Just another WordPress.com site

Archive for September, 2015

2015-2016 ուստարվա սեպտեմբեր ամսվա իմ հաշվետվությունը

Ակումբային գործունեություն

Անգլախոսների ակումբը շարունակում է իր գործունեությունը ըստ այս ծրագրի:

Նորացվել է կրթահամալիրի ընդհանուր գործունեությունը անգլերեն ներկայացնող անշարժ նյութը mskh.am-ի անգլերեն էջում:

Ակումբի անդամների հայերենից անգլերեն կատարած թարգմանությունները հրապարակված են կայքի անգլերեն էջում:

Ըստ այս տարվա ծրագրի քննարկել ենք «Հայկական կարծրատիպեր» թեման:

Աշնանային 10րդ ստեղծագործական հավաքին իմ մասնակցությունը

Իմ մասնակցությունն եմ ունեցել «Բարձունքների հաղթահարում» նախագծին (ուղեկցեցի Արագած բարձրացողներին մինչև Քարե լիճ):

Մասնակցել եմ Անի Մրտեյանի «Ուրախ անգլերեն» և Իրինա Ապոյանի «Ռադիո-դրամա» բաց պարապմունքներին:

Ավագ դպրոցի ընթերցասրահում սեպտեմբերի 23-ին ժամը 13:00-14:00 բաց պարապմունք եմ վարել կրթահամալիրի սովորողների և դասավանդողների մասնակցությամբ:

Անգլախոսների ակումբի անդամները սկսել են Պիետրո Շաքարյանի «School Without Walls – Դպրոց առանց պատերի» թեզի հայերեն թարգմանությունը: Սա թարգմանչական նախագիծ է ամբողջ ուսումնական տարվա համար: Թեզի թարգմանված առանձին մասերը կներկայացվեն «Մխիթար Սեբաստացու օրեր»-ին, իսկ ամբողջական թարգմանությունը`Մայիսյան հավաքին: 

Նոր նախագիծ՝ «Դասավանդողների մասնակցությունը անգլերեն առցանց դասընթացներին»

Բոլորին է հայտնի անգլերենի իմացության անհրաժեշտությունը ցանկացած ոլորտի մասնագետների համար: Բրիտանական խորհուրդը տարբեր ուսումնական բնագավառների, առարկաների ուսումնասիրության շրջանակներն ընդգրկող  մասնագիտական զարգացման, որակավորման բարձրացման անվճար առցանց դասընթացներ է կազմակերպում: Վճարովի է միայն մասնակցությունը հավաստող միջազգային սերտիֆիկատը, որի համար վճարման թույլտվություն է ստանում այն մասնակիցը, ով կատարել է առաջադրանքների 50%-ը: Ուսումնական տարին սկսել եմ Բրիտանական խորհրդի կազմակերպած “Prefessional Practices for English Language Teaching – Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն” վեցշաբաթյա առցանց դասընթացի մասնակցությամբ:

Իմ առաջարկով «Ռոբոտիկս» անգլերեն միջազգային դասընթացին է մասնակցում Գնել Հարությունյանը:

Հրապարակումներ «Դպիր»-ում

Դպիրի սեպտեմբերյան համարում հրապարակվել է անգլերենի դասավանդման  մասնագիտական փորձառության մասին իմ հոդվածը անգլերեն և հայերեն լեզուներով:

Իմ բլոգում հրապարակել եմ Չինաստանի մաթեմատիկական կրթության մասին թարգմանական հոդվածը, որն ինձ շատ հետաքրքրեց:

Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

Հեղինակ՝ Կան Ուեյ, Պեկինի Նորմալ համալսարանի պրոֆեսոր

Հոդվածը հրապարակվել է ավստրալիական «The Conversation» էլեկտրոնային պարբերականում 2014 թվականի մարտի 25-ին:

Չին սովորողները սկսում են մաթեմատիկա սովորել շատ վաղ տարիքից: Մաթեմատիկայի դասագրքերը երկրորդ դասարանի առաջին կիսամյակից սկսում են բազմապատկումից, երբ երեխաները 7 տարեկան են: Որպեսզի բազմապատկումը հասկանան երեխաները ստիպված են մտապահել բազմապատկման աղյուսակը. «4 անգամ 8 հավասար է 32-ի, 5 անգամ 8 հավասար է 40-ի» և այլն, որը հայտնագործել են հին չինացի գիտնականները 2200 տարի առաջ:

Հավատարիմ մնալով այս ավանդույթին շատ քիչ ուսումնական նյութեր են օգտագործվում մաթեմատիկայի դասերին: Չինական մաթեմատիկական կրթության մշակութային ավանդույթները մարդկանց հավատ ներշնչեցին, որ ամենօրյա գործնական պարապմունքը սովորելու ամենաարդյունավետ ձևն է: Մինչև օրս էլ շարունակվում է այդպես: Որպես արդյունք Շանհայի դպրոցները ամենաբարձր արդյունքն են ցույց տվել մաթեմատիկական կարողությունների միջազգային հարցաշարերից: Մաթեմատիկայի նկատմամբ չինացի դպրոցականների այս հակվածությունն է, որ ուղղորդել է Միացյալ Թագավորության կառավարությանը հայտարարել անգլերեն իմացող 60 չինացի մաթեմատիկա դասավանդողների հրավիրել Շանհայից, որպեսզի նրանք օգնեն վերապատրաստման դասընթացների կենտրոններում:

Շաբաթական 15 ժամ

Չինական ուսումնական պլանում մաթեմատիկան դասավանդվում է 9 տարի, որը բաժանված է 4 մաթեմատիկական էտապների՝, որը սկսվում կրտսեր դպրոցից մինչև 9-րդ դասարանը, երբ երեխան դառնում է 14 տարեկան: Ըստ ուսումնական պլանի կրտսեր դպրոցում և ավագ դպրոցի ցածր դասարաններում մաթեմատիկային հատկացվում է շաբաթական 4 դասաժամ: Շատ դպրոցներում էլ շաբաթական ավելի քան 5 դասաժամ է հատկացվում:

Չինաստանի միօրինականացված ուսումնական պլանի և ուսուցման, ազգային քննական համակարգի և մեկ երեխա ունենալու քաղաքականության պատճառով ուսուցիչները և ծնողները մեծ սպասումներ են տածում սովորողներից դեռ նրանց վաղ տարիքից: Իրենց երեխաների կրթական հարցերում ծնողական  ներգրավվածության բարձր աստիճան կա և ծնողները երեխաների կրթությանը առաջնահերթ կարևորություն են տալիս, հատկապես մաթեմատիկական կրթությանը, որն ազգային քննական երեք ուսումնական առարկաներից մեկն է:

Կրտսեր դպրոցում դասաժամը 40 րոպե է տևում, որը միջնակարգ դպրոցում երկարացվում է մինչև 45 րոպեի: Ամեն օր ուսուցիչները առնվազն կես ժամվա տնային հանձնարարություն են տալիս կրտսեր դպրոցի սովորողներին, իսկ միջնակարգ դպրոցում՝ ավելի շատ: Այսպիսով չինացի աշակերտների համար, առանձնապես միջնակարգ և ավագ դպրոցների սովորողների համար, բնականոն է դպրոցում և դպրոցից դուրս շաբաթական 15 ժամ մաթեմատիկայով զբաղվելը:

Այնպես է արվում, որ սովորողը հասկանա

Մաթեմատիկայի նոր պարտադիր ծրագիր ներմուծվեց 2001 թվականին, որը վերամշակվեց 2011-ին: Այդ ծրագրով «թվի և հանրահաշվի», «տարածության և գրաֆիկի», «վիճակագրության և հավանականության», «փորձառության և կիրառության» չափորոշիչներ սահմանվեցին:

Չինաստանում մաթեմատիկական կրթության նպատակը հայեցակարգային և ընթացակարգային իմացության զարգացումն է՝ խիստ ու անսասան գործնական պարապմունքի մեջոցով: Համեմատաբար՝ Միացյալ Թագավորության մաթեմատիկայի ծրագիրը ավելի քիչ ուշադրություն գրավող և հետևողական է: Չինաստանում ուսուցումը ամբողջ դասարանին է ուղղված և ներգրավում է բոլոր սովորողներին, երբ խոսքը վերաբերում է սովորող-ուսուցիչ հետադարձ կապին: Սա նման չէ Միացյալ Թագավորությունում մաթեմատիկայի դասավանդման մոդելին, որը ավելի կենտրոնացած է սովորողների փոքր խմբերի և անհատների վրա:

Չինացի երեխաներին սովորեցնում են հասկանալ թվային հարաբերությունները և սովորողի մեջ զարգացնում են ամբողջ դասարանի առաջ խնդրի լուծման իր տարբերակի իսկությունը ապացուցելու կարողությունը: Սա նշանակում է, որ երեխաները հասկանում են մաթեմատիկայի ամբողջ հասկացություններ, որոնք թույլ են տալիս իրենց օգտագործելու նախկինում ձեռք բերած գիտելիքը կիրառել նոր թեմաներ հասկանալու համար:  Michael Reynolds/EPA

Երբ մաթեմատիկայի չինացի ուսուցիչը նոր թեմա է ներկայացնում, նա տարբեր տեսակի օրինակներ է դիտարկում (հայեցակարգային և ընթացակարգային), որոնք զանազան են իրենց բարդության աստիճանով: Զանազանությամբ դասավանդման այս ձևը (Սառա Նուրեյի հոդվածն է, որում նա տեղեկացնում է, որ ի տարբերություն մաթեմատիկայի դասավանդման արևմտյան մեթոդաբանության, Չինաստանում  մաթեմատիկան դասավանդում են հիմնականում մեխանիկական հիշողության վրա հիմնվելով և բազմաթիվ գործնական պարապմունքներ անելով, այլ ոչ թե՝ նախապես մաթեմատիկական հասկացությունները խորապես հասկանալով)կամ գիտակցված, կամ էլ ինտիուտիվ կերպով կիրառվել է Չինաստանում երկար ժամանակ: Մաթեմատիկա դասավանդողները դասարանում ստիպում են, որ սովորողը տրամաբանորեն պատճառաբանի՝ տալով այնպիսի հուշող հարցեր ինչպիսիք են՝ ինչու՞…, ինչպե՞ս…, ի՞նչ կլինի, եթե…

Մաթեմատիկայի չին դասավանդողները հատուկ ուշադրություն են դարձնում, որ սովորողները տեղին ու ճշգրիտ կերպով օգտագործեն մաթեմատիկական լեզուն:

Միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի քննության գնահատականը իջեցվում է, եթե սովորողը չի գործածել պահանջվող մաթեմատիկական լեզու:

Ուսուցչի աշխատաժամանակը

Գրեթե բոլոր չինացի դասավանդողները միայն մեկ առարկա են դասավանդում: Նրանց մեծ մասն էլ օրեկան երկու դասաժամ ունեն կամ կրտսեր կամ միջնակարգ դպրոցում, բայց ի տարբերություն Միացյալ Թագավորության դասավանդողների, նրանք գործ են ունենում միանգամից ավելի մեծ թվով սովորողներ ունեցող դասարանների հետ՝ չբաժանելով նրանց ըստ սովորողների ակադեմիական կարողությունների:

Մաթեմատիկայի չին դասավանդողները ամեն օր սովորաբար նշանակալից ժամանակ են ծախսում գրելով յուրաքանչյուր դասի մանրամասն պլանը, ստուգելով ու ուղղելով սովորողների տնային աշխատանքները, գնահատելով ստուգողական կամ քննական աշխատանքները: Նրանք նաև շաբաթը մեկ անգամ թույլտվություն են ստանում ընդգրկվելու ուսուցիչների հետազոտական տարածքային խմբերում, որտեղ նրանք կարող են ստանալ դասի լավ պլանավորման առաջարկներ:

Միացյալ Թագավորության իրենց գործընկերների հետ համեմատած մաթեմատիկա դասավանդող չին ուսուցիչները լավ չեն կարողանում համակցել ծրագրային հասկացությունները: Նույնիսկ չնայած, որ աշակերտները շաբաթական 15 ժամ ծախսում են մաթեմատիկա սովորելու վրա, ուսուցիչները հաճախ բողոքում են, որ իրենց ժամանակը չի հերիքում պլանավորված ուսուցողական աշխատանքները կատարելու համար: Նրանք ստիպված են յուրաքանչյուր երկու երեք շաբաթը մեկ իրենց սովորողներին պատրաստել դասարանական ստուգողական թեստերին և յուրաքանչյուր կիսամյակի վերջում էլ՝ համադպրոցական թեստեր հանձնելուն:

Մաթեմատիկայի որոշ լավ դասավանդողներ՝ առանձնապես նրանք, ովքեր աշխատում են բարձր վարկանիշային դպրոցներում, քաջալերում են իրենց սովորողներին բացահայտելու մաթեմատիկայի և կենցաղի կապը: Նրանք նաև լիարժեքորեն հաշվի են առնում սովորողների անհատական կարիքները: Նրանք հաճախ ակտիվ մասնակցություն են ունենում պարզելու համար, թե արդյոք յուրաքանչյուր անհատ սովորող հասկացել է նյութը դասի ընթացքում և մաթեմատիկա սովորեցնելիս կապ են ստեղծում իրենց մաթեմատիկական մեթոդների և իրական կյանքի նախագծերի միջև:

Այնուամենայնիվ, գյուղական վայրերի մեծ մասը քիչ հնարավորություններ ունի հասնելու բարձր որակի կրթության:

Քննական կողմնորոշում ունեցող կրթական համակարգի հետ առընչվող շատ չին դասավանդողներ մաթեմատիկան կյանքի հետ կապող գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարությունը չեն տեսնում: Ավելի հեշտ է սովորողներին պարզապես տալ պահանջվող տեղեկատվությունը և սովորեցնել նրանց գիտելիք ձեք բերելու ընթացքը:

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ What makes Chinese Maths lessons so good?

Հեղինակային մանկավարժության աշնանային ամենամյա 10-րդ հավաքին իմ և սովորողների մասնակցության մասին

Որպես անգլերենի դասավանդող՝

1.2015-2016 ուստարվա սկզբին Անգլախոսների ակումբի և 11-րդ դասարանի իմ խմբի սովորողները սկսել են Պիետրո Շաքարյանի “School Without Walls – Դպրոց առանց պատերի” 67  էջից բաղկացած մենագրության թարգմանության նախագիծը: Աշնանային հավաքի օրերին կներկայացնենք առաջին գլխի թարգմանությունը:

2015-2016 ուստարում անգլախոսների ակումբը շարունակելու է mskh.am-ի անգլերեն էջի ստեղծման աշխատանքները:

“Քառալեզու Դպիր” նախագծով շարունակելու եմ Dpir 2015 -ի, իսկ հետո նաև Dpir 2016-ի թարգմանչական և խմբագրական աշխատանքները:

Որպես մանկավարժական լաբորատորիայի մասնագետ՝

2. Նախագծի ներկայացում՝ “Մասնակցություն միջազգային որակավորման բարձրացման առցանց դասընթացներին” 2015-2016 ուստարում կրթահամալիրի դասավանդողներին եմ առաջարկելու իրենց առարկայական կամ ակումբային գործունեությանը վերաբերող միջազգային առցանց դասընթացներ հատկապես անգլերեն լեզվով: Այժմ ես մասնակցում եմ “Professional Practices for English Language TeachingԱնգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն” միջազգային դասընթացին: Աշնանային հավաքի օրերին Ավագ դպրոցի ընթերցարանում անգլերեն ներկայացնելու եմ այդ դասընթացի մասին պատմող տեղեկատվություն: Բացի անգլերեն դասավանդողներից կհրավիրվեն նաև անգլերեն հաղորդակցվող բոլոր դասավանդողները և սովորողները:

Այս նախագծով երկրորդ մասնակիցը դառնալու է Գնել Հարությունյանը, ով արդեն  հայտագրվել է սեպտեմբերի 21-ին մեկնարկող միջազգային առցանց դասընթացին, որը վերաբերում է “Ռոբոտիքս” գործունեությանը:

Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն

Բրիտանական խորհուրդը անգլերենը որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչների համար մասնագիտական զարգացման վեցշաբաթյա անվճար առցանց դասընթաց է կազմակերպել: Դասընթացը մեկնարկեց օգոստոսի 31-ին և շարունակվելու է մինչև 2015-ի հոկտեմբերի 15-ը: Դասընթացի անվանումն է ՙՙ«Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն»: Ես մասնակցում եմ այս դասընթացին և գտնում եմ, որ այն շատ հետաքրքիր և օգտակար է անգլերեն դասավանդողների համար: Հիմա անգլերենը որպես օտար լեզու դասավանդող աշխարհի տարբեր երկրներից մոտ  67000 ուսուցիչ է մասնակցում այս դասընթացին: Ամեն օր հազարավոր ուսուցիչներ իրենց մտքերը, գաղափարները, մեթոդական հնարքներն են կիսում միմյանց հետ www.futurelearn.com կայքում:

Մի նոր բան սովորելուն պես անմիջապես ոզում եմ փոխանցել այն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատող իմ գործընկերներին: Այսպիսով որոշել եմ այս դասընթացի նոր գաղափարները, մտքերը և մեթոդական հնարքները փոխանցել իմ գործընկերներին անգլերեն և հայերեն մի հոդվածաշարով:

  1. Սովորողների մոտիվացիան
  2. Դասի պլանավորումը
  3. Լեզվի իմացությունը ( հաշվի է առնվում և ուսուցչի և սովորողի լեզվական իմացությունը)
  4. Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
  5. Դաս վարելը (ուսուցչի դերը դասարանում )
  6. Մասնագիտական զարգացման համար պատասխանատվություն ունենալը

Այսպիսով դասընթացի առաջին շաբաթը նվիրված է սովորողների մոտիվացիային: Շաբաթվա գլխավոր խնդիրը՝ որքան հնարավոր է շատ գաղափարներ լուսաբանել, որոնք կարող են տալ այս հարցի պատասխանը. «Ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին: Ինչպե՞ս ստիպել նրանց խոսել»:

Կլարան՝ այս դասընթացը վարողներից մեկը, ամերիկացի հոգեբան Կարլ Ռոջերսի տեսության վրա հիմնված այն գաղափարն է հայտնում, որ սովորողների մոտիվացիայի երկու տիպ գոյություն ունի՝ ներքին մոտիվացիա և արտաքին մոտիվացիա: Ըստ այս տեսության ներքին մոտիվացիան սովորողից է գալիս:  Սովորողի համար ուսումնական գործունեությունը և միջավայրը բավականություն ստանալու աղբյուր են: Արտաքին մոտիվացիան արտաքին աղբյուրի ծագում ունի`սպասվող մի ինչ-որ օգուտի կամ պարգևի ձևով: Հնարավոր բացասական հետևանքները   չսովորելու դեպքում նույնպես կարող են մոտիվացնող լինել:

Այստեղ ստիպված եմ ասել, որ տարբեր երկրների ուսուցիչների մեծ մասը`գրեթե բոլորը, ցավով են փաստում, որ իրենց սովորողներին դրդում է միայն արտաքին մոտիվացիան. կրտսեր և միջին դպրոցներում`ուսուցչի և ծնողների կողմից գովասանքի արժանանալը և ստացած բարձր գնահատականները, իսկ ավագ դպրոցում`մոտեցող քննությունները: Նույնն է նաև Հայաստանում:

Ահա կրտսեր և միջին դպրոցներում սովորողների ներքին մոտիվացիան բարձրացնելու մի քանի հնարքներ, որոնք առաջարկում է Աննա Բլեքմորը:

  • Անիմացիոն կամ խաղարկային ֆիլմ ցուցադրել`աանջատելով ձայնային ուժեղացուցիչը: Սովորողները պետք է նայեն պատկերին և հանպատրաստից ստեղծեն ֆիլմի սցենարը: Ի՞նչ է կատարվում: Ովքե”ր են այս մարդիկ: Ի՞նչ են նրանք անում: Ի՞նչ են նրանք ասում իրար:
  • Ընտրել թեմատիկ բառապաշար (սա կարող է լինել վերջերս ուսուցանած բառապաշարը, կամ ներմուծել նոր թեմա իր բառապաշարով) : Սովորողներին առաջարկվում է գրել այդ թեմային վերաբերող 10 բառ: կարելի է գործունեությունն անել ավելի քիչ բառերով:
  • Այդ բառերի հետ գործածել հետևյալ լեզվական կառուցվածքները. Սա, մի իր է, որը …, այն օգտագործվում է…, սրա հականիշը…:
  • Սովորողներին ժամանակ տալ, որպեսզի մտածեն, թե ինչպես կարելի է իրենց ցանկի բառերի անգլերեն բացատրությունները տալ:
  • Փոքրիկ խմբերով:Սովորողներն աշխատում են զույգերով կամ 3 հոգանոց փոքրիկ խմբերով: Իրենց թիմակիցը պետք է գուշակի այն բառը, որի անգլերեն բացատրությունը տրվում է:

Իմ կարծիքով սրանք շատ լավ հնարքներ են, որոնք ստիպում են սովորողներին խոսել, բայց ես այն կարծիքին չեմ, որ այս լեզվական խաղի հեղինակը Աննա Բլեքմորն է: Հազարավոր ուսուցիչներ հիմա և տարիներ առաջ միշտ էլ կազմակերպել են նման լեզվական խաղեր: Մեր դպրոցում մենք այն անվանում ենք «կենդանի բառարան»:

    Ես իմ  մեկնաբանության մեջ գրեցի, որ երբեմն դասավանդողները չեն կարողանում ստիպել սովորողներին խոսել, որովհետև խոսելու համար ընտրված թեմաները արհեստական են, ծեծված ու չնչին: Սովորողները ավելի մոտիվացված են լինում խոսելու համար, երբ դասի նպատակը սոսկ խոսելը չի: Դասավանդողները դասի ընթացքում պետք է ստեղծեն իսկական կյանքն արտահայտող իրավիճակներ, և սովորողներն էլ պետք է զգան, որ ուսուցիրը կամ իրենց դասընկերը իսկապես ուզում է իմանալ իրեն հետաքրքրող, անհանգստացնող հարցի պատասխանը: Երբեմն տարբեր սերունդների հավերժական վեճը՝ այսպես կոչված «Հայրեր և որդիներ»-ը օգնում է ինձ կտրուկ բարձրացնել իմ սովորողների խոսելու մոտիվացիան: Օրինակ, ես հայտարարում եմ, որ այն ֆիլմերը, որոնք իրենք են դիտում հիմա, նկատի ունեմ ժամանակակից ֆիլմերը, շատ ավելի վատն են, քան այն ֆիլմերը, որոնք մենք ենք դիտել մեր երիտասարդ տարիներին, կամ էլ ասում եմ, որ անարժեք է այն երաժշտությունը, որ առավոտից մինչև երեկո սմարթֆոններով լսում են: Իմ խոսքերին տաք բանավեճ է հաջորդում, այնքան տաք, որ հազիվ եմ կարողանում նրանց հակադարձել: Այդ տաք բանավեճերով դասերը ամենահաճելին են ինձ համար:

Պատանիներին մոտիվացնելը

Բրիտանական Խորհրդի իսպանական մասնաճյուղի մասնագետ Ջոաննա Բադենը օգտագործում է Կարլ Ռոջերսի մտքերը և պատանիների ներքին մոտիվացիայի բարձրացման երեք ճանապարհ է առաջարկում.

  1. Սովորողների զգացմունքների հանդեպ կարեկցանք տածելը՝ օգտագործելով նրանց օրագրերը:
  2. Հասնել վավերականության՝ գործածելով ծանոթ մարդկանց ու տեղանքի լուսանկարներ և խոսելով իրական փաստերի մասին:
  3. Ընդունելի լինել սովորողների կողմից՝ լսելով նրանց սիրելի երաժշտությունը, հաշվի առնել սովորողների ճաշակը և կարծիքները:

   Կարեկցանք տածելըՋոաննա Բադենը առաջարկում է սովորողների օրագրերը պահելը և դրանցով աշխատելը: Նա խորհուրդ է տալիս դա անել այնպես, որ մի սովորողի օրագիրը հասանելի չլինի այլ սովորողներին: Դասավանդողին խորհուրդ չի տրվում դասարանում բարձրաձայն կարդալ որևէ մի սովորողի օրագրի գրառումները: Գրառումների բովանդակության գաղտնիությունը հարկ է որ ապահովվի: Նույնիսկ խորհուրդ է տրվում չուղղել սովորողի օրագրում առկա շարահյուսական, ձևաբանական և ուղղագրական սխալները, որպեսզի չվնասել սովորողի արժանապատվությունը: Դասավանդողը դուրս է գրում այն սխալները, որոնք ընդհանուր են բոլորի համար և այլ օրինակների վրա է դրանք բացատրում առանց ասելու, թե ով է այդ սխալներն արել:            

Մեր կրթահամալիրում օրագրերի փոխարեն բոլոր  դասավանդողները և սովորողները  օգտագործում են ուսումնական բլոգներ և այն հասանելի է բոլորի համար: Չեմ հասկանում, թե ինչու՞ այդքան գաղտնապահ լինել:

Վավերականություն ապահովելըՋոաննա Բադենը այն կարծիքին է, որ սովորողներն ու դասավանդողները պետք լավ ճանաչեն իրար, որպեսզի ջերմ ու սիրով լի մթնոլորտ ստեղծվի դասարանում: Այս նպատակին հասնելու համար նա առաջարկում է դասի ընթացքում օգտագործել ուսուցչի և սովորողների ընտանեկան, արտադպրոցական պայմաններում արված լուսանկարներ: Ըստ Ջոաննայի դրանք ավելի ջերմություն ու հետաքրքրություն կհաղորդեն քննարկվող թեմաներին: Իմ մեկնաբանության մեջ ես նշեցի, որ վավերականությունը առաջնայնություն ունի մեր կրթահամալիրում, ինչը լիովին ապահովում է մեր www.mskh.am կայքը: Իմ մեկ ուրիշ մեկնաբանության մեջ ես առաջարկեցի մի հնարք, որը հաճախ եմ օգտագործում ավագ դպրոցում՝ հատկապես անգլախոսների ակումբում: Մենք բացում ենք մի հայկական էլեկտրոնային ամսագիր, գտնում ենք մի հետաքրքիր հոդված, տեղեկատվություն և կարդում այն: Կարդալուց հետո սկսում ենք թարգմանել այն անգլերեն: Դրանից հետո բացում ենք նույն նյութի հրապարակված անգլերեն տարբերակը և կարդում այն: Սովորողները հեշտությամբ կռահում են տեքստում հանդիպող անծանոթ բառերը, որոնք իրենք չեն գործածել: Ընթերցումին հետևում է քննարկումը և բանավեճը: Այսպիսով բարձրանում է սովորողների ներքին մոտիվացիան: Նրանք խոսում են անգլերեն այն թեմաների մասին, որոնք մեր իրական հայաստանյան կյանքում քննարկման առարկա են:

Երաժշտության միջոցով ընդունելի լինելը

Պատանիների սիրած երաժշտությունը լսելը նրանց ներքին մոտիվացիայի բարձրացման մեկ այլ ճանապարհ է: Պատանեկան տարիքում նրանք կարող են միևնույն երգը  առավոտից մինչև երեկո լսել իրենց սմարթֆոններով, և Ջոաննան պնդում է, որ այդ երգերի բառերը կարող են պատանիների համար անգլերենի շատ հաճելի  դասեր լինել: Նա նույնիսկ առաջարկում է դասի ընթացքում ձայնի ցածր հզորությամբ անընդհատ հնչեցնել դրանք:  Երգերի ընտրությունը սովորողներն են անում քվեարկությամբ: