Just another WordPress.com site

Archive for March, 2017

Ինչո՞վ ես հետաքրքրված, 21-րդ դարի սովորող. անգլերենի մարտյան ֆլեշմոբի ամփոփումը

1-3-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 57, 4-5-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 82, 6-8-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 83, 9-12-րդ դասարանների մասնակիցների թիվը՝ 22. ընդամենը՝ 244 մասնակից:

Ինչպես արդեն անգլերենի ֆլեշմոբով բոլոր հետաքրքրվողներըը գիտեն, մեր բոլոր առաջադրանքների մեծ մասը ստեղծական բնույթ ունեն և նպաստում են սեփական մտքերը անգլերեն արտահայտելուն, տարբեր իրավիճակներում հանպատրաստից արագ պատասխաններ տալուն: Երբ ավարտում եմ բոլոր պատասխանների ստուգման և գնահատման աշխատանքները, մեծ ցանկություն է առաջանում հանրայնացնել ամենահետաքրքիր պատասխանները, որոնք բացահայտում են տարբեր տարիքի սովորողների լեզվական կարողությունները, նախասիրությունները և նույնիսկ`բնավորության գծերը:

Օրինակ, 4-5-րդ դասարանների համար նախատեսված երրորդ առաջադրանքն այսպիսին էր. « «Երաժշտության հնչյունները» ֆիլմում երեխաների դայակը խորհուրդ տվեց նրանց հիշել իրենց ամենասիրելի բաները, երբ իրենք տխուր են: Այդպես անելով նրանց տխրությունը փոխվեց ուրախության: Գրեք ձեր ամենասիրելի և ուրախություն բերող 5 բառ անգլերեն: Կարող եք օգտվել բառարանից»:

Գործածման ամենամեծ հաճախականություն ունեցան հետևյալ բառերը. family-ընտանիք, mother and father – մայր ու հայր, sweets or candy – կոնֆետ, ice-cream – պաղպաղակ, cartoon – մուլտֆիլմ, New Year and Christmas – Նոր տարի և Սուրբ ծնունդ, my birthday – իմ ծննդյան օրը: Իր  յուրօրինակ պատասխանով առանձնացավ 5-րդ դասարանցի Ալինա Արզումանյանը Արևելյան դպրոցից. «Bridge – կամուրջ, travel – ճամփորդել, nature – բնություն, meteorite – երկնաքար, star – աստղ»: Մանկավարժության համար կա՞ ավելի կարևոր խնդիր, քան երեխաների նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտելն ու դրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Անգլերենի մարտյան ֆլեշմոբով բացահայտվեց, որ բնագիտական յուրօրինակ հետաքրքրություններով աղջնակ է սովորում մեր Արևելյան դպրոցում: Բայց որքան էլ որ յուրօրինակ է Ալինա Արզումանյանի պատասխանը, այն հեշտ հասկանալի ու կռահելի է: Իսկ ի՞նչ կասեք Հարավային դպրոցի 4-րդ դասարանցի Կարեն Մարգարյանի պատասխանը կարդալուց հետո. «love – սեր, owl – բու, ice – սառույց, electricity – էլեկտրականություն, blue – կապույտ»: 21-րդ դարում ծնված ու մեծացող երեխա է: Միգուցե, նա կանխազգում-հասկանում է այնպիսի բաներ, որ մեզ՝ 20-րդ դարում ծնված ու մեծացածներիս համար դժվար հասանելի՞ են:

Իմ այս վերջին միտքը կարող եմ հիմնավորել անգլերենի մարտյան ֆլեշմոբի 9-12-րդ դասարանների սովորողների համար նախատեսված մի առաջադրանքի պատասխաններով, որոնք գրեթե բոլորը միանման էին: Հարցն այսպիսին էր. «Ի՞նչ կանեք, եթե մի օտար քաղաքում կորել եք և չեք կարողանում գտնել հյուրանոց տանող ետդարձի ճանապարհը»: Բոլոր 22 մասնակիցներն էլ պատասխանեցին, որ կօգտագործեն իրենց հեռախոսների GPS ծրագիրը: Իսկ ես՝ 20-րդ դարում մեծացածս, ակնկալում էի, որ նրանք կգրեն ճանապարհ հարցնելու անգլերենի լեզվական կառուցվածքներն ու արտահայտությունները: Իսկ 2 օր առաջ էլ Էմանուել Ագջոյանը ինձ ու Գևորգ Հակոբյանին զարմացրեց անծանոթ տեղանքում կողմնորոշվելու իր կարողությամբ այդ նույն GPS ծրագրով, երբ մենք գնում էինք Խաչատուր Աբովյանի այնքան լավ նկարագրած Զանգվի (Հրազդան գետի) հունով վեր դեպի նրա ակունքը՝ Սևանա լիճը:

Իմ աշխատանքը մանկավարժական աշխատողների գարնանային ճամբարի ընթացքում

9:00-11:00 Շրջակա միջավայրի բարելավում. մեդիակենտրոնի դիմացի կանաչ տարածքի գազոնների բարեկարգում մեդիակենտրոնի աշխատակիցների հետ

11:00-12:30 և 13:00-13:45 – Անգլերենի մարտյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում, կայքի անգլերեն էջի խմբագրական թարգմանչական աշխատանքներ,

12:00-13:00 ընդմիջում

14:00-15:00 Անգլերենի պարապմունքներ դասավանդողների հետ

Մասնակիցներ՝ Արման Երանոսյան, Բաբկեն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Հասմիկ Նալբանդյան, Մանիկ Պողոսյան, Մենուա Հարությունյան, Հայկանուշ Գևորգյան, Նինա Հովհաննիսյան, Մերի Գրիգորյան, Կարինե Մացակյան, Հասմիկ Ղազարյան, Անահիտ Գևորգյան

15:15-17:00 աշխատանք ըստ իմ անհատական աշխատանքային պլանի

 

Մարտի 5-ի իմ օրագիրը

Կարևոր գործ եմ արել այսօր: Վերջացրել եմ “Գրադարանավարներ ամբողջ աշխարհի” միջազգային նախագծին Մարի Գաբանյանի մասնակցության անգլերեն հոդվածի ստեղծումը: Մարի Գաբանյանը շատ նյութեր էր տվել, որոնցից օգտվելով էլ ստեղծեցի այդ հոդվածը: Հոդվածը երկու մասից է: Առաջին մասում ներկայացվում է “Տիգրան Հայրապետյան” գրադարանը և և գրադարանում իրականացվող նախագծերի համառոտ բովանդակությունը:

Երկրորդ մասում ներկայացվում է Հայաստանի գրադարանային ցանցը: