Just another WordPress.com site

Archive for the ‘Իմացումի հրճվանք – անգլերեն’ Category

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. «Իմացումի հրճվանք» ծրագիր. անգլերեն

Մշակել և ներկայացնում են Աննա Գանջալյանը և Անի Մրտեյանը

Անգլերենի ուսուցման նպատակը

1-3-րդ դասարաններում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

1-3-րդ դասարաններում անգլերենի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից ուսպարապմունքներն անցկացվում են անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու արտահայտություն՝ անընդհատ գործածելով ու կրկնելով դրանք: Դասարանում կատարվող բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվում են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս հստակ գիտակցում է, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր գործունեությունների շնորհիվ (համակարգչի ստեղնաշարով աշխատանք, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ: Երկրորդ դասարանում սովորողն աստիճանաբար կարողանում է ընթերցել այն բառերը, արտահայտությունները և նախադասությունները, որոնք ծանոթ են իրեն դեռ առաջին դասարանից:

1-ին դասարան

  1. Սովորողին ուսուցանվում է անգլերենի պարզ հաղորդակցական արտահայտություններ, շրջապատող առարկաների ու առօրյա գործողությունների անվանումներ՝ -երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարցերի ու պատասխանների միջոցով։
  2. Զարգացվում է լսելու և հասկանալու հմտությունները.

Սովորողը

  • լսում և հասկանում է դասարանական շատ պարզ և կարճ հրահանգները,
  • լսում և հասկանում է իրեն ծանոթ թեմաներով հնչող շատ պարզ և կարճ խոսքը (դասավանդողի խոսք, ձայնագրություն, պարզ մանկական երգեր),
  • լսում և հասկանում է պարզ, առօրեական երկխոսություններ:
  • Զարգացվում է սովորողի խոսելու հմտությունները

Սովորողը

  • շատ պարզ և կարճ նախադասություններով ներկայացնում է ինքն իրեն, իր դասընկերներին, իր ընտանիքի անդամներին
  • շատ պարզ բառերով և նախադասություններով կարողանում է պատասխանել իրեն վերաբերող հարցերին,
  • շատ պարզ նախադասություններով ներկայացնում է իր նախասիրությունները
  • կարողանում է զրուցակցին պարզ բառերով հարցեր տալ (անուն, ազգանուն, տարիք)

Ձևավորվում է սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։

Կիրառվում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, ուսումնական նյութերի թղթապանակները, ընտրել խաղը ու խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը ու կատարում այն:

Լեզվական նմուշների օգնությամբ սովորողներն իրենց բանավոր խոսքում կարողանում են օգտագործել լեզվական պարզագույն կառույցներ:

1-ին դասարանում ուսուցանվող նախագծերից է «Անգլերենը մեր տանը» նախագիծը:

Ուսուցանվող թեմաներն են՝

Ways of greetings — Ողջույնի ձևեր    

Numbers 1-10- Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Colours — Գույներ

http://www.anglomaniacy.pl/coloursDictionary.htm

Fruits — Մրգեր

http://www.anglomaniacy.pl/fruitsDictionary.htm

Vegetables — Բանջարեղեններ

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

Domestic and wild animals – Ընտանի և վայրի կենդանիներ

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

https://www.anglomaniacy.pl/wildAnimalsDictionary.htm

Body parts — Մարմնի մասեր

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/bodyPictureTest.htm

Clothes — Հագուստ

http://www.anglomaniacy.pl/clothesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/clothesPictureTest.htm

Stationery – գրենական պիտույքներ

http://www.anglomaniacy.pl/pencaseDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/pencasePictureTest.htm

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

http://www.lcfclubs.com/englishzone/practicezone/flashEN/03FruitFamily-intro.swf

Feelings — Զգացողություններ

http://www.anglomaniacy.pl/feelingsDictionary.htm

I can — Ես կարող եմ……………

http://www.kizclub.com/storytime/Ican/Ican1.html

Food – մթերք

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/food-2

http://www.anglomaniacy.pl/drinksDictionary.htm

What time is it? — Ժամը քանի՞սն է….

http://www.anglomaniacy.pl/timeTopic.htm

http://www.anglomaniacy.pl/timeMatching.htm

2-րդ դասարան

Խնդիրները

  1. Ձևավորվում է սովորողի՝ անգլերենի տառերի և հնչյունների մասին պատկերացում։ Նրանք սովորում են անգլերենի տառերը այն բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք բանավոր կերպով յուրացրել են առաջին դասարանում:
  2. Զարգացվում է լսելով հասկանալու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացվում է անգլերեն բանավոր հաղորդակցվելու հմտությունները (օրվա տարբեր ժամերին ողջունելը ու ողջույնին պատասխանելը, միմյանց ցտեսություն ասելը, իրեն, ընկերոջն ու իր ընտանիքի անդամներին ներկայացնելը, շրջապատող առարկաների, սիրած խաղալիքների ներկայացնելը իրենց գույներով ու չափսերով, մի բան տալը, վերցնելն ու շնորհակալություն ասելը և այլ պարզագույն լեզվական կառույցներ)։
  4. Ընդլայնվում է բառապաշարը առաջին դասարանի ուսումնական թեմաներով։
  5. Կիրառվում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցվում են գործնական քերականական անհրաժեշտ տարրեր, լեզվական կառույցներ՝ առանց դրանց քերականական անվանումները տալու:

2-րդ դասարանում ուսուցանվող թեմաները ներառված են Աննա Գանջալյանի հեղինակած

աուդիո գիրք–տետր–դասագրքի մեջ:  Սովորողները սովորում են անգլերենի տառերը այն բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք յուրացրել են առաջին դասարանում:

Զարգացվում է սովորողի ընթերցելու հմտությունները

Սովորողը կարդում և հասկանում է շատ պարզ բառերից և նախադասություններից կազմված իր, իր ընտանիքի և նախասիրությունների մասին կարճ տեքստեր

Զարգացվում է սովորողի գրելու հմտությունները

Սովորողը կարողանում է գրել դեռ առաջին դասարանից ծանոթ պարզ բառեր և արտահայտություններ:

Ուսուցանվող նախագծերն են.

Նախագիծ. «Անգլերենը մեր տանը»

Նախագիծ. «Իմ ընկերը»

Նախագիծ.«Իմ ընտանիքը»

3-րդ դասարան

  1. Զարգացվում է սովորողի լսելով հասկանալու (ունկնդրելու) հմտությունները

Սովորողը

  • Հասկանում է իրեն ծանոթ թեմաներով հնչող պարզ խոսքը (դասավանդողի խոսքը, ձայնագրություններ, տեսահոլովակներ, )
  1. Զարգացվում են սովորողի խոսելու հմտությունները

Սովորողը շատ կարճ բառերով և նախադասություններով տեղեկություններ է հաղորդում իր, իր բնակության վայրի, ընտանիքի անդամների, դպրոցի, տան և իր սենյակի մասին,

  • Զարգացվում է սովորողի ընթերցելով հասկանալու կարողությունները

Սովորողը կարողանում է ընթերցելով հասկանալ ծանոթ թեմաներով պարզ տեքստեր իր շրջապատի, առօրիայի, կենդանիների, սննդի մասին:

  • Զարգացվում է սովորողի գրելու կարողությունները

Սովորողը կարողանում է մոտ 40 բառի սահմաններում կազմել գրավոր տեքստ իր, իր ընկերների,  ընտանիքի անդամների և դպրոցի մասին:

  1. Ընդլայնվում է սովորողի բառապաշարը։
  2. Սովորողը կարողանում է կիրառել իր ստացած լեզվական կարողությունները համապատասխան իրավիճակներում:
  3. Զարգացվում է սովորողի ՏՀՏ կարողությունները (համակարգիչ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)
  4. Սովորողը ինքնուրույն բացում է անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում առաջադրանքներ,
  5. կարողանում է լուսանկարել, ձայնագրել և մի նոր նյութ ներբեռնել, համակարգիչում,
  6. կարողանում է էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորողը յուրացնում է քերականական անհրաժեշտ տարրեր խոսքային նմուշների միջոցով (հոգնակի և եզակի թվով գոյականներով նախադասությունների կազմումը, ցուցական դերանունների this-these, that-those ձևերի օգտագործումը, Simple Present բայական ժամանակաձևով պարզ նախադասությունների կազմումը և օգտագործումը հաստատական, հարցական և ժխտական ձևերով, there is – there are ձևերի օգտագործումը, a և the հոդերի օգտագործումը)

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ(եր)

Նախագիծ. «Իմ օրը»

Նախագիծ.«Մեր բնակարանը»

Նախագիծ. «Ընտանեկան հեքիաթապատում-ներկայացումներ»

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ամանոր(A letter to Santa)

Ձոն կնոջը(Mother’s Day)

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը (My family) և իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 3-րդ դասարանի համար

Ապրեսյան III կամ Վերեշչագինա II, 

Round up (starter), 

բլոգից ուսումնական նյութեր