Just another WordPress.com site

Archive for May, 2018

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի մայիս ամսվա հաշվետվությունը

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբը կայացավ մայիսի 23-ին: 

2-3-րդ դասարաններ՝ 53 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Լիլիթ Հայկազունին:

4-5-րդ դասարաններ՝ 86 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Լիանա Ասատրյանը:

6-8-րդ դասարաններ՝ 15 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Սիլվա Հարությունյանը:

9-12 –րդ դասարաններ՝ 6 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Իրինա Ապոյանը

Ռուսերենի ամենամսյա ֆլեշմոբը կայացավ մայիսի 22-ին:

2-3-րդ դասարաններ՝ 50 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Անահիտ Նաղդալյանը:

4-5-րդ դասարաններ՝ 61 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Մարիամ Քալանթարյանը:

6-8-րդ դասարաններ՝ 37 մասնակից – առաջադրանքները կազմել և աշխատանքները ստուգել է Ժաննա Հակոբյանը:

9-12-րդ դասարաններ՝ 1 մասնակից, – առաջադրանքները կազմել և աշխատանքը ստուգել է Ժաննա Հակոբյանը:

Թարգմանական աշխատանք

Մարիամ Քալանթարյանը հայերենից ռուսերեն է թարգմանել Աշոտ Բլեյանի հոդվածը «Մենք կարող ենք այս երիտասարդությունից հիասթափվել. Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը»: Հրապարակվել է տիար Բլեյանի օրագրում:

Մարիամ Քալանթարյանը հայերենից ռուսերեն է թարգմանել նաև Ռիմա Երեմյանի հոդվածը:

Ռինա Շագինյանը հայերենից վրացերեն է թարգմանել Իրինա Ապոյանի հոդվածը:

Գայանե Փարվանյանը հայերենից ռուսերեն է թարգմանել Հասմիկ Մաթևոսյանի հոդվածը: Խմբագիր՝ Ժաննա Հակոբյան

Գայանե Փարվանյանը հայերենից ռուսերեն է թարգմանել Թամար Ղահրամանյանի հոդվածը: Խմբագիր՝ Ժաննա Հակոբյան

Հայերենից օտար լեզուներ է թարգմանվել հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 13-րդ հավաքի հայտարարությունը.

Անգլերեն – Յուրա Գանջալյանը

Ռուսերեն – Ժաննա Հակոբյանը

Ֆրանսերեն – Աննա Մարությանը

Վրացերեն – Ռինա Շագինյանը

Գերմաներեն – Վանուհի Բաղմանյանը

Թուրքերեն – Էլեն Քոքչյանը

Իսպաներեն – Նարինե Բարսեղյանը

 

Հոդված «Դպիր»-ում

Ժաննա Հակոբյան «Мой проект “Мастера своего дела”»

Իրինա Ապոյան «Ուսուցումը դասասենյակից դուրս»

Աննա Մարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ ֆրանկոֆոնիայում»

Աննա Մարության ‹‹Գնահատման երկու երեսը››

Հոդված ուսումնական բլոգում

Աննա Գանջալյան «Հաղորդակցական անգլերենի ուսուցման իմ հաջողված նախագծերը 2017-2018 ուստարում»

Երիտասարդությունը՝ հանուն մարդու իրավունքների

Օգտակար ուսումնական նախագիծ են անում Քոլեջի գործավարների և զբոսաշրջության խմբերի սովորողները Անահիտ Մելքոնյանի և Գայանե Թերզյանի ղեկավարությամբ: Նախագիծը լավ իմաստով հավակնոտ վերնագիր ունի՝ «Մարդու իրավունքների մասին խոսում ենք երեք լեզվով»:  Թե ապագա գործավարները և թե զբոսաշրջության կազմակերպիչները իրենց առօրյա աշխատանքում անխուսափելիորեն գործ են ունենալու տարբեր իրավական հարցերի հետ, հայտնվելու են այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է լինելու ճիշտ խոսելու և գործելու՝ հաշվի առնելով մարդու իրավունքները: Այս նպատակին է ծառայում նախագիծը: Սկզբում նրանք ծանոթացել են «Youth for Human Rights – Երիտասարդությունը՝ հանուն մարդու իրավունքների» կայքի նյութերին, որտեղ մատչելի և տարբեր լեզուներով շարադրված են ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնական դրույթները, քննարկել դրանք հայերեն, ռուսերեն և անգլերեն: Նախագծի երրորդ և վերջնական փուլը կայքում առկա մարդու իրավունքներին վերաբերող  տեսահոլովակների հայերեն թարգմանությունն է, որն ավարտելու են հունիսին:

Ռուսերենի 2018-ի մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքները

2-3-րդ դասարաններ (Անահիտ Նաղդալյան)

4-5-րդ դասարաններ (Մարիամ Քալանթարյան)

6-8-րդ դասարաններ (Ժաննա Հակոբյան)

9-12-րդ դասարաններ (Ժաննա Հակոբյան)

 

Անգլերենի 2018-ի մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքները

2-3 դասարաններ (Լիլիթ Հայկազունի)

4-5-րդ դասարաններ (Լիանա Ասատրյան)

6-8-րդ դասարաններ (Սիլվա Հարությունյան)

9-12-րդ դասարաններ (Իրինա Ապոյան)

 

Կլոր սեղան-քննարկում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օրն ինձ համար նշանավորվեց Սիլվա Հարությունյանի կազմակերպած կլոր սեղան-քննարկումով, որի աշխատանքային լեզուն անգլերեն էր: Քննարկման թեման թարգմանչական նախագծերն էին: Քննարկմանը մասնակցում էին 9-11-րդ դասարանների անգլերենի ընտրությամբ սովորողները: Միանգամից ասեմ, որ այս կլոր սեղան-քննարկումը ամենալավ իմաստով պարզերես արեց մեր Ավագ դպրոցի մասնակցությունը մայիսյան հավաքին: Սովորողները անգլերեն խոսում էին սահուն և անկաշկանդ, իսկ ամենակարևորն այն էր, որ կարողանում էին պաշտպանել իրենց տեսակետները: Օրինակ՝ քննարկումը միտումնավոր ավելի թեժ դարձնելու համար ես ասացի, որ անգլերենին հատկացված ժամանակի վատնում է անգլերենից հայերեն թարգմանություններ անելը, որովհետև այդ դեպքում ավելի շատ ժամանակ է ծախսվում հայերեն խոսքը ճիշտ ձևակերպելու վրա և ավելացրեցի, որ հայերենից անգլերեն թարգմանությունները ավելի արդյունավետ են անգլերենը լավ սովորելու համար:

32602589_2207677259462176_7925329875148210176_n

Մեկը մյուսի հետևից սկսեցին ինձ հակադրվել Անի Ջանոյանը, Անուշ Նիկողոսյանը, և Մանե Գևորգյանը:

Միքայել Կամենդատյանը խոսեց վերջերս իրենց կատարած հարցազրույց-տեսաֆիլմի թարգմանության մասին, որը հիմնականում աշխատելու և սովորելու ամուր ու կայուն շարժառիթների մասին էր: Միքայելի արտահայտած մտքերն այնքան կապ ունեին իր իսկ անձի հետ: Չէ՞ որ նա վերջերս հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել Դիլիջանի միջազգային քոլեջը:

Տպավորիչ էր Վահե Սարգսյանի խոսքը թարգմանության և, ընդհանրապես, անգլերեն սովորելու մասին: Երբ նա իր մտքերն անգլերեն էր արտահայտում, մտածեցի. «Ի՜նչ ինքնատիպ մտածողություն, վստահ եմ, որ նա որևէ տեղ մասնավոր դասերի չի մասնակցում: Դա սեփական ճանապարհը ինքնուրույն հարթող ինքնավստահ անձի խոսք էր»: Այդպես էլ կար: Քննարկումներից հետո մեր առանձնազրույցում Վահեն ասաց, որ ինքը զարմանում է, թե ինչու են սովորողները այդքան մեծ գումարներ վճարում կրկնուսույցներին, որպեսզի իրենց անգլերեն սովորեցնեն. չէ՞ որ ամբողջ համացանցը ողողված է անգլերեն տեքստերով, Youtube-ի տեսադասերով, գեղարվեստական ֆիլմերով ու երգերով: Վահեին կարողացավ հակադրվել միայն Մարտին Մանասյանը՝ մեկ այլ ինքնավստահ պատանի:

32381125_2207677702795465_7110531479100194816_n

Կլոր սեղան քննարկումը տևեց 45 րոպե, բայց թվաց, որ անցել է ընդամենը 5 րոպե: Ռուսական մի ասացվածք կա՝ ‹‹Счастливые часов не наблюдают››: Մեր Ավագ դպրոցում սովորողները կենտրոնացած չեն ԳԹԿ-ի ձանձրալի  շտեմարանները ծայրից ծայր մի քանի անգամ սերտելու վրա: Նրանք ազատ են իրենց ուսման բովանդակության ու ձևի ընտրության մեջ և այդ պատճառով էլ հասնում են իրենց ուղենշած նպատակին թեթև ու վստահ քայլերով:

Շարունակում եմ դիտարկել օտար լեզու դասավանդողների մայիսյան հավաքի նախագծերը

Արևելյան դպրոցի 4-1 դասարանում անգլերենի ուսումնական պարապմունքն է: Լիանա Ասատրյանը և սովորողները պատրաստվում են ներկայացնել հաղորդակցական անգլերենի հիման վրա ստեղծված իրենց «Shopping-գնումներ» նախագիծը: Նախագծի իրականացման առաջին փուլում սովորողները համացանցի պատկերազարդ բառարանների և Լիանա Ասատրյանի օգնությամբ սովորել են հագուստի տարբեր տեսակների անգլերեն անվանումները և դրանց ճիշտ արտասանությունը: Նրանք սովորել են նաև գնումներ կատարելու ժամանակ մի շարք հաճախակի օգտագործվող բառակապակցություններ, արտահայտություններ և ուսուցչի օգնությամբ ստեղծել են այդ թեմայով երկխոսություններ: Նախագծի իրականացման երկրորդ փուլում սովորողները իրենց տանը ծնողների, ավագ քույր ու եղբայրների անմիջական մասնակցությամբ ստեղծել են տեսաֆիլմեր: Այսօր արդեն աշխատանքի երրորդ փուլն է, երբ սովորողները հանպատրաստից զույգերով ստեղծում են երկխոսություններ նշված թեմայով:

IMG_6032

Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանում ռուսերենի ուսումնական պարապմունքը վարում է Անահիտ Նաղդալյանը: Դասարանը թարգմանական նախագիծ է իրականացնում: Նրանք հայերենից ռուսերեն են թարգմանում հայկական «Պինգվինաշեն» մուլտը: Ստեղծական, հետազոտական մթնոլորտ էր տիրում: Սովորողներից մեկը հարցրեց Անահիտ Նաղդալյանին, թե ինչպես կարելի է «պատուհաս» բառը թարգմանել ռուսերեն:  Անահիտն անմիջապես չպատասխանեց այդ հարցին: Նա խորհուրդ տվեց սովորողին փնտրել այդ բառը առցանց բառարանում կամ էլ դիմել «Google translator»-ի օգնությանը: «Google translator»-ի առաջարկած թարգմանությունը «вредитель-վնասատու» բառն էր, որը ոչ մի կերպ չէր համապատասխանում այդ մուլտֆիլմի ոգուն: Այդ ժամանակ միայն Անահիտը առաջարկեց «надоедливый» բառը, որն ամենաընդունելին էր այդ իրավիճակում: Նույն հաջողությամբ Անահիտը հուշեց «…այդպես չեղավ..»-ի թարգմանությունը ռուսերեն «…так не пойдет…»՝ մերժելով «так не получится» արտահայտությունը, որն իրոք գրքային էր և չէր սազում մուլտֆիլմի ամբողջ տեքստի հաղորդակցական լեզվին: Առանց չափազանցնելու՝ ստեղծագործական ոգի էր տիրում դասարանում:

dav

Հաղորդակցական օտար լեզուն հեղինակային մանկավարժության հեղինակների ուսումնական նախագիծ

Այսօր որոշեցի այցելել մեր կրթահամալիրի տարբեր դպրոցներ և տեսնել, թե ինչ ուսումնական նախագծեր են իրականացնում մեր օտար լեզու դասավանդողները հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան հավաքին: Այցելություններս սկսեցի Հարավային դպրոցից: Երրորդ դասարանում անգլերենի ուսումնական պարապմունքը վարում էր Աննա Գանջալյանը: Հաղորդակցական անգլերենի նրա նախագիծն է՝ «Հեռախոսազրույց. համաձայնվում կամ չենք համաձայնվում առաջարկին»: 

Սովորողներն իրենց ուսումնական բլոգներում նախօրոք հրապարակել են իրենց կազմած երևակայական հեռախոսազրույցները, իսկ հիմա արդեն դասարանում զույգերով ներկայացնում են դրանք՝ հանպատրաստից ստեղծելով նոր երկխոսություններ իրենց ընկերների հետ: Նրանք ողջունում են իրար և մի որևէ տեղ գնալու առաջարկություն անում: Դիմացինը կամ սիրահոժար համաձայնվում է, կամ էլ մերժում՝ մի որևէ պատճառով:

Photo 2 Без названия

Պարապմունքի բոլոր մասնակիցներն էին ուզում խոսել, հաղորդակցվել անգլերեն: Չէ՞ որ երկխոսությունն այնքան մոտ է մեր առօրյա կյանքին և հենց այդ պատճառով էլ հետաքրքիր է:

Միջին դպրոցի 7-4 դասարանում ռուսերենի պարապմունք էր վարում Ժաննա Հակոբյանը: Իրականացվող նախագծի անվանումն է «Профессии моих родителей». Իրականացվող նախագծի առաջին փուլը ունեցել է «Мастера своего дела» անվանումը, որի ընթացքում սովորողները սովորել են տարբեր մասնագիտությունների ռուսերեն անվանումները և դրանց հիմնական գործունեությունները: Հիմա արդեն՝ ունենալով նախնական լեզվական գիտելիք, նրանք կարողանում են ուսուցչի հետ հանպատրաստից երկխոսություն վարել իրենց ծնողների մասնագիտությունների վերաբերյալ:

20180514_112015_HDR

20180514_112029_HDR

Էմանուել Ագջոյանը՝ մեր կրթահամալիրի աշխարհագրագետը, ինձ հետ անգլերեն հաղորդակցվելու առիթը բաց չի թողնում: Այսօր էլ նա անգլերենով հրավիրեց ինձ իր ուսումնական պարապմունքին՝ խոստանալով, որ ես մի նոր բան եմ սովորելու այնտեղ: Այդ նոր բանը https://maphub.net աշխարհագրական համացանցային քարտեզ-ծրագիրն էր, որի յուրացումը դարձել է միջին դպրոցի յոթերորդցիների մայիսյան հավաքի աշխարհագրության ուսումնական նախագիծը: Պատանի աշխարհագրագետի հետաքրքրությունների բավարարման մի անսպառ գանձարան է այս ծրագիրը:

20180514_113244

Վաղը այցելելու եմ Արևելյան և Հյուսիսային դպրոցները:

 

Հունիսյան «Բարեկամություն» մանկավարժական ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անգլերեն դասավանդողների վերապատրաստման մոդուլի համառոտ նախագիծ (ընթացքի մեջ է անգլերեն ընդարձակ, բովանդակային մոդուլի ստեղծման աշխատանքը, որը պատրաստ կլինի մինչև մայիսի 20-ը)

Մասնակիցներ. Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից ժամանած հանրակրթական դպրոցների անգլերեն դասավանդողներ

Անհրաժեշտ ուսումնական միջավայրը.

Էլեկտրոնային գրատախտակով և պրոյեկտրով կահավորված լսարան, մասնակիցների մոտ անհատական նոթբուքեր (նեթբուքեր), աշխատանքային լեզուն անգլերեն է:

Վերապատրաստման նպատակը. վերապատրաստման երեք օրերի ընթացքում դասավանդողները ձեռք են բերում ուսումնական բլոգ ստեղծելու և վարելու կարողություն, կրթական տարբեր աստիճաններում հաղորդակցական անգլերենի կառուցողական, աշակերտակենտրոն և նախագծային ուսուցման հմտություններ դասավանդման 5 հիմնական բաղադրիչներով՝ խոսելու, լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, գրելու և թարգմանելու:

Օր առաջին – 2 ժամ

  1. Անհատական ուսումնական բլոգի ստեղծում՝ wordpress.com կայքի օգնությամբ:
  2. Ուսումնական նյութի ստեղծում և հրապարակում նորաստեղծ բլոգում: Որպես օրինակ առաջարկում եմ անգլերենի հեռավար ուսուցման մեկ-երկու ուսումնական նյութ: Ուսումնական նյութերի տեսակները
  3. Խոսելու կարողության զարգացմանը նպաստող դասարանական գործունեության ձևեր (լեզվական խաղեր) և նախագծեր:

Two techniques for the development of the students’ communicative abilities.

Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Oral examination

Կրտսեր դպրոցի «English at our home – անգլերենը մեր տանը» նախագծեր

Իրինա Ապոյանի «The world around us» նախագիծը

 

Օր երկրորդ – 2 ժամ

  1. Լսելով և ընթերցելով հասկանալու կարողությունները զարգացնող դասարանական գործունեության ձևեր և տնային առաջադրանքներ որպես լրացուցիչ կրթություն:

Ընթերցելով հասկանալը. https://ganjalyanyura.wordpress.com/2012/04/18/teaching-english-in-classes-of-pupils-with-mixed-abilities-2/

Լսելով հասկանալը

Օր երրորդ – 2 ժամ

1 Գրելու և թարգմանելու կարողությունների զարգացմանը նպաստող գործունեություններ.

Վերապատրաստման մասնակիցները ընդգրկվում են «Բարեկամություն» միջազգային կրթական ճամբարի աշխատանքներում և օրվա մնացած ժամերին մասնակցում են ճամբարային գործունեությանը:

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիա

Յուրա Գանջալյան

13.05.2018

 

Օտար լեզուների ուսուցումը հասարակագիտական նախագծերով

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում առաջարկվում է համակցել օտար լեզուների ուսուցումը հասարակագիտության հետ: Սա չի նշանակում, որ օտար լեզուների ուսումնական պարապմունքներին ուսումնասիրվող օտար լեզվով վերարտադրվելու են ‹‹հասարակագիտություն›› ուսումնական առարկայի դասերը: Սա նշանակում է, որ այսուհետ կրթահամալիրի դպրոցներում օտար լեզվի ուսուցումը ավելի բովանդակային է դառնում: Իրականացվող նախագծերը Միջին և հատկապես Ավագ դպրոցում առընչվելու են Հայաստանի և ուսումնասիրվող լեզվի լեզվակիր երկրի (երկրների) այնպիսի հասարակագիտական ուղղություններին, ինչպիսիք են մշակութաբանությունը, տնտեսագիտությունը, աշխարհագրությունը, պատմությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, հոգեբանությունը և սոցիոլոգիան: Օրինակ՝ Ավագ դպրոցում կարող են իրականացվել այսպիսի նախագծեր՝ «ժողովրդավարությունը Հայաստանում և Ֆրանսիայում (Միացյալ նահանգներում, Գերմանիայում, Թուրքիայում…)», «ազատ շուկայական հարաբերությունները Հայաստանում և Միացյալ թագավորությունում, (Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում, …)», «Ի՞նչ ուսումնական առարկաներ են ուսումնասիրվում մեր երկրի և Միացյալ նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի ավագ դպրոցներում»: Այդուհանդերձ, ուսումնական նյութերը չեն նմանակելու և վերարտադրելու նշված ուղղություններով դպրոցական դասագրքերի լեզվական ծանր ու խրթին ոճը: Դրանք լինելու են հաղորդակցական լեզվով ստեղծված երկխոսությունների, կարճ տեղեկատվությունների, փոքրիկ ուսումնասիրությունների տեսքով: Նշված ուղղությամբ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում մեր Ավագ դպրոցում որոշակի չափով աշխատանքներ արվել են: Օրինակ՝ Իրինա Ապոյանի և իր 11-12-րդ դասարանների սովորողների «The world around us» նախագիծը, որի առաջին նախաձեռնողը եղել է Տիգրան Աբրահամյանը:

Միջին դպրոցում հնարավոր է իրականացնել նախագծեր Հայաստանի և ուսումնասիրվող լեզվի լեզվակիր երկրի տոների մասին (այս աշխատանքը որոշ չափով մինչև հիմա արվել է), շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրների մասին (7-րդ դասարանցիների հետ այսպիսի թարգմանչական նախագիծ կատարել է Հայկուհի Հովհաննիսյանը): Լուսինե Բուշն իր սովորողների հետ հաջողությամբ իրականացնում է e-twinning միջազգային նախագիծը, որի ոգին շատ նման է այս առաջարկությանը:

Կրտսեր դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններում հնարավոր է կատարել առաջին քայլերը այս ուղղությամբ: Օրինակ՝ մթերքների և ճաշատեսակների ուսումնական թեման ուսումնասիրելիս կարելի է փոքրիկ տեղեկատվությամբ ավելացնել նաև այն ուտեստների անունները, որոնք սիրված են Ամերիկայում և Անգլիայում: Մեր կրտսեր դպրոցներում արդեն ավանդույթ է դարձել «Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը և Ամանորը այլ երկրներում» նախագծի իրականացումը դեկտեմբեր ամսին: Հնարավոր է սրան ավելացնել նաև Սուրբ Զատիկի տոնակատարության մասին փոքրիկ նախագիծ: Աննա Գանջալյանը և Մարիամ Քալանթարյանը այս ուսումնական տարվա աշնանային նախագծով ստեղծեցին  «Մեր զբոսայգիները» էլեկտրոնային պատկերազարդ երկլեզու գրքույքը: Կարելի է շարունակել այս նախագիծը՝ պատասխանելով այս հարցին. «Ինչպիսին են զբոսայգիները Լոնդոնում, Նյու Յորքում»:

Դասավանդողներն իրենց 2018-2019 ուստարվա աշխատանքային պլաններում կարող են առաջարկել նոր նմանատիպ նախագծերի անուններ և ստանձնել դրանց իրականացումը: