Just another WordPress.com site

Archive for June, 2014

Անգլերենի ընդհանուր դասընթացի առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում 2014-2015 ուսումնական տարի

Նպատակը

Ավագդ պրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի վերջում` B1.2, 11-րդ դասարանի վերջում` B2.2 մակարդակ

http://notebook.mskh.am/art.php?id=220

Մանկավարժական մոտեցումներ

Օտար լեզվի ուսուցումը իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:

Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):

Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ, որից հետո կազմակերպվում են քննարկումներ:

Հաշվի է առնվում սովորողի կարծիքը:

Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցային և խմբային հետազոտական մեթոդով.

Նախագծերի թեմաները համապատասխանում են անգլերենի առարկայականծրագրերիթեմաներին` հաշվիառնելովնաևկրթահամալիրիուսումնականօրացույցիայնկետերը, որոնցովհնարավորկլինիհամալրելուհարստացնելանգլերենի առարկայականծրագիրը:

Ուսումնականմիջավայր

Նյութական միջավայր

թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող

1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիամիջավայր

 mskh.amկայք, մեդիագրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ ևայլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 3, student’s book, Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles

First Certificate Passkey , Nick Kenny 1996.Գրքերի թվային տարբերակներն առկա են գրադարանի կայքում   http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf

էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն  լրատվական կայքեր

www.tolearnenglish.com

WWW.longman.com

http://courses.britishcouncil.com

www.english-test.net

www.englishtopics.net

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են հետևյալ ուսումնական գործունեության ձևերով.

Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող դաս-դասարանական

Ըստ նախասիրությունների (ակումբային գործունեություն և ընտրությամբ դասընթացներ) և անհատական ուսումնական պլանների ուսուցմամբ

Ուսումնական ճամփորդություններով

Ստեղծագործական հավաքներով ևս տուգատեսներով

Բվլոգավարությամբ

Էլ.նամակագրությամբ

Թարգմանություններով, օտարալեզու հրապարակումներով կայքում

Նախագծերի իրականացմամբ

 

Կապը այլ բնագավառների հետ

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպեսուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար:

Միջառարկայական ինտեգրում  

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

 

10-րդդասարան

Լեզվական նյութը

Բառապաշար

Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300 բառային միավորների վերարտադրողական բառապաշար.

Բառակազմություն

Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ

Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Առաջարկվող ուսւմնական թեմաները

Առաջինկիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Դպրոց` Իմ կրթահամալիրը, նրա ձեռքբերումները ևբացթողումները, մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ ևսպորտային խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Հոդ – /որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն/ նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ.

Գոյական – /թիվ, հոլով, սեռ/

Գոյական + գոյական կառուցվածքները

Դերանուն

/անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական/

Թվական /քանակական, դասական, կոտորակային/

Ածական

/որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները/

Համեմատական աստիճանների ուժեղացում

/much more/far more interesting

Մակբայ

/տեղի, ժամանակի, ձևի, շափի/

too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները

too + adj. (too difficult)

adj/adv + enough (quick enough)

enough + noun (enough offers)

մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր

Ածական և մակբայ

ածականի և մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր

Նախդիրներ

/Ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող/

Բայ

/կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալբայեր

Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous )

Անցողական և անանցողական բայեր

Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ

Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow 

Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / ևդրանցով կազմված կառուցվածքները

Շարահյուսություն – նախադասություն

/Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր

բարդ ենթակա (Complex subject)

բարդնախդրավորխնդիր (Complex prepositional object)

Ստորադասականնախադասություններ

Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)

Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ)

If I know her telephone number I will phone her.

Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ)

If I knew her telephone number I would phone her.

Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները

 

                                                         11-րդդասարան

Լեզվականնյութը

Բառապաշար, բառակազմություն

Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Առաջարկվող ուսւմնական թեմաները

ԱռաջինԿիսամյակ

Կարճաժամկետ նախագծեր հետևյալ թեմաներով

Անհատ և հարաբերություններ

.     Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ

.     Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ

Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ

.    Բլոգ,  ինտերնետ

Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Երկրորդ կիսամյակ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

.    Մարդկության ապագան մարդկանց ձեռքերումէ

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Առողջություն և սպորտ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը

. Նմանություններ և տարբերություններ

Կրթություն

. Հայաստանի կրթական համակարգ

. Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)

Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն

Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ ( The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր /գերունդիումով արտահայտություններ/

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական ևստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

հարցական նախադասություններ

պատասխան հարցեր և տրոհված հարցեր

(reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ

It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that

Somebody suggests/believes … that

Աշակերտների ուսումնական գործունեության ձևերը

Անհատականաշխատանք

Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար

Մասնակցություն առցանց քննարկումներին

Հետազոտական աշխատանք.

Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում

Համեմատում, զուգադրում, վերլուծում

Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

 

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա օրացույցի

  • ՄխիթարՍեբաստացու օրեր –նոյեմբեր 2014 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Դեկտեմբեր – մասնակցություն ձմեռային ուսումնահետազոտական ճամբարին

  • Հունվար – փետրվար մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտգործածումը –առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնել ևս 3 միավոր ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր, ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր, ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2014-2015 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված)

3.Սովորողի ինքնուրույն գրված տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանականգրագողությունըստուգվումէհատուկծրագրիմիջոցովhttp://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_)

 4.Թեմատիկբառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով)

10 րդդասարան

Առաջին կիսամյակին գնահատման ներկայացվող նախագծերի օրինակներ (դասավանդողները կարող են ընտրել նախագծերի այլ թեմաներ )

Նախագիծ 1. “Անհատ և ընկերություն, մարդկային փոխ հարաբերություններ”

Նախագիծ 2. “Մասնագիտության ընտրություն”

Նախագիծ 3 “Հաղորդակցություն. Զանգվածային լրատվական միջոցներ”

Երկրորդ կիսամյակին գնահատման ներկայացվող  նախագծերը

Նախագիծ 1. «Սպորտ և սպորտային խաղեր, առողջ ապրելակերպ»

Նախագիծ 2. «Շրջակա միջավայրը և նրա պահպանումը»

Նախագիծ 3 «Հայաստանի և անգլախոս երկրների մշակույթը, ավանդույթները, ազգային տոները»

11-րդդասարան

Առաջին կիսամյակին գնահատման ներկայացվող կարճաժամկետ նախագծերը

Նախագիծ 1. «Անհատ և հարաբերություններ»

Նախագիծ 2. «Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ»

Նախագիծ 3. «Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը»

Երկրորդ կիսամյակին գնահատման ներկայացվող կարճաժամկետ նախագծերը

Նախագիծ 1. «Շրջակա միջավայրը և նրա պահպանումը»

Նախխագիծ 2. « Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է»

Նախագիծ 3. «Հայկական խոհանոց»

 

Յուրա Գանջալյան

23.06.2014

 

 

 

Իմ աշխատանքը հունիսի 2-ից մինչև 21-ը

 

Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում չեմ բացակայել ոչ մի օր: Իմ ջոկատով մասնակցել ենք կրթահամալիրային բոլոր միջոցառումներին: Հատկանշական էր անգլախոսների ակումբի կազմակերպած կինոդիտումըհունիսի 3-ին, որին ներկա էին նաև  այլ ակումբների սովորողներ և դասավանդողներ: Հունիսի 5-ի շրջակա միջավայրի պահպանության օրը մեր ավագ դպրոցի անգլախոսների ջոկատին միացավ Լուսինե Բուշի միջին դպրոցի ջոկատը և մաքրվեց մեզ հատկացված տարածքը: Ակումբի անդամները շարունակել են թարգմանել կայքի հետաքրքիր տեղեկատվությունները անգլերեն Մեծամորի քրոնիկոնը, Հայստանի մի քանի հայտնի տեսարանները:

«Բանգլադեշյան պլեներ 2014»-ի թարգմանչական ստուգատես փառատոնին երկու հայտ էի ներկայացրել` օտարալեզու կայք, էջ անվանակարգով «mskh.am-ի անգլերեն էջը»-ը անգլախոսների ակումբի կողմից և Dpir 2013-2014 էջերը: Նշվեց, որ 2013-2014 ուստարվա ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանվել մոտ 250 նյութ mskh.am-իանգլերեն էջի համար և մոտ 31 հոդված Dpir2013-2014 էջերի համար: Այսպիսով մեր կարևոր ներդրումն ենք ունեցել «ՔառալեզուԴպիր» և «Բազմալեզու mskh.am» նախագծերի իրականացման գործում:

«Բանգլադեշյան պլեներ 2014»-ը լուսաբանել ենք անգլերեն:  Aravot.am-իարձագանքը,  

25 տարի մոբիլ և ստեղծական , «Մեր հունիսյան ստուգատեսների այս տարվա խորհուրդը»

Մշակել եմ ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների համար նախատեսված անգլերենի առարկայական ծրագիրը 2014-2015 ուստարվա համար: Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել սովորողների և ստեղծական լաբորատորիայի մեր աշխատանքային խմբի կարծիքները: Ծրագիրը քննարկման է դրվելու հաջորդ շաբաթ:

Blog.mskh-ում հրապարակվեց իմ «Մեր Դպիրը» հոդվածը

Անգլերեն եմ թարգմանել Մերի Առաքելյանի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում Կոմիտաս չսիրելն անհնար է” հոդվածը

Հունիսին իմ կատարած կարևոր աշխատանքներից մեկը համարում եմ ԱշոտԲլեյանի Lragir.am-ին տրված հարցազրույցի թարգմանությունը անգլերեն, որն օպերատիվ կերպով հրապարակվեց Lragir.am-ում:

Յուրա Գանջալյան

Անգլախոսների ակումբը ամփոփում է իր 2013-2014 ուստարվա աշխատանքը

2013-2014 ուստարին նշանավորվեց նրանով, որ կայացավ և անխափան կերպով գործեց mskh.am-ի անգլերեն էջը: Կայքի ոչ հայախոս ընթերցողը կարող է բացել անգլերեն էջը և ամբողջական պատկերացում կազմել մեր կրթահամալիրում իրականացվող բոլոր կարևոր նախագծերի մասին, ամենօրյա կյանքի մասին: Դա իրական աշխատանք էր սեպտեմբերից մինչև այս տարվա ամառային ճամբարը: Հայերենից անգլերեն է թարգմանվել մոտ 250 նյութ: