդիոդասերով CDLongman  – 6-րդ դասարանների համար

“English in mind” book 1, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 7րդ դասարանի համար

“English in mind” book 2, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 8-րդ դասարանի համար

“Smart Notebook” ծրագրով պատրաստի և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութեր, էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր

http://learnenglishkids.britishcouncil.org/en/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/

http://www.dailystep.com/content.asp?id=49213&gclid=CPPo8ou0ibECFYKJDgodIlGHIA

 www.nonstopenglish.com

www.englishpage.com

http://www.tolearnenglish.com/

www.lragir.am

www.news.am

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2021-2022 ուսումնական տարվա օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2021 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն քանդակագործության ամենամյա փառատոնին (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին

Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներ և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2020-2021 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցովhttp://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

6-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
  • Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
  • Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
  • Տարվա եղանակները
  • Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
  • Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
  • Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր)

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու և խոսելու կարողություններ

  • լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նա­­խադասություններ, երբ խոսքը ընտանիքի ան­դամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
  • լսելով հասկանալ, ինքնուրոյն կազմել և գոր­ծա­ծել նախադասություններ, որոնցով կա­րելի է հա­մե­մատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
  • լսելով հասկանալ, կազմել և  գործածել նախա­դա­սություններ, որոնցով կարելի է նկարագրել առ­օրյան, սիրելի զբաղմունքը,   հայրենի  քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդ­ները.
  • հաջորդ օրվա գործողությունների նկարա­գիրը.
  • ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տար­բերակիչ հատկանիշները.
  • տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողություն­նե­րի նկարագիրը.
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսութ­յունը վարող ակտիվ կողմը.
  • դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտ­ֆիլմի հա­մա­ռոտ բովանդակությունը.
  • անել հրավերներ և պա­տաս­­խանել նման հրավերներին
  • արտահայտել համաձայնություն կամ անհամա­ձայնություն ասված խոսքին.
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախա­դա­սու­թ­յունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:

Ընթերցելու կարողությունները

Որպես ընթերցանության տեքստեր կարող են օգտագործվել. Նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր բանա­ստեղ­ծություններ,կարճ պատմվածք­ներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտաց­ված) հատ­ված­ներ գե­ղար­վես­տական երկերից, հե­քիաթ­նե­րից

  • Կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերակա­նական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղե­կատ­վությունը
  • Կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունե­ցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձ­նական համառոտ նամակներ
  • Կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
  • Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ

Գրելու կարողությունները

  • Լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ։
  • Գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
  • Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով։
  • Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
  • Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
  • Կարողանալ 2-3 նախադասությամ նկարագրել տարվա եղանակները

Ուղղախոսություն

5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

Լեզվական նյութը

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը

Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)

Գոյակկաններ, որոնք միայն հոգնակի թիվ ունեն (clothes, scissors, trousers, eye-glasses)

Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը կայուն կապակցությունների հետմի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time;որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset

Թվական (The Numeral)

Քանակական և դասական թվականներ

Lesson 10 – the tenth lesson ձևերը

Ածական (The Adjective)

Ածականակերտվերջածանցներ(-able, -y,-ful)

Կրկնություն. ածականներիհամեմատությանաստիճանները

Մակբայ (The Adverb)

Ժամանակի մակբայներ.early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday

Հաճախականության մակբայներ – never, usually, always, often

Տեղի մակբայներHere, there, inside, outside, far, near

Չափի մակբայներ -too, quite, very

Ձևի մակբայներ-slowly, quickly, well, badly, hard

Մակբայների համեմատության աստիճանները

Դերանուն (The Pronoun)

Ստացական դերանունների բացարձակ ձևերը -mine, yours, his, hers, its, ours, theirs

Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)

Between– «երկուսի արանքում» իմաստով

Among – երկուսից ավել իրերի կամ մարդ­կանց միջև

Before– «նախքան» իմաստով

Behind – «ետևում» իմաստով

During– «ընթացքում» իմաստով

For– «համար» իմաստով

With – «հետ» իմաստով

Բայ (The Verb)

Կրկնություն.

ներկա անորոշ(The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ

– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործած­վում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար

Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տա­լիս ծրագրային, չվացուցակային, ժամա­նա­կացուցային գործողություն

 կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը

Ներկա շարունակական(The Present Continuous Tense),երբ այն ցույց է տալիս ներ­կա ժամանակահատվածում, բայց ոչ ան­պայ­մանորեն խոսելու պահին կատարվող գոր­ծո­ղու­թյուն

Անցյալ շարունակական(The Past Continuous Tense)ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթաց­քում

Կրկնություն.

can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆի­զիկական և մտավոր կարողություն, թույլ­տվություն և անհրաժեշտություն

Շարահյուսություն

Կրկնություն.

– Հարցական նախադասություններ.

– Պայմանի շաղկապ – if

Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ

– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please  ձևը։

7-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Ես և իմ շրջապատը
  • Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
  • Մեր դպրոցը
  • Իմ օրը
  • իմ սիրելի զբաղմունքը
  • Նախաճաշ, ճաշ, ընթրիք
  • Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
  • Ամառային և ձմեռային արձակուրդներ
  • Մեր µնակարանը
  • Մեր ùաղաքը, թաղամասը, բակը
  • Իմ ընկերը
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

7-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ոնկնդրելու կարողությունները

  • Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություններին վերաբերող հարցերին
  • կարողանալ հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Հասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներով
  • Հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
  • Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
  • Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
  • Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
  • Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները

Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :

Խոսելու կարողությունները

Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝

  • ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն
  • համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները
  • նկարագրել առօրյան
  • նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։
  • նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով
  • նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները
  • Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը
  • ուզել մի  բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։
  • արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել
  • գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետևշաղկապները։

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ
  • Դերախաղեր

Ընթերցելու կարողությունները

  • հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
  • Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով
  • Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

  • Գրելտրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին
  •  բնակավայրի, բնակարանի նկարագրում
  • սննդի մասին տեղեկատվություն  (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
  • շնորհավորական բացիկի լրացում
  • Կարճ շարադրել կարդացածը
  • ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով
  • ՚գրել համառոտ ինքնակենսագրությունը

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվականնյութը

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 400-450 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

.գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ

.“man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը

. անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը

. “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար

. “what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար

անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

. գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը

Ածական (The Adjective)

. ածականների շարադասությունը

. ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող  առարկաների անվանումների հետ

. միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով

 . “good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը

which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս

Թվական (The Numeral)

1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը

Դերանուն (The Pronoun)

.Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they  և  me,you,him,her,it,us,you,them)

.ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)

.ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(this-these,that-those)

.հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(what,who,whom,whose,which)

. անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)

Բայ (The Verb)

to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում

.Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ

. ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ

. անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday,  , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը

. անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

. անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը

Մակբայ (The Adverb)

here, there, near, far, where տեղիմակբայների գործածումը

when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը

little, much, very չափի մակբայների գործածումը

too և also մակբայների գործածումը

. մակբայների տեղը նախադասության մեջ

. ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն

. մակբայաստեղծ վերջածանց ly-ին

Նախդիրներ (The Preposition)

on,in,under,to,from,about,for,till,at

Շաղկապներ (Conjunctions)

and, or, because, as, when, after

Շարահյուսություն

.Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները

.It  ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)

.Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ

.It is և  there is ձևերի համեմատությունները

.Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը

Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը

8-րդ դասարան

Աձաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
  • Առօրյա կյանք, դպրոց
  • Հեռախոսային խոսակցություններ
  • Իմ բնակավայրը, քաղաքը
  • Երկիրը, որի լեզուն սովորում եմ
  • Գնումներ
  • Ճամփորդություններ
  • Այցելություն բժշկին
  • Սպորտ և մարզական խաղեր
  • Հեռուստատեսային հաղորդումներ
  • Համակարգիչը և ես
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

 8րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

Ունկնդրելու կարողությունները

Տեքստերի տիպերը

կարճ նկարարություն, կարճ տեղեկատվական տեքստ (հաղորդագրություն), կարճ պատմվածք (պատմություն), երգեր, բանաստեղծություններ, «ռեփ» , երկխոսություն-հարցում, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից կամ հեքիաթներից, ձայնագրություն և տեսաֆ‎իլմ

  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Լսելով կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Լսելով հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ <<իմ առօրյան>>, <<իմ քաղաքը>>, <<բնակավայրը>>, <<սնունդ>>, <<մեր կրթահամալիրային, ընտանեկան և ազգային տոները>>

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
  • Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
  • Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
  • Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
  • Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները

Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :

Խոսելու կարողությունները

  • Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր
  • Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները
  • Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով
  • Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը
  • Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները
  • Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու
  • Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել  անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով
  • Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին
  • Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին 

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցմանհամարտեքստերկարողենլինելտարրական (A1)Elementary ևնախամիջին (A2)Pre-intermediate մակարդակիպարզեցվածգեղարվեստականգրականությունիցհատվածներ, պարզտեղեկատվություններ, անձնականպարզնամակներ, փոքրիկգովազդներծանոթապրանքներիմասին, հայտարարություններծանոթթեմաներով.

  • հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը
  • տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելու համար տեքստեր կարող են լինել.անձնական թերթիկ, հարցա­թեր­թիկ, դիմում, ինքնակենսագրական տեղե­կատվություն, առօրյայի նկարագրություն, անձնական նամակներ, շնորհավորական բացիկ, գրավոր ամփոփում, շարադրություն (էսսե), նյութ դպրոցական կայքի համար

  • տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին,դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին
  • Կարճ շարադրել լսված խոսքը
  • Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները
  • Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսությունը

Սովորողը պետք է ճանաչի հնչյունագրության նշանները և ճիշտ արտասանի անծանոթ բառը օգտվելով բառարանից :

Սովորողը պետք է իմանա տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը և գործածի դրանք իր խոսքում :

Բառապաշարը

Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 500-520:

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Հոդերիկիրառումը`

ա) նյութցույցտվողանհաշվելիգոյականներիհետ,

բ) վերացականգոյականներիհետ,

գ) կայունկապակցություններիհետ.

Գոյականներ

ա) որոնքգործածվումենմիայնեզակիթվով

բ)որոնքգործածվումենմիայնհոգնակիթվով

գ) որոնքունեն –s վերջավորությունը, բայցգործածվումենեզակիթվով

Ածականներիհամեմատականկառուցվածքները` as … as, not so … as, the … the

Տեղիև too, also, either մակբայները

Ստացականդերանուններիբացարձակձևերը` mine, yours, his, hers, its, ours, yours, theirs

Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները

The Simple Futureբայականժամանակաձևը, երբայնցույցէտալիսապագայումկատարվելիքգործողություն ըստ որևէ մեկի կամքի, կարծիքի.

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում

The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ

Կրավորական սեռը Ներկա անորոշ, Անցյալ անորոշ, Անորոշ ապառնի  բայական ժամանակներում

Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ

May մոդալբայըթույլհավանականությաննշանակությամբ

Շարահյուսություն

Բարդհամադասականնախադասություններըand, but, or, whileշաղկապներով

Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակիպարագաերկրորդականնախադասություններունեցողբարդստորադասականնախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:

Անգլերենի առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզների 1-3-րդ և 4-5-րդ դասարաններում. 2021-2022 ուստարի

Լրամշակել են Աննա Գանջալյանը և Անի Մրտեյանը

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից ուսպարապմունքներն անցկացվում են անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու արտահայտություն՝ անընդհատ գործածելով ու կրկնելով դրանք: Դասարանում կատարվող բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվում են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս հստակ գիտակցում է, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր գործունեությունների շնորհիվ (համակարգչի ստեղնաշարով աշխատանք, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ին դասարան

  1. Սովորողին ուսուցանել անգլերենի պարզ հաղորդակցական արտահայտություններ, շրջապատող առարկաների ու առօրյա գործողությունների անվանումներ՝ -երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարցերի ու պատասխանների միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, ուսումնական նյութերի թղթապանակները, ընտրել խաղը ու խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը ու կատարում այն:
  3. Լեզվական նմուշների օգնությամբ սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրերի, լեզվական պարզագույն կառույցների օգտագործումը բանավոր խոսքում:

1-ին դասարանում ուսուցանվող նախագծերից է  <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը.

Ուսուցանվող թեմաներն են.

Ways of greetings — Ողջույնի ձևեր                                                                                     

Numbers 1-10- Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Colours — Գույներ

http://www.anglomaniacy.pl/coloursDictionary.htm

Fruits — Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

Vegetables — Բանջարեղեններ

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

Domestic and wild animals – Ընտանի և վայրի կենդանիներ

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

https://www.anglomaniacy.pl/wildAnimalsDictionary.htm

Body parts — Մարմնի մասեր

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/bodyPictureTest.htm

Clothes — Հագուստ

http://www.anglomaniacy.pl/clothesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm

Stationery – գրենական պիտույքներ

http://www.anglomaniacy.pl/pencaseDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/pencasePictureTest.htm

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

http://www.lcfclubs.com/englishzone/practicezone/flashEN/03FruitFamily-intro.swf

Feelings — Զգացողություններ

http://www.anglomaniacy.pl/feelingsDictionary.htm

I can — Ես կարող եմ……………

http://www.kizclub.com/storytime/Ican/Ican1.html

Food – մթերք

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/food-2

http://www.anglomaniacy.pl/drinksDictionary.htm

What time is it? — Ժամը քանի՞սն է….

http://www.anglomaniacy.pl/timeTopic.htm

http://www.anglomaniacy.pl/timeMatching.htm

2-րդ դասարան

Խնդիրները

  1. Ձևավորել սովորողի՝ անգլերենի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել անգլերեն բանավոր հաղորդակցվելու հմտությունները (օրվա տարբեր ժամերին ողջունելը ու ողջույնին պատասխանելը, միմյանց ցտեսություն ասելը, իրեն, ընկերոջն ու իր ընտանիքի անդամներին ներկայացնելը, շրջապատող առարկաների, սիրած խաղալիքների ներկայացնելը իրենց գույներով ու չափսերով, մի բան տալը, վերցնելն ու շնորհակալություն ասելը և այլ պարզագույն լեզվական կառույցներ)։
  4. Ընդլայնել բառապաշարը առաջին դասարանի ուսումնական թեմաներով։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

2-րդ դասարանում ուսուցանվող թեմաները ներառված են Աննա Գանջալյանի հեղինակած

աուդիո գիրքտետրդասագրքի մեջ:

Ուսուցանվող նախագծերն են.

Նախագիծ. «Անգլերենը մեր տանը»

Նախագիծ. «Իմ ընկերը»

Նախագիծ.«Իմ ընտանիքը»

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցելով և լսելով հասկանալու հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, lուսանկարում են, ձայնագրում, ստեղծված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր խոսքային նմուշների միջոցով (հոգնակի և եզակի թվով գոյականներով նախադասությունների կազմումը, ցուցական դերանունների this-these, that-those ձևերի օգտագործումը, Simple Present բայական ժամանակաձևով պարզ նախադասությունների կազմումը և օգտագործումը հաստատական, հարցական և ժխտական ձևերով, there is – there are ձևերի օգտագործումը, a և the հոդերի օգտագործումը)

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ(եր)

Նախագիծ. «Իմ օրը»

Նախագիծ.«Մեր բնակարանը»

Նախագիծ.«Ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ»

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ամանոր(A letter to Santa)

Ձոն կնոջը(Mother’s Day)

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը(My family) և իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ(Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 3-րդ դասարանի համար

Ապրեսյան III կամ Վերեշչագինա II, 

Round up (starter), 

բլոգից ուսումնական նյութեր

4-5-րդ դասարաններ

Խնդիրները

Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.

Ունկնդրումը

  1. ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
  2. հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
  3. լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։

Խոսելը

  1. վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
  2. փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
  3. արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։

Ընթերցելը

  1. ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
  2. կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։

Գրելը

  1. կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
  2. գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
  3. լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 4-րդ դասարանում

  • Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
  • Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
  • Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  • Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 5-րդ դասարանում

  • Փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում անգլերեն՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից:
  • Կատարում են կարճ տեքստերի թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Սովորում են ու իրենց խոսքում կիրառում դարձվածքներ, ասացվածքներ։
  • Կազմում են և վարում երկխոսություններ ընտանիքի, բնակարանի, դպրոցի, ընտանի կենդանիների, խաղերի, սիրելի զբաղմունքի մասին:
  • Ուսումնական պարապմունքի ընթացքում լսում ու կատարում են դասավանդողի անգլերեն հրահանգները, իրենք են տալիս հրահանգներ իրենց դասընկերներին:
  • Իրենց կազմած երկխոսություններում օգտագործում են խոսքային այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են շնորհակալություն հայտնելը, մի բան խնդրելը, համաձայնվելը և անհամաձայնություն արտահայտելը:
  • Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում:

4-5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

ՙՀամագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր


5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • հասկանում են և տալիս տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն,
  • հասկանում են կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալիս են տեղեկատվություն այդ մասին,
  • հասկանում են գործողությունների պարզ հրահանգներ և տալիս նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • հասկանում են ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալիս են կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • ներկայանում են ու ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • զրուցում են դպրոցի, առօրյայի մասին,
  • զրուցում են սիրելի զբաղմունքի մասին,
  • ողջունում են և հրաժեշտ տալիս օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • շնորհակալություն են հայտնում և պատասխանում են շնորհակալությանը,
  • ընդունում են առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժում են դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

  • հասկանում են և կարճ ձևով տալիս են կարդացած տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
  • կարդում և հասկանում են անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
  • հասկանում են ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը,
  • տարբերում են ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի,
  • կռահում են տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • լրացնում են անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կազմում են գրում նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 4-րդ և 5-րդ դասարանների համար

4-րդ դասարան

Ապրեսյան IV կամ Վերեշչագինա III

Round up 2

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

5-րդ դասարան

Վերեշչագինա IV կամ տարբեր ուսումնական նյութեր

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

Անգլերենի առցանց պարապմունք դասավանդողների հետ հունիսի 24-ին

Read the text and answer the questions

Immigration wasn’t really a problem a long time ago. Many countries welcomed immigrants because they needed workers. The USA, Australia and Canada encouraged millions of people to come and live in their countries. Today, however, immigration is becoming a problem. Many countries are trying to control immigration. At election time, it is a major issue. Immigration today is big business. More and more people from poor countries want to live in rich countries. It is easier to travel nowadays because of cheap transport and more open borders. People risk their lives to get the chance of starting a new life in a rich country. This can cause anger in the countries immigrants go to. It is an issue that will be with us forever, I think.

immigrate – ներգաղթել

emigrate – արտագաղթել

  1. Why do people emigrate to other countries?

2. The United States of America has always been a country of immigration. Why is it so?

3. In 1946-1947 thousands of Armenians immigrated to Armenia from Syria, Lebanon, Iran and Egypt. In the 1980s and in early 1990s thousands of Armenians emigrated from Armenia. What was the reason of that mass emigration?

4. Do many Armenians want to emigrate to other countries now?

5. Would you like to emigrate to another country?

Անգլերենի պարապմունք դասավանդողների հետ հունիսի 24-ին և 28-ին. սկսնակների խումբ

14:00, Քոլեջ

Lesson 10

We are speaking to the people in the picture

“Are you staying at this hotel?”

“Yes, we are. This is a very good hotel at the seaside. Every year we come here for our holidays.”

“Children, what are you doing?”

“We are playing on the yellow sands. We are making a sand castle.”

“Where are you running to, Henry?”

“I am running to my friends on the beach. We want to play football on the sands. After our football match we usually (սովորաբար) swim in the sea.”

“What are you doing?”

“I am teaching these children to swim. They can’t swim.”

“What are you doing?”

“I am teaching my sun to ride a bicycle, because he can’t learn to ride on his own. ինքնուրույն‘”

Օտար լեզու դասավանդողների հավաք Ավագ դպրոցում հունիսի 23-ին

Թեմա՝ «Հայերենի չափավոր համադրումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում»

Օտար լեզվի ուսուցման ուղիղ (բնական) մեթոդը, որը չի հանդուրժում որևէ այլ լեզվի միջամտություն, կիրառվում է անգլիախոս երկրներում կազմակերպվող դասընթացներում, որտեղ սովորողները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են, իսկ դասավանդողն էլ չգիտի այդ լեզուներից որևէ մեկը: Ստիպված ամեն ինչ ուսուցանվում է բազմակի վարժանքներով մինչև սովորողները կռահեն, թե խոսքն ինչ մասին է: Ուղիղ մեթոդով դասընթացների շաբաթական ժամաքանակը 20-25 է: Այս մեծ ժամաքանակին էլ ավելացվում է օտար լեզվով հաղորդակցվելու հնարավորությունը փողոցում, տրանսպորտի միջոցներում, ամենուր: Այս մեթոդով օտար լեզուն ընկալելու ու դրանով հաղորդակցվելու հնարավորությունները կարելի է միայն համեմատել երեխային տրված հնարավորությունների հետ՝ մայրենին սովորելիս:

Մենք չունենք այդ հնարավորությունները հանրակրթական դպրոցում: Այդ պատճառով էլ մեր հանրակրթական դպրոցներում կիրառում ենք բանավոր գիտակցական մեթոդը: Սովորողին տրվում են կարճ, բացատրություններ, որոշ լեզվական երևույթների հայերեն համարժեքների ճշգրիտ թարգմանություններ, որոնք միանգամից հասկանալի են դարձնում օտար լեզվով ներկայացվող խոսքային նմուշը, նախադասությունը, տեքստը:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հայերենի միջամտությունը օտար լեզու դասավանդելիս:

Նախևառաջ, պետք է օգտվել հայերենի բոլոր այն լեզվական երևույթներից, որոնց կիրառումը շատ նման է անգլերենի համապատասխան երևույթների կիրառմանը:

  1. Որոշյալ և անորոշ հոդերի կիրառման բացատրությունների ժամանակ: Օրինակ՝ տղա – a boy, տղան – the boy, գիրք – a book, գիրքը – the book.
  2. Simple Past և Present Perfect բայական ժամանակաձևերի կիրառությունը բացատրելիս: Օրինակ՝ «Ես դիտեցի այդ ֆիլմը երեկ: I watched that film yesterday. Ես արդեն դիտել եմ այդ ֆիլմը: I have already watched that film.» Հայերենի անցյալ կատարյալ և ներկա վաղակատար ժամանակաձևերը հիանալի են ներկայացնում դրանց տարբերությունները: Ընդհանրապես, բոլոր բայական ժամանակաձևերը ներկայացնելիս պետք է տալ դրանց հայերեն թարգմանությունները:
  3. Հայերենի դերբայներին համապատասխանում են անգլերենի Participle I և Participle II-ի կիրառումները:
  4. Հայերենի գոյականների հոլովների նշանակությունները անգլերենում արտահայտվում են նախդիրների միջոցով: Օրինակ՝ ուղղական – սեղան – table, սեռական – սեղանի – of the table, տրական – սեղանին – to the table, հայցական – սեղան – table, գործիական – սեղանով – with the table, բացառական – սեղանից from the table, ներգոյական – սեղանում in the table
  5. Շատ կարևոր է անգլերենի «I will go, I am going, I must go, I am to go» ձևերի հայերեն ճշգրիտ թարգմանությունների իմանալը՝ «կգնամ, գնալու եմ, պետք է գնամ»:
  6. Հետաքրքիր է անգլերենի can մոդալ բայի ժխտական ձևի և մեր լոռվա բարբառի համեմատումը I cannot – Կարալ չեմ:
  7. Անգլերեն դարձվածքների (idioms) հայերեն համարժեքները:

Հայերենի միջամտությունը տեղին է նաև այն դեպքերում, երբ անգլերենի ու հայերենի միևնույն լեզվական երևույթների կիրառությունները մեծ տարբերություններ ունեն:

  1. Ժամանակների համաձայնեցումը ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ
  2. Նախդիրների կիրառման մեջ: Օրինակ՝ in the sun – արևի տակ, in the tree – ծառի վրա, և այլն
  3. Անգլերենում ժխտումը կարող է լինել միայն գլխավոր նախադասության մեջ, մինչդեռ, հայերենում ժխտումը կարող է լինել նաև երկրորդականում:

Ես կարծում եմ, որ նա չի գա այսօր: Wrong: I think that he won’t come today. Right: I don’t think that he will come today.

4. Հայերենում «բայց» շաղկապը օգտագործվում է զիջողական երկրորդական նախադասություններում, իսկ անգլերենում՝ ոչ:

“Թեև նա դեռ դպրոց չէր գնում, բայց կարողանում էր կարդալ.” Although he didn’t go to school, he could read.

5. Հավաքական գոյականով կազմված ենթակայի ստորոգյալը հայերենում եզակի թվով է օգտագործվում, իսկ անգլերենում՝ հոգնակի, եթե գործողություն է կատարվում: Օրինակ՝ Our team are playing well today. Մեր թիմն այսօր լավ է խաղում:

Կարելի է, իհարկե, շատ այլ օրինակներ բերել: Պետք է միայն ընդունել, որ դասավանդման յուրաքանչյուր պահին սովորողը հասկանում է այն ամենը, ինչը ընթերցվում, խոսվում ու գրվում է ուսպարապմունքի ընթացքում: Օտար լեզվի իմացությունը հիմնված է մայրենիի իմացության վրա:

Անգլերենի առցանց պարապմունք դասավանդողների հետ հունիսի 17-ին

Speech functions

Expressing agreement – համաձայնություն արտահայտելը

I agree with your point of view. – Ես համաձայն եմ ձեր տեսակետի հետ:

I am also of the same opinion. Ես նույնպես նույն կարծիքին եմ:

I like your point of view. Ես հավանում եմ ձեր տեսակետը:

I agree with everything you said. Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչը ասացիք:

It’s agreed. Համաձայնվեցինք.

It’s a deal! – համաձայնվեցինք (երբ փոխշահավետ պայմաններով համաձայնության են գալիս:)

Expressing disagreement – անհամաձայնություն արտահայտելը

I don’t quite agree with your point of view. Ես այնքան էլ համաձայն չեմ ձեր տեսակետի հետ:

I don’t agree with your opinion at all. Ես բոլորովին համաձայն չեմ ձեր կարծիքի հետ:

I have just the opposite opinion. Ես միանգամայն հակառակ կարծիք ունեմ:

Yes, but on the other hand …. Այո, բայց մյուս կողմից էլ …

Tastes differ! – Ճաշակի հարցում ընկեր չկա:

I respect your opinion but will not change mine. Ես հարգում եմ ձեր կարծիքը, բայց չեմ փոխի իմը:

Expressing approval – հավանություն արտահայտելը

Well done! – Լավ է արված: (ապրես)

Great! – հոյակապ է

I appreciate your efforts. Ես գնահատում եմ ձեր ջանքերը:

I see that you have done your best. Տեսնում եմ, որ արել եք ձեր լավագույնը:

Expressing disapproval – Դժգոհություն արտահայտելը

You could have done better. Կարող էիք ավելի լավ անել:

You could have made more efforts. Կարող էիք ավելի շատ ջանք թափել:

I don’t like it. I disapprove of it. – Ես չեմ հավանում դա:

Expressing surprise – զարմանք արտահայտելը

What a surprise! – Ինչ անակնկալ:

You don’t say so! – Ինչ ես ասում:Really? Seriously? – Իրո՞ք

Wow!

https://www.google.com/search?q=expressing+surprise&oq=expressing+surprise&aqs=chrome..69i57j0l9.13887j0j7&sourceid=chrome&ie=UTF-8#kpvalbx=_R9PJYMCFMNKH9u8PouW90AM37

Expressing indifference – անտարբերության արտահայտում

I don’t care. Ինձ չի հետաքրքրում: Թքած ունեմ:

It’s all the same to me. Ինձ համար միևնույնն է:

Who cares! – Ոիմ է պետք:

So what! – Հետո ինչ:

It doesn’t matter to me! – Դա ինձ չի վերաբերում:

Expressing doubt or suspicion – Կասկած արտահայտելը

Are you joking? – Դու կատակու՞մ ես:

Really? Իսկապե՞ս

Are you sure? – Վստա՞հ ես:

I am not quite sure. Ես այնքան էլ վստահ չեմ:

I am not quite certain. Ես այնքան էլ համոզված չեմ:

Տրված է 2021-ի անգլերենի հունիսյան ֆլեշմոբի մեկնարկը

Առաջադրանքները կազմել են՝

2-3-րդ դասարաններ – Աննա Գանջալյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Տաթևիկ Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Սիլվա Հարությունյան

Հունիսյան մանկավարժական բաց ճամբար. օտար լեզու դասավանդողների հավաք հունիսի 15-ին

Թեմա՝ «Քերականական, լեզվական երևույթների ուսուցումը կրտսեր և միջին դպրոցներում»

Հավաքի մասնակիցներ՝ կրթահամալիրում անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողներ՝ Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Նունե Այդինյան, Հերմինե Գևորգյան, Անիկ Խաչատրյան, Անահիտ Մելքոնյան, Տաթևիկ Ալեքսանյան, Անի Մրտեյան, Հայկուհի Հովհաննիսյան, Կարինե Թևոսյան, Ռինա Շագինյան, Դիանա Նազարյան, Ռուզան Սարգսյան, Մարիամ Սարդարյան

Հնչեցված տեսակետների քննարկումից հետո հավաքը հավանություն տվեց դպրոց պարտեզներում և միջին դպրոցում քերականական, լեզվական երևույթների ուսուցման հետևյալ դրույթներին՝

  • Կրտսեր և միջին դպրոցներում սովորողներին պետք է սովորեցնել լեզուն, այլ ոչ թե լեզվի
    մասին գիտելիք:
  • Կրտսեր և միջին դպրոցներում օտար լեզվի դասավանդման բոլոր բաղադրիչներից առաջնայինը լսելով ընկալելը և խոսելն է:
  • Ընդունվում են օտար լեզվի դասավանդման հետևյալ սկզբունքները՝ գիտակցականությունը, ակտիվությունը, նյութի տեսանելիությունը, հաջորդականությունը, մատչելիությունը:
  • Դասավանդման սկզբնական էտապում սովորողները պետք է վարժվեն «to be-լինել» բայով խոսքային նմուշներ ասելուն, որոնք անհրաժեշտաբար պետք է ունենան հաղորդակցական արժեք: Դասավանդողի ուղղորդմամբ սովորողները մեկ երկու բառ են ավելացնում արդեն սովորած խոսքային նմուշին, որից հետո սովորողները միացնում են խոսքային նմուշների իմաստային խմբերը և նկարագրում են շրջապատող առարկաները:
  • Սկզբնական էտապում սովորողներն իրենք են
    առաջարկվող խոսակցական թեմայի, կարճ երկխոսությունների և զրույցների գործող անձինք: Իրականացվում է նախագիծ «Անգլերենը մեր տանը»:
  • Կրտսեր և միջին դպրոցներում մենք պետք է խուսափենք կենդանի հաղորդակցական խոսքից դուրս քերականական կանոնների ուսուցանումից:
  • Դասավանդողը սովորողին այնպիսի խոսքային, հաղորդակցական իրադրության մեջ է դնում, որ նա ստիպված լինի պահանջվող շարադասություն ունեցող խոսքային նմուշներով մազմաթիվ անգամներ կազմի իր սեփական նախադասությունները:
  • 1-2-րդ դասարանների համար առաջարկվող ուսումնական նյութերը
  • 3-4-5-րդ դասարանների և միջին դպրոցի համար առաջարկվում է «Գործնական քերականությունը խոսքային նմուշներով –Practical Grammar in Patterns» դասագիրքը: Հեղինակ՝ T.I. Matyushkina-Guerke. Թվային տարբերակը առկա է Մեդիագրադարանում:

Անգլերենի պարապմունք դասավանդողների հետ հունիսի 17-ին. սկսնակների խումբ

Lesson 10, page 69

New words and expressions – նոր բառեր և արտահայտություններ

just below the words – հենց բառերից ներքև

black and white striped – սև ու սպիտակ շերտավոր (զոլավոր)

to get shade from the sun – պատսպարվել արևից ստվերում

outside – դրսում

canvas – քաթան, քաթանե ծածկ

wear – հագնել, կրել

She is wearing a striped dress. Նա հագել է զոլավոր շրջազգեստ:

towel – սրբիչ

run – վազել, run down the street – վազել փողոցն ի վար: run up the street – վազել փողոցն ի վեր: run down the steps – վազել աստիճաններով ներքև

In summer all women wear thin dresses because it is hot.

bathing suit – լողազգեստ

bathe – լողանալ

swim – լողալ, swimmer – լողորդ Are you a good swimmer?

Charles Smith is swimming to a big black rock.

Անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողների հանդիպում հունիսի 17-ին

Հունիսի 17

Ժամը 10:00, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Անգլերեն դասավանդողների հանդիպման թեման է՝ «2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերի լրամշակման ընթացքը»

Ավագ դպրոցի անգլերենի առարկայական ծրագիր – պատասխանատուներ՝ Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Հերմինե Գևորգյան

Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագիր – պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Տաթևիկ Ալեքսանյան

Դպրոց-պարտեզի անգլերենի առարկայական ծրագիր – պատասխանատուներ՝ Աննա Գանջալյան, Անի Մրտեյան, Վալենտինա Թումանյան

Անգլերեն դասավանդողների հավաքը հունիսի 2-ին

Ինչպիսի՞ն են լինելու 2021-2022 ուստարվա անգլերենի առարկայական ծրագրերը: Արդյո՞ք նրանք արտացոլելու են ԿԳՍՄ նախարարության առաջարկած օտար լեզվի դասավանդման նոր առարկայական ծրագրի բոլոր դրույթները: Ի՞նչ հիմնական փոփոխություններ են լինելու արդեն գործող մեր առարկայական ծրագրերում: Այս հարցերն էին դրված այսօրվա քննարկմանը:

Իրինա Ապոյանը ներկայացրեց իր, Սիլվա Հարությունյանի և Հերմինե Գևորգյանի անցյալ տարվա ամռանը կազմած ծրագիրը, որտեղ հաշվի էին առել հանրակրթության պետական նոր չափորոշիչների և օտար լեզվի դասավանդման առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրի որոշ դրույթներ: Ինքը՝ Իրինան և անգլերենի մյուս դասավանդողները նշեցին, որ նախարարության նոր չափորոշիչներով և առարկայական ծրագրով որոշված է նախագծային ուսուցման առաջին քայլերն անել հանրակրթական դպրոցներում, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է մեր կրթահամալիրի դպրոցներում: Նշվեց, որ Ավագ դպրոցի անգլերենի առարկայական ծրագրում պետք է նշել և ուսումնասիրվող թեմաներըը, և իրականացվող առարկայական-լեզվական ու կրթահամալիրային նախագծերը: Իրինան նշեց, որ որպես նորություն ծրագրում նշվելու է նաև սովորողների կամավորական աշխատանքները: Նշվեց, որ ծրագրում տեղ են գտնելու անգլերենի դասավանդման մեր հեղինակային մոտեցումները՝ լեզվական կարողությունների ձևավորմանը նպաստող գործունեությունների ձևերը համակարգիչների կիրառմամբ, դպրոցական կայքի ու ուսումնական բլոգների կիրառումը ուսման գործընթացում, լեզվակիր մասնագետների ներգրավվածությունը, սովորողների մասնակցությունը միջազգային ճամբարներին, ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները ուսումնասիրվող լեզվով:

Ծրագիրը վերջնական տեսքի է բերվելու մինչև հունիսի վերջը:

Աննա գանջալյանը ներկայացրեց 1-3-րդ և 4-5-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը: Նա նշեց, որ այս ուսումնական տարվա 1-3-րդ դասարանների ծրագիրը էապես չի տարբերվելու նախորդ ուսումնական տարիներում գործող մեր ծրագրերից, որոնք համահունչ են եղել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրին, իսկ 4-5-րդ դասարաններում առաջնային է լինելու լեզվի ուսուցման հաղորդակցական մոտեցուըմը: Նա նույնպես նշեց, որ Վալենտինա Թումանյանի և Անի Մրտեյանի հետ ավարտին կհասցնեն նոր ծրագիրը մինչև հունիս ամսվա վերջը: