Just another WordPress.com site

Archive for June, 2018

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի աշխատանքը 2017-2018 ուսումնական տարում

Սեպտեմբեր-հունիս ժամանակահատվածում ամփոփիչ հաշվետվություններ են ներկայացվել յուրաքանչյուր ամսվա վերջին:

Հաշվետվություններում լուսաբանվել են հետևյալ աշխատանքները՝

  1. Այլոց փորձի ուսումնասիրություն
  2. Օտար լեզու դասավանդողների կատարած թարգմանչական աշխատանքը:
  3. Ամենամսյա անգլերեն և ռուսերեն ֆլեշմոբների մասին տեղեկատվություն
  4. Օտար լեզու դասավանդողների ուսումնական պարապմունքների և ուսումնական նախագծերի մասին իմ կատարած ուսումնասիրությունները
  5. Օտար լեզու դասավանդողների մասնակցությունը ուսումնական ճամբարներին, հեղինակային մանկավարժության հեղինակների հավաքներին:

 

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի հունիս ամսվա հաշվետվությունը

Հունիսի 6-ին կազմակերպվեց ֆինն մանկավարժների այցը կրթահամալիր:

Հունիսի 12-15-ը իմ նախաձեռնությամբ կազմակերպեցի ‹‹Խոսում ենք անգլերեն›› պարապմունքները դասավանդողների հետ:

Հունիսի 13-ին Մարթա Ասատրյանի նախաձեռնությամբ օտար լեզու դասավանդողները իրականացրեցին ‹‹Օտար լեզուների տոնավաճառ›› նախագիծը: Հարկ է նշել Աննա Մարությանի, Դիանա Նազարյանի, Նարինե Բարսեղյանի, Էլեն Քոքչյանի, Ժաննա Հակոբյանի, Ռինա Շագինյանի և Իրինա Ապոյանի ակտիվ մասնակցությունը: Իմ լուսաբանումը ջնջվել է կայքից:

Օտար լեզու դասավանդողները նախապատրաստվել էին և ակտիվ մասնակցություն ունեցան Հասմիկ Ղազարյանի  ‹‹Դարձվածքները և ասացվածքները տարբեր լեզուներով›› բացօթյա լեզվաբանական կլոր սեղանին:

Թարգմանական նախագծեր են իրականացրել՝

Էլեն Քոքչյանը  

Իրինա Ապոյան

Նարինե Բարսեղյան (միկրոպատմվածքների էլեկտրոնային ժողովածու)

Ռինա Շագինյան

Աննա Մարության (ֆրանկոֆոնիա նախագծի շրջանակներում)

Ժաննա Հակոբյան 

Հայկուհի Հովհաննիսյանը կազմակերպել է QSI միջազգային Որակյալ դպրոցի այցը կրթահամալիր: Հրապարակումները ջնջվել են կայքից:

Հունիսի 18-ին ներկրթահամալիրային ուսումնասիրություն եմ կատարել:

Հունիսի 18-22-ը ընկած ժամանակահատվածում վարել եմ մասնագիտական զարգացման դասընթաց անգլերենով:  Լիլիթ Մադոյանի լուսաբանումը. 

Դասավանդողների խնդրանքով դասընթացը շարունակվելու է նաև հունիսի 25-29-ը ժամանակահատվածում:

Աննա Գանջալյանը գրել է  1-3-րդ դասարաններում սովորողների անգլերենի աճի բնութագիրը, որն այժմ քննարկման է դրված:

Միջմշակութային հաղորդակցություն թեմայով դասընթացը իր շարունակությունը կունենա նաև հունիսի 25-29-ը

Հունիսի 25

Հանդուրժողականություն – Tolerance

Քննարկվում են այս հարցերը՝

The ability or willingness to tolerate the existence of opinions or behaviour that one dislikes or disagrees with.

Religious tolerance

Tolerance in our History textbooks

Have you ever experienced discrimination on a personal level?

Հունիսի 26

Սոցիալական խնդիրների հաղթահարումը 

Քննարկման համար առաջարկվող հարցեր

  • Are there food kitchens for the needy in our country?
  • Are there homeless shelters in our country?
  • Are there many homeless people in Armenia?
  • Are there many suicides in Armenia?
  • Are there nursing homes in Armenia?
  • What are some reasons that people become homeless?
  • What do you think is the most serious problem in Armenia?
    • Why do you think so?
    • What can we do as individuals to solve this problem?

 

Հունիսի 27

Հանրակրթության գլխավոր նպատակը

Տեքստի ընթերցում և քննարկում

“To find out what one is fitted to do, and to secure an opportunity to do it, is the key to happiness.” — John Dewey «Պարզել անհատի մի բան անելու ներքին ունակությունը և տալ նրան այդ բանն անելու հնարավորությունը՝ բանալին է երջանկության»:

 

Հունիսի 28

Կարծրատիպերը հայկական իրականությունում. դրանց հաղթահարումը – Stereotypes in Armenian reality and the ways of overcoming them.

 

View at Medium.com

Մասնագիտական զարգացման դասընթաց մանկավարժական ճամբարում. միջմշակութային հաղորդակցություն

Լիլիթ Մադոյանի լուսաբանումը

Հունիսի 11-15-ը և հունիսի 18-22-ը լողափնյա ամառային ճամբարները կրթահամալիրի դպրոց-պարտեզներում և Միջին դպրոցում

Արևմտյան դպրոց

Մելինե Սիմոնյանը Արևմտյան դպրոց-պարտեզի հունիսի 11-15-ի ամառային ճամբարի պատասխանատուն է և իր բլոգում լուսաբանել է ճամբարի բոլոր օրերը տեքստերով, լուսանկարներով և տեսաֆիլմերով: Ճամբարի բոլոր օրերը հագեցած են եղել լողուսուցմամբ, պարտիզապուրակային աշխատանքներով և կենդանիների խնամքով:

Գրետա Բակունցի բլոգում հրապարակված է հունիսի 18-22-ը ամառային ճամբարի հայտարարությունը և աշխատանքային ծրագիրը:

Բոլոր օրերը միանման են. լող միջավայրի խնամք, խաղեր: Չի նախատեսվում մի որևէ Երևանյան ճամփորդություն, քայլարշավ ճամբարի տարածքից դուրս:

Արևելյան դպրոց

Իվետա Ջանազյանը իր բլոգում ամփոփել է Արևելյան դպրոց-պարտեզի ամառային ճամբարի գործունեությունը հունիսի 11-15-ը: Հաշվետվության մեջ չի երևում ճամբարի ամենօրյա գործունեությունը ժամանակացույցով: Նշված է, որ ամենօրյա լողուսուցում է իրականացվել, բայց բլոգում լավ չի լուսաբանված դա: Ֆեյսբուքում հրապարակված մի նկարի հղում է դրված: Ծիսական հարսանիքի պատրաստությունը և մասնակցությունը չի նշված:

Գայանե Փարվանյանը հունիսի 18-22-ի մանկավարժական ճամբար պատասխանատուն է Արևելյան դպրոցում, բայց մինչև հիմա ոչ մի աշխատանքային ծրագիր չի հրապարակված:

Հարավային դպրոց

Տաթև Մելքոնյանը Հարավային դպրոց-պարտեզի հունիսի 11-15 ամառային ճամբարի պատասխանատուն է եղել: Բլոգում առկա են առանձին նյութեր ճամբարի մասին, բայց չկա ժամանակացույցով ճամբարային գործողությունների ծրագիր: Հաշվետվություն չի արվել:

Հասմիկ Պողոսյանը իր բլոգում հրապարակել է հունիսի 18-22 -ի ամառային ճամբարի մասին հայտարարությունը և աշխատանքային ծրագիրը: Բոլոր օրերին լողը ներառված է օրվա ռեժիմում, բայց ծրագրում բացակայում են քայլարշավները Երևանում (Երևան 2800, գետը քաղաքում):

Հյուսիսային դպրոց

Հայկուհի Հովհաննիսյանի բլոգում առկա է հունիսի 11-15-ը ճամբարի առօրյա ծրագիրը և կատարված աշխատանքները: Լողափնյա ճամբարին բնորոշ առօրյա է իրականացվել`յուրաքանչյուր օր լողը և հեծանիվը ներառված է ծրագրում, իսկ մի օր նույնիսկ եղել է «լողափնյա ֆլեշմոբ»:

Քրիստինե Սահակյանց

Միջին դպրոց

Անուշ Ասատրյանի բլոգում հրապարակված է 11-15-ը ճամբարի հայտարարությունը և ճամբարի ամփոփումը:

Ամփոփման մեջ չի ասվում, թե քանի անգամ են գնացել լողալու: Միայն մի տեսանյութ է հրապարակված: Նշված է ծիսական հարսանիքին պատրաստվելու մասին, բայց չի նշված որևէ մի քայլարշավի, Երևանի մեջ ուսճամփորդության մասին (Երևան 2800, Գետը քաղաքում):

Տաթև Ալեքսանյանի բլոգում հրապարակված է հունիսի 18-22 -ի ամառային ճամբարի մասին հայտարարությունը իր գործունեությունների ծրագրով և ժամանակացույցով:  Ծրագրում ամեն օր առկա է «այցելություն լողավազան» գրառումը օրվա ռեժիմում: Ուրբաթ օրը`հունիսի 22-ին, նախատեսվում է այցելություն Մարտիրոս Սարյանի տուն թանգարան:

Դարձվածքները և ասացվածքները տարբեր լեզուներով


Նախաբանի փոխարեն.

Տարիներ առաջ, երբ դեռ մենք կայք չունեինք և բոլորի նման պատի թերթ էինք լույս ընծայում, ես մի փոքրիկ նյութ գրեցի մեր կրթահամալիրի մասին, որն ամբողջովին «մատ» բառով կազմված դարձվածքներից էր. «Մեզ մատով են ցույց տալիս, մեր վրա մատ են թափ տալիս, իրենք մատների արանքով են նայում ամեն ինչին ու մատը մատին չեն խփում, բայց մատների փաթաթան են դարձնում մեր տքնանքով ստեղծածը, բայցևայնպես, ընդունում են, որ մեր մատը խառն է ամեն մի նոր գործում»:

Հետևելով մեր կրթական օրացույցին` ուղիղ ժամը 13:00-ին ես արդեն մեր դպրոցական բակում էի՝ Հայրենագիտական ակումբի դիմացի ծառաստվերաշատ վայրում, որն արդեն դարձել է մեր ամառային ուսումնական տարածքը: Կրթահամալիրի օտար լեզու դասավանդողները և Ավագ դպրոցի մի քանի սովորող այստեղ էին հավաքվել մայրենիի դասավանդող Հասմիկ Ղազարյանի հրավերով՝ քննարկելու մի հետաքրքիր թեմա՝ «Դարձվածքները տարբեր լեզուներով»:

20180614_122824_Burst01

Միևնույն երևույթը բնութագրող տարբեր լեզուներում առկա համարժեք դարձվածքները և երբեմն էլ դրանց բառացի թարգմանությունները բարի ժպիտներ կամ էլ լիաթոք ծիծաղ էին առաջացնում: Օրինակ, պարզեցինք, որ հայերենի «շան տեղ դնել» դարձվածքը երկու իրար հակասող մտքեր է արտահայտում, որը ոչ մի այլ լեզվում առկա չէ, իսկ բառացի թարգմանելն էլ միայն ծիծաղ է առաջացնում: Խոսեցինք դարձվածքների և ասացվածքների մասին, որոնց համարժեքները կարողացանք ասել վեց լեզվով: Օրինակ, «Лучше синица в руках, чем журавль в небе», «A bird in the hand is worth two in the bush», «Այսօրվա մի օրն ավելի լավ է, քան վաղվա երկուսը», «Նաղդ օլսուն, սողան օլսուն (թուրքերեն)»:  Աննա Մարությանը մի օրինակ բերեց ֆրանսերենից, որը շատ նման է հայերենի «ձու գողացողը ձի էլ կգողանա» ասացվածքին, բայց միայն մի տարբերությամբ՝ «Ձու գողացողը ցուլ էլ կգողանա»: Հասմիկ Ղազարյանը անմիջապես կռահեց, որ այդտեղ հարանունների երևույթն է աշխատում, ինչը հաստատեց Աննան՝ ասելով, որ ֆրանսերենում ձու և ցուլ բառերի վերջավորությունները նույն հնչյուններն ունեն «Qui vole un oeuf, vole un boeuf»: Ափսոսում եմ, որ չձայնագրեցի այս հետաքրքիր քննարկումը, երբ միմյանց հերթ չտալով արագ ասվում էին Դիանա Նազարյանի պարսկերեն, Էլեն Քոքչյանի թուրքերեն, Ժաննա Հակոբյանի ռուսերեն, Ռինա Շագինյանի վրացերեն, Նարինե Բարսեղյանի իսպաներեն, Սիլվա Հարությունյանի անգլերեն օրինակներն ու համեմատությունները միևնույն դարձվածքի կամ ասացվածքի վերաբերյալ, որոնց հետևում էր Հասմիկ Ղազարյանի հայերենի հետ կապված  մեկնաբանությունները: Քննարկման թեժ մի պահի մեզ միացան Ջրափի գյուղի դասավանդողներն ու սովորողները: Հետաքրքիր էին նրանց մայրենիի դասավանդողի օրինակները Շիրակի բարբառով:

Խոսում ենք անգլերեն

Ստուգատես-փառատոնային ճամբարի օրերին՝ հունիսի 12- 15-ը կազմակերպվում են անգլերենի քառօրյա պարապմունքներ այն դասավանդողների համար, ովքեր ունեն անգլերեն հաղորդակցվելու որոշակի կարողություններ և ուզում են ակտիվացնել անգլերեն խոսելու իրենց այդ կարողությունները:

Հաղորդակցման թեման մեր կյանքն է՝ առօրյա կենցաղային հարցերից մինչև հեղինակային մանկավարժություն և թավշյա հեղափոխություն:

Պարապմունքները կլինեն նշված օրերին ժամը 11:00-12:00, Ավագ դպրոցի ընթերցասրահում:

Մասնակիցների նախնական ցուցակը

  1. Աննա Մարության
  2. Մանիկ Պողոսյան
  3. Էլեն Քոքչյան
  4. Ռինա Շագինյան
  5. Հռիփսիմե Առաքելյան
  6. Գայանե Թերզյան
  7. Էմանուէլ Ագջոյան
  8. Նարինե Բարսեղյան
  9. Հասմիկ Նալբանդյան
  10. Մենուա Հարությունյան
  11. Արման Երանոսյան

 

Ֆինն մանկավարժների այցը կրթահամալիր

Երբ երկու տարի առաջ Վահրամ Թոքմաջյանը Դանիայում մասնակցում էր եվրոպական երկրների պատմության ուսուցիչների գիտաժողովին, նա այնպես գրավիչ էր ներկայացրել մեր կրթահամալիրը, որ Ֆինլանդիայի ներկայացուցիչը՝ Ռիտա Միկոլլան, ցանկացել էր անձամբ գալ և տեսնել մեր կրթահամալիրը: Այդպես էլ եղավ: 2017-ի դեկտեմբերին Ռիտա Միկոլլան նամակով հայտնեց Վահրամ Թոքմաջյանին այն մասին, որ կազմակերպում է 30 հոգանոց պատմության ուսուցիչների խմբի այցը Հայաստան: Ֆինն առաջատար պատմության ուսուցիչները համաձայնվել էին Ռիտա Միկոլլայի առաջարկին՝ մեծ ցանկություն հայտնելով գալ ու տեսնել Արարատը, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, հինավուրձ եկեղեցիները, ինչպես նաև՝ մեր կրթահամալիրը: Խումբը ղեկավարում էր Ֆինլանդիայի պատմության և հասարակագիտության ուսուցիչների միության ամբիոնի վարիչ Էէրո Կիտունենը:

34531475_2009674192629126_4260841946882244608_n

Հանդիպեցինք Մեդիա կենտրոնի մոտ: Նրանք մի փոքր անակնկալի եկան՝ տեսնելով մեր Կենտրոնի ներքին դիզայնը՝ շախմաի սրահը, ապակեպատ սենյակները, խոհանոցը, շրջանաձև բացվածքից երևացող աստղացուցարանի մեծ գունդը: Այս ամենը մեր աչքերի համար սովորական տեսարան է, բայց նրանց համար արտասովոր էր ամեն ինչ: Ես նրանց բացատրում էի մեր Կենտրոնի դերն ու նշանակությունը ամբողջ կրթահամալիրի համար և, միևնույն ժամանակ, ինձ համար մի նոր ու անսովոր հպարտություն էի զգում, քանի որ եզակի առիթ էր ինձ ընձեռնվել՝ ներկայացնելու մեր կրթահամալիրը իր հեղինակային մանկավարժությամբ աշխարհի ամենաառաջադեմ հանրակրթական համակարգ ունեցող երկրից ժամանած 30 ուսուցչի: Իմ հպարտությունը մեկ այլ հաճելի երանգ ստացավ, երբ Սուսան Մարկոսյանը մոտեցավ խմբին ու իր կիրթ ու մեղմ ձայնով և ճիշտ կառուցված անգլերեն նախադասությամբ ողջունեց հյուրերին. ‹‹Dear guests, welcome to the Mkhitar Sebastatsi Educational Complex››: Առանձին փոքրիկ խմբերի հետ անգլերեն զրույցի էին բռնվել նաև Վահրամ Թոքմաջյանն ու Ավագ դպրոցի սովորող Լուսինե Ալեքսանյանը: Որոշեցինք, որ մենք կայցելենք Արևմտյան դպրոցը, որպեսզի մեր հյուրերը տեսնեն մեր բոլոր դպրոց-պարտեզներին բնորոշ ուսումնական միջավայրը, ինչպես նաև սովորողների սիրելի վայրը՝ ուսումնական ագարակը:

34536768_2009754249287787_1949221764273799168_n

Արևմտյան դպրոց-պարտեզում մեզ դիմավորեց Տաթև Աբրահամյանը և մեզ ուղեկցեց մի դասասենյակ, որտեղ պետք է ներկայացնեինք կրթահամալիրի կայքը: Հյուրերից մեկը ասաց, որ ինչ-որ թեթևացած զգացում է ապրում և չի հասկանում, թե դա ինչից է: Այդ ժամանակ ես խնդրեցի բոլորին ուշադրություն դարձնել թեթևություն ներշնչող թափանցիկ միջավայրին, որը ստեղծվել է ապակեպատ միջնորմներով ու դռներով: Վերացվել են մարդկանց իրարից բաժանող բետոնե անթափանց պատերը: Անսովոր բնական  լուսավորություն է ամենուր:

Հյուրերի համար հաջորդ անսովոր անակնկալը մեր բազմալեզու կրթահամալիրային կայքն էր: Հերթով սեղմում էի 7 երկրները խորհրդանշող դրոշների պատկերները և ցույց էի տալիս թարմ հրապարակումները մեր հունիսյան ուսումնական ճամբարի առօրյայի մասին: Հյուրերը հետաքրքրվեցին, թե արդյոք այդ բոլոր լեզուները դասավանդվում են մեր կրթահամալիրի դպրոցներում: Նրանց զարմացրեց դրական պատասխանը և հատկապես այն, որ հրապարակված տեքստերի մեծ մասը ստեղծել են տարատարիք սովորողները: Հյուրերի համար ամենամեծ անակնկալը Թուրքիայի դրոշի առկայությունն էր մեր կայքում, ինչը խոսում է այն մասին, որ թուրքերենը նույնպես դասավանդվում է կրթահամալիրում: Հյուրերը պատմության ուսուցիչներ էին և բոլորն էլ գիտեին հայոց ցեղասպանության մասին ու նրանց համար հետաքրքիր էր, թե ինչպես են պատմության ուսուցիչները ներկայացնում այդ թեման իրենց սովորողներին: Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ այդ թեման մեր կրթահամալիրի դասավանդողները ներկայացնում են սովորողներին՝ առանց նրանց մեջ հարևան երկրի նկատմամբ ատելություն և այլատյատություն սերմանելու:

[UNSET]

Ֆինն ուսուցիչների համար զարմանալի էր նաև, որ լողուսուցումը ընդգրկված է կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանում: Մեր փակ տաքացվող լողավազանի պատուհանը բաց էր և նրանք տեսան լողացող երեխաներին, իսկ մի քանի մետր այն կողմ արևի ջերմությամբ տաքանում էր բաց լողավազանի նոր լցված թարմ ջուրը:

Երբ մեր քայլերն ուղղեցինք դեպի ուսումնական ագարակը, հյուրերին ասացի, որ կրթահամալիրում գործում են ամենատարբեր մարզաձևերի խմբակներ՝ սուսերամարտի, ձիավարության, եռամարտի, նետաձգության, հրաձգության, մարմնամարզության, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի: Հյուրերին բացատրեցի, որ ըստ մեր հեղինակային մանկավարժության՝ ‹‹կենդանաբանություն›› ուսումնական առարկան, սերը կենդանիների և բնության նկատմամբ ավելի արդյունավետ է ուսումնական ագարակի առկայությամբ, երբ երեխաները կարողանում են մոտիկից տեսնել կենդանիներին, խնամել նրանց:

34473959_1093003017506116_8492741603805364224_n

Շրջայցն ավարտեցինք Մայր դպրոցով: Դաշնամուրի ձայնը մեզ տարավ համերգասրահ, որտեղ Լիլիթ Առաքելյանը իր դաշնամուրի պարապմունքն էր անցկացնում: Հյուրերը արդեն հոգնած էին և միանգամից հանգիստ նստեցին: Սկզբում Լիլիթի սանը նվագեց իր դասը, իսկ հետո արդեն Լիլիթը բոլորին հիացրեց Կոմիտասի ‹‹Գարուն›› ստեղծագործությամբ: Վահրամ Թոքմաջյանի կաբինետում ավելի մանրամասն ներկայացրեցինք մեր հեղինակային մանկավարժությունը, նախագծային ու բլոգային ուսուցումը՝ ի հակադրություն անգիրի դպրոցի:

Վերջում Ֆինլանդիայի պատմության և հասարակագիտության ուսուցիչների միության ամբիոնի վարիչ Էէրո Կիտունենը շնորհակալություն հայտնեց մեզ՝ ասելով, որ ինքը որպես փորձագետ աշխարհի շատ երկրների դպրոցներում է եղել, բայց հանրակրթություն իրականացնող այսպիսի կրթահամալիր իր դպրոցներով, ուսումնական միջավայրով և ուսուցման առաջադեմ մեթոդներով որևէ տեղ չի տեսել:

 

 

Այո, ճիշտ էր այսօր մեր տիար Աշոտ Բլեյանը Հայելի ակումբում ժամը մոտավորապես 12:30-ին, երբ վստահ ու խրոխտ ձայնով ազդարարեց, որ Հայաստանի հանրակրթական բրենդը ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրն է: Ժամը 18:20-ին մոտավորապես նույն բանը այլ խոսքերով և արդեն միջազգային մասշտաբներով հաստատեցին Ֆինլանդիայից ժամանած մասնագետները:

Պայմանավորվեցինք համագործակցային կապեր հաստատել: Էէրո Կիտունենը խոստացավ դա իրենց միության անունից:

 

Հունիսի 18-22-ը կայանալիք մանկավարժական ճամբարի մասնագիտական զարգացման դասընթացի ծրագիր

Դասընթացի նպատակը

Դասընթացի նպատակն է դասավանդողների մոտ ձևավորել մասնագիտական բառարաններից (glossaries), համացանցի թարգմանական անվճար կայքերից օգտվելու, մասնագիտական տեքստեր անգլերենից հայերեն թարգմանելու, ինչպես նաև մասնագիտական զրույցներին մասնակցելու կարողություններ: Աշխատանքային լեզուն անգլերեն է:

Դասընթացի մասնակիցները

Նախընտրելի է, որ մասնակիցները լինեն օտար լեզուներ դասավանդողները և հասարակագետները, քանի որ 2018-2019 ուստարում փորձ է արվելու ինտեգրել օտար լեզուների և հասարակագիտության ուսուցումը: Դասընթացը բաց է նաև բոլոր այն դասավանդողների համար, ովքեր անգլերենը դիտում են որպես միջոց իրենց մասնագիտական ինքնակրթության, այլոց փորձի ուսումնասիրության, ուսումնական նախագծերի իրականացման հետազոտական փուլը արդյունավետ դարձնելու համար:

Դասընթացի մասնակիցները աշխատում են անհատական նոթբուք-նեթբուքերով:

Դասընթացի աշխատաժամանակը

18.06.2018

Առաջին պարապմունք (տևողությունը 90 րոպե)

  1. Ներկայանում ենք անգլերեն և պատասխանում ենք այս հարցին. ինչու՞ ընտրեցիր այս դասընթացը: (20 րոպե)
  2. Մասնագիտական տերմինների բառարաններ. (20 րոպե)

a glossary of poetic terms   

a glossary of legal terms

a glossary of Social Studies terms 

a glossary of educational terms

3. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ըստ 2015-ի դեկտեմբերին ընդունված Հայաստանի հանրապետության սահմանադրության (անգլերեն)

Fundamental Human and Civil Rights and Freedoms

Articles 14, 14,1, 15, 16

19. 06.2018

  1. ԺողովրդավարությունDemocracy (30 րոպե)
  2. The Velvet Revolution in Armenia – Թավշյա հեղափոխությունը Հայաստանում    The beginning, process and victorious end. Can we organize a discussion on this topic? Սկիզբը, ընթացքը, հաղթական ավարտը. կարող ենք այս թեմայով անգլերեն քննարկում կազմակերպել:  (60 րոպե)

Անգլերեն հոդվածներ տնային ընթերցանության համար.

Why Armenia’s velvet revolution won without a bullet fired. BBC News

Ինչու՞ Հայաստանի հեղափոխությունը հաղթանակեց առանց մի փամփուշտ կրակելու. BBC

2018 Armenian Velvet Revolution Wikipedia

20.06.2018

  1. Հայաստանի Ազգային ժողովը, խորհրդարանական ընտրություններ (90 րոպե)

The National Assembly of Armenia, parliamentary elections

The Factions in Armenian Parliament – “The Republican Party” Faction, “Tsarukyan” Faction, “Way out” Faction, “Armenian Revolutionary Federation Party” Faction

Դերախաղ.

Հասարակագետները ներկայացնում են Ազգային ժողովը հայերեն, իսկ անգլերեն և այլ օտար լեզուներ դասավանդողները թարգմանում են անգլերեն:

Դերախաղի երկրորդ փուլում դասավանդողները դերերով փոխվում են:

21.06.2018

  1. Հանդուրժողականություն – Tolerance

Քննարկում ‹‹Հանդուրժողականությունը կյանքի տարբեր ասպարեզներում›› (90 րոպե)