Just another WordPress.com site

Archive for the ‘Դասավանդողների վերապատրաստում ըստ նոր պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և կրթահամալիրի հեղինակային մ’ Category

Հետազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույց 2022-ի վերապատրաստվող ուսուցիչների համար (օտար լեզուներ)

Կրթահամալիրի վերապատրաստման կենտրոնի բլոգում ներկայացված է հետազոտական աշխատանքի կառուցվածքը

Տիտղոսաթերթ

Բովանդակություն

Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնցից փոխառնվել են օգտագործված նյութերը)

Հիմնական մասն իր ենթակետերով

Եզրակացություն, առաջարկություն

Օգտագործված էլեկտրոնային աղբյուրներ և տպագիր գրականություն

Հետազոտական աշխատանքը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը՝ Sylfaen – 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5

Ռուսերեն դասավանդողները կարող են հետազոտական աշխատանքը գրել ռուսերեն, իսկ այլ օտար լեզուներ դասավանդողները՝ հայերեն:

Տիտղոսաթերթի լրացման օրինակելի ձև

—————————————————————————————————————

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կենտրոն

Վերապատրաստվողի հետազոտական աշխատանք

ԹեմաԱնգլերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում
                          ՎերապատրաստվողԱնուն ազգանուն
                                ՂեկավարՅուրա Գանջալյան

Երևան 2022

—————————————————————————————————————-

Բովանդակություն – (Ուսումնական գործունեության ձևերը և էջերը պայմանական են դրված դրանք կարող են փոփոխվել ըստ վերապատրաստվողի շեշտադրման, աշխատանքային փորձի)

Ներածություն ………………………………………………………………………………….1

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը ………………………………………….5

Ուսումնական գործունեության ձևերը ………………………………………………………5

Մենախոսություն ……………………………………………………………………………….6

Երկխոսություն  …………………………………………………………………………………7

Դերախաղեր  ……………………………………………………………………………………8

Բանավեճեր ……………………………………………………………………………………..10

Քննարկումներ ………………………………………………………………………………….12

Ուսումնական նախագծեր …………………………………………………………………….13

Եզրակացություն, առաջարկություն ………………………………………………………….16

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ ………………………..16  

Ներածություն

Ներածական մասում վերապատրաստվողը պետք է հիմնավորի, թե ինչու է ընտրել այդ թեման՝ շեշտադրում անելով թեմայում արծարծվող մեթոդաբանական հարցերի, ուսուցման-ուսումնառության գործունեության ձևերի կարևորությանը: Կարևոր է, որպեսզի վերապատրաստվողը ուսումնասիրի տվյալ թեմային առնչվող կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրների փորձը, ցույց տա, թե ինչ ձեռքբերումներ ունեն նրանք, և արդյոք իր աշխատանքային փորձը որոշ գործառույթներում համընկնում է այլոց փորձի հետ: Այլոց առաջադեմ փորձի ուսումնասիրության մասին գրելիս վերապատրաստվողը պետք է անպայմանորեն նշի էլեկտրոնային աղբյուրները իրենց հղումներով:

Ստորև տրված են համացանցային աղբյուրներ, որոնք վերաբերում են օտար լեզուներ  դասավանդողների ընտրած հետազոտական աշխատանքի թեմաներին: Այս աղբյուրները կօգնեն, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչը կարողանա ներկայացնել իր հետազոտական թեմայի վերաբերյալ միջազգային  առաջավոր փորձը և զուգահեռներ տանել այդ այլոց փորձի և իր անձնական աշխատանքային փորձի միջև:  Ողջունելի կլինի, եթե վերապատրաստվող ուսուցիչները կարողանան Google-ի որոնողական համակարգում գտնել թեմային վերաբերող այլ հոդվածներ, մեթոդաբանական այլ մոտեցումներով: Կարևորն այն է, որ նշվի աղբյուրը և հոդվածում արծարծվող հիմնական գաղափարները՝ առանց արտատպելու (copy and paste) դրանք:

Տարբեր թեմաներով ամենամեծ տեղեկատվությունը անգլերեն աղբյուրներում են:   Այլ օտար լեզու դասավանդողները կարող են Google Translator-ով թարգմանել անգլերեն հոդվածը հայերեն՝ ընդհանուր միտքը հասկանալու համար: Ընդհանուր միտքը հասկանալուց հետո վերապատրաստվողը կարող է գրի առնել այն իր բառերով:

Էլինա Սիմոնյան  – Ռուսերենի ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

Методы создания электронного учебного пособия

Վիկտորյա ՀովսեփյանՌուսերենը՝  ամենօրյա հաղորդակցության միջոց կրտսեր դպրոցում

Коммуникативный подход в преподавании иностранных языков

Լուսինե Այվազյան  –Ռուսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում

Communicative approach in teaching English

Բանավեճը՝ որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում. Սիլվա Հարությունյան

Նելլի Ադամյան –   Ֆրանսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում

Applying the communicative language teaching approach

Գրավոր և բանավոր փաստարկված քննարկումները՝ որպես անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց ավագ դպրոցում  Իրինա Ապոյան

Ժաննա Հակոբյան –  Ռուսերենի օրացուցային տոները, համագործակցային նախագծերը, կրթական փորձառություն

Шмольные проекты  

Проектная деятельность в новой школе  

Նունե Այդինյան – Անգլերենը՝ սովորողի նախասիրությունների զարգացման գործունեություն ավագ դպրոցում

High School Students’ Topic Preferences and Oral Development in an English-only Short-term Intensive Language Program   

 Pupils’ Learning Preferences and Interest Development in learning  

Անի Մրտեյան  – Անգլերենի հեղինակային ուսուցումը կրտսեր դպրոցում՝ համեմատելով միջազգային այլոց փորձի հետ

The use of technology in English language teaching

Աննա Գանջալյան – – Անգլերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց կրտսեր դպրոցում

Communicative language teaching for young learners

How to use the communicative approach

Ռուզաննա Սարգսյան – Ավագ դպրոցում իսպաներենի նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

Cultural exchange programs  

Culture project ideas for high school  

 21 Ways to Make the Most of Your Cultural Exchange Experience

Լաուրա Հակոբյան ռուսերեն Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Ռուսերենը՝ սովորողի նախասիրությունների բաց ակումբի գործունեություն ավագ դպրոցում

laurashavarshovna@inbox.ru

35 Unique high school club ideas to start at your school

Extracurricular Participation and Student Engagement

Անահիտ Մանվելյան ռուսերեն Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց

Ռուսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց ավագ դպրոցում  
manvelyana789@gmail.com

Communicative language teaching

Communicative language teaching approach

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում ուշադրությունը դարձվում է սեփական աշխատանքային փորձին՝ լուսաբանելով այն ուսումնական գործունեության ձևերը, որոնք վերապատրաստվող ուսուցիչը օգտագործում է իր աշխատանքում: Հիմնական մասում ավելի մանրամասն պետք է համեմատել այլ երկրների առաջավոր փորձը սեփական աշխատանքային փորձի հետ: Ո՞ր գործունեության ձևերում են դրանք համընկնում: Այլոց փորձի ո՞ր գուրծունեության ձևերը ցանկալի կլիներ յուրացնել և ներդնել: Հատուկ ուշադրություն է դարձվում այն բանին, թե այդ ուսումնական գործունեությամբ ինչ գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային բաղադրիչներ են ձեռք բերվում և ձևավորվում:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը ավելի հարուստ և արժանահավատ կլինի, եթե տարբեր գործունեության ձևերը ներկայացվեն նաև տեսաֆիլմերով, տեսադասերով և ձայնագրություններով:

Եզրակացություն, առաջարկություններ

Վերապատրաստողը ամփոփում է տվյալ թեմայով այլոց փորձի և կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ուսումնասիրման այն կարևոր մանկավարժական մոտեցումները, ուսումնական գործունեության ձևերը, որոնք ինչ-որ ձևով համընկնում են իր աշխատանքային փորձի հետ և ամենակարևորը՝ այն ամենը, ինչը նորություն էր իր համար և որոնցով նա կցանկանար շարունակել իր աշխատանքը իր դպրոցում:    

Օգտագործված էլեկտրոնային աղբյուրներ և տպագիր գրականություն

Նշվում են օգտագործված էլեկտրոնային աղբյուրները հիպերլինք հղումներով և տպագիր գրականության ցանկը:

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. «օտար լեզու» առարկայական բաղադրիչ

Վերապատրաստող՝ Յուրա Գանջալյան

Բլոգի հղումը

Էլ. փոստը՝ y.ganjalyan@mskh.am

Դասընթացի սկիզբը՝ 13.09.2021, ավարտը՝ 11.10.2021

Դասընթացի մոդուլը՝ մասնագիտական զարգացում. օտար լեզու. անգլերեն

Աշխատակարգը, ժամանակացույցը

Վերապատրաստողի բլոգի «վերապատրաստում» էջը:

Վերապատրաստվողներ

Մերի Նուշիկյան – Երևանի թիվ 105 ավագ դպրոց, առարկան՝ անգլերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Շուշան Իսրայելյան – Երևանի թիվ 105 ավագ դպրոց, առարկան՝ անգլերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Արմինե Շաբոյան – «Արգենտինյան հանրապետություն» թիվ 76 դպրոց, առարկան՝ իսպաներեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Իրինա Ապոյան -«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, առարկան՝ անգլերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Հայկուհի Հովհաննիսյան – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, առարկան՝ անգլերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Տաթև Ալեքսանյան – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, առարկան՝ անգլերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Մարիամ Սարդարյան – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, առարկան՝ իտալերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Կարինե Թևոսյան – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, առարկան՝ իտալերեն, վերապատրաստման ձևը՝ համակցված

Վերապատրաստման ընթացքի մասին լուսաբանումներ կրթահամալիրի կայքում.

The start of the collaboration of two high schools has been given Shushan Israyelyan, High School 105

Տրված է երկու ավագ դպրոցների համագործակցության սկիզբը Շուշան Իսրայելյան, 105 ավագ դպրոց

Առարկայական բաղադրիչով իմ վերապատրաստումը – Արմինե Շաբոյան , «Արգենտինյան հանրապետություն» թիվ 76 դպրոց

Առարկայական բաղադրիչով իմ վերապատրաստումը – Շուշան Իսրայելյան , թիվ 105 ավագ դպրոց

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. գնահատում

Թեմա 6.

 Գնահատում  

Տեսական՝ 1, գործնական`  4 ժամ (0,5 կրեդիտ)

Պարապմունքների ձևը՝ հեռավար (էլ. նամակագրություններով, բլոգային հրապարակումներով) հոկտեմբերի 4-6 

Տեսական. Ծանոթանալ, անդրադառնալ  հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին

Ներքին գնահատում (գնահատողը ուսուցիչն է՝ ըստ իր ուսուցանած թեմաների, լեզվական կառուցվածքների)

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի 1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատական չի դրվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը, որն իրենից ներկայացնում է սովորողի կարողունակությունների բնութագրումը ըստ տվյալ դասարանի համար նշված վերջնարդյունքների: «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի համար վերջնարդյունքները նշված են «Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրեր» փաստաթղթում:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է կիրառել ընթացիկ թվանշանային գնահատականներ 10 միավորային համակարգով: Մեր կրթահամալիրում նախապատվությունը տրվում է ձևավորող գնահատմանը:

Հիմա եկեք պարզենք, թե որն է ձևավորող գնահատման ճիշտ ձևը: Ճիշտ ձևավորող գնահատում կատարելու համար պետք է օգտվել «Օտար լեզուներ» բնագավառի նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր վերը հղումով նշված փաստաթղթից:

Օրինակ՝ դիտարկենք երրորդ դասարանի մենախոսության վերջնարդյունքների մի կետը. « Սովորողը կարողանում է շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իր դպրոցը, տունը, սենյակը»: Ենթադրենք սովորողները արդեն յուրացրել են «Իմ սենյակը» թեման: Կարող ենք գնահատման մատյանում, սովորողի անունի դիմաց գրել, որ նա արդեն կարողանում է պարզ բառերով և լեզվական կառուցվածքներով նկարագրել իր սենյակը: Հաջորդ դասին կարող ենք գրել, որ սովորողը կարողանում է 5-6 նախադասությամբ գրավոր նկարագրել իր սենյակը:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընթերցելով հասկանալու վերջնարդյունքներից է . «Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը»:

Մենախոսության – վերջնարդյունքներից է. «Հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները»:

Ձևավորող գնահատական Վահե Մարտիրոսյանին.

Վահեն կարողացավ մի անգլերեն տեղեկատվական նյութ կարդալ News.am կայքում և պատասխանեց այդ տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին:

Վահե Մարտիրոսյանը կարողանում է խոսել սպորտային իրադարձությունների մասին: Դա իր սիրելի բնագավառն է:

Թվանշանային գնահատում կատարելիս նույնպես պետք է հաշվի առնել վերջնարդյունքներում գրված չափորոշիչները:

Արտաքին գնահատում (ըստ ԳԹԿ-ի կազմած առաջադրանքների)

Տարրական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է չորրորդ դասարանի ավարտին՝ տրամադրելով մեկ դասաժամ և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երկուսի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։ 

Հիմնական դպրոցի արտաքին գնահատում իրականացվում է  իններորդ դասարանի ավարտին՝ քննության միջոցով, և գնահատվող աշխատանքի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան։ 

Միջնակարգ դպրոցի արտաքին գնահատումը իրականացվում է քննության միջոցով, որի առաջադրանքները կազմվում են հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա և հաղորդակցական հինգ կարողունակություններից առնվազն երեքի հիման վրա՝ օտար լեզվի ծրագրի չափորոշչում առկա տվյալ դպրոցի թեմաների, լեզվական գիտելիքի, վերջնարդյունքներին համապատասխան, օրինակ՝ ունկնդրում, ընթերցանություն և գրավոր խոսք։

Գործնական աշխատանք 1

Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին

Ընտրել առնվազն երկու հոդված, կարդալ և դիտարկումներ անել բլոգում:

Գործնական աշխատանք 2

Գնահատման սեփական փորձի, եղանակների ներկայացում

Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, հաջողությունը: 

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. առարկայական նախագիծ

Թեմա 5

Առարկայական նախագիծ 

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք՝ 16 ժամ (1,5 կրեդիտ) 

Պարապմունքների ձևը՝ համակցված սեպտեմբերի 24-ին առկա, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը հեռավար 

Արդեն մի քանի տարի է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում նախագծային ուսուցում-ուսումնառություն է իրականացվում: Նախագծային ուսուցում-ուսումնառությունը իրապես նպաստում է դասավանդողների մասնագիտական զարգացմանը և սովորողների ինքնակրթությանը, էականորեն մղում է նրանց հետազոտական, ստեղծական աշխատանքի, իսկ թիմային ու համագործակցային աշխատանքը բարձրացնում է նրանց ամենօրյա սոցիալական ներգրավվածությունը:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան մշակել է ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:

Ուսումնասիրելով վերը նշված կարգը և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարելի է ուրվագծել առարկայական ուսումնական նախագծի կառուցվածքը.

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները կարդում են Հասմիկ Ղազարյանի «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց » և Յուրա գանջալյանի «Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից » հոդվածները, որից հետո իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում:

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ուսումնասիրում և վերլուծում են ներկայացված առարկայական նախագծերը 

Գործնական աշխատանք 3

Փորձի յուրացում կենդանի միջավայրում.

Երևանի Թիվ 105 ավագ դպրոցի անգլերեն դասավանդողներ Շուշան Իսրայելյանը և Մերի Նուշիկյանը իրենց սովորողների խմբի հետ այցելելու են կրթահամալիրի Ավագ դպրոց և մասնակցելու են Իրինա Ապոյանի նախագծային ուսումնական պարապմունքին: Ուսումնական պարապմունքի մասին իրենց դիտարկումները հրապարակելու են բլոգներում: Այս բաց ուսումնական պարապմունքին մասնակցելու են նաև կրթահամալիրում անգլերեն դասավանդողներ Տաթևիկ Ալեքսանյանը և Հայկուհի Հովհաննիսյանը:

«Արգենտինյան հանրապետություն» Թիվ76 դպրոցի իսպաներենի դասավանդող Արմինե Շաբոյանը, կրթահամալիրում իտալերեն դասավանդող Մարիամ Սարդարյանը և կրթահամալիրում ֆրանսերեն դասավանդող Կարինե Թևոսյանը մասնակցելու են կրթահամալիրում իսպաներեն դասավանդող Ռուզաննա Սարգսյանի նախագծային ուսումնական պարապմունքին:

Վերապատրաստվող դասավանդողները նախագծային ուսումնական բաց պարապմունքների մասին իրենց դիտարկումները հրապարակելու են բլոգներում:

Գործնական աշխատանք 4.

Նախագծերի տեսակները.

կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

ընտանեկան նախագիծ – International Children’s Book Day ,

Ուսումնասիրել առարկայական նախագծերի տեսակները, հրապարակել դրանց հղումները բլոգներում, գրել դիտարկումներ այդ նախագծերի մասին:

Գործնական աշխատանք 5

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ կարճատև նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 6

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծ, հրապարակել բլոգում,

Գործնական աշխատանք 7

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 8

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում

Գործնական աշխատանք 9

Կազմած նախագծերից առնվազն երկուսը իրականացնել դպրոցում սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:

Գործնական աշխատանք 10

Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում: 

«Օտար լեզու» ուսումնական բնագավառի դասավանդողների վերապատրաստում. Թեմա 4՝ «Առարկայական ֆլեշմոբ»

Թեմա 4

Առարկայական ֆլեշմոբ  

Տեսական պարապմունք՝ 1ժամ, գործնական`  4 ժամ (0,5 կրեդիտ)

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում) սեպտեմբերի 22-23

Ի՞նչ է առարկայական ֆլեշմոբը:

Եթե YouTube-ի որոնման հարթակում գրենք FlashMob, համակարգչի էկրանին անմիջապես կհայտնվեն պարային, պարերգային ֆլեշմոբներ, երբ մի մարդ սկսում է երգել կամ պարել մի ինչ-որ մարդաշատ վայրում և որին սկսում է մի երաժիշտ նվագակցել: Շատ կարճ ժամանակում նրան են միանում 2-3 մարդ, որոնց որոնց թիվը անընդհատ աճումը ու շուտով մարդկանց մի մեծ բազմություն իրար հետ պարում են նույն պարը կամ էլ երգում նույն երգը: Բոլորն ուրախ են, ոգևորված ու երջանիկ զգացողություն են ապրում:

Եվ մեր մանկավարժության առաջատար գաղափարահեն Գևորգ Հակոբյանը մի միտք հղացավ 2016-ի գարնանային մի պայծառ օր. իսկ ի՞նչ կլինի, եթե մի ինչ-որ ժամի մաթեմատիկա սիրող երեխաները իրենց տանը նստեն համակարգիչների առջև ու սկսեն խնդիրներ լուծել: Խնդիրներն էլ լինեն ոչ սովորական, ոչ դասագրքային: Մաթեմատիկա դասավանդողների ոգևորությանը միացան մայրենիի, հասարակագիտության, անգլերենի, ռուսերենի, բնագիտության դասավանդողները ինչպես նաև՝ Առնոլդ Միքայելյանը իր շախմատային խնդիրներով ու այդպես սկսվեցին մեր առարկայական ֆլեշմոբները: Առարկայական ֆլեշմոբները պարտադիր չեն բոլորի համար: Երբ պարտադրանք չկա, սովորողների գործունեության շարժառիթը միայն սերն է տվյալ ուսումնական առարկայի նկատմամբ:

Անգլերենի ֆլեշմոբների առաջադրանքների կազմման սկզբունքները՝

Ֆլեշմոբների առաջադրանքները պետք է հեղինակային լինեն

Առաջադրանքների պահանջների մոտ 70%-ը, պահանջների օրինակների 100%-ը չի  արտատպվում կամ արտագրվում որևէ այլ գրքից, համացանցի աղբյուրից: Դրանք մեր դասավանդողների ստեղծածներն են:

Ֆլեշմոբները նպատակաուղղված չեն սովորողների լեզվի իմացությունը ստուգելուն: Ընդհակառակը՝ դրանք օգնում են իմացածը ամրապնդելուն և նոր կարողություններ ձեռքբերելուն:

Ֆլեշմոբի գլխավոր նշանաբանը՝ «Լեզուն հաղորդակցության միջոց է»:

Անգլերենի ֆլեշմոբներում բացակայում են բառերի ուղղագրության իմացությունը ստուգող հարցեր: Բացակայում են նաև բառերի ձևաբանական և նախադասությունների շարահյուսական վերլուծություն պահանջող հարցեր: Իսպառ բացակայում են նաև բառերի ստուգամանական իմացություն պահանջող հարցեր: Գրեթե բոլոր հարցերը և դրանց ձևակերպումները նպաստում են միայն հաղորդակցական կարողությունների և այլընտրանքային ու քննադատական մտքի զարգացմանը գրավոր և բանավոր խոսքում: Ֆլեշմոբներում նվազագույնի են հասցված բազմընտրանքային հարցերը: Նախապատվությունը տրվում է ուղղորդված կամ ազատ շարադրանքին, ստեղծականությանը:

Ֆլեշմոբը լեզվի իմացության օլիմպիադա չէ: Այն պետք հեշտ, ուսուցանող, օգտակար ու մի փոքր էլ զվարճալի լինի լինի: 

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները կարդում են Լուսինե Փաշայանի և Յուրա Գանջալյանի հոդվածները առարկայական ֆլեշմոբների մասին և իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում:

Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ-Լուսինե Փաշայան 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները որպես հեղինակային մանկավարժության բաղադրիչ – Յուրա Գանջալյան

Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները-Յուրա Գանջալյան

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ընտրում են այն կրթական աստիճանի ֆլեշմոբները, որտեղ աշխատում են, կատարում են առաջադրանքները և գրում իրենց դիտարկումները բլոգներում:

Առաջադրանքներ կրտսեր դպրոցի համար

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdWsTIwVI6d7qYwb6gWVEPNTZaK2ko1XIHw_tJZ-6wzbkUOUQ/viewform

Առաջադրանքներ Միջին դպրոցի համար

https://docs.google.com/forms/d/1wU1AdqzR3LnC_Nip4zucjUfPdSxVdXeHdrx4SU9nXfk/edit

https://forms.gle/KLyxgfBt9qg5EqUv6

Առաջադրանքներ Ավագ դպրոցի համար

https://forms.gle/WxFGZcQc5nttbzpd6

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSejafsrR5JaJs5QwkqScPjvZnleXAd7_WywpTaL5mPP0lBqbQ/viewform

Գործնական աշխատանք 3

Վերապատրաստողները առարկայական ֆլեշմոբի առաջադրանքներ են կազմում այն կրթական աստիճանի համար, որտեղ աշխատում են, հրապարակում են դրանք իրենց բլոգներում, փորձարկում են առաջադրանքները իրենց դասարաններում և արդյունքների մասին հրապարակում են իրենց բլոգներում:

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. ուսումնական նյութ

Թեմա 3. Ուսումնական նյութ

Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ , գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)

 Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում), սեպտեմբերի 19-22

Կրթական նոր առարկայական չափորոշիչներին համապատասխան դասագրքերի բացակայության պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում ուսումնական նյութերի ստեղծումը: Զարգացած կրթական համակարգեր ունեցող երկրներում գործում են հետազոտական, ինստիտուտներ, կազմակերպություններ, որոնք տարբեր ուսումնական նյութեր են ստեղծում՝ տեսաֆիլմեր, սահիկաշարով ներկայացումներ, տեսական և գործնական աշխատանքների համար այլ նյութեր: Մեր հանրապետությունում հիմնականում դասավանդողներն են ստեղծում իրենց ուսումնական նյութերը: Փորձը ցույց է տալիս, որ դպրոցում աշխատող ու ամեն օր սովորողների հետ շփվող և նրանց հարցերին պատասխանող դասավանդողները ավելի մատչելի ուսումնական նյութեր են ստեղծում, քան դասագրքերում հրապարակվածներն են:

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

  • Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
  • Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
  • Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
  • Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները պետք է կարդան, ուսումնասիրեն «Ուսումնական նյութ» հոդվածը և անեն սեփական դիտարկումները ուսումնական նյութին ներկայացվող պահանջների մասին, պարզեն ուսումնական նյութերի տեսակները, ներկայացնեն այն ուսումնական նյութերի տեսակները, որոնցից իրենք օգտվում են և որոնք իրենք են ստեղծում:

Գործնական աշխատանք 2.

Ուսումնասիրել ուսումնական նյութերի օրինակները և գրել դիտարկումներ դրանց մասին:

Գործնական աշխատանք 3.

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում՝ 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 

Գործնական աշխատանք 4

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

  • Անհատական աշխատանքի համար 

Խմբային աշխատանքի համար 

  • Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում (յուրաքանչյուր վերապատրաստվող փորձարկումը անում է իր դպրոցի նախընտրած դասարանում), արդյունքները հրապարակել բլոգում:

Գործնական աշխատանք 5

Վերապատրաստվողները գրախոսում են իրենց գործընկերների ստեղծած ուսումնական նյութերը՝ նշելով, թե արդյոք դրանք բավարարում են ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներին: Գրախոսությունները հրապարակել բլոգներում:

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Թեմա 2

Առարկայական հեղինակային ծրագիր  

Տեսական ՝ 1 ժամ, գործնական 4 ժամ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նյութեր ուսումնասիրման համար՝

Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում — Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը 

  1. Օտար լեզվի ուսուցման հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» 
  2. Անգլերենի ուսուցումը  

գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ (0, 5 կրեդիտ) 

Գործնական աշխատանք 1

Վերապատրաստվողները ուսումնասիրում են հետևյալ նյութերը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը 

Օտար լեզվի ուսուցման հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» և «Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում»

Սեփական դիտարկումները անելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել ուսումնական միջավայրի, բլոգային և նախագծային ուսուցման-ուսումնառության առավելություններին:

Գործնական աշխատանք 2

Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները 

Գործնական պարապմունք 3

Առարկայական ծրագրեր

Վերապատրաստվողները ուսումնասիրում են կրթահամալիրի կրթական տարբեր աստիճաններում անգլերենի առարկայական ծրագրերը, որպես օրինակ դուրս են բերում 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրի կառուցվածքը, անում են դիտարկումներ և հրապարակում դրանք իրենց բլոգներում:

Դպրոց պարտեզի անգլերենի առարկայական ծրագիրը 1-3-րդ և 4-5-րդ դասարանների համար 

Միջին դպրոցի անգլերենի առարկայական ծրագիրը 6-8-րդ դասարանների համար  

Անգլերենի առարևկայական ծրագիրը 9-րդ դասարանի համար 

Ավագ դպրոցի անգլերենի առարկայական ծրագիրը 10-11-12-րդ դասարանների համար 

Գործնական աշխատանք 4

Օգտվելով առաջարկված հեղինակային առարկայական ծրագրերից՝ կազմել որևէ թեմայի հեղինակային թեմատիկ պլան, հրապարակել բլոգում 

Օրինակ՝ (ընտրեք մի որևէ այլ թեմա և տրված օրինակի նման գրեք ձեր թեմատիկ պլանը)

The theme: Hiking – Քայլարշավ (հատկացվում է 3 դասաժամ)

Ուսումնական միջավայրը – տանը և դպրոցում սովորողը պետք է ունենա համացանցին միացված անձնական համակարգիչ:

Հաղորդակցական բաղադրիչը իր վերջնարդյունքներով՝

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ոչ շատ արագ մենախոսությամբ ձայնագրված տեքստը Կարողանում է պատասխանել ունկնդրած տեքստի ընդհանուր բովանդակությանը վերաբերող հարցերին:

Ընթերցանություն – սովորողը հասկանում է տեքստում առկա 2-3 անծանոթ բառերի իմաստը, պատասխանում է տեքստի բովանդակությանը վերաբերող տարբեր տիպի հարցերին:

Մենախոսություն – սովորողը կարողանում է պատմել մի որևէ քայլարշավին իր մասնակցության մասին՝ իր խոսքում կիրառելով քայլարշավի նկարագրմանը բնորոշ բառեր և արտայատություններ:

Փոխներգործություն -սովորողները կարող են իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը արտահայտել տեքստում արտահայտված մտքերի նկատմամբ, սովորողները կարողանում են երկխոսություններ կազմել իրենց արդեն կատարած և մոտ ապագայում նախատեսվող քայլարշավների մասին: Երկխոսության ընթացքում օգտագործվում են ողջույն, հրաժեշտ, խնդրանք, հրավեր, համաձայնություն, առաջարկ արտահայտող բառեր և բառակապակցություններ: Երկխոսությունները հրապարակվում են սովորողների բլոգներում:

Գրավոր խոսք – սովորողները գրավոր շարադրում են ամռանը կատարած իրենց մի որևէ քայլարշավի մասին: Տեքստը հրապարակվում է սովորողի բլոգում:

Մասնակցություն կրթահամալիրային կարճաժամկետ նախագծին -օրինակ՝ «Բարձունքի նվաճում», քայլարշավ Քարե լճից Արագածի հարավային գագաթ: Քայլարշավը լուսաբանվում է անգլերեն: Լուսաբանումը հրապարակվում է բլոգում:

Գնահատում – ոչ թվանշանային՝ ձևավորող գնահատական է դրվում:

«Օտար լեզու» բնագավառի դասավանդողների վերապատրաստում. Հանրակրթության պետական չափորոշիչ

Գործնական պարապմունքների 4 ժամ (0,5 կրեդիտ)

Առաջին պարապմունքը սեպտեմբերի 13-ին, ձևը՝ առկա, Ավագ դպրոցում

Պարապմունքի տևողությունը՝ 3 ժամ, ժամը 15:30-18:30

Մասնակիցներ՝

Հայկուհի ՀովհաննիսյանԱնգլերենհամակցված
Կարինե ԹևոսյանՖրանսերենհամակցված
Իրինա ԱպոյանԱնգլերենհամակցված
Մարիամ Սարդարյանիտալերենհամակցված
Շուշան Իսրաելյանանգլերենհամակցված
Մերի Նուշիկյանանգլերենհամակցված
Արմինե ՇաբոյանԻսպաներենհամակցված
Տաթև Ալեքսանյանանգլերենհամակցված

Թեմա

Հանրակրթության պետական չափորոշիչ, պետական չափորոշչում ներկայացված ուսումնական պլանը, պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն, հանրակրթության բովանդակությունը

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը

  • հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ)
  • Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը (գիտելիք, հմտություններ, դիքորոշում, արժեքային համակարգ) և ուսումնական բնագավառները
  • առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները
  • ուսումնական պլանները
  • առարկայացանկի ձևավորման սկզբունքները
  • սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Կարողունակությունները սովորողների այն հիմնական որակական պահանջներն են, որոնք պետք է ձևավորվեն ուսուցման, ուսումնառության և դաստիարակության ընթացքում: Նոր պետական չափարաշիչով սահմանված է 8 կարողունակություն:

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են պետական չափորոշչի կառուցվածքը, 4-րդ կետում տրված 8 կարողունակությունները և Յուրա Գանջալյանի ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից» հոդվածում լուսաբանված այն ճանապարհները, որոնցով ձևավորվում են կրթահամալիրի սովորողների նշված կարողությունները:

Վերապատրաստողները կարողունակությունների մասին իրենց դիտարկումները և կրթահամալիրի փորձի մասին գրառումները հրապարակում են իրենց բլոգներում:

Սովորողների ուսումնառության վերջնարդյունքները կրթական տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում

Յուրաքանչյուր կրթական աստիճանի վերջնարդյունքներն են ձևավորում կարողունակությունները: Վերջնարդյունքները պարտադիր են բոլոր հանրակրթական դպրոցների համար:

Գործնական աշխատանք 2.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներում տրված կրթական այն աստիճանի վերջնարդյունքները, որտեղ իրենք աշխատում են: Ուսումնասիրությունից հետո պետք է գրի առնել այն վերջնարդյունքները, որոնք նորություն են իրենց համար և անել համապատասխան դիտարկումներ: Կատարված ուսումնասիրությունը վերապատրաստվողները հրապարակում են իրենց բլոգներում:

Ուսումնական պլանները պետական չափորոշչում և կրթահամալիրի հեղինակային ծրագրում

ԿԳՄՍ նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները

Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ուսումնական պլանները

Գործնական աշխատանք 3.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները և համեմատում են դրանք կրթահամալիրի հեղինակային ծրագրի ուսումնական պլանների հետ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել օտար լեզվի ուսուցմանը վերաբերող պարզաբանումներին: Ուսումնասիրություը պետք է հրապարակվեն բլոգներում:

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Ըստ օտար «Օտար լեզուներ» բնագավառի չափորոշիչների վերը նշված ընդհանրական 4 բաղադրիչները իրենց արտահայտությունն են գտնում հետևյալ հասկացություններով՝

  • «Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» :
  • «Մշակույթ» – «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ»
  • «Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»
  • «Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներում մանրամասն նկարագրված են այս բովանդակային հասկացությունները և դրանց զարգացումը ըստ դասարանների՝ ըստ լեզուների իմացության եվրոպական շրջանակների (ԼԻԵՇ):

Որպես օրինակ վերցնենք 6-րդ դասարանը (էջ 24)

Մեր թեման է «Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական»: Ի՞նչ բովանդակային չափորոշիչներով է այս թեման ուսուցանվում և ուսումնառվում:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված: Նա այցելել է Օշական ավելի վաղ տարիքում և մայրենիի դասին հայերեն խոսել են այդ ճամփորդության մասին:

Ընթերցանություն – սովորողը ընթերցում է դեպի Օշական ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Օշական կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Օշական կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում – սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Մշակույթ (էջ 36)

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր հայերենն է ու նրա տառերը, որոնցով գրում ու կարդում ենք, իսկ մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է:

Վերաբերմունք – սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում մայրենի լեզվի նկատմամբ, սեր է արթնանում հայերեն տառերի նկատմամբ, որոնց շնորհիվ նա կարողանում է կարդալ ու ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Քննական ստեղծարար մտածողություն – անգլերենը ունի 26 տառ և 44 հնչյուն, իսկ հայերենը՝ 36 տառ և 36 հնյուն: Այս տրամաբանությամբ է սովորողը գիտակցում հայերենի և հայերեն տառերի հանճարեղ լինելը:

Ինքնություն – սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ ու եզակի լեզուն իրենն է, իր մայրենի լեզուն է, որը պետք է սիրել, լավ սովորել և ճիշտ կիրառել:

Գործնական աշխատանք 4

Վերապատրաստվողները իրենց բլոգներում հրապարակում են հանրակրթության պետական չափորոշչում տրված հանրակրթության բովանդակության ընդհանրական 4 բաղադրիչները, ինչպես նաև՝ «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բովանդակային կառուցվածքի հասկացությունները: Նշվածը հրապարակելուց հետո մի ուսումնական թեմայի և մի դասարանի (2-րդ-12-րդ) օրինակով նկարագրում են բոլոր բովանդակային հասկացությունները: Նկարագրությունը արդյունավետ կլինի, եթե վերապատրաստվողը որպես օրինակ վերցնի այն ուսումնական աստիճանը, որտեղ դասավանդում է:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների վերապատրաստում. 2021, սեպտեմբեր-հոկտեմբեր

Վերապատրաստման դասընթացի մոդուլը

Առկա՝ սեպտեմբերի 11-ից սկսած՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը՝ 15:00 — 18:00

հեռավար՝ ըստ անհատական նամակագրության, առցանց հանդիպումների

համակցված՝ ըստ անհատական նամակագրության, առցանց և ֆիզիկական միջավայրում

Վերապատրաստվողների գնահատման և հաշվառման մատյաններ

Վերապատրաստվողներ