Just another WordPress.com site

Archive for April, 2023

Մայիսյան 18-րդ ստեղծագործական հավաք. կլոր սեղան մայիսի 18-ին «օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերումները»

Ժամը 14:00-15:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի օտար լեզու դասավանդողներ, սովորողներ, դպրոցների ղեկավարներ,

Հյուրեր – Աննա Առաքելյան՝ անգլերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ, Մերի Առաքելյան՝ U.S. Peace Corps in Armenia

Դասավանդողների ելույթներ

Օտար լեզու դասավանդողների ելույթների համար տրվում է 5 րոպե

Սիլվա Հարությունյան – «Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքները անգլերեն»

Ժաննա Հակոբյան « Квест – технология в работе учителя иностранного языка » 

Իրինա Ապոյան -« Business and Advertisements »

Անի Ավետիսյան «Создание  рабочего альтернативного  сборника с текстами и заданиями по русскому языку на основе периодического издания ,,Калейдоскоп”. Представление годового опыта работы”»

Նունե Այդինյան  –  « New Ways of Making Presentations Անգլերեն պրեզենտացիաների նոր յուրացված ձևերը»

Մարիամ Քալանթարյան « Проектная деятельность , годовые проекты в соответствии с профориентационной работой колледжа».

Անահիտ Մելքոնյան և Տաթևիկ Ալեքսանյան – «Անգլերեն հայերեն պատկերազարդ բառարան»

Արփի Թովմասյան «Ընթերցանության կարևորությունը անգլերենի դասավանդման մեջ»

Աննա Գանջալյան – «4-րդ դասարանի սովորողի ուսումնառության բնութագիր (ձևավորող-բնութագրող գնահատում)»

Ռուզաննա Սարգսյան, Կարինե Թևոսյան, Մարիամ Սարդարյան,

Հարցեր և պատասխաններ՝ 30 րոպե

Լուսաբանումը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով կրթահամալիրի կայքի համապատասխան էջերում և դասավանդողների բլոգներում:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2023-ի ապրիլին

Ապրիլի 3-ին

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Աստղիկ Խաչատրյանի անգլերեն գրած հետազոտական աշխատանքի գրախոսությունը. պաշտպանությունը ապրիլի 18-ին

Ապրիլի 11-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը ապրիլի 13-ին

Ապրիլի 19-ին

Անգլերենի ֆլեշմոբ

3-րդ դասարաններ – Միլենա Մանուչարյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Տաթև Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Ապրիլի 23-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը ապրիլի 25-ին

Մեթոդական մշակումներ

Ապրիլի 18-ին

Իրինա Ապոյան «Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացման դասարանական և տնային գործունեության ձևերն Ավագ դպրոցում»

Կարգի քննարկում ապրիլի 19-ին

Մասնախմբի հավաքի ընթացքում քննարկեցինք «Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը»

Առաջարկությունը քննարկման արդյունքում.

Կարգը գրված է 2013-ին, երբ դեռ նախագծային ուսուցումը նոր էր իր ճանապարհը հարթում: Կարգում բոլոր տեսակների և ձևերի նախագծերին մի ընդհանուր և ամբողջական ձևակերպում է տրված: Լավ կլինի, որ կարգում հստակ ձևակերպվեն սովորողների և դասավանդողների անհատական նախագծերին ներկայացվող պահանջները, կրթահամալիրային օրացույցով նախատեսվող նախագծերին ներկայացվող պահանջները: Պետք է նաև հստակեցնել, թե որ նախագծերի իրականացմանը պետք է իր համաձայնությունը տա մասնաժողովը, որ նախագծերի վերջնական արդյունքն է անհրաժեշտ հանրային ներկայացման:

2023-2024 ուստարվա նոր առարկայական ծրագրերի մշակումը ըստ նոր չափորոշիչների և հեղինակային կրթական ծրագրի պահանջների

Ավագ դպրոցի 10-րդ դասարան – Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Նունե Այդինյան, Անժելա Մովսիսյան,

Մշակումը նախատեսվում է ավարտել ապրիլի 28-ին: Երբ 10-րդ դասարանի ծրագրի մշակումը ավարտվի և՚ նոր չափորոշիչների, և՚ հեղինակային կրթական ծրագրով նախատեսված նոր պահանջների համապատասխան և հավանության արժանանա, ավելի հեշտ ու արագ կմշակվեն Ավագ դպրոցի մնացած դասարանների ծրագրերը:

Չորրորդ և հինգերորդ դասարաններ – Աննա Գանջալյան,

Աննան գրեթե ամբողջությամբ վերջացրել է չորրորդ դասարանի անգլերենի նոր առարկայական ծրագիրը: Մնում է միայն ավարտին հասցնել թեմաների մեթոդական մշակումները:

Ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել ապրիլի 28-ին:

Անի Մրտեյանը նույնպես սկսել է աշխատել ծրագրերի վրա, բայց հղում չի դրված, որովհետև դեռ հեղինակային մասը ավարտված չէ:

Ապրիլ ամսվա նախագծեր

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Անժելա Մովսիսյան

Անահիտ Ամիրխանյան

Անահիտ Մելքոնյան և Տաթևիկ Ալեքսանյան

Աննա Գանջալյան

Անի Մրտեյան

Վարդուհի Մարգարյան

Միլենա Մանուչարյան

Հասմիկ Սարիբեկյան

Հայկուհի Հովհաննիսյան

Անգլերեն դասավանդողները հրապարակել են իրենց գործունեությունը մայիսյան 18-րդ հավաքի ընթացքում

Սիլվա Հարությունյան

Իրինա Ապոյան

Անժելա Մովսիսյան

Անահիտ Ամիրխանյան

Աննա Գանջալյան

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը ապրիլի 25-ին

Թեմա « How has the use of drones changed surveillance and warfare methods? Ինչպե՞ս է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել հետախուզական հսկողության և պատերազմ վարելու մեթոդները»

Հեղինակ՝ Սերգեյ Հայրիյան, 12-րդ դասարան

Ղեկավար՝ Նունե Այդինյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը անթերի է՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս իր բարձրացրած խնդիրներով և հետազոտական աշխատանքի նպատակով, հիմնական մաս, եզրակացություն և օգտագործված աղբյուրներ:

Ներածական մաս

Գրված է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մարտական գործողությունների ընթացքում հեղափոխություն է արել հակառակորդի նկատմամբ հետախուզական հսկողության և պատերազմ վարելու մեթոդների մեջ: Հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել ԱԹՍ-երի առավելությունները և թերի կողմերը՝ բացատրելով, թե ինչպես է ավելանում ճշգրիտ հարվածների քանակը, ինչպես նաև դրանց կողմից թույլ տրված միջազգային իրավական նորմերի խախտումները (քաղաքացիական շինությունները և քաղաքացիներին ճշգրիտ հարվածներով թիրախավորելը):

Հիմնական մասում մանրամասն նկարագրվում է ԱԹՍ-երի արտադրության պատմությունը տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում:

Նկարագրելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ նշվում է, որ Ադրբեջանը օգտագործում էր թուրքական արտադրության Բայրաքթար TB2 սարքերը, որոնք ճշգրիտ հարվածներ էին հասցնում հայկական դիրքերին և զինտեխնիկային: Միևնույն ժամանակ՝ նշելով ԱԹՍ-երի օգտագործման միջազգային իրավական նորմերի խախտումները, Սերգեյ Հայրիյանը, մի ինչ-որ անգլիալեզու աղբյուրից օգտվելով՝ նշում է, որ հակամարտության ընթացքում երկու կողմերն էլ մեղադրվում էին քաղաքացիական տարածքները թիրախավորելու մեջ, ինչի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այդ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի օգտագործել ԱԹՍ-եր, իսկ պատերազմն էլ եղել է Արցախի տարածքում: Ի՞նչ ադրբեջանցի խաղաղ բնակիչներ են զոհվել:

Հետազոտական աշխատանքի թերություններից է նաև այն, որ որևէ հետազոտություն չի արվել այն մասին, թե ինչ է հիմա արվում Հայաստանում այս ուղղությամբ: Չէ՞ որ Հայաստանում արդեն ստեղծել և արտադրում են հետախուզական, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

ԱԹՍ-երի դրական և բացասական կողմերը

Ճշգրիտ հարվածներ հասցնելը հակառակորդին. Անօդաչու սարքերը կարող են համալրվել բարձր ճշգրիտ սենսորներով և զինամթերքով, ինչը թույլ է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել թշնամու ռազմական թիրախներին՝ նվազագույնի հասցնելով կողմնակի (այլ շինությունների և խաղաղ քաղաքացիներին) հասցվող վնասը:
Հետախուզական հսկողություն. ԱԹՍ-երը կարող են իրական ժամանակում ապահովել օդային հետախուզություն՝ հավաքելով արժեքավոր տեղեկություններ թշնամու դիրքերի և տեղաշարժերի մասին:
Կրճատում է զինվորական անձնակազմի կորստի ռիսկը. անօդաչու սարքերը կարող են շահագործվել հեռակա կարգով՝ նվազեցնելով զինվորական անձնակազմի հրազենային վիրավորումների թիվը կամ մահվան վտանգը:
Ծախսերի արդյունավետություն. Անօդաչու թռչող սարքերը հաճախ ավելի ծախսարդյունավետ են, քան ավանդական ռազմական տեխնիկան և մարտավարությունը, քանի որ դրանց շահագործման համար ավելի քիչ ռեսուրսներ և անձնակազմ են պահանջում:

Թերությունները:

Խոցելիություն հաքերային հարձակումների նկատմամբ. դրոնները խոցելի են կիբերհարձակումների նկատմամբ, ինչը կարող է վտանգել արդյունավետ գործելու նրանց կարողությունը:
Կողմնակի շինությունների և խաղաղ բնակիչների վնաս հասցնելը, եթե ճիշտ չեն օգտագործվում:
Մարդկային դատողության բացակայություն. Դրոնները որոշումներ կայացնելու համար հիմնվում են նախապես ծրագրավորված ալգորիթմների և օպերատորների վրա, ինչը կարող է հանգեցնել սխալների և թյուրիմացությունների:
Էթիկական և իրավական մտահոգություններ. անօդաչու թռչող սարքերի օգտագործումը էթիկական և իրավական մտահոգություններ է առաջացնում, մասնավորապես՝ նպատակային անձնավորված սպանությունների և չարամիտ հնարավորությունների հետ կապված:

Եզրակացության մեջ Սերգեյը նորից նշում է ռազմական դրոնների գլխավոր առավելությունները և նշում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է կարգավորում մտցնեն խաղաղ բնակչության նկատմամբ ԱԹՍ-երի չարամիտ օգտագործման դեմ:

Թեմա «Internet Slang – Համացանցային սլենգ»

Հեղինակ՝ Վիկտորյա Իսրայելյան, 11-րդ դասարան

Ղեկավար՝ Անժելա Մովսիսյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը անթերի է՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս իր բարձրացրած խնդիրներով և հետազոտական աշխատանքի նպատակով, հիմնական մաս, եզրակացություն և օգտագործված աղբյուրներ:

Ներածական մասում Վիկտորյա Իսրայելյանը նշում է, որ իր հետազոտական աշխատանքի ընդհանուր նպատակն է վերլուծել սլենգային միավորների առանձնահատկությունները, դրանց դասակարգման եղանակները և կիրառման պատճառները։ Այս նպատակին հասնելու համար պետք է իրականացվեն հետևյալ խնդիրները.

Փորձ է կատարվում սահմանել սլենգը որպես ընդհանուր հասկացություն

  • Սլենգի տարբեր դասակարգումների և մոտեցումների քննարկում.
  • Սլենգային միավորների սոցիալական և ոճական սահմանների բացահայտումը
  • Սլենգային միավորների գործառույթների բացահայտումը տեքստում

Հիմնական մասի առաջին գլուխը վերնագրված է «Սլենգը որպես խոսակցական լեզվի մի մաս»: Վիկտորյան նշում է, որ սլենգը վերաբերում է լեզվի մի տեսակի, որը չափազանց ոչ պաշտոնական է որոշակի իրավիճակներում օգտագործելու համար: Հաճախ սլենգային տերմինները համարվում են գռեհիկ կամ վիրավորական՝ քաղաքավարի զրույցներում օգտագործելու համար: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շատ սլենգային արտահայտություններ դարձել են մեր բառապաշարի մի մասը, քանի որ դրանք ավելի հաճախ են օգտագործվում:

Գրախոսողի իմ իրավունքով ուզում եմ մեկնաբանել սլենգի և ժարգոնի տարբերությունը, քանի որ հայերենում օգտագործվում է միայն «ժարգոն» տերմինը և հայ մարդու համար սլենգը անծանոթ բառ է: Հայերենում «ժարգոն» տերմինը հիմնականում ասոցացվում է սոցիալական որոշ խավերին հատուկ խոսելաձևին, բառապաշարին, (գողական ժարգոն, վարորդական ժարգոն, առևտրականի ժարգոն) որն անհարմար կլինի օգտագործել հասարակական պատշաճ շրջապատում: Դրան հակառակ՝ սլենգը ավելի ընդունված և ոչ գռեհիկ է հնչում: Օրինակ՝ երիտասարդների մեջ ընդունված է «թույն» բառը օգտագործել «շատ լավ» իմաստով՝ «թույն տեսաֆիլմ է»:

Վիկտորյան գրում է, որ անգլերեն սովորողները պետք է նաև անգլերենի սլենգային արտահայտությունները սովորոեն, եթե ցանկանում են իրենց կրթությունը շարունակել անգլիախոս երկրներում:

Երկրորդ գլխում համապատասխան աղբյուրներից օգտվելով՝ բերված են սլենգի և ժարգոնի բազմաթիվ օրինակներ, որոնք օգտակար կլինեն անգլերեն ուսումնասիրողների համար:

Անգլերենին բնորոշ սլենգային միավորներ են ստացվում նաև որոշ արտահայտություններ կրճատ ասելով: Օրինակ՝

“going to”, “want to” and “have got to” are substituted by “gonna’, “wanna” and “gotta”;

“I don’t wanna go there”

“I’m gonna give you a buzz”

“You gotta find this guy”

“because” is replaced by “coz”: “coz I saw them with my own eyes”,

“cuz” : “cuz I don’t wanna hang out with you”

“cus” : “cus I really wanna rock with you”

“cause” : “cause I need you”;

“about” is substituted by “ ‘bout” 

“What is this all shit ‘bout?”

Այնուամենայնիվ, պետք այս գրախոսության վերջում մի կարևոր միտք արտահայտեմ, որն արժեքավոր խորհուրդ կարելի է համարել մեր Ավագ դպրոցի սովորողների համար:

Խորհուրդ եմ տալիս ձեզ չխոսել անգլերեն սլենգային արտահայտություններով: Ուր էլ գնաք, որտեղ էլ որոշեք շարունակել ձեր կրթությունը, միշտ աշխատեք խոսել ճիշտ անգլերենով՝ զերծ մնալով սլենգային բառերից ու արտահայտություններից: Ինձ համար ամենևին ընդունելի չէ, երբ սովորողը դպրոցում իր ուսուցչի հետ խոսելիս ասում է՝ «I wanna …I gonna…I gotta… »: Դա գռեհիկ է հնչում:

Գիտե՞ք որ եվրոպական զարգացած երկրներում (Դանիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա) բանկերում, լուրջ օֆիսներում, զբոսաշրջության, ինչպես նաև՝ սպասարկման ոլորտում աշխատանքի չեն ընդունում բնիկ անգլիացիներին, ամերիկացիներին հենց միայն այն պատճառով, որ նրանք հաճախ են խոսելիս օգտագործում սլենգային արտահայտություններ: Գնահատեք այն լեզուն, որը ձեզ սովորեցրել են դպրոցում: Դա մաքուր անգլերենն է, որը հարգանքի է արժանանում կրթական հաստատություններում, պետական հիմնարկներում, լուրջ օֆիսներում, բանկերում՝ ամեն տեղ, որտեղ հարգում են քաղաքավարությունը, բարեկրթությունը և գրագիտությունը:

Անգլերենի առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

A Creative Task

Dear students, write an essay on your future profession. The best essays will be published on our school website.

Առաջադրանքը կատարել են՝

Ալիսա Ղասաբյանը – ապրիլի 22-ին: Պատասխանել եմ 26-ին:

Մարիա Ազնաուրյան – ապրիլի 25-ին: Պատասխանել եմ 26-ին:

Արամ Հովհաննիսյան – ապրիլի 30-ին: Պատասխանել եմ մայիսի 1-ին:

Հայկ Խաչատրյանը – ապրիլի 29-ին: Պատասխանել եմ մայիսի 1-ին:

Արինա Ազնաուրյան – ապրիլի 27-ին: Պատասխանել եմ մայիսի 1-ին:

Գոհար Կարագյան – մայիսի 15-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբային հավաք ապրիլի 19-ին

«10-րդ դասարանի անգլերենի նոր ծրագիրը ըստ նոր չափորոշիչների և հեղինակային կրթական ծրագրի նոր պահանջների» ներկայացնում են Սիլվա Հարությունյանը, Իրինա Ապոյանը, Նունե Այդինյանը և Անժելա Մովսիսյանը:

Քննարկում ենք « Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը »

Մեկնարկել է 2023-ի անգլերենի ապրիլյան ֆլեշմոբը

3-րդ դասարաններ – Միլենա Մանուչարյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Տաթև Ալեքսանյան

9-12-րդ դասարաններ – Արփի Թովմասյան

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություն. պաշտպանությունը ապրիլի 13-ին

Թեմա «The Main Idea of Gender Discrimination Գենդերային խտրականության հիմնական գաղափարը»

Հեղինակ՝ Էդվին Մեսրոբյան, 11-րդ դասարան

Ղեկավար՝ Անահիտ Ամիրխանյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ընդունված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն:

Ներածական մասում բացատրվում է գենդերային խտրականության էությունը, հետազոտական աշխատանքի նպատակը, նպատակին հասնելու ուղղությունները՝ հիմնական շեշտադրումը դնելով տվյալ թեմային առնչվող ներկայիս գոյություն ունեցող գրականության, հոդվածների ուսումնասիրությունների վրա:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը բաղկացած է երեք գլուխներից՝

Գլուխ առաջին

Գենդերային խտրականության պատմությունը
 Հնագույն ժամանակներ
 Սեքսիզմը և տղամարդկանց շարժումը
 Ամուսնության կանոնակարգ
 Քաղաքականություն

Գլուխ երկրորդ

Գենդերային խտրականության օրինակներ
 Գենդերային խտրականության տեսակները

Գլուխ երրորդ

Գենդերային խտրականությունը հայկական մշակույթում
Կանայք Հայաստանում
Սեռը և կրթությունը
Սեռը, տնային տնտեսությունները և կենսապայմանները

Նախորդ մի քանի հետազոտական աշխատանքների գրախոսությունները գրելիս ամեն անգամ խորհուրդ էի տալիս սովորողներին, որպեսզի նրանք անդրադառնան նաև Հայաստանի իրականությանը, երբ ուսումնասիրում են հասարակագիտական որևէ մի հարց: Այս առումով գովելի է Էդվին Մեսրոբյանի աշխատանքը, որտեղ մի ամբողջ գլուխ նվիրված է գենդերային խտրականության հայաստանյան խնդիրներին:

Աշխատանքում նշված է, որ կանայք Հայաստանում զբաղված են հիմնականում ցածր վարձատրվող աշխատանքներում: Նրանց աշխատավարձը ընդհանուր առմամբ կազմում է տղամարդկանց աշխատավարձերի 64,4 տոկոսը, ինչը ամենացածրն է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ համեմատած: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կանանց մասին սխալ կարծրատիպեր կան որոնց իմաստն այն է, որ կանայք ավելի պակաս խելացի են, քան տղամարդիկ և ավելի քիչ են ընդունակ ղեկավար լինելու, բարդ աշխատանքներ կատարելու համար: Օրինակ՝ գենդերային խտրականության օրինակ է այն, որ ավտոմեքենայի հետևի պատուհանին փակցվում է կանացի բարձրակրունկ կոշիկի նկար՝ զգուշացնելով այլ վարորդներին, որպեսզի ավելի ուշադիր լինեն:

Հայաստանում որևէ գենդերային խտրականություն չկա կրթության բնագավառում: Համալսարաններում բակալավրի կրթական աստիճան ստանում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Մագիստրատուրաներում բոլոր սովորողների 67%-ը կանայք են, իսկ 33%-ը տղամարդիկ: 2019 թվականին մագիստրոսի աստիճան ստացածների 72%-ը կանայք են եղել, իսկ 28%-ը` տղամարդիկ: Գենդերային խտրականությունը երևում է միայն ասպիրանտուրայում սովորելիս, որտեղ ավելի շատ են տղամարդիկ, քան կանայք, որովհետև՝ ասպիրանտուրայից բանակ չեն տանում: (Շեղատառով գրվածները գրախոսողի պարզաբանումներն են)

Էդվին Մեսրոբյանը հետաքրքիր ուսումնասիրություն է արել և պարզել, ո՞ր ոլորտներում են առկա գենդերային խտրականության դեպքերը Հայաստանում:

Հետազոտական աշխատանքում նշված է, որ կրթության բնագավառում չկա գենդերային խտրականություն: (Այստեղ ես պետք է մի փոքր պարզաբանում անեմ: Հատկապես Հայաստանի մարզերի դպրոցներում սովորողների մեծ մասը տղաներ են: Ինչու՞ է այդպես: Արդյո՞ք աղջիկներին չեն թողնում դպրոց գնալ: Ահա մի հատված «Հայաստանի դպրոցներում աղջիկները քիչ են» հոդվածից:Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է՝ չթողնելով «անցանկալի» սեռի երեխան ծնվի։ Ինչի պատճառով էլ թե՛ ընտանիքներում, թե՛ դասարաններում, թե՛ համայնքներում, աղջիկները քիչ են։ Վերջին 8 տարվա մեջ 4591 աղջիկ չի ծնվել՝ միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4000-ից ավելի աղջիկ երեխայի՝ 4000 ավելի փոքրիկի կորսված կյանք՝ կորսված հնարավորություններ ու ահռելի ներուժի կորուստ։ )

 Կանայք չափազանց շատ են ներկայացված ոչ ֆորմալ զբաղվածության մեջ և
տնային աշխատանքներում.
 Գյուղատնտեսական արտադրության մեջ կանանց ներգրավվածությունը 53%-է, մինչդեռ նրանց հասանելի չեն գյուղատնտեսության վերաբերյալ տեխնիկական գիտելիքները:

 Կանայք չունեն ֆինանսական տեղեկատվության և շուկայավարության հասանելիություն:
 Կանայք գյուղական վայրերում հողի սեփականության իրավունքի սահմանափակ հնարավորություն ունեն:

 Կանայք վարկերի և ձեռներեցության սահմանափակ հասանելիություն ունեն, և
դժվարություններ են ունենում վարկեր ստանալու հարցում:
 Գյուղաբնակ կանայք հաճախ չունեն ինքնավստահություն և վախենում են ընդունել
ռիսկեր կամ բիզնես սկսել:
 Սոցիալական և գենդերային նորմերը թելադրում են վերաբերմունք կանանց դերի նկատմամբ
գյուղական տարածքներում: Արդյունքում՝ կանանց առանցքային դերը գյուղատնտեսության ոլորտում
չի ճանաչվում։
 Գյուղական բնակավայրերում կանայք հաղորդակցման հմտությունների պակաս ունեն, մի իրավիճակ, որը սրվում է կարծրատիպերով, որը խոչընդոտում է նրանց մուտքը դեպի իրենց գյուղերից դուրս գտնվող խոշոր շուկաներ:

Հայաստանում տնային տնտեսություններում, ընտանիքներում աշխատանքի անհավասար բաժանում է կատարվում: Ընդունված է, որ տան կինը պետք է տունը մաքրի, ճաշ պատրաստի, լվացք անի՝ նույնիսկ, եթե նա ամուսնու պես հավասար աշխատում է դրսում:

Եզրակացությունում Էդվինը հույս է հայտնում, որ կգա մի օր, երբ Հայաստանում չի լինի որևէ գենդերային խտրականություն, քանի որ մեր կյանքի ընդհանուր զարգացումը դրան է տանում:

Թեմա «What Is Sexism and Gender Discrimination? Ի՞նչ է սեքսիզմը կամ գենդերային խտրականությունը»

Հեղինակ՝ Էլեն Հակոբյան, 11-րդ դասարանի սովորող

Ղեկավար՝ Անահիտ Ամիրխանյան

Գրախոսոող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ընդունված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն:

Ներածական մասում էլեն Հակոբյանը ներկայացնում է գենդերային խտրականության բնույթը և որպես իր աշխատանքի ընդհանուր համամարդկային խնդիր նշում է, որ դեռ շատ աշխատանք կա անելու գենդերային հավասարությունը խթանելու և ստեղծելու մի հասարակություն, որտեղ բոլոր անհատներին կվերաբերվեն արժանապատվորեն և հարգանքով՝ անկախ նրանց սեռից։

Հիմնական մասը կազմված 3 գլուխներից՝

Գլուխ առաջին

Ի՞նչ է գենդերային խտրականությունը:
 Սեքսիզմի՝ գենդերային խտրականության, պատճառները
 սեռ, դասակարգ և իշխանություն
 Ինչպե՞ս են կապված ֆեմինիզմը և գենդերային խտրականությունը
 Ինչու՞ պետք է դադարեցնենք գենդերային խտրականությունը

Գլուխ երկրորդ

Մեդիա ազդեցությունը դեռահաս կանանց վրա
Գենդերային հիմքով աշխատավարձի խտրականությունը աշխատավայրում

Գլուխ երրորդ

Գենդերային խտրականությունը հայկական մշակույթում
 Կանանց իրավունքները Հայաստանում
 Կանայք որոշումների կայացման և առաջնորդության մեջ
 Գենդերային հավասարություն և զբաղվածություն
 Կանայք բիզնեսում

Ինձ համար ամենահետաքրքիրը երրորդ գլուխն է, որը Հայաստանին է վերաբերում:

Էլեն Հակոբյանը նշում է, որ Հայաստանում կանայք բախվում են գենդերային խտրականության և սեռական ոտնձգությունների իրենց գործունեության տարբեր ասպեկտներում՝ կրթական բնագավառում, զբաղվածության մեջ, քաղաքականության մեջ և անձնական հարաբերություններում:
Աշխատավայրում կանայք հաճախ ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ նույն աշխատանքի համար և քիչ են ներկայացված իշխանության և ղեկավար պաշտոններում: Հայաստանում կանայք նույնպես ենթարկվում են սեռական ոտնձգությունների և գենդերային խտրականության, բայց չեն դիմում իրենց իրավունքների պաշտպանության համար:
Քաղաքականության մեջ կանայք շատ քիչ են ներկայացված Հայաստանի Ազգային ժողովում՝ միայն 23%: Ներկայացվածության այս պակասը նշանակում է, որ կանայք հաճախ անտեսվում են քաղաքական կարևոր որոշումների կայացման ժամանակ:

Անձնական հարաբերություններում Հայաստանում կանանցից ակնկալվում է համապատասխանել Հայաստանում ընդունված ավանդական գենդերային իրենց դերերին և գերադասում են իրենց ընտանեկան պարտականությունները աշխատանքային կարիերայի ձգտումներից: Այս ակնկալիքը հաճախ սահմանափակում է կանանց հնարավորությունները անձնական և մասնագիտական աճի համար և հավերժացնում է գենդերային անհավասարության ցիկլը մեր երկրում:

Կանանց զբաղվածությունը Հայաստանում

Նշվում է, որ Հայաստանում աշխատունակ կանանց 66%-ը աշխատանք չունի: Գենդերային խտրականության և հնարավոր սեռական ոտնձգության դրսևորում է այն փաստը, որ գործատուները դժկամությամբ են աշխատանքի ընդունում 40 տարեկանից բարձր կանանց:

Իր եզրակացության մեջ Էլեն հակոբյանը այն կարծիքն է հայտնում, որ մենք պետք է պայքարենք ավելի արդար աշխարհ ստեղծելու համար, որպեսզի նվազեցնենք գենդերային խտրականության երևույթները, մարտահրավեր նետենք նախապաշարմունքային համոզմունքներին, կեղծ կարծրատիպերին և ստեղծենք հավասար հնարավորություններ բոլորի համար:

Առաջադրանք անգլերենից հեռավար սովորողների համար

I Choose the right word

  1. Do you live (far, a long way) from your office?
  2. He hadn’t (yet, still) finished his work when I saw him.
  3. I was (woken up, awakened) by my mother.
  4. (Besides, beside) literature we have to study history and mathematics.
  5. I (lent, borrowed) a book from the library.
  6. For (further, farther) information, see Page 123.
  7. He (suggested, offered) to help us.
  8. He (suggested, offered) that we should take part in that festival.
  9. The report (will be ready, was ready, will have been ready) by Monday.
  10. She couldn’t answer (either, neither) of the questions.

II. Give the correct form of the verbs in brackets

  1. By that time he (to finish) his work.
  2. If you brought a chair with you, you (to sit).
  3. I only (to understand) that lesson after I (to read) it several times.
  4. You (not to be able) to catch the 7:30 train unless you (to take) a taxi.
  5. I (to call) you as soon as he (to come back).
  6. If I (to be) in Moscow, I (to visit) Tretiakov Picture Gallery.
  7. I (not to see) him since we (to leave) school.
  8. I said that I (to try) to enter the university the next year.
  9. He was sure that she (not to be late) for the meeting the following day.
  10. You (to paint) the walls yet?

VI Put the following into indirect speech.

  1. “If it rains this afternoon, we’ll have to postpone the match”, the coach said to us.
  2. “Will you come and see me next week-end?”, she said to her cousin.
  3. “Where were you the day before yesterday, Henry?”, he said.
  4. “Don’t belive everything you hear'”, he warned me.
  5. “Why do the prices go up continually in Armenia?”, she wondered.
  6. Nelly asks, “Which is the most beautiful region in Armenia?”
  7. She said to the teacher, “May I go out for a minute?”
  8. Peter said, “My father is making a report at the meeting tomorrow.”
  9. My sister said to me, “I got a strange E-mail from my teacher two days ago.”
  10. The detective asked me, “What were you doing at the university at such a late hour.”

VII Translate into English

  1. Մեր տան դիմաց դպրոցի մի նոր շենք է կառուցվում.:
  2. Երբ ես քայլում էի փողոցով, ինչ-որ մեկը հարցրեց ինձ, թե որն է մետրոյի ամենամոտ կայարանը:
  3. Մենք չենք հանդիպել դպրոցն ավարտելուց ի վեր:
  4. Հարկ է որ դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք քերականությանը:
  5. Երբ դու համալսարանի ուսանող լինես, քեզ կթույլատրեն գրքեր վերցնել այս գրադարանից:
  6. Նա ասաց, որ կկարողանա թարգմանել այդ տեքստը հաջորդ օրը:
  7. Եթե դու ճշմարտությունը չասես, այլևս քո հետ չեմ խոսի երբեք:
  8. Առնո Բաբաջանյան փողոցը կառուցված կլինի մինչև ամառվա վերջը:
  9. Ուսանողների քննում են 7-րդ սենյակում:
  10. Ցավում եմ, բայց դուք ստիպված կլինեք ևս մեկ անգամ հանձնել այս քննությունը:

Առաջադրանքը կատարել են՝

Հայկ Խաչատրյանը – ապրիլի 7-ին: Պատասխանել եմ 8-ին:

Մարիա Ազնաուրյան – ապրիլի 8-ին: Պատասխանել եմ 9-ին:

Ալիսա Ղասաբյան – ապրիլի 8-ին: Պատասխանել եմ 9-ին:

Արամ Հովհաննիսյան – ապրիլի 10-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Արինա Ազնաուրյան – ապրիլի 10-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Գոհար Կարագյան – մայիսի 15-ին: Պատասխանել եմ նույն օրը:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Աստղիկ Խաչատրյանի անգլերեն գրած հետազոտական աշխատանքի գրախոսությունը. պաշտպանությունը ապրիլի 18-ին

Թեմա «Is Autism a Disease or a Development of Idiosyncrasy? – Աուտիզմը հիվանդությու՞ն է, թե իդիոսինկրազիայի զարգացում»

Իդիոսինկրազիա տերմինի բացատրություն՝ օրգանիզմի հիվանդագին ռեակցիա այնպիսի գրգռիչների հանդեպ, որոնք մարդկանց մեծ մասի մոտ ախտաբանական երևույթներ չեն առաջացնում. ավելի պարզ ու կարճ՝ անձի յուրահատկություն առանց ախտաբանական շեղումների։

Հետազոտական աշխատանքը կատարել է Աստղիկ Խաչատրյանը

Ղեկավար՝ Անահիտ Ամիրխանյան

Աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է հետազոտական աշխատանքի կառուցվածքին ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, նախաբան, հիմնական մաս, եզրակացություն, օգտագործված գրականություն:

Նախաբանում Աստղիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարած աշխատանքի հիմնական ուղղությունները՝ որոնց նպատակն է եղել պարզել, թե արդյոք աուտիզմը հիվանդություն է, թե իդիոսինկրազիա (երկու բառով ասած՝ յուրահատկություն առանց ախտաբանական շեղումների):

Նախաբանում նա խոստանում է, որ կարդալու է հարցին վերաբերող ուսումնասիրություններ, հոդվածներ, տարբեր տեսակի հրապարակումներ, որոնք պարզելու են աուտիզմի առանձնահատկությունները, ախտանիշները և դրա առաջացման պատճառները: Խոստանում է նաև հարցումներ և գործնական հետազոտական աշխատանք իրականացնել՝ ուսումնասիրելով կոնկրետ դեպքեր:

Հիմնական մասի առաջին գլխում Աստղիկը փորձում է ներկայացնել աուտիզմի առաջացման պատճառները: Նա գրում է, որ փորձագետները դեռ փորձում են գտնել աուտիզմի ճշգրիտ պատճառները, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարող է առաջանալ գենետիկական, կենսաբանական և շրջակա միջավայրի գործոնների համակցությամբ (այլ կերպ ասած՝ արտաքին ազդեցություններից առաջացող):

Ինձ հատկապես հետաքրքիր էր կարդալ արտաքին ազդեցությունների պատճառով աուտիզմի առաջանալը: Այնուամենայնիվ, չփարատվեց իմ հետաքրքրությունը, երբ կարդացի հետազոտական աշխատանքի այդ մասի նկարագրությունը: Իհարկե, այստեղ չկա Աստղիկ Խաչատրյանի գործոնը: Նա ճշտությամբ նկարագրել է այն, ինչը առկա է իր ուսումնասիրած աղբյուրներում՝ հղիության ընթացքում որոշ դեղամիջոցների օգտագործումը, հղիության ընթացքում գրիպով հիվանդանալը և երկար ժամանակ բարձր ջերմություն ունենալը, մթնոլորտի ծանր մետաղներով աղտոտվածությունը և այլն: Այդուհանդերձ, ես տեղյակ եմ, որ որոշ բժիշկներ միտումնավոր կերպով իրենց սեփական երեխաներին չեն տանում պատվաստման, որովհետև գիտեն, որ մինչև 2 տարեկան երեխաների պատվաստումները աուտիզմով հիվանդանալու որոշակի ռիսկեր են առաջացնում: Դրա մասին չեն բարձրաձայնում, որովհետև պատվաստումների տված օգուտը ավելի մեծ է, քան մի քանի երեխաների աուտիզմով հիվանդանալու տխուր հետևանքը:

Երկրորդ գլխում մանրամասն նկարագրվում են աուտիզմի տարբեր տեսակները և դրանց  ախտանշանները: Աուտիզմով տառապող երեխաների արտաքինը հաճախ ոչնչով չի տարբերվում առողջ երեխաների արտաքինից, սակայն նրանք զգալիորեն տարբերվում են սովորական առողջներից՝ իրենց մտավոր և ֆիզիկական կարողություններով, յուրահատուկ վարքագծով: Նրանց մեծ մասին բնորոշ է խոսքի կրկնությունները, դիմացինի աչքերին չնայելը, ընդհանուր առմամբ հետաքրքրությունների բացակայությունը:

Հետաքրքիր է, որ աուտիզմով երեխաները ունեն տեսողական-տարածական հիշողության  հմտությունների բարձր մակարդակ: АSD ունեցող մարդկանց սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: АSD ունեցող որոշ մարդիկ իրենց առօրյա կյանքում շատ օգնության կարիք ունեն, մյուսներն`ավելի քիչ:

Երրորդ գլխում նկարագրվում են աուտիզմի բուժման ձևերը: Շեշտը դրվում է երեխաների վաղ տարիքում աուտիզմի բացահայտման և համապատասխան թերապիայի օգտագործման վրա, ինչը շատ հաճախ արդյունավետ է լինում:

Չորրորդ գլխում նկարագրվում է, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Լավ է, որ Աստղիկ Խաչատրյանը ուսումնասիրել է այս հարցի վերաբերյալ իրավիճակը Հայաստանում:

Հինգերորդ գլուխը այս հետազոտական աշխատանքի ամենագովելին: Աստղիկը գործնական հետազոտական աշխատանք է կատարել մեր կրթահամալիրի Միջին դպրոցում՝ ուսումնասիրելով և նկարագրելով երկու աուտիկ երեխաների վարքագծերը, մտավոր և խոսքային կարողությունները՝ իհարկե չնշելով նրանց անունները:

Եզրակացության մեջ Աստղիկը նորից տալիս է թեմայի վերնագրի հարցը՝ «Աուտիզմը հիվանդությու՞ն է, թե իդիոսինկրազիայի զարգացում»: Նա գալիս է այն եզրահանգման, որ այս խնդրով զբաղվող նույնիսկ տարբեր գիտնական-փորձագետներ տարբեր կարծիքներ ունեն: Փորձագետների մի մասը գտնում է, որ աուտիզմը հիվանդությունը, իսկ մի մասը՝ ոչ, հայտնելով իրենց տեսակետը, որ անձի յուրահատկություն է առանց ախտաբանական շեղումների:

Գրախոսողի եզրակացությունը

Հետաքրքիր և սովորողի համար բավականին դժվար գիտական թեմայով և, միևնույն ժամանակ, բավականին բարձր մակարդակով արված հետազոտական աշխատանք է: Իհարկե մեծ մաս են կազմում տարբեր աղբյուրներից վերցված դատողությունները, դիտարկումները, տեղեկատվությունները, բայց կարևորն այն է, որ 10-րդ դասարանի սովորողը աղբյուրների, դրանց տեղեկատվության դասակարգման, մատուցման հերթականության ճիշտ ընտրություն է կատարել և ամենակարևորը՝ հայերենից անգլերեն թարգմանաբար անդրադարձել է խնդրի իրավիճակին Հայաստանում ու դրան էլ գումարած՝ կատարել է սեփական գործնական հարցումը և հետազոտությունը Միջին դպրոցում:

Գերազանց է: