Just another WordPress.com site

Archive for December, 2018

Մեր նոր ուսուցիչը

Անհնար էր ընդհատել նրան, երբ նա խոսում էր խաղողի տարբեր սորտերից նոր սելեկցիոն սորտի ստեղծման, հայկական ավանդական, արդյունաբերական և տնայնական գինեգործության մասին: Նա բառ չէր փնտրում իր մտքերն արտահայտելու համար: Նրա բառերը, նախադասությունները, տրամաբանական շարունակությամբ փողկապակցված մտքերը անընդհատ ու դանդաղ հոսում էին, ինչպես ճզմվող խաղողի թանձր ու քաղցր հյութը: Մոտ մի ժամ շարունակ նույնիսկ տիար Բլեյանը հարգանքով ու ակնածանքով լի լսողի դերում մնաց, որքան էլ որ ուզում էր շեղել նրա խոսքի ընթացքը դեպի մեր այսօրվա խնդիրը: Մեզ հյուրընկալել էր, իր տան սեղանն ու խոսքը ղեկավարում էր 95-ամյա Դերենիկ Սաֆարյանը՝ Հայաստանում խաղողագործության ու գինեգործության բնագավառում սերունդներ կրթած մեծ ուսուցիչը: Որքան երկարում էր Դերենիկ Սաֆարյանի խոսքը, այնքան այն հարստանում-հասունանում էր, ինչպես գինին է հասունանում տիկերում ու կարասներում: Հարմար պահ ընտրելով ես մի հարց տվեցի նրան. ‹‹Գինի խմելն առողջարա՞ր է››: Ի պատասխան իմ հարցի նա միայն գլխով հավանության նշան արեց ու շարունակեց իր խոսքը ‹‹պարտեզների քաղաք›› հին Երևանի մասին, ավանդական ու տնայնական գինեգործության ու գինի խմելու հայկական մշակույթի մասին: Իմ հարցը տալուց 15-20 րոպե հետո միայն նա այսպես պատասխանեց. (լսենք նրա խոսքը)

Երբ արդեն լցված էին բաժակները, նա զգուշացրեց.

– Գինին օղու նման միանգամից չեն կոնծում. սկզբում պետք է հոտ քաշել ու վայելել նրա բուրմունքը, որից հետո դանդաղ երկու-երեք կում ըմպել ու վայելել նրա համը:

Վարպետի ձեռքով քաշած ‹‹մուսկաթ›› խաղողի սորտի գինին աննկարագրելի բուրմունք ուներ: Երևի տարբեր մարդկանց համար այդ բուրմունքը տարբեր կթվար: Ինձ թվաց, որ այն վարդի բուրմունք ուներ:

Հանդիպման վերջում տիար Բլեյանը Դերենիկ Սաֆարյանին ներկայացրեց կրթահամալիրի նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները և հույս հայտնեց, որ գինեգործության մեծ գիտնականն ու ուսուցիչը իր օրհնությամբ ու գործնական խորհուրդներով ճիշտ գիտական ուղու վրա կդնի դրանք:

Հանդիպումը գրեթե ամբողջությամբ նկարահանել է Քնարիկ Ներսիսյանը, ով մի նոր նախագիծ է սկսել՝ ‹‹Գինեգործը››: Նախագծի նպատակն է որքան հնարավոր է պատշաճ կերպով լուսաբանել մեր նոր Խաղողի, գինու դպրոցի ստեղծման աշխատանքները: Քնարիկի առաջին նյութի վերնագրում առկա է նաև ‹‹երրորդություն›› բառը, որը խորհրդանշում է գինեգործների երեք սերունդների ներկայացուցիչներին. ավագը`Դերենիկ Սաֆարյան, միջինը՝ Գագիկ Մելյան և կրտսերը՝ Էդվարդ Հովհաննիսյան: Էդվարդ Հովհաննիսյանը մեր կրթահամալիրի շրջանավարտն է:

20181227_104854_Burst01

Օտար լեզու դասավանդողների աշխատանքային հավաքների ծրագիրը դեկտեմբերի 24-27-ը

Դեկտեմբերի 24-ին

Ժամը 12:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Անգլերեն դասավանդողների հետ քննարկվում և փորձարկվում են սովորողի լեզվական կարողությունները զարգացնող լեզվական տարբեր խաղեր: 

Հավանության արժանացած լեզվական խաղերը օգտագործվելու են հունվարյան ճամբարային, նախագծային ուսումնական շրջանի ժամանակ:

Հավաքի աշխատանքային լեզուն անգլերեն է:

Դեկտեմբերի 25-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզու դասավանդողների մասնակցությունը «Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես»-ին:

Քանի որ մի քանի նոր դասավանդողներ կան, սկզբում ներկայացվելու է կրթահամալիրում անցկացվող ամենամյա հանրակրթական դիջիթեքի մասին տեղեկատվություն, որից հետո նշվելու է անցյալ տարիների և այս տարվա՝ Դիջիթեք 2019-ի տարբերությունը: Դասավանդողների հետ քննարկվելու են, թե ինչ աշխատանքներ կարելի է ներկայացնել Դիջիթեք 2019-ին:

Դեկտեմբերի 26-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդողները ներկայացնում են իրենց հունվարյան նախագծային-ճամբարային  ուսումնական շրջանը:

Դեկտեմբերի 27-ին

12:30-ին, Ավագ դպրոցի 2-5 դասասենյակում

Քննարկում ենք կրթական տարբեր աստիճաններում սովորողների օտար լեզվի իմացության ելքային կարողությունները:

 

Անգլերենի առաջադրանք հեռավար ուսուցմամբ սովորող՝ 5-րդ դասարանցի Անահիտ Հովհաննիսյանի համար

Dear Anahit, when I was a little boy my most favourite (սիրելի) holiday was the New Year. I liked it very much. When the New Year came I got presents from Santa. I liked the presents but most of all (ամենից շատ) I liked the New Year’s gata (գաթա) baked by my mother. I also liked the peaceful (խաղաղ), kind (բարի) and loving (սիրով լի) atmosphere (մթնոլորտը) at home. The coming of the New Year was especially (հատկապես) beautiful when it snowed on the 31st of December. We went out and played snowballs, made a snowman. We were really happy.

Now answer my questions.

Which is your most favourite holida?

Do you get Christmas presents? What kind of (ինչպիսի) Christmas presents do you like?

Which is your most favourite New Year food?

Does it snow in the country where you are living now? Ձյուն գալի՞ս է այն երկրում, որտեղ դու ապրում ես հիմա:

What winter games do you like to play?

Անահիտ Հովհաննիսյանի պատասխանը

Now answer my questions.

Which is your most favourite holiday?

My favorite holidays is New Year and summer vacations.

Do you get Christmas presents? What kind of (ինչպիսի) Christmas presents do you like?

Yes.I like drawing instruments, because I like to draw.

Which is your most favourite New Year food?

Pancakes and salads.

Does it snow in the country where you are living now?

Not yet.

What winter games do you like to play?

I like to play snowballs and make a snowman.

 

Դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը

  1. Հրապարակումներ Դպիրում՝

Այլոց փորձի ուսումնասիրություն` ‹‹Սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումը հանրակրթական դպրոցներում››:

Սուսան Մարկոսյանի հոդվածի թարգմանությունը Անգլերեն՝ ‹‹On the Same Subject Again››

Աշոտ Բլեյանի դեկտեմբերի 5-ի գիր-հոդվածի թարգմանությունը անգլերեն՝ ‹‹Persian is a Means to Get to Know our Powerful Neighbour Better››

Նոյեմբերի 29-ին թարգմանել եմ տնօրենի նույն օրվա գրից մի հատված ‹‹We all, voters and election candidates, have got something to do…››

  1. am-ի անգլերեն էջի սպասարկում. անգլերեն եմ լուսաբանել-թարգմանել mskh.am-ում հրապարակված կարևոր տեղեկատվությունները:

Dasaran.am in the Educomplex

Armenian Iranian Friendship Atmosphere in the ″Mkhitar Sebastatsi″ Educomplex

Persian is a Means

Games Developing Mental Abilities

  1. Համակարգել եմ անգլերենի և ռուսերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմումը և ֆլեշմոբների իրականացումը:

Ռուսերենի ֆլեշմոբը եղավ դեկտեմբերի 12-ին

Տարիքային խումբը Առաջադրանքը կազմել և պատասխանները ստուգել է Մասնակիցների թիվը
2-3-րդ դասարաններ Մարիամ Քալանթարյան 67
4-5-րդ դասարաններ Անահիտ Նաղդալյան

Անահիտը նաև Google ձևաթղթերում է հրապարակել առաջադրանքները

75
6-8-րդ դասարաններ Ժաննա Հակոբյան 43
9-12-րդ դասարաններ

 

Սեդա Այվազյան 11

 

 

Անգլերենի ֆլեշմոկը եղավ դեկտեմբերի 19-ին

 

2-3-րդ դասարաններ Լիանա Ասատրյան 67
4-5-րդ դասարաններ Անի Մրտեյան 71
6-8-րդ  դասարաններ Յուրա Գանջալյան 20
9-12-րդ դասարաններ Ծովիկ Կասսաբյան 3

 

  1. Վարել եմ հեռավար ուսուցմամբ սովորողների անգլերեն դասընթացները: Բոլոր իմ առաջադրանքները ուղեկցել եմ ընդարձակ դաս-բացատրություններով: Սովորողների բոլոր պատասխանների սխալների ուղղումներ եմ կատարել՝ բացատրություններով:

Դեկտեմբերի 16-ին՝ դաս-առաջադրանք Միջին դպրոցի սովորողների համար

Դեկտեմբերի 14-ին՝ դաս-առաջադրանք Ավագ դպրոցի սովորողների համար

Դեկտեմբերի 13-ին՝ դաս-առաջադրանք Միջին դպրոցի սովորողների համար

Մինչև դեկտեմբերի 13-ը նոյեմբերի վերջին օրերի դաս-առաջադրանքների պատասխաններն էի ստուգում և պատասխանում:

Դաս-առաջադրանքներ եմ կազմել Քոլեջի ‹‹Զբոսաշրջության կազմակերպում›› մասնագիտությամբ ուսանողների համար:

Դեկտեմբերին ներկա եմ եղել Միջին դպրոցի անգլերեն դասավանդող Տաթև Ալեքսանյանի ուսումնական պարապմունքին՝ 8-4 դասարանում: Պարապմունքից հետո առանձնազրույց եմ ունեցել Տաթևի հետ և ուսումնական պարապմունքի արդյունավետությունը բարձրացնող խորհուրդներ եմ տվել: Խոսել եմ նաև Լուսինե Բուշի հետ:

Անգլերենի պարապմունքներ եմ ունեցել Դիանա Նազարյանի, Մանիկ Պողոսյանի, Գայանե Թերզյանի հետ: Սոնա Փափազյանը և Հասմիկ Նալբանդյանը դադարեցրեցին պարապմունքներին հաճախելը՝ իրենց զբաղվածության պատճառով:

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողների կատարած աշխատանքները

Հրապարակումներ Դպիրում

  1. Իրինա Ապոյան «Կրթությունը փոխվում է. Գնահատման հերթն է»
  2. Աննա Մարության «Գնահատումը՝ ուսումնական գործընթացի կարևոր տարր»
  3. Ռինա Շագինյանը վրացերեն է թարգմանում Սուսան Մարկոսյանի «Նորից նույն թեմայով» հոդվածը:

Վրացերեն է թարգմանել նաև Աշոտ Բլեյանի «Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս»

  1. Դպիրի ռուսերեն էջում Ժաննա Հակոբյանի թարգմանությունը Աշոտ Բլեյանի «У меня есть миссия-всегда только к свету»
  2. Ռուսերեն էջում Աննա Ֆրանգյանի թարգմանությունը «Нет вовлеения – нет педагогики »
  3. Կարծում եմ, որ պետք է նշվի Դիանա Նազարյանի դեկտեմբերին կատարած աշխատանքը

Հրապարակումներ կայքի առաջին և պարսկերեն էջերում, որոնց մեջ է նաև տիար Աշոտ Բլեյանի «Պարսկերենը միջոց է» գիր-հոդվածի մասնակի թարգմանությունը:  

«Հայ-Իրանական բարեկամության մթնոլորտ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

«Իրականը՝ խաղերում»

 

 

2018-ի անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբը

Սիրելի սովորողներ, ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք կատարել առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ (առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը)

4-5-րդ դասարաններ (Անի Մրտեյան)

6-8-րդ դասարաններ (Յուրա Գանջալյան)

9-12-րդ դասարաններ (Ծովիկ Կասսաբյան) 

Անգլերենի Simple Past(Past Indefinite) բայական ժամանակաձևի բացատրությունը Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Simple Past (Past Indefinite) ժամանակաձևի կազմությունը

Անգլերենի բայերը լինում են կանոնավոր և անկանոն:

Կանոնավոր բայերի վրա ավելանում է ed վերջավորությունը:

I work every day. I worked yesterday.

She plays basket-ball every Sunday.  She played basket-ball last Sunday

Եթե բայը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաձայն, ապա` study – studied, copy – copied: Եթե բայը վերջանում է y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա՝ play – played, stay – stayed

I study Armenian Literature.  I studied Armenian Literature last year.

Բոլոր դեմքերի հետ նույն կազմությունն է:

I (you, he, she, we, you, they, Aram, the men) worked until 7 pm yesterday.

Did (you, he, she, we, you, they, Aram, the men,) work until 7 pm yesterday?

I (you, he, she, we, you, they, Aram, the men,) didn’t work until 7 pm yesterday.

 

The students asked questions to the teacher yesterday.

Ընդհանուր հարց

Did the students ask questions to the teacher yesterday?

Հատուկ հարցեր

Who asked questions to the teacher yesterday?

What did the students do yesterday?

What did the students ask to the teacher yesterday?

When did the students ask questions to the teacher?

Այլընտրանքային հարցեր

Did the students ask questions to the teacher or the principal?

Did the students ask questions to the teacher yesterday or two days ago?

Անջատական հարց

The students asked questions to the teacher yesterday, didn’t they?

«Be – լինել» բայը անկանոն է: Անցյալի ձևերն են ՝

was

You were

He, she, it, Aram, –was

We, you, they – were

I was in Tsaghkadzor last summer. Ես Ծաղկաձորում էի անցյալ ամռանը:

 

Ահա ամենահաճախ հանդիպող կանոնավոր բայերը՝ copy – պատճենել, copy out – դուրս գրել, study – սովորել, ուսումնասիրել, want – ուզենալ, inform – տեղեկացնել, work – աշխատել, stay – մնալ, live – ապրել, like – հավանել, դուրը գալ, love – սիրել, walk – քայլել, smoke – ծխել, change – փոխել, translate – թարգմանել, try – փորձել, try on – հագուստը փորձել, talk – զրուցել, stop – դադարել, դադարեցնել, continue – շարունակել, ask – հարցնել, show – ցույց տալ, enter – մտնել ներս, մուտքագրել, open – բացել, close – փակել, hand – հանձնել, call – զանգել, կանչել, press – սեղմել, ճնշել, comb – սանրել, agree – համաձայնվել, disagree – չհամաձայնվել, arrive – ժամանել

Ահա անցյալ ժամանակով մի տեքստ, որտեղ գործածված են կանոնավոր բայեր:

Last Sunday

Last Sunday evening  I was very tired. I stayed at home all day long. I copied the new text and copied out the new words. Then I studied all the new words. At 1 o’clock I wanted to go out but my friend called me and informed me that he wanted to come to my place. He wanted to work with me. We worked together for 5 hours. We translated 3 texts from English into Armenian.  He stayed at my place until 6 pm. I didn’t like it. I wanted to have a rest. Then at 6 o’clock he asked me to go out with him. I agreed. We walked in the streets. Then he wanted to go to a store to buy clothes. We entered a store. At the men’s clothes department he tried on two shirts and jeans. The jeans were loose on him and he asked  the salesgirl to give him a size smaller. He tried on the jeans but this time they were tight on him. Finally he didn’t buy anything. When I arrived home it was already 9 pm. It was time to watch the news on TV but I was hungry. I opened the fridge and closed it. There was nothing to eat. It was time to go to bed.

 

Հարցեր տեքստին

Questions

How did you feel last Sunday evening?

Why were you tired?

What did you do?

Did you copy out the whole text?

What did you study?

What did you want to do at 1 o’clock?

Who called (telephoned) you?

What did your friend inform you?

How long did you work together?

Why didn’t you like it?

What did he ask you to do at 6 o’clock?

Where did you go?

What clothes did he try on?

Did the Jeans fit him?

Did he buy anything?

What time was it when you arrived home?

Did you eat anything?

 

 

Անկանոն բայերը կազմում են իրենց անցյալի ձևերը յուրովի:

Go –գնալ went գնացի,

Come գալ  came

See տեսնել   saw

Give տալ gave

Take վերցնել took

Bring բերել  brought

Buy գնել   bought

Hear լսել   heard

Put դնել  put

Read կարդալ  read

Write գրել  wrote

Sing երգել  sang

Swim լողալ –swam

Run վազել ran

Think մտածել, կարծել thought

Sit նստել sat

Get got

Wake up արթնանալ woke

 

Ահա մի տեքստ, որտեղ գարծածված են անկանոն բայերի անցյալի ձևերը:

I woke up at 7 am. I went to the window and looked out. It was raining. I washed my hands and face and had breakfast. I put on my clothes and took one of my umbrellas but I saw that it was broken. We had five umbrellas at home. I took another umbrella. It was broken too. All my five umbrellas were broken. I decided to take all my five umbrellas to the umbrella maker. So I took all the five umbrellas and went out. I went to the umbrella maker’s shop.

I gave the five umbrellas to the umbrella maker and said, ″I will come for my umbrellas after my work at 6 o’clock.″ Then I went to the office to work. I worked until 1 o’clock. It was time to have lunch, and so I went to the cafe. I sat down at a table and ordered my lunch. When I was having my lunch a young and beautiful woman came up to my table and said, ″May I sit at your table?″ ″Of course, you may.″ I was happy to have lunch with such a beautiful lady. She put her umbrella on a vacant chair and sat down at my table. I wanted to speak to her but I didn’t know what to say. Then I said, ″What nasty weather we are having today!″ ″Bernard Shaw once said that when people don’t know what to speak about, they speak about weather.″ ″Oh, yes, of course. Do you like rainy weather?″ ″No, I don’t like rainy weather. I like my lunch and I want to eat it without speaking.″ ″What a strict woman she is!″, I thought. I finished my lunch, stood up, took the umbrella off the chair, said good-bye to her and wanted to leave. At that moment I heard her voice, ″But it is my umbrella.″ ″Oh, I am sorry. I took your umbrella by mistake. Sometimes I am so absent-minded.″ Then I left the cafe. I went to the office and worked until 6 o’clock. At 6 o’clock I stopped working, put on my jacket and went to the umbrella maker’s shop. I took all my 5 umbrellas and went to the bus stop. I got on the bus, took a vacant seat, put all the 5 umbrellas on my knees and began to play a computer game with my smartphone. Suddenly I heard a woman’s voice which seemed familiar to me, ″Not a bad day for you.″ ″I looked up and saw the same lady from the cafe.″ She was looking at my 5 umbrellas and smiling. She thought I was a thief specialized on umbrellas.

 

Հարցեր տվեք տեքստի վերաբերյալ: Երբ did-ով հարց են կազմում, բայի ներկայի ձևն է գործածվում:

Օրինակ՝ When did you wake up?

Where did you go?

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցիհեռավար ուսուցմամբ սովորողների համար. 14-ը դեկտեմբերի

Անգլերենի մոդալ բայերի համարժեքները

Can – կարողանալ անցյալի ձևը՝ could, որը հայերեն է թարգմանվում «կարողանում էի, կարողանում էր…»: Իսկ ինչպե՞ս կլինեն «կարողացա, կարողացավ…» ձևերը: Այս դեպքում արդեն գործածվում է «to be able to do» համարժեքը:

I could swim when I was 8. – Ես կարողանում էի լողալ, երբ 8 տարեկան էի:

I was able to swim across that river. Ես կարողացա լողալով անցնել այդ գետը:

to be able to do ձևը գործածվում է նաև այլ ժամանակների համար:

Ես կկարողանամ լուծել այս խնդիրը: – I  will be able to solve that problem.

Ես կարողացել եմ լուծել այդ խնդիրը: I have been able to solve that problem:

may – արտահայտում է թույլտվություն և հիմնականում գործածվում է ներկա ժամանակում:

You may call me up at any time. Դու կարող ես զանգել ինձ ցանկացած ժամանակ:

Անցյալի ձևը «might», որը թույլտվության իմաստով գործածվում է միայն աննուղղակի խոսքում:

Նա ասաց, որ կարող եմ զանգել իրեն ցանկացած ժամանակ: He said that I might call him up at any time.

to be allowed to do ձևն է գործածվում այլ դեպքերում:

Քեզ կթույլատրեն մասնակցել այդ մրցույթին: You will be allowed to take part in that contest.

Քեզ թույլատրեցի՞ն մասնակցել այդ մրցույթին: Were you allowed to take part in that contest?

must – պետք է. ոնի միայն ներկայի ձևՙ Մնացած այլ ժամանակների համար գործածվում է «have to» համարժեքը:

You must do that work. Դու պետք է անես այդ աշխատանքը:

Ես պետք է անեի (կամ՝ ստիպված էի անել) այդ աշխատանքը: I had to do that work:

Did you have to copy out the whole text? Դու ստիպվա՞ծ էիր ամբողջ տեքստը դուրս գրել:

Կարծում եմ, որ դու ստիպված կլինես ամբողջ տեքստը դուրս գրել: I think you will have to copy out the whole text.

«must»-ի երկրորդ համարժեքը «needn’t»-է, որը նշանակում է`«կարիք չկա»:

You must copy out all the new words. Դու պետք է դուրս գրես բոլոր նոր բառերը:

You needn’t copy out all the new words. Կարիք չկա դուրս գրել բոլոր նոր բառերը:

Շատ քիչ է օգտագործվում «mustn’t» ժխտական ձևը, որը հրամայական ձևով է մի բան անելը արգելում: Օրինակ՝ «You mustn’t smoke in the children’s room»:

Առաջադրանք

I. Continue the sentence in English. 

  1. I had a pain in my knee և ես չէի կարողանում քայլել:
  2. I had a headache և ես չկարողացա գնալ դպրոց:
  3. I have a pain in my left foot և ես չեմ կարողանա մասնակցել մրցմանը: (take part in the competition.)
  4. It is not difficult for me to solve this problem and I want to say that ես միշտ էլ կարողացել եմ լուծել այսպիսի խնդիրներ:
  5. This is a very long text and կարիք չկա, որ դու թարգմանես ամբողջ տեքստը:
  6. It is necessary for you to do it, դու պետք է թարգմանես այդ հոդվածը:
  7. It will be necessary for you to prepare for the exam, այլապես ստիպված կլինես մնալ տանը արձակուրդների ժամանակ:
  8. It was necessary for me to translate the article as ես ստիպված էի անել դա քրոջս համար:
  9.  Now you may go to the toilet but when the exam begins ձեզ չի թույլատրվի դուրս գնալ դասասենյակից:
  10. When I asked my teacher for permission to leave the room, she said, որ ես կարող եմ դուրս գնալ սենյակից:

 

Ռուբեն Գալստյանը պատասխանել է դեկտեմբերի 15-ին: 

Սխալների ուղղումը ուղարկել եմ նույն օրը:

Ավետիս Տետեյանը պատասխանել է դեկտեմբերի 18-ին:

https://avetisteteyan.blogspot.com/p/english.html

Ուղղել եմ սխալները և իմ բացատրություններով պատասխանել եմ նրան:

Աստղիկ Խաչատրյանը պատասխանել է դեկտեմբերի 19-ին:

Ուղղել եմ սխալները և իմ բացատրություններով պատասխանել եմ նրան:

 

Դաս-առաջադրանք Միջին դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողների համար Դեկտեմբրի 13-ին

Simple Past and Present Perfect

Կրկնենք Simple Past ժամանակին ուղեկցող բառերն ու բառակապակցությունները

Yesterday, the day before yesterday, two months ago, in 1980, last week, the other day, in one’s childhood, during the First World War, this morning,

Simple Past կամ Past Indefinite ժամանակի կազմությունը

 

Present Perfect ժամանակի ուղեկցող բառերն ու բառակապակցություններն են՝

 

Already-արդեն,

He has already returned to Armenia. Նա արդեն վերադարձել է Հայաստան:

Just – հենց նոր

I have just finished my task. Ես հենց նոր եմ վերջացրել իմ առաջադրանքը:

Lately – վերջերս

He has bought a new left-wheel Japanese car lately. Նա վերջերս մի նոր ձախ ղեկով ճապոնական ավտոմեքենա է գնել:

for –

He has stayed at this hotel for 6 days. Նե 6 օր է մնում է այս հյուրանոցում:

Since– ի վեր

I haven’t seen him since last Sunday. Ես նրան չեմ տեսել անցյալ կիրակիից ի վեր:

So far – մինչև հիմա

How many grammar mistakes have you made so far? Քանի՞ քերականական սխալներ ես արել մինչև հիմա:

Since when…?, երբվանի՞ց

Since when have you known her? Երբվանից ես ճանաչում նրան:

Never – երբեք

I have never seen such a horror film before. Երբեք նախկինում այսպիսի սարսափ ֆիլմ չեմ տեսել:

Ever – երբևէ

Have you ever seen such a horror film before?

Today, this month, this year, this week

I have translated two articles this month.

 

Գործածեք բայական ճիշտ ժամանակաձևը

  1. Messi (to score) two goals at yesterday’ match.
  2. You (to make) any progress last week? Պետք է հարց տալ:
  3. I (not to see) my teacher since last week.
  4. What film you (to see) on TV today?
  5. I never (to drink) milk with fish.
  6. He (to crash) his car twice this year.
  7. They (to come) to our office last week.
  8. How many days you (to stay) at this hotel last year?
  9. How many days you (to stay) at this hotel so far?
  10. I already (to wash) up.

Թարգմանեք հետևյալ նախադասությունները անգլերեն

  1. Մինչև հիմա ես միայն երկու ռուսերեն գիրք եմ կարդացել:
  2. Քանի ռուսերեն գիրք կարդացիր անցյալ տարի:
  3. Ես հենց նոր եմ վերադարձել աշխատանքից և հիմա ճաշում եմ:
  4. Վերջերս մի հետաքրքիր ֆիլմ եմ դիտել:
  5. Դուք այցելեցի՞ք Հնեվանքը, երբ Լոռիում էիք:
  6. Երբվանի՞ց եք ճանաչում պարոն Բրաունին:
  7.  Ես սովորեցի լողալ երբ 8 տարեկան էի:
  8. Երկու օր առաջ հանդիպեցի իմ դասընկերոջը:

 

Արտյոմ Կիրակոսյանը պատասխանել է դեկտեմբերի 21-ին:

Ուղղել եմ սխալները և ուղարկել եմ իրեն ու Անի-Տեր-Արսենյանին:

 

 

Սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումը հանրակրթական դպրոցներում. Այլոց փորձի ուսումնասիրում

ԱՄՆ  կրթության դեպարտամենտի պաշտոնական կայքի հաճախ տրվող հարցերի բաժնում   մի այսպիսի հարց կա. ‹‹Ասում են, որ թեստային քննությունները հարկադրում են ուսուցիչներին, որպեսզի նրանք դասաժամերի ընթացքում սովորողներին նախապատրաստեն թեստերին: Դա ճի՞շտ է››:

Պատասխան. ‹‹Դասարանում պետք է ուսուցանել պետական չափորոշիչների վրա հիմնված առարկայական ծրագրով: Եթե ուսուցիչները չափորոշիչներով որոշված նյութը լավ ուսուցանեն, ապա սովորողները կյուրացնեն այն նյութը, որով իրենց քննելու են և միգուցե ավելին կիմանան: Այդ դեպքում սովորողները քննությունը լավ հանձնելու համար կարիք չեն ունենա հատուկ թեստային նախապատրաստության››: Որքան ազնիվ է այս պատասխանը: Ըստ ԱՄՆ հանրակրթական դպրոցների կրթական կարգի՝ երրորդ դասարանից մինչև 8-րդ դասարանը ներառյալ սովորողները ամեն տարի պարտադիր արտաքին ամփոփիչ (summative) քննություն են հանձնում անգլերենից և մաթեմատիկայից: Ոչ մի ծնող, ոչ մի աշակերտ, ոչ մի ուսուցիչ և առավել ևս՝ կրթության բնագավառի ոչ մի ղեկավար անձ չի բողոքում այս կարգի դեմ, որովհետև ազնիվ են իրենց կյանքով ու աշխատանքով՝ թեստային պահանջները համապատասխանում են չափորոշիչներին և ամենօրյա ուսուցմանը:  Այնուամենայնիվ, Միացյալ նահանգների կրթական թեմաներով լրագրողների միության փոխտնօրեն Էրիկ Ռոբելենը իր ‹‹Testing and Test Prep: How Much is Too Much? – Թեստային քննությունը և դրան նախապատրաստվելը. որքա՞ն շատն է չափազանց շատ›› հոդվածում գրում է, որ ուսուցիչները ուստարվա ընթացքում միջին հաշվով 14 օր են ծախսում նահանգային և 12 օր շրջանային պարտադիր արտաքին քննություններին սովորողներին նախապատրաստելու համար: Այդ օրերի ընթացքում ուսուցիչները սովորողներին թեստային քննությունները հանձնելու ռազմավարությունն են սովորեցնում: Այդուհանդերձ, երկրում հաստատված կրթական կարգից չեն դժգոհում ու բողոքողներ էլ չկան, քանի որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու սովորողները, կրթության շրջանային, նահանգային համակարգողները և երկրի կրթության դեպարտամենտը ազնվությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում հաստատված կարգին՝ ուսուցումը, քննական թեստերը համապատասխանում են ընդունված չափորոշիչներին: Մոտավորապես նույն կրթական կարգն է գործում նաև շատ այլ երկրներում: Այո, դաժան է, բայց ազնիվ է: Այն ինձ հիշեցնում է հայկական ժողովրդական հնագույն Լախտի խաղը, որը ցավոտ է, բայց ոչ ոք չի տրտնջում. դու համաձայնվել ես խաղի կանոնններին ու ամեն ինչ ազնիվ է:

Այդուհանդերձ, այնպիսի առաջադեմ մանկավարժներ, ինչպիսիք են Քեն ՌոբինզոնըՋոն Հոլտը, Ջոն Թեյլոր Գատոն և Լուիս Փոլ Բենեզեթը այլընտրանքային մոտեցում են ունեցել ԱՄՆ կրթական համակարգին: Օրինակ՝ Ջոն Հոլթը կրթության իսկական բարեփոխումը տեսնում էր տնային կրթության մեջ՝ կրթության ապադպրոցականացման մեջ: Ջոն Թեյլոր Գատոյի «Միացյալ Նահանգների բթացումը. պարտադիր դպրոցական կրթության թաքցրած ծրագիրը» (Dumbing US down: The Hidden Curriculum of Compulsory Schooling) 1992-ին գրած գրքի 200000 օրինակը արագ վաճառվեց, և այն շարունակվում է վերահրատարակվել: Գիրքը ցույց է տալիս, թե որքան մեծ է դպրոցի բացասական ազդեցությունը երեխայի կրթության գործում: Լուիս Փոլ Բենեզեթը մաթեմատիկայի ուսուցման նոր հեղափոխական առաջարկություններ և գործնական քայլեր է կատարել ԱՄՆ կրտսեր և միջին դպրոցներում 1929-1932թթ: ԱՄՆ ժամանակակից մանկավարժ Քեն Ռոբինզոնը իր հրապարակային ելույթներում, հոդվածներում անընդհատ պայքարում է ամերիկյան դպրոցներում երեխաների ստեղծականությունը սպանողների դեմ: Բայց և այնպես, պետական կրթական համակարգը չափազանց դժվարաշարժ-ծանր մեքենա է, չի փոխում կրթության կազմակերպման ձևերն ու գնահատման գործիքները, քանի որ դրանք հարմարեցված են այն ծրագրին և առաքելությանը, որին ծառայում է։

Հանրակրթության ձեռքբերումների միջազգային գնահատման ծրագրով (PISA) երեք տարին մեկ անցկացվող մրցույթների արդյունքներից պարզ է դառնում, որ սովորաբար առաջին և միջին տեղեր են զբաղեցնում այն երկրները, որտեղ վերը նշված կրթական կարգն ամենախիստ ձևով է իրականացվում (Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Կորեա, Սինգապուր (վերջերս այս երկրում կրթական այլ զարգացումներ են ընթանում), ԱՄՆ, Էստոնիա, Շվեյցարիա, Լեհաստան, Նիդերլանդներ…): ԱՄՆ-ը գրեթե միշտ միջին տեղերն է զբաղեցրել:

Նշված ցուցակում միտումնավոր կերպով չներառեցի միշտ պատվավոր առաջին տասնյակում իր տեղը զբաղեցնող Ֆինլանդիային՝ մի երկիր, որտեղ 1980-ականների կրթական հեղափոխությամբ լիովին ապակենտրոնացվեց կրթության կառավարումը՝ ուսուցչին տալով գործելու ազատություն, ցուցաբերոլով նրա նկատմամբ լիակատար վստահություն, և միևնույն ժամանակ, հոգատարությամբ, ու մեծագույն հարգանքով մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր սովորողի անձին՝ նրա անհատականությանը: Այս առումով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային, այլընտրանքային մանկավարժական մոտեցումներով որոշակի ընդհանրություններ ունի Ֆինլանդիայի կրթական համակարգի հետ: Ֆինլանդիայում մինչև երեխայի 3 տարեկան դառնալը ծնողներից մեկին աշխատավարձ են տալիս, որպեսզի նա ոչ մի այլ տեղ չաշխատի և միայն զբաղվի երեխայի խնամքով: Մեր կրթահամալիրում հնարավորություն է տրվում մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, ցանկության դեպքում, շարունակել մանկավարժական աշխատանքը մեդիայի օգնությամբ՝ իր երեխայի զարգացմանը վերաբերող դիտարկումներով, հոդվածներով, թարգմանություններով, ինչպես եղել է օրինակ՝ Մանուշակ Աբրահամյանը, հիմա էլ՝ Մարգարիտ Սարգսյանը:

2015 թվականին աշխարհը սկսեց խոսել այն մասին, որ Ֆինլանդիայում հենց առաջին դասարանում երեխաներին սկսում են սովորեցնել տառերը և համակարգչային մուտքագրումը: Նույն մոտեցումը մեր կրթահամալիրում սկսվել է իրագործվել ավելի վաղ: Ֆինլանդիայում երեխային դպրոց ընդունելիս չեն քննում նրա գիտելիքները, մտավոր կարողությունները ախտորոշիչ թեստերով, ինչպես անում են օրինակ՝ Ամերիկայում և մեր հանրապետության շատ դպրոցներում: Մեր կրթահամալիրում կրթությունը նույնպես ներառական է: Սովորողները չեն տեսակավորվում ըստ իրենց մտավոր կարողությունների: Մեր կրտսեր դպրոցներում սովորողներին չեն գնահատում մինչև երրորդ դասարանը ներառյալ, իսկ 4-5-րդ դասարաններում, Միջին և Ավագ դպրոցներում սովորողները ամենօրյա ընթացիկ գնահատականներ չեն ստանում: Նրանք գնահատվում են ըստ ստեղծական և հետազոտական մոտեցում պահանջող նախագծային աշխատանքների, որոնց արդյունքները երևում են ուսումնական բլոգներում: Այլ հարց է, թե ինչ հաջողությամբ են դա իրականացնում բոլոր դասավանդողները և սովորողները: Ֆինլանդիայում սովորողներն ընդհանրապես թվանշաններով չեն գնահատվում: Ուսուցիչները նախընտրում են գիտելիքների և կարողությունների ձևաչափական ստուգումները (Formative testing), որոնց հիմնական նպատակն է պարզել, թե որքան լավ են սովորողները յուրացնում ծրագրային նյութը: Ուսուցիչն իր մոտ մոտավորապես այսպիսի նշումներ է անում յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց. «լավ է, կարիք ունի լրացուցիչ վարժանքի, թեմայի N կետի բացատրության կարիքն ունի…:  Այդ նշումներն ուսուցիչը գաղտնի է պահում. չի ցույց տալիս դրանք ո′չ սովորողին, ո′չ նրա ծնողին և ո′չ էլ դպրոցի տնօրենին: Այդ նշումները յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք տանելու համար են: Ֆինն ուսուցիչները սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման համար հաճախ են դիմում նաև ինքնագնահատման մեխանիզմին: Գնահատման այս ձևը օգտագործվում է նաև մեր կրթահամալիրում:   Ոչ մի ֆինն սովորող վատ չի զգում այն բանի համար, որ ուշ է հասկանում մի որևէ լեզվական, մաթեմատիկական կամ բնագիտական երևույթ, նույն կերպ էլ՝ ոչ մի սովորող չի ունենում հպարտանալու զգացողություն այն բանի համար, որ բոլորից շուտ է հասկանում այդ երևույթները: Չի ստեղծվում արհեստական մրցակցություն: Ֆինլանդիայի դպրոցների պատերին չկան գերազանցիկների լուսանկարներով ցուցանակներ: Մեր կրթահամալիրում նույնպես չեն կարևորվում գերազանցիկները՝ շնորհիվ անհատական ուսումնական պլանների և ընտրությամբ գործունեության:

Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցի սովորողը առաջին անգամ պետական քննություն է հանձնում հիմնական դպրոցը ավարտելիս՝ 16 տարեկանում, սակայն այդ առաջին քննությունը սթրեսային չէ ո′չ սովորողների, ո′չ ուսուցիչների և ո′չ էլ՝ ծնողների համար: Ինչու՞: Պատասխանը որքան կարճ է, նույնքան էլ՝ պարզ: Պետությունը իր կրթական համակարգով յուրաքանչյուր սովորողի գիտելիքների և կարողությունների երաշխավորն է: Այդ ինչպե՞ս: Հիմնական դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա պետությունը ծախսում է տարեկան $ 7200: Հիմնական դպրոցում  ուսումնառության բոլոր տարիներին սովորողներին ամեն օր երեքանգամյա սնունդ են տալիս, որի համար ծնողները չեն վճարում և բոլոր սովորողները անխտիր մնում են երկարօրյա ռեժիմում, որի համար ծնողները նույնպես ոչինչ չեն վճարում:  Դասերից հետո սովորողներն ըստ իրենց նախասիրությունների մասնակցում են սպորտային, երաժշտական կամ այլ ակումբների պարապմունքներին, խաղերին: Ժամանակ է տրամադրվում նաև կատարելու ուսուցիչների հանձնարարությունները, որոնք չեն կոչվում տնային հանձնարարություններ, քանի որ դրանք դպրոցում են արվում մինչև երկարօրյայի վերջը՝ մանկավարժ-մասնագետի հսկողությամբ: Սովորողները տուն են գնում՝ իրենց հանձնարարությունները կատարած ու նոր թեման էլ՝ հասկացած, իսկ հաջորդ օրը դպրոց են գալիս նույն անհոգ ուրախությամբ: Ուսուցիչները իրենց օրագրերում կանոնավոր կերպով խոսքային՝ վերբալ ձևով գնահատում են յուրաքանչյուր սովորողի առաջադիմությունը ըստ առարկայական ծրագրի: Թվանշային գնահատականներ չեն դրվում:  Հիմնական դպրոցն ավարտելիս սովորողները ամփոփիչ քննություն են հանձնում իրենց հիմնական ուսուցչի կազմած թեստերով: Հենց սովորողների ուսուցիչներն էլ հանձնում են հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Այս երկրում $ 5000 աշխատավարձ ստացող ուսուցչի հեղինակությունը բարձր է և նրան վստահում են մինչև վերջ: Քննության արդյունքները չեն հրապարակվում: Յուրաքանչյուր սովորող իմանում է միայն իր արդյունքի մասին, որն իր համար անակնկալ չէ՝ շնորհիվ պարբերաբար արվող ինքնագնահատման մեխանիզմի: Քննության արդյունքների հիման վրա սովորողների մոտ 60 %-ը շարունակում է իր ուսումը ավագ դպրոցում, որից հետո ճանապարհ է բացվում դեպի համալսարանները, իսկ 40 %-ը շարունակում է իր կրթությունը արհեստագործական ուսումնարանում: Ավագ դպրոցն ավարտելիս սովորողները առաջին անգամ արտաքին քննություն են հանձնում: Քննությունը կազմակերպում է կրթության նախարարությունը և կոչվում է National Matriculation Examination—Ազգային ավարտական քննություն: Սովորողները քննություն են հանձնում հետևյալ 4 առարկաներից՝ 1.պարտադիր մայրենի լեզու, որն իր մեջ ունի նաև ինքնուրույն տեքստ շարադրելու առաջադրանք 2. ընտրում են հետևյալ 4 ուսումնական առարկաներից երեքը՝ երկրորդ ազգային լեզուն(ֆիններեն՝ շվեդական ծագում ունեցողների համար և շվեդերեն՝ ֆինն ծագում ունեցողների համար ), օտար լեզու, մաթեմատիկա կամ բնագիտական  որևէ առարկա, կամ էլ՝ հումանիտար առարկաներից մեկը: Լեզուների և մաթեմատիկայի համար կա թեստերի 2 տարբերակ. հիմնական (basic)՝ համեմատաբար հեշտ առաջադրանքներով և (advanced), որն ավելի բարդ առաջադրանքներ ունի: Օտար լեզվի քննությունն իր մեջ ներառում է գրելու կարողությունը, կարդալով և լսելով հասկանալու կարողությունները: Համալսարաններն իրենք են կազմակերպում իրենց ընդունելության քննությունները՝ հաշվի առնելով ավարտական քննությունների գնահատականները:

Այն սովորողները, ովքեր ընտրում են արհեստագործական ուսումը 9-րդ դասարանից հետո, Ազգային ավարտական քննությունը չեն հանձնում, բայց իրավասու են լինում դիմելու համալսարան՝ արհեստագործական ուսումնարանը ավարտելուց հետո:

Տրամաբանական ու եզրահանգող հարց ՀՀ ԿԳ նախարարությանը

Կարո՞ղ եք այժմյան իններորդցիների գիտելիքների և կարողությունների երաշխավորը լինել 2016-ի մայիսին: Եթե այո′, ապա ի՞նչ տրամաբանությամբ:

Տրամաբանական չէ հենց այս ուսումնական տարվա վերջին անաչառ քննություն անցկացնելը: Իններորդցիները պաշտոնական դիրքերը չարաշահած պաշտոնյաներ չեն, որ բռնացվեն ու նրանց ուսուցիչներն էլ պարսավանքի ենթարկվեն: Ձեր լեզվով ասած՝ քայլ արե′ք, առանց ցնցումների, հոգատար հետևողականությամբ բարեփոխեք մեր կրթական համակարգը: Կա այլ երկրների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջադեմ մանկավարժական փորձը:

 

 

Օգտագործված տեղեկատվություն համացանցից

 

  1. Educational website for reporters, parents and community members -“The Glossary of education reform
  2. Glossary of Education – Standerdized Tests
  3. US Department of Education Frequently asked questions
  4. https://www2.ed.gov/nclb/accountability/ayp/testing-faq.html#4
  5. Kinds of Exams
  6. Testing and Test Prep: How Much is Too Much?
  7. Education in Finland
  8. Matriculation Examination in Finland
  9. Finnish National Agency of Education – Organization of Education
  10. Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներով չեն գնահատվի
  11. Յուրա Գանջալյան – Գնահատե՞լ, թե՞…
  12. Այլոց փորձի ուսումնասիրում – Անընդհատ սերտել ու անընդհատ քննությու՞ն տալ
  13. Յուրա Գանջալյան – Ավարտական քննությունը պետք է արտահայտի չափորոշչային կարողությունները
  14.  Սուսան Մարկոսյան – Նորից նույն թեմայով