Just another WordPress.com site

Որպես անգլերենի դասավանդող՝

1.2015-2016 ուստարվա սկզբին Անգլախոսների ակումբի և 11-րդ դասարանի իմ խմբի սովորողները սկսել են Պիետրո Շաքարյանի “School Without Walls – Դպրոց առանց պատերի” 67  էջից բաղկացած մենագրության թարգմանության նախագիծը: Աշնանային հավաքի օրերին կներկայացնենք առաջին գլխի թարգմանությունը:

2015-2016 ուստարում անգլախոսների ակումբը շարունակելու է mskh.am-ի անգլերեն էջի ստեղծման աշխատանքները:

“Քառալեզու Դպիր” նախագծով շարունակելու եմ Dpir 2015 -ի, իսկ հետո նաև Dpir 2016-ի թարգմանչական և խմբագրական աշխատանքները:

Որպես մանկավարժական լաբորատորիայի մասնագետ՝

2. Նախագծի ներկայացում՝ “Մասնակցություն միջազգային որակավորման բարձրացման առցանց դասընթացներին” 2015-2016 ուստարում կրթահամալիրի դասավանդողներին եմ առաջարկելու իրենց առարկայական կամ ակումբային գործունեությանը վերաբերող միջազգային առցանց դասընթացներ հատկապես անգլերեն լեզվով: Այժմ ես մասնակցում եմ “Professional Practices for English Language TeachingԱնգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն” միջազգային դասընթացին: Աշնանային հավաքի օրերին Ավագ դպրոցի ընթերցարանում անգլերեն ներկայացնելու եմ այդ դասընթացի մասին պատմող տեղեկատվություն: Բացի անգլերեն դասավանդողներից կհրավիրվեն նաև անգլերեն հաղորդակցվող բոլոր դասավանդողները և սովորողները:

Այս նախագծով երկրորդ մասնակիցը դառնալու է Գնել Հարությունյանը, ով արդեն  հայտագրվել է սեպտեմբերի 21-ին մեկնարկող միջազգային առցանց դասընթացին, որը վերաբերում է “Ռոբոտիքս” գործունեությանը:

Leave a comment