Just another WordPress.com site

Archive for June, 2024

The Defense of Research Papers Written in English

Several research papers written in English were defended on June 19, supervised by Nune Aydinyan. Maria Tamrazyan, a student of Grade 10,  was the first to speak. Her topic was “Rudyard Kipling’s Works”  The research paper meets the requirements of the established order. The structure of the research paper is as follows: a title page, contents, introduction, the main part, conclusion and sources. The review was written by Ruben Muradyan. Here is an extract from the review “I particularly appreciate Maria’s decision to move beyond Kipling’s most popular works, “The Jungle Book” and “If.” As a fellow bookworm, I found the exploration of his early literary endeavors and the evolution of his political views refreshing. It highlights his capacity for reflection and his courage to speak out in situations where silence might have been a safer option. Finally, I extend my sincere appreciation to Mrs. Aydinyan’s mentorship. Her guidance undoubtedly allowed Maria to excel and produce research that reflects her true potential.”

Julia Makhoul was the next student to defend her research paper the topic of which was “Mental Health of Children with Divorced Parents”  The paper meets the requirements of the research paper established by the order. In the introduction, it is mentioned that the work is on modern lines. This problem has reached large scales all over the world, and in recent years it has become relevant in Armenia as well

The topic of Maria Dishakjian’s research paper was “Corruption and Fight against It “ 

The work does not have a reviewer, but Armen Voskanyan, our history teacher, was present at the defense and gave a rather extensive oral review. He highly appreciated Maria Dishakjian’s research work. In the introduction part, Maria Dishakjian gives the definition of corruption, the main social issues that cause corruption and some ways used to eliminate this negative side of our reality. I think that Maria has achieved the aim set in the introduction part of her research paper.      

Յուրա Գանջալյանի աշխատանքային փաթեթը 2024-2025 ուստարվա համար

2024-2025 ուստարվա ընթացքում կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուների առարկայական ծրագրերը

2024-2025 ուստարվա 9-10-11-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը հեռավար ուսումնառությամբ սովորողների համար

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատակարգը և աշխատանքային ուղղությունները 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մեթոդական մշակումներ, հոդվածներ, ձեռնարկներ թարգմանություններ, այլոց փորձի ուսումնասիրություններ 2024-ի հուլիս-օգոստոս ամիսներին – Այս աշխատանքների խմբագրման աշխատանքներն եմ անելու ամռանը:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների ուսումնական նախագծերը 2024-2025 ուստարվա առաջին ուսումնական շրջանում

Օտար լեզու դասավանդողների առաջարկած հետազոտական աշխատանքների թեմաների փաթեթ 2024-2025 ուստարվա համար

Հետազոտական աշխատանքների թեմաներ. 2024-2025 ուստարի

The Influence of Advertising on Consumer Behavior
The Impact of Globalization on Cultural Identity
The Role of Technology in Education: Enhancing Learning Experiences
The Effects of Fast Food Consumption on Obesity Rates
The Role of Mass Media in Shaping Public Opinion
The Effects of Screen Time on Child Development
The Impact of Renewable Energy Sources on the Environment
The Role of Art in Society: Expressing Identity and Emotions
The Effects of Parental Divorce on Children’s Well-being
The History and Impact of the Women’s Rights Movement
The Benefits and Limitations of Online Learning
The Impact of Social Media on Political Participation
The Causes and Consequences of Bullying in Schools
The Role of Media in Shaping Beauty Standards
The Implications of Artificial Intelligence on Privacy and Security
The Role of Literature in Promoting Empathy and Understanding
The Impact of Immigration on Cultural Diversity and Social Cohesion

2024-2025 ուստարվա 9-10-11-12-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը հեռավար ուսումնառությամբ սովորողների համար

Դասընթացի նպատակը

Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Ավարտելով դասընթացը` սովորողը 12-րդ դասարանի վերջում պետք է ունենա Եվրախորհրդի մշակած լեզուների իմացության համակարգի B1 (որոշ սովորողներ՝ B2 ) մակարդակը բոլոր բաղադրիչներով՝ լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը՝ մայրենիից օտար լեզու և հակառակը:  

Հեռավար ուսուցման դասընթացի կազմակերպումը

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան շուրջօրյա ինտերնետ հասանելիությամբ անհատական համակարգիչ:

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան իրենց էլեկտրոնային հասցեները և վարեն էլեկտրոնային նամակագրություն միմյանց հետ: Դասընթացի կազմակերպումը համակցված է լինելու (հեռավար և առցանց):

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է վարեն իրենց ուսումնական բլոգները: Դասավանդողի ուսումնական բլոգը պետք է ունենա «Հեռավար ուսուցում» բաժինը, որտեղ պարբերաբար հրապարակվում են դասընթացին վերաբերող ուսումնական նյութերը, դաս-առաջադրանքները:

Սովորողի ուսումնական բլոգում հրապարակվում են դասավանդողի ուղարկած ուսումնական նյութերը, դաս-առաջադրանքները, դրանց պատասխանները, պատասխանները ստուգելուց հետո՝ դասավանդողի դիտարկումները, սխալների ուղղումները, լրացուցիչ անհատական բացատրությունները:

Հեռավար առաջադրանքների արդյունավետությունը

Հեռավար առաջադրանքները պետք է պատասխանեն հեռավար սովորողի բոլոր հնարավոր չտրված հարցերին: Դրանք պետք է ավելի մանրամասն ու ավելի շատ օրինակներով բացատրեն լեզվական երևույթները, կառուցվածքները, քան դա արվում է առկա ուսուցման դեպքում:

Առաջադրանքների արդյունավետությունը բարձրանում է նաև սովորողի ուղարկած պատասխանները ստուգելիս: Որքան հնարավոր է անհատական մոտեցմամբ ստուգվում են սովորողի ուղարկած պատասխանները՝ սխալների ուղղումով և լրացուցիչ բացատրություններով:

Սովորողի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողների հետազոտական աշխատանքի ընթացքը պետք է իր մեջ ներառի`

  • տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելը և մշակելը
  • հիմնական տեղեկատվությունը տարբերելը երկրորդականից
  • երևույթների հատկանիշների և օրինաչափությունների բացահայտումը, դրանց իրար հետ համեմատումը, զուգադրումը, վերլուծումը
  • եզրահանգումներ անելը

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:

Միջառարկայական ինտեգրում

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը կատարվում է ըստ հեռավար սովորողի ուսումնական բլոգում կատարած առաջադրանքների քանակի և լեզվական կառուցվածքների ճիշտ օգտագործման՝ 10 բալային համակարգով:

9-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերներն ու բարեկամները
  • Իմ սիրելի զբաղմունքն ու հետաքրքրությունները
  • Հաղորդակցություն
  • Ինտերնետը իմ կյանքում
  • Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ
  • Օլիմպիական խաղեր
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում  սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

 Ունկնդրելու կարողություններ

 Ունկնդրելու տեքստերը կարող են լինելկարճ նկարագրու­թյունկարճ տեղեկատվական տեքստհայտարարություններերգերբա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներհարցազրույց,պարզեցված (ադապտաց­վածհատված գեղարվես­տական երկերիցհեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Խոսելու կարողությունները

  • Կարողանալ ներկայացնել ինքն իրեն,ընտանիքի անդամներին և ընկերներին
  • կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
  • կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
  • կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
  • կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին
  • կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին
  • կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
  • կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
  • կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
  • կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
  •  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
  • կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ զրուցակցի նախասիրությունների մասին
  • կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
  • կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներպարզ տեղեկատվություններէլեկտրոնային նամակներգովազդներհայտարարություններ և այլն:

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշելտեքստի թեման և տիպը
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները:
  • Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով:
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելուկարողությունները

Գրելուհամարտեքստերկարողենլինելինքնակենսագրականտեղեկատվություններանձնականթերթիկներառօրյայինկարագրություններանձնականնամակներշնորհավորանքներհրավերներ:

  • Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
  • կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-

հորդության մասին

  • կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
  • կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսություն

Հնչյունագրության իմացությամբ ևբառարանի օգնությամբ սովորողը պետք է կարողանա հնչյունների ճիշտ արտասանությամբ և շեշտադրումով կարդալ ցանկացած նոր բառ:

Բարձրաձայն ընթերցանության ժամանակ սովորողը պետք է պահպանի իմաստային դադարները, տարբեր տիպի նախադասությունների ճիշտ հնչերանգները.

  • Պատմողական և հրամայական նախադասություններ` իջնող հնչերանգ
  • Ընդհանուր տիպի հարցական նախադասություններ`բարձրացող հնչերանգ
  • հատուկ հարցերը` իջնող հնչերանգ
  • այլընտրանքային հարցերը` բարձրացող – իջնող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը կասկածում է`իջնող-բարձրացող
  • անջատական հարցերը, եթե հարցնողը վստահ է`իջնող

Սովորողը պետք է կարողանա նաև լսելով ճանաչել և ճիշտ արտասանել սպասարկու բայերի արտասանության չշեշտված թույլ ձևերը:

Բառապաշարը

9-րդ դասարանի վերջում սովորողի ակտիվ վերարտադրողական բառապաշաը պետք է կազմի մոտ 600-650 բառ:

Քերականությունը

Ձևաբանություն

 Հոդերի կիրառումը կայուն կապակցությունների հետ

-ation, -ness, -ment գոյականաստեղծ վերջածանցները

Բարդ գոյականների հոգնակի թիվը

Գոյականներ, որոնք սովորաբար գործածվում են հոգնակի թվով, թեև նրանք ունեն իրենց եզակի թիվը (apples, potatoes, onions, cherries)

Ստացական հոլովի գործածումը ժամանակ, տարածություն, քաղաքներ և երկրներ ցույց տվող գոյականների հետ

Ածականակերտ վերջածանցներ

Far, old, late, near ածականները

Ածականի շարադասությունը

Համեմատական կառուցվածքներ

Up to now, up to the present day, up till now, since then, so far, by then ժամանակի և enough, hardly, quite, rather, nearly չափի մակբայները:

Myself, yourself, himself, herself, itself, ourselves, themselves անդրադարձ դերանունները

None, all, both, either դերանունները

Beside, across, against, along, through, between, round, within, since ժամանակի և տեղի մակբայները

Still, just, soon, recently, lately մակբայները

Each other, one another փոխադարձ դերանունները

Ներկա անորոշ ժամանակը (The Present Indefinite), երբ այն ցույց է տալիս համընդհանուր ճշմարտություններ պատկերող գործողություններ

Անցյալ շարունակական ժամանակը (The Past Continuous), երբ այն ցույց է մի գործողություն, որը կատարվում էր անցյալի մի ժամանակահատվածում, բայց ոչ ամբողջ ժամանակահատվածում անընդհատ

Ապառնի շարունակական (The Future Continuous) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվելու է, ընթացքի մեջ է լինելու ապագայի մի պահի

Ներկա վաղակատար (The Present Perfect)ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ավարտվել է նախքան մի պահ ապագայում` ժամանակի երկրորդական նախադասություններում

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում:

Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ ուրիշի անուղղակի խոսքում, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է:

Բայական ժամանակների համաձայնեցումը, երբ խնդիր երկրորդական նախադասություն ունեցող բարդ ստորադասական նախադասության գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է:

Կրավորական սեռը (The Passive Voice)կրկնություն.

Կրավորական սեռը ներկա անորոշ, անցյալ անորոշ, անորոշ ապառնի, Ներկա վաղակատարև անցյալ վաղակատար բայական ժամանակներում

Մոդալ բայերի կրկնությունը և նրանց համարժեքները

Should, needn’t, ought to, shall մոդալ բայերը

Անորոշ դերբայը want, wish, decide, fail, afford, agree, refuse, hope, choose, forget, happen, promise, pretend, manage, make, let բայերից հետո

Շարահյուսություն

4 տիպի հարցերը միջին դպրոցի համար նախատեսված բոլոր բայական ժամանակներով

Հրամայական նախադասության անջատական հարցը

Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի, երբ ուղղակի խոսքը պատմողական, հարցական, հրամայական նախադասություն է:

Խնդիր երկրորդական նախադասություններ

Պայմանի երկրորդական նախադասություններ

Նպատակի պարագա երկրորդական նախադասություններ

Պատճառի պարագա երկրորդական նախադասություններ

———————————————————————————————————-

10-րդ դասարան

(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300-1500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին ուսումնական շրջան (սեպտեմբեր-դեկտեմբեր)

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Երկրորդ և երրորդ ուսումնական շրջաններ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան

 Լեզվական նյութը

Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին ուսումնական շրջան

Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։ Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ

Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ

Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ և երրորդ ուսումնական շրջան

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Առողջություն և սպորտ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ

Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական աշխատանք

Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար

Մասնակցություն առցանց քննարկումներին

Հետազոտական աշխատանք.

Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում

Համեմատում, զուգադրում, վերլուծում

Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

Գործունեություն ըստ կրթահամալիրային օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններով )

Մխիթար Սեբաստացու օրեր (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

12-րդ դասարան

Լեզվական նյութը

Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի.

Բառապաշարը

Վերարտադրողական բառապաշարը – մոտ 1500 բառ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղhttp://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները  շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատակարգը և աշխատանքային ուղղությունները 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

2024-2025 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներում առաջին կարևոր աշխատանքը առարկայական ծրագրերի կազմումն է ըստ «Օտար լեզու» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի պահանջների։ Աշխատանքն արդեն արված է։ Աշխատանքն արվել է հեռավար և առկա օտար լեզու դասավանդողների հավաքների և հանդիպումների միջոցով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումները կատարվում են կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ուղղորդմամբ, երբ դրանք հրապարակվում են նախարարության կողմից։

Քննարկմանը առաջարկված հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի տեքստերը ուղարկվում են օտար լեզու դասավանդողներին մասնախմբի դասավանդողների հերթական հավաքից մեկ շաբաթ առաջ, որպեսզի նրանք կարդան դրանք և անեն իրենց առաջարկությունները։

Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի առաջարկած կարգերի նախագծերի քննարկումներ.

Մասնախումբը իր ուսումնական օրացույցում ընդգրկում է մանկավարժության լաբորատորիայի այլ մասնախմբերի մշակած նոր կարգերի քննարկման աշխատանքը, ինչպես նաև այն նոր կարգերի մշակման առաջարկը, որն անելու է մեր մասնախումբը։

Մեթոդական մշակումների և ուսումնական նյութերի ստեղծում.

Մասնախումբը իր ուսումնական օրացույցում նախանշում է մեթոդական մշակումների և ուսումնական նյութերի, նոր ուսումնական նախագծերի մասին տեղեկատվությունը։ Յուրաքանչյուր ամսվա մասնախմբերի հավաքի օրը քննարկվում են դրանցից ամենակարևորները։

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթին մասնախմբերի հավաքների օրն է

Մասնախմբի հավաքների թեմաները որոշվում են մանկավարժության լաբորատորիայի ուղղորդմամբ, կրթահամալիրային նախագծերի և դասավանդողների անհատական նոր նախագծերի իրականացմանը վերաբերող հարցերով, նոր մեթոդական մշակումների, նոր ուսումնական նյութերի ստեղծմանը վերաբերող հարցերով։

Յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթին անգլերենի ֆլեշմոբի օրն է

Անգլերենի ֆլեշմոբները իրականացվում են ըստ մասնախմբի մշակած կարգի։

Մասնախումբը նպաստում է բլոգային և նախագծային ուսուցում-ուսումնառությանը և օտար լեզուների ուսուցման հեղինակային կրթական ծրագրի տարածմանը

Սովորողների օտար լեզուներով լեզվական կառույցներին վերաբերող հանձնարարությունների կատարման հրապարակումները, նախագծային հետազոտական աշխատանքները անհատական ուսումնական բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում, «Դպիր» էլեկտրոնային ամսագրի օտարալեզու էջերում, սոցցանցում հայերեն և օտարալեզու հրապարակումներով հասանելի են դառնում դասընկերներին, ուսումնական այլ առարկաներ դասավանդողներին, համայնքին և, ընդհանրապես, բաց են բոլորի համար ամբողջ աշխարհում, որտեղ առկա է ինտերնետ կապ:

Մասնախմբի աշխատակարգի մասն է կազմում Հետազոտական վարժարանի սովորողների 2024-2025 ուստարվա հետազոտական աշխատանքների թեմաների կազմումը, աշխատանքների իրականացման խորհրդատվական ղեկավարումը և անգլերեն գրված աշխատանքների համակարգումը:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատանքը 2024-ի հունիսին

Հունիսի 1-ին հրապարակել եմ Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատակարգը հունիսի 10-28-ի մանկավարժական ճամբարի ընթացքում

Հունիսի 12-ին տեղի ունեցավ մասնախմբի հավաքը, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին հունիս ամսվա կարևոր անելիքները:

Հունիսի 11-ին հրապարակեցի Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի և անգլերեն դասավանդողի իմ հաշվետվությունը 2023-2024 ուստարվա համար

Տաթև Բլեյանի խնդրանքով ստեղծեցի այս փաստաթուղթը հունիսի 13-ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը. սովորողների առաջադիմության գնահատում

Հունիսի 7-ին, 11-ին, 19-ին և 20-ին կայացան անգլերեն գրված հետազոտական աշխատանքների պաշտպանությունը; որը ես եմ համակարգում:

Մինչև հունիսի 17-ը բոլոր օտար լեզու դասավանդողների բլոգներում հրապարակվել էին 2024-2025 ուստարվա առարկայական ծրագրերը՝ ըստ նոր չափորոշիչների և հեղինակային կրթական ծրագրի․

Փոքր խմբերով մասնախմբի հավաքների ընթացքում դասավանդողների հետ քննարկումներից հետո կազմվեց ամառային ստեղծագործական աշխատանքների մասին փաստաթուղթը՝ Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մեթոդական մշակումներ, հոդվածներ, ձեռնարկներ թարգմանություններ, այլոց փորձի ուսումնասիրություններ 2024-ի հուլիս-օգոստոս ամիսներին

Փոքր խմբերով մասնախմբի հավաքներին դասավանդողները ներկայացրեցին 2024-2025 ուստարվա առաջին ուսումնական շրջանի ուսումնական նախագծերը:

Օտար լեզուներ դասավանդողները ներկայացրեցին 2024-2025 ուստարվա իրենց առաջարկած հետազոտական աշխատանքների թեմաները:

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատանքը 2024-ի մայիսին

Մայիսի 1-ին հրապարակեցի անգլերեն գրված հետազոտական աշխատանքների պաշտպանության մասին լուսաբանումը:

Մայիսի 5-ին հրապարակեցի անգլերեն բանավեճ վարելու մասին ուսումնական նյութը: Ուսումնական նյութը օգտակար եղավ և առկա և հատկապես՝ հեռավար սովորողների համար:

Մայիսի 8-ին ձևակերպեցի իմ «Բացահայտում ենք ստեղծագործությունների թաքնված ուղերձները» ուսումնական նախագիծը, որի վերջնական արդյունքի հանրային ներկայացումը ընդգրկված էր մայիսյան 19-րդ հավաքի բաց դասերի մեջ:

Անգլերենի մայիսյան ֆլեշմոբը կայացավ ամսի 15-ին

3-րդ դասարան – առաջադրանքը կազմել է Վարդուհի Մարգարյանը

4-5-րդ դասարաններ – Ասյա Աբաջյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Յուրա Գանջալյան

Մայիսի 15-ին. Զբոսաշրջության եռալեզու նախագծի ներկայացումը Քոլեջում

Մայիսի 15-ին Քոլեջի վերնատունը լի էր  մուտքի ճամբարի մասնակիցներով: Նրանք մի փոքր զարմացած ու անթաքույց ուշադրությամբ  լսում էին Քոլեջի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներին, ովքեր ռուսերեն, անգլերեն և իսպաներեն ներկայացնում էին ՙՙՙՙՙ<<Հայաստանի մարզերը>> նախագիծը:… Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդա վերևի հղումով:

Մայիսին հետազոտական վարժարանի անգլերեն դասավանդողները կազմեցին 9-րդ դասարանի անգլերենի բանավոր քննության հարցատոմսերը: 9-րդ դասարանցիների անգլերեն բանավոր քննության (ելքի ստուգատեսի) կազմակերպումը 2024-ի հունիսին

Հրապարակվեց մայիսյան հավաքի անգլերենի բաց պարապմունքների մասին լուսաբանում-հոդվածը, որը հրապարակվեց նաև Դպիրում:

Օտար լեզու դասավանդողների առաջարկած հետազոտական աշխատանքների թեմաների փաթեթ 2024-2025 ուստարվա համար

Սիլվա Հարությունյան

Անահիտ Ամիրխանյան

Իրինա Ապոյան

Նունե Այդինյան

Յուրա Գանջալյան

Մարիամ Սարդարյան

Կարինե Թևոսյան

Ռուզաննա Սարգսյան

Էլինա Մանգասարյան

Մարիամ Առուշանյան

Ենթակա է լրամշակման

2024-2025 ուստարվա իմ ուսումնական նախագծերը նախագծերը 10-11-12-րդ դասարաններում

Նախագիծ 1.

Հեղինակների թաքնված ուղերձները ստեղծագործություններում

Նախագծի խնդիրը․

Կերպարվեստի, երաժշտական և գրական ստեղծագործություններում հաճախ ստեղծագործողները ամեն ինչ բացահայտ չեն ցուցադրում կամ զգացնել տալիս, ամեն ինչի մասին բացահայտ չեն գրում։ Բարձրարժեք ստեղծագործություններում հաճախ են կարևոր ուղերձները թաքցվում, որպեսզի գրական երկը ընթերցողը, երաժշտությունը ունկնդրողը կամ էլ կերպարվեստի գործը դիտողն ինքը յուրովի բացահայտի այն ամենը, ինչը հեղինակը ուզեցել է ասել։ Կերպարվեստի գործերում, երաժշտական ստեղծագործություններում, գրական երկերում այդ թաքնված ուղերձների բացահայտումն է այս ուսումնական նախագծի հիմնախնդիրը։

Նախագծի մասնակիցները

Հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամկետը՝

Միջնաժամկետ՝ մինչև դեկտեմբերի 1-ը

Նախագծի տեսակը՝ հետազոտական

Նախագծի իրականացման աշխատանքների պլանավորումը, աշխատանքի բաժանումը մասնակիցների միջև

Թաքնված ուղերձները գրական երկերում

Թաքնված ուղերձները երաժշտական ստեղծագործություններում

Թաքնված ուղերձների բացահայտումը առակներում

Թաքնված ուղերձները Արտավազդ Փելեշյանի և Հենրիկ Մալյանի ֆիլմերում

Թաքնված ուղերձները կերպարվեստում

Թաքնված ուղերձները համակարգչային խաղերում

Նախագծի վերջնական արդյունքի պատրաստում, որն իրենից ներկայացնում է նախագծի հիմնական խնդրի (հիմնահարցի) լուծումը

Մասնակիցները բլոգներում հրապարակում են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները։

Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Դեկտեմբերի կեսերին

Նախագիծ 2.

Նախագիծ 3.

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների ուսումնական նախագծերը 2024-2025 ուստարվա առաջին ուսումնական շրջանում

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասմիկ Սարիբեկյան

Հայկուհի Հովհաննիսյան

Արևելյան դպրոց-պարտեզ

Վարդուհի Մարգարյան

Անի Մրտեյան

Հարավային դպրոց-պարտեզ

Աննա Գանջալյան

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ալինա Աղասյան

Միջին դպրոց

Անահիտ Մելքոնյան

Տաթև Ալեքսանյան

Մարիամ Առուշանյան

Հետազոտական վարժարան

Իրինա Ապոյան

Սիլվա Հարությունյան

Նունե Այդինյան

Անահիտ Ամիրխանյան

Յուրա Գանջալյան

Ռուզաննա Սարգսյան

Կարինե Թևոսյան

Մարիամ Սարդարյան

Ռինա Շագինյան

Բելլա Աբրահամյան

Արմինե Խաչատրյան

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մեթոդական մշակումներ, հոդվածներ, ձեռնարկներ թարգմանություններ, այլոց փորձի ուսումնասիրություններ 2024-ի հուլիս-օգոստոս ամիսներին

Մեթոդական մշակումներ

Իրինա Ապոյան – նոր նախագծի մշակում. մինչև հուլիսի 20-ը

Հոդվածներ Դպիրի համար

Նունե Այդինյան – Համագործակցային նախագծեր Եվրոմիության հայաստանյան գրասենյակի հետ <<Բացահայտելով Եվրոմիությունը>>. Մինչև օգոստոսի 1-ը

Անահիտ Ամիրխանյան – «Մասնագիտական զարգացման իմ փորձը Բրիտանական Խորհդի “Future English” վերապատրաստման շրջանակում»

Վարդուհի Մարգարյան – <<Մանկավարժությունը և ես>>. մինչև հուլիսի 20-ը

Մարիամ Առուշանյան – <<Ճամփորդությամբ ուսուցում>>. մինչև հուլիսի 15-ը

Տաթևիկ Ալեքսանյան – Մեր համագործակցային <<Սովորո-սովորեցնող>> նախագիծը

Արմինե Խաչատրյան – <<մուտք մանկավարժություն>>

Աննա Գանջալյան – <<Օտար լեզու սովորելու մոտիվացիայի բարձրացումը կրտսեր դպրոցում>>

Հասմիկ Սարիբեկյան <<Անգլերենի ուսուցումը նոր թվային գործիքներով>>

Հայկուհի Հովհաննիսյան – «Ուսումնամարզական հավաքները Արատեսի ճամբարում» – մինչև օգոստոսի 15-ը:

Այլոց փորձի ուսումնասիրում

Սիլվա Հարությունյան – <<Երաժշտության հոգեբանական ազդեցությունը մարդու վրա>>

Ձեռնարկ

Անահիտ Մելքոնյան – Շարունակում է աշխատանքը <<Ի՞նչ է սա>> անգլերեն-հայերեն գոյականների պատկերազարդ բառարանի վրա

Օտարալեզու Ճամբարի կազմակերպում Արատեսում

Մարիամ Սարդարյան                                              

Ռուզաննա Սարգսյան

Կարինե Թևոսյան      

Անգլերեն գրված հետազոտական աշխատանքների պաշտպանությունները հունիս ամսին

Հունիսի 19, ժամը 11։00,հետազոտական վարժարանի ընթերցասրահ 

Թեմա՝ Rudyard Kipling’s Works/Ռադյարդ Քիփլինգի ստեղծագործությունները

Մարիա Թամրազյանի հետազոտական աշխատանքը համապատասխանում է կարգի պահանջներին: Հետազոտական աշխատանքը ունի տիտղոսաթերթ, ներածություն, բովանդակություն, հիմնական մաս, եզրակացություն և աղբյուրներ:

Իր հետազոտական աշխատանքով հայ ընթերցողի համար բացահայտել է Ռուդյարդ Քիփլինգին որպես գրող և բանաստեղծ:

Հետազոտական աշխատանքը գերազանց է արված, և ներկայացումն էլ գերազանց էր:


Թեմա՝ Mental Health of Children with Divorced Parents/ Ամուսնալուծված ծնողներով երեխաների հոգեկան առողջությունը

  • Պաշտպանող՝ Ջուլիա Մախուլ
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Աշխատանքը համապատասխանում է հետազոտական աշխատանքին կարգի պահանջներին: Ներածության մեջ նշված է, որ աշխատանքը ունի արդիական նշանակություն, նշված են նաև աշխատանքի նպատակը և խնդիրները: Աշխատանքի հիմնական մասում բավականին մանրամասն են ներկայացված երեխաների խնդիրները, երբ ծնողները բաժանվում են:

Թեմա՝ Corruption and Fight against It/Կոռուպցիան և դրա դեմ պայքարը

  • Պաշտպանող՝ Մարիա Տիշաքճեան
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Աշխատանքը չունի գրախոս, բայց Արմեն Ոսկանյանը ներկա էր պաշտպանությանը և հանդես եկավ բավականին ծավալուն բանավոր գրախոսությամբ: Նա բարձր գնահատեց Մարիա Տիշաքչյանի հետազոտական աշխատանքը: Ըստ կարգի պահանջների են գրված աշխատանքի նպատակը, խնդիրները և եզրակացությունը:

Հունիսի 20, ժամը 11։00, փոքր դահլիճ , հետազոտական աշխատանքների պաշտպանության համակարգումը՝ Յուրա Գանջալյանի

Թեմա՝ The role of visuals in cinematography/ Տեսողական պատկերների դերը կինեմատոգրաֆիայում

  • Պաշտպանող՝ Սոնա Ավետյան
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Մանրակրկիտ և հետաքրքիր հետազոտական աշխատանք է արված: Հստակ ներկայացված են աշխատանքի նպատակը, խնդիրները և հիմնական մասը, որտեղ Սոնա Ավետյանը խոսում է ֆիլմերի մեջ գունալույսային էֆեկտների մասին: Միակ թերությունն այն էր, որ տեսական դատողությունները չէին հիմնավորվում կոնկրետ ֆիլմերի վերլուծություններով:

Թեմա՝ Artificial Intelligenceand Its Effects on Humans

  • Պաշտպանող՝ Գոհար Կարագյան
  • Ղեկավար՝ Լուսինե Բուշ
  • Գրախոս՝ Հերմինե Անտոնյան

Հետազոտական աշխատանքը համապատասխանում է հետազոտական աշխատանքի կարգի պահանջներին:

Գրախոս Հերմինե Անտոնյանը բավականին մանրամասն է ներկայացրել աշխատանքը ըստ բաժինների: Այնուամենայնիվ, Հերմինեն այն կարծիքին է, որ կարելի էր ավելի մանրամասն հետազոտական աշխատանք արվեր: Տրված են արհեստական բանականության օգտագործման մակերեսային ձևերը:

Իմ կողմից կարող եմ նշել, որ Գոհար Կարագյանը գերազանց ներկայացրեց այն, ինչը ուսումնասիրել և գրել էր:

Թեմա՝ Embassy dynamics

  • Պաշտպանող՝ Անգելինա Հակոբյան
  • Ղեկավար՝ Լուսինե Բուշ

 Անգելինա Հակոբյանը կարևոր աշխատանք է կատարել: Նա խնդիր է համարել այն, որ շատ մեծ թվով մեր հայրենակիցներ չգիտեն դեսպանատների գործառույթների մասին: Նա մանրամասն ուսումնասիրել է դա և շատ պարզ ու հասկանալի ձևով ներկայացրեց այդ ամենը:

Հոգեկան հիվանդություններ ունեցող գրողների մասին է հետազոտական աշխատանք կատարել Սեդա Հովհաննիսյանը: Սեդան այս թեմայով աղբյուրներ է ուսումնասիրել Վիրջինիա Վուլֆի, Ֆրանց Կաֆկայի և Մուրացանի մասին: Պարզվում է, որ մեծ գրողներից շատերն են տառապել հոգեկան շեղումներով:

Հունիսի 11, ժամը 13։00, Հետազոտական վարժարանի ընթերցասրահ․

Թեմա՝ Women’s rights/ Կանանց իրավունքներ

  • Պաշտպանող՝ Իռեն Շահրամանյան
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Թեմա՝ Dark Web’s Influence on Online Behavior and Crime

Մեծ հետաքրքրություն առաջացրեց Ինեսսա Մկրտչյանի աշխատանքը, որը վերաբերում էր այսպես կոչված «Մութ կայքերին»: Հետաքրքիր էր, թե ինչպես էր կարողացել այդ աշխատանքը կատարել՝ մուտքի հասանելիություն չունենալով: Զարմանահրաշ աղջիկ է Ինեսսա Մկրտչյանը: Այո, մենք գործ ունենք 21-րդ դարի սովորողների հետ, ովքեր ապրելու և աշխատելու են այնպիսի միջավայրում և պայմաններում, որոնք մեզ հասու չեն լինի:

Հունիսի 7, ժամը 13։00,փոքր դահլիճ․ի համակարգումը Յուրա Գանջալյանի

Թեման՝ Ջիմ Ջարմուշի ֆիլմերի պոետիկան

  • Պաշտպանող՝ Լևոն Վարդանյան
  • Ղեկավար՝ Հրայր Խաչատրյան

Մեծ աշխատանք է կատարել Լևոն Վարդանյանը և երևում է, որ Հրայր Խաչատրյանն էլ շատ լավ է աշխատել Լևոնի հետ:

Թեմա՝ Internet: The Era of Change

  • Պաշտպանող՝ Էլեն Հովհաննիսյան
  • Ղեկավար՝ Էլինա մանգասարյան
  • Գրախոս՝ Անուշ Ղավալյան  ( Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի  ՄԱՎԵՏԱ ծրագրի հաղորդակցության և հանրային կապերիպատասխանատու, անկախ լրագրող)

Էլեն Հովհաննիսյանը հրաշալի ներկայացրեց իր աշխատանքը: Իր ներկայացման մեջ նա օգտագործել էր արհեստական բանականության ծրագիր, որով կարողացել էր այնպես ներկայացնել, որ ինքը կարողանում է խոսել ճապոներեն, գերմաներեն և այլ լեզուներով, որոնց նա գործնականում չի տիրապետում: Այո, մենք գործ ունենք 21-րդ դարի սովորողի հետ:

Հետազոտական աշխատանքը բավարարում է կարգի պահանջներին և ներկայացումն էլ գերազանց էր: Անուշ Ղավալյանը բավականին մանրամասն (3 էջ) գրել է Էլեն Հովհաննիսյանի աշխատանքի մասին և շատ բարձր է այն գնահատել:

Թեմա Mental Health in Armenia: the Impact of the War in Artsakh

Հեղինակ՝ Լիլի Գիրագոսյան – 10-րդ դասարան

Ղեկավար ՝ Նունե Այդինյան

Գրախոս՝ Ռիչարդ Գիրագոսյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը. սովորողների առաջադիմության գնահատում

Այս հոդվածում աշխատելու եմ վեր հանել ու նշել հանրակրթության կազմակերպման մեջ որպես նորը ներկայացվող այն դրույթները, որոնք մեր կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից  են եղել տարիներ շարունակ: Դա կարող է մեր ամենօրյա աշխատանքի նկատմամբ ինքնավստահության բարձրացման և Հայաստանի հանրակրթության նոր ռազմավարության մեջ ինքնաճանաչման կարևոր ու մեծ քայլ լինել:   

Կրթական նոր ռազմավարության գործուն բաղադրիչներն են՝ հանրակրթության պետական չափորոշիչը, կարողունակությունները, վերջնարդյունքները, կրթության բովանդակությունը:

Հանրակրթության նոր պետական չափորոշչում առանցքային տեղ է գրավում կարողունակություն նոր տերմինը: Այս տերմինը բացակայում է Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Տերմինը հնարավոր չէ գտնել նաև «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում»ՙ Նոր չափորոշիչների հեղինակները այսպես են թարգմանել անգլերեն «competence» բառը, որը ըստ Հասմիկ Ասմանգուլյանի «Անգլերեն – հայերեն բառարանի»՝ մի քանի հայերեն մեկնություն ունի՝ կարողություն, ունակություն, ձեռնհասություն, իրազեկություն:

Ընդունված է, որ միջնակարգ դպրոցի եռաստիճան համակարգով կրթության կազմակերպմամբ (տարրական, հիմնական, միջնակարգ) սովորողի մոտ պետք է ձևավորվեն հետևյալ 8 կարողունակությունները՝ 

  1. Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. բլոգային ուսուցումը սովորողի համար հնարավորություն է ստեղծում մայրենի և օտար լեզուներով ձեռք բերել ընդհանուր գրագիտություն ոչ միայն մայրենի և օտար լեզուների լեզվական նյութերով, այլ նաև անել հրապարակումներ ուսումնական տարբեր բնագավառներին համապատասխան՝ հետազոտելով, քննելով, մեկնաբանելով, կարծիքներ արտահայտելով, եզրահանգումներ անելով: 

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այս կարողունակության կրթահամալիրայինը. թիմային կամ անհատական աշխատանքով նախագծային ուսումնառությունը, նախ և առաջ, նպաստում է սովորել սովորելուն: Նախագծային ուսուցում-ուսումնառության գործընթացում սովորողը մի որևէ ուսումնական առարկայի դասագրքից մի որևէ տեքստ տանը չի սովորում, որպեսզի դպրոցում այն վերապատմի ու ստանա իր ընթացիկ գնահատականը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ հիմք է դրվում ամբողջ գիտակցական կյանքում անընդհատ սովորելու արժեհամակարգի ստեղծմանը:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն        

 Անհատական ուսումնական պլանով սովորողի ուսումնառությունը հնարավորություն է տալիս սովորողին ճանաչելու իր ներքին ունակությունները և կատարելու ճիշտ մասնագիտական կողմնորոշում, իսկ թիմային նախագծային աշխատանքն էլ օգնում է, որպեսզի սովորողը իր հետագա կյանքում ուղղորդվի կառուցողական ու համերաշխ սոցիալական հարաբերություններով:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ

Կարելի է սահմանադրության դրույթները սովորել որպես դաս, պատմել այդ դասը ու թվանշանային գնահատական ստանալ, բայց ժողովրդավարությունը և քաղաքացիականությունը այդպես էլ կենսակերպ չդառնան:   

Կրթահամալիրի սովորողները ժողովրդավարության հիմունքների հետ առնչվում են իրենց ամենօրյա ուսումնառության ընթացքում: Դրա սկիզբը դրվում է ուսումնական պայմանագրի կնքումով: Սովորողը կարդում ու ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ նշված են իր իրավունքները և պարտականությունները ու դառնում է իր ուսումնառության պատասխանատուն: Դրա սկիզբը դրվում է նաև անհատական ուսումնական պլանի ստեղծմամբ, երբ սովորողն ունի ուսումնառության ուղղվածության ընտրության իրավունք: Նախագծային ուսումնառությունը սովորողներին հնարավորություն է տալիս նույնիսկ կրթության բովանդակություն ստեղծել՝ ըստ իր ձեռք բերած կարողունակությունների, դիրքորոշման և արժեհամակարգի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

2010 թվականին կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարեց՝ «Կա մեդիա՝ կա կրթություն, չկա մեդիա՝ չկա կրթություն»:  Կրթահամալիրի դպրոցների սովորողները և դասավանդողները դպրոց են գալիս իրենց անհատական թվային միջոցներով: Սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքով ստեղծվում և սպասարկվում են բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, ուսումնական TV և ռադիո, մանկավարժական քառալեզու և պատանեկան, մանկական էլեկտրոնային պարբերականներ: Լաբորատորիաների, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներում յուրաքանչյուր օր մեդիա արտադրանք է ստեղծվում:

  • Մշակութային կարողունակություն

Կրթահամալիրում սովորողներն այս կարողունակությունը ձեռք են բերում կրթական երեք աստիճաններում անընդհատ՝ ոչ այնքան տեսականորեն որքան գործնականորեն՝ իրենց անմիջական մասնակցությամբ: Մի բան է պատմության դասագրքի մշակույթ բաժնում կարդալ Կոմիտասի մշակութային մեծ ժառանգության մասին, միանգամայն այլ՝ ուսումնական ծրագրի մեջ ներառել այն ու սովորեցնել սովորողներին երգել այդ երգերը, իմանալ հայկական տարբեր պարերգերի խոսքերն ու շարժումները, եկեղեցում մասնակցել ժամերգությանը, իրական մասնակցությամբ զգալ հայկական հինավուրձ ծեսերի էությունն ու բերկրանքը: Կրթահամալիրում սովորողը 7 օտար լեզուների և այդ երկրների մշակույթներն ուսումնասիրելու հնարավորություն ունի: Կրթահամալիրը Հայաստանում միակ հանրակրթական հաստատությունն է, որտեղ վրացերեն է դասավանդվում և տարիներ շարունակ կրթական փոխանակումներ են կազմակերպվում Վրաստանի դպրոցների և կրթահամալիրի միջև:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն  

Շնորհիվ շրջապատող տարածքների չափումներ, նախնական հաշվարկներ և խանութներում ու շուկաներում իրական առևտուր պարունակող նախագծերի՝ մեր դպրոց-պարտեզների սովորողների համար մաթեմատիկան հասանելի ու կենցաղում կիրառելի է դառնում: Միջին դպրոցում արդեն սովորողները ինքնուրույն մաթեմատիկական առաջադրանքներ են կազմում մաթեմատիկական ֆլեշմոբների համար, իսկ Ավագ դպրոցի սովորողները ՏՀՏ լաբորատորիայում մաթեմատիկական մոդելավորում են սովորում:

  • Տնտեսական կարողունակություն

Դժվար է ասել, թե այս կարողունակությունն ինչպես է ձևավորվում հանրակրթական դպրոցում, երբ պետական չափորոշչում կարդում ենք այս տողերը. « Աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները և արժևորում են առողջ ու անվտանգ կենսակերպը։ » Կարծում եմ, որ հնարավոր չէ նման կարողունակություն զարգացնել միայն դասագիրք ընթերցելով: Տնտեսական կարողունակությունը ձեռք են բերում մեր Քոլեջի սովորողները, ովքեր միջին մասնագիտական կրթություն են ստանում տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ մասնագիտություններ սովորելով: Օրինակ, «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողները նախագիծ են իրականացնում՝ իրենց առաջ խնդիր դնելով, թե ինչպես է կարելի հիմնել և աշխատեցնել իրենց մասնավոր զբոսաշրջային ծառայությունը: Իսկ Խաղողի և գինու դպրոցում ուսանողները սովորում են, թե ինչպես խաղողի այգի հիմնել ու զբաղվել գինեգործությամբ:

Երբ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը դիտարկվում է զարգացած կրթական համակարգեր ունեցող երկրների կրթական նորարարական ձեռքբերումների համեմատության մեջ

Հանրակրթության ձեռքբերումների միջազգային գնահատման ծրագրով (PISA) երեք տարին մեկ անցկացվող մրցույթների արդյունքներից պարզ է դառնում, որ սովորաբար առաջին և միջին տեղեր են զբաղեցնում այն երկրները, որտեղ վերը նշված կրթական կարգն ամենախիստ ձևով է իրականացվում (Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Կորեա, Սինգապուր (վերջերս այս երկրում կրթական այլ զարգացումներ են ընթանում), ԱՄՆ, Էստոնիա, Շվեյցարիա, Լեհաստան, Նիդերլանդներ…): ԱՄՆ-ը գրեթե միշտ միջին տեղերն է զբաղեցրել:

Նշված ցուցակում միտումնավոր կերպով չներառեցի միշտ պատվավոր առաջին տասնյակում իր տեղը զբաղեցնող Ֆինլանդիային՝ մի երկիր, որտեղ 1980-ականների կրթական հեղափոխությամբ լիովին ապակենտրոնացվեց կրթության կառավարումը՝ ուսուցչին տալով գործելու ազատություն, ցուցաբերոլով նրա նկատմամբ լիակատար վստահություն, և միևնույն ժամանակ, հոգատարությամբ, ու մեծագույն հարգանքով մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր սովորողի անձին՝ նրա անհատականությանը: Այս առումով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային, այլընտրանքային մանկավարժական մոտեցումներով որոշակի ընդհանրություններ ունի Ֆինլանդիայի կրթական համակարգի հետ: Ֆինլանդիայում մինչև երեխայի 3 տարեկան դառնալը ծնողներից մեկին աշխատավարձ են տալիս, որպեսզի նա ոչ մի այլ տեղ չաշխատի և միայն զբաղվի երեխայի խնամքով: Մեր կրթահամալիրում հնարավորություն է տրվում մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, ցանկության դեպքում, շարունակել մանկավարժական աշխատանքը մեդիայի օգնությամբ՝ իր երեխայի զարգացմանը վերաբերող դիտարկումներով, հոդվածներով, թարգմանություններով, ինչպես եղել է օրինակ՝ Մանուշակ Աբրահամյանը, հիմա էլ՝ Մարգարիտ Սարգսյանը:

2015 թվականին աշխարհը սկսեց խոսել այն մասին, որ Ֆինլանդիայում հենց առաջին դասարանում երեխաներին սկսում են սովորեցնել տառերը և համակարգչային մուտքագրումը: Նույն մոտեցումը մեր կրթահամալիրում սկսվել է իրագործվել ավելի վաղ: Ֆինլանդիայում երեխային դպրոց ընդունելիս չեն քննում նրա գիտելիքները, մտավոր կարողությունները ախտորոշիչ թեստերով, ինչպես անում են օրինակ՝ Ամերիկայում և մեր հանրապետության շատ դպրոցներում: Մեր կրթահամալիրում կրթությունը նույնպես ներառական է: Սովորողները չեն տեսակավորվում ըստ իրենց մտավոր կարողությունների: Մեր կրտսեր դպրոցներում սովորողներին չեն գնահատում մինչև երրորդ դասարանը ներառյալ, իսկ 4-5-րդ դասարաններում, Միջին և Ավագ դպրոցներում սովորողները ամենօրյա ընթացիկ գնահատականներ չեն ստանում: Նրանք գնահատվում են ըստ ստեղծական և հետազոտական մոտեցում պահանջող նախագծային աշխատանքների, որոնց արդյունքները երևում են ուսումնական բլոգներում: Այլ հարց է, թե ինչ հաջողությամբ են դա իրականացնում բոլոր դասավանդողները և սովորողները: Ֆինլանդիայում սովորողներն ընդհանրապես թվանշաններով չեն գնահատվում: Ուսուցիչները նախընտրում են գիտելիքների և կարողությունների ձևաչափական ստուգումները (Formative testing), որոնց հիմնական նպատակն է պարզել, թե որքան լավ են սովորողները յուրացնում ծրագրային նյութը: Ուսուցիչն իր մոտ մոտավորապես այսպիսի նշումներ է անում յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց. «լավ է, կարիք ունի լրացուցիչ վարժանքի, թեմայի N կետի բացատրության կարիքն ունի…:  Այդ նշումներն ուսուցիչը գաղտնի է պահում. չի ցույց տալիս դրանք ո′չ սովորողին, ո′չ նրա ծնողին և ո′չ էլ դպրոցի տնօրենին: Այդ նշումները յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք տանելու համար են: Ֆինն ուսուցիչները սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման համար հաճախ են դիմում նաև ինքնագնահատման մեխանիզմին: Գնահատման այս ձևը օգտագործվում է նաև մեր կրթահամալիրում:   Ոչ մի ֆինն սովորող վատ չի զգում այն բանի համար, որ ուշ է հասկանում մի որևէ լեզվական, մաթեմատիկական կամ բնագիտական երևույթ, նույն կերպ էլ՝ ոչ մի սովորող չի ունենում հպարտանալու զգացողություն այն բանի համար, որ բոլորից շուտ է հասկանում այդ երևույթները: Չի ստեղծվում արհեստական մրցակցություն: Ֆինլանդիայի դպրոցների պատերին չկան գերազանցիկների լուսանկարներով ցուցանակներ: Մեր կրթահամալիրում նույնպես չեն կարևորվում գերազանցիկները՝ շնորհիվ անհատական ուսումնական պլանների և ընտրությամբ գործունեության:

Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցի սովորողը առաջին անգամ պետական քննություն է հանձնում հիմնական դպրոցը ավարտելիս՝ 16 տարեկանում, սակայն այդ առաջին քննությունը սթրեսային չէ ո′չ սովորողների, ո′չ ուսուցիչների և ո′չ էլ՝ ծնողների համար: Ինչու՞: Պատասխանը որքան կարճ է, նույնքան էլ՝ պարզ: Պետությունը իր կրթական համակարգով յուրաքանչյուր սովորողի գիտելիքների և կարողությունների երաշխավորն է: Այդ ինչպե՞ս: Հիմնական դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա պետությունը ծախսում է տարեկան $ 7200: Հիմնական դպրոցում  ուսումնառության բոլոր տարիներին սովորողներին ամեն օր երեքանգամյա սնունդ են տալիս, որի համար ծնողները չեն վճարում և բոլոր սովորողները անխտիր մնում են երկարօրյա ռեժիմում, որի համար ծնողները նույնպես ոչինչ չեն վճարում:  Դասերից հետո սովորողներն ըստ իրենց նախասիրությունների մասնակցում են սպորտային, երաժշտական կամ այլ ակումբների պարապմունքներին, խաղերին: Ժամանակ է տրամադրվում նաև կատարելու ուսուցիչների հանձնարարությունները, որոնք չեն կոչվում տնային հանձնարարություններ, քանի որ դրանք դպրոցում են արվում մինչև երկարօրյայի վերջը՝ մանկավարժ-մասնագետի հսկողությամբ: Սովորողները տուն են գնում՝ իրենց հանձնարարությունները կատարած ու նոր թեման էլ՝ հասկացած, իսկ հաջորդ օրը դպրոց են գալիս նույն անհոգ ուրախությամբ: Ուսուցիչները իրենց օրագրերում կանոնավոր կերպով խոսքային՝ վերբալ ձևով գնահատում են յուրաքանչյուր սովորողի առաջադիմությունը ըստ առարկայական ծրագրի: Թվանշային գնահատականներ չեն դրվում:  Հիմնական դպրոցն ավարտելիս սովորողները ամփոփիչ քննություն են հանձնում իրենց հիմնական ուսուցչի կազմած թեստերով: Հենց սովորողների ուսուցիչներն էլ հանձնում են հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Այս երկրում $ 5000 աշխատավարձ ստացող ուսուցչի հեղինակությունը բարձր է և նրան վստահում են մինչև վերջ: Քննության արդյունքները չեն հրապարակվում: Յուրաքանչյուր սովորող իմանում է միայն իր արդյունքի մասին, որն իր համար անակնկալ չէ՝ շնորհիվ պարբերաբար արվող ինքնագնահատման մեխանիզմի: Քննության արդյունքների հիման վրա սովորողների մոտ 60 %-ը շարունակում է իր ուսումը ավագ դպրոցում, որից հետո ճանապարհ է բացվում դեպի համալսարանները, իսկ 40 %-ը շարունակում է իր կրթությունը արհեստագործական ուսումնարանում: Ավագ դպրոցն ավարտելիս սովորողները առաջին անգամ արտաքին քննություն են հանձնում: Քննությունը կազմակերպում է կրթության նախարարությունը և կոչվում է National Matriculation Examination—Ազգային ավարտական քննություն: Սովորողները քննություն են հանձնում հետևյալ 4 առարկաներից՝ 1.պարտադիր մայրենի լեզու, որն իր մեջ ունի նաև ինքնուրույն տեքստ շարադրելու առաջադրանք 2. ընտրում են հետևյալ 4 ուսումնական առարկաներից երեքը՝ երկրորդ ազգային լեզուն(ֆիններեն՝ շվեդական ծագում ունեցողների համար և շվեդերեն՝ ֆինն ծագում ունեցողների համար ), օտար լեզու, մաթեմատիկա կամ բնագիտական  որևէ առարկա, կամ էլ՝ հումանիտար առարկաներից մեկը: Լեզուների և մաթեմատիկայի համար կա թեստերի 2 տարբերակ. հիմնական (basic)՝ համեմատաբար հեշտ առաջադրանքներով և (advanced), որն ավելի բարդ առաջադրանքներ ունի: Օտար լեզվի քննությունն իր մեջ ներառում է գրելու կարողությունը, կարդալով և լսելով հասկանալու կարողությունները: Համալսարաններն իրենք են կազմակերպում իրենց ընդունելության քննությունները՝ հաշվի առնելով ավարտական քննությունների գնահատականները:

Այն սովորողները, ովքեր ընտրում են արհեստագործական ուսումը 9-րդ դասարանից հետո, Ազգային ավարտական քննությունը չեն հանձնում, բայց իրավասու են լինում դիմելու համալսարան՝ արհեստագործական ուսումնարանը ավարտելուց հետո:

Նախագծային ուսուցում

 Կրթական նոր ռազմավարության կարևոր նորամուծություններից է նախագծային գործունեությունը՝ նոր չափորոշչի և ծրագրերի համատեքստում: Մեր կրթահամալիրի դպրոցներն իրենց դասավանդողներով և սովորողներով նախագծային ուսուցում-ուսումնառության բավականին մեծ փորձ ունեն: Հանրապետության այլ դպրոցների համար ուսանելի կլինի ուսումնական նախագծին ներկայացվող պահանջների մշակումը: Ուսումնական նախագծի մշակման այս դրույթները պարզ ու հասանելի կարող են լինել երբևէ ուսումնական նախագիծ չիրականացրած դասավանդողների համար:

Ոսումնական նախագծի կառուցվածքը

  1. Նախագծի վերնագիրը
  2. Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  3. Նախագծի տեսակը իրականացման ժամկետները
  4. Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  5. Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  6.  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  7.  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ. ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  8. Անդրադարձ. Սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Սովորողների առաջադիմության գնահատումը

Ըստ պետական չափորոշչի գնահատումը կարող է լինել ներքին և արտաքին:

Ներքին գնահատում (գնահատողը ուսուցիչն է՝ ըստ իր ուսուցանած թեմաների, լեզվական կառուցվածքների, իրականացրած նախագծերի, քննարկումների և բանավեճերի մասնակցության)

Ներքին գնահատումը կարող է լինել թվանշանային (միավորային) և ձևավորող (բնութագրող):

Արտաքին գնահատում – գնահատումը թվանշանային (միավորային) է և կատարվում է ըստ ԳԹԿ-ի կազմած հարցաշարերի (օրինակ՝ 9-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը, 12-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը)

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի 1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատական չի արվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է կիրառել ընթացիկ թվանշանային (միավորային) գնահատականներ 10 միավորային համակարգով:

Այդուհանդերձ, Ինձ համար միշտ էլ հոգեհարազատ է եղել սովորողների առաջադիմության ձևավորող գնահատումը: Գնահատման այս տեսակով եմ առաջնորդվել դեռ 1989 թվականից, երբ առաջին անգամ ոտք դրեցի մեր կրթահամալիրի ավագ դպրոցը, որն այն ժամանակ գիմնազիա էր կոչվում: Հիշում եմ, թե ինչպես էի այն ժամանակ ուսումնական պարապմունքի վերջում բնութագրող գնահատականներ տալիս իմ սովորողներին մոտավորապես այսպես. «Արտաշես, հիմա արդեն կարողանում ես ուրիշի ուղղակի խոսքով տեքստը վերապատմել անուղղակի մեջբերվող խոսքով, բայց քո թերությունը այն է, որ չես օգտագործում խոսքի տրամաբանական շարունակությունն ապահովող կապակցող բառեր, ինչպիսիք են՝ however-այնուամենայնիվ, although-չնայած, moroover-դեռ ավելին…», կամ էլ. «Վահե, բավականին հարստացրել ես բառապաշարդ, բայց միշտ մոռանում ես, որ անգլերենը հայերենի նման շրջուն շարադասություն չունի: Անգլերենի նախադասության անդամները ունեն իրենց հստակ ու անփոփոխ տեղերը՝ ժամանակի պարագա (կամ սկզբում կամ վերջում), ենթակա, ստորոգյալ, ուղիղ խնդիր, անուղղակի խնդիր, ձևի պարագա, տեղի պարագա»: Իսկ 2011 թվականին Դպիրում հրապարակվեց իմ «Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները» մշակումը՝ ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի: Այդ ընդհանրական պահանջները այսօրվա տերմինաբանությամբ սովորողների լեզվի իմացության և կարողունակությունների վերջնարդյունքներն էին: Դեռ այն ժամանակ ես առաջարկում էի գնահատումը կատարել ըստ այդ ընդհանրական պահանջների (վերջնարդյունքների): Փաստորեն մեր հանրակրթության մեջ «օտար լեզու» ուսումնական բնագավառում դա սովորողի առաջադիմության ձևավորող գնահատման առաջին համակարգված մշակումն էր:

Շնորհակալ աշխատանք է կատարել ԿԶՆԱԿ-ը իր պատրաստած տեսանյութ-ուղեցույցով, որտեղ 10 րոպեից ավել ժամանակի ընթացքում սխեմաներով ու ընդհանուր դատողություններով բացատրում է, թե ինչ է ձևավորող գնահատումը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ ուղեցույցը ընդհանուր է բոլոր ուսումնական բնագավառների դասավանդողների համար ու գոնե մեկ օրինակով չի պարզաբանված, թե իրականում ինչպես պետք է դասավանդողը իր ուսումնական բնագավառում իրականացնի ձևավորող գնահատումը:

Այս մեթոդական մշակման նպատակն է օտար լեզու դասավանդողների համար վերջապես պարզաբանել, թե ինչպես է պետք իրականացնել ձևավորող գնահատումը:

Ճիշտ ձևավորող գնահատում կատարելու համար օտար լեզու դասավանդողները պետք է օգտվեն « Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրեր» փաստաթղթից, քանի որ ձևավորող գնահատումը ներկայացնում է սովորողի կարողունակությունների բնութագրումը ըստ տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական առարկայական վերջնարդյունքների, որոնք նշված են հենց այդ փաստաթղթում:

«Օտար լեզու» ուսումնական բնագավառի առարկայական ծրագրերով առաջարկվող տարեկան վերջնարդյունքները ձևավորվում են հետևյալ հասկացություններով, որոնցով էլ իրականացվում է ձևավորող գնահատումը՝

«Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում»:

Որպես օրինակ դիտարկենք, թե որ կարողություններն են հաշվի առնվում 10-րդ դասարանի սովորողի ձևավորող գնահատման մեջ:

Ունկնդրում.

Արդյո՞ք սովորողը կարողանում է հետևել ծավալուն ելույթներին ու փաստարկների բարդ շղթային, եթե թեման բավականաչափ ծանոթ է, իսկ մտքերը` հստակ կապակցված։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հասկանալ ծանոթ թեմաների շուրջ լեզվակիրների զրույցի հիմնական իմաստը, եթե այն ստանդարտ լեզվով է և նորմալ արագությամբ։

Ընթերցանություն

Արդյո՞ք սովորողը հասկանում է տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է կիրառել ընթերցանության տարբեր ձևեր և արագություն, ըստ տեքստերի տիպերի և ընթերցանության նպատակի (բառարանի օգտագործմամբ, ըստ անհրաժեշտության)։

Մենախոսություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հիմնավորել իր տեսակետը՝ ընդգծելով տարբեր կարծիքների առավելություններն ու թերությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է ներկայացնել նախապես պատրաստված կապակցված ելույթ՝ ընդգծելով այս կամ այն տեսակետին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

Գրավոր խոսք

Արդյո՞ք սովորողը կարողանում է կազմել իր հետաքրքրությունների շրջանակին և ընթացիկ իրադարձություններին վերաբերող թեմաներով փաստարկային շարադրանք՝ ներառելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններ:

Արդյո՞ք սովորողը կարողանում է մանրամասն նկարագրել արվեստի գործ կամ մշակութային իրադարձություն (այդ թվում՝ ֆիլմ, գիրք, բեմադրություն)՝ ներկայացնելով սեփական կարծիքը և վերաբերմունքը։

Փոխներգործություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է հաղորդակցվել, այդ թվում լեզվակիրների հետ՝ արժևորելով փաստերն ու փորձը, ներկայացնելով և պաշտպանելով իր տեսակետը՝ բացատրությունների ու փաստարկների միջոցով:

Արդյո՞ք սովորողը կարողանում է ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ ներկայացնել իր կարծիքը և այն պաշտպանել՝ բերելով բացատրություններ, փաստարկներ և մեկնաբանություններ։

«Մշակույթ» – «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ»

Արժեքներ

Արդյո՞ք սովորողը կարողանում է կարևորել համաշխարհային արվեստի և գրականության գեղագիտական արժեքը և դերը մարդու կյանքում։
Արդյո՞ք սովորողը կարողանում է արժևորել գիտությունը որպես աշխարհճանաչման միջոց և առաջընթացի նախապայման։

Վերաբերմունք

Արդյո՞ք սովորողը կարողանում է դրսևորել հարգալից և արժևորող վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի և գրականության գործերի հանդեպ։

Արդյո՞ք սովորողը կարողանում է դրսևորել կոնֆլիկտների լուծելիության, խաղաղ կարգավորման անհրաժեշտության գիտակցություն:

Նորմեր/կանոններ

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել ուսումնասիրվող լեզվով հաղորդակցության նորմերը և պահպանել դրանք այդ լեզվով հաղորդակցվելիս։

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման/լուծման մոտեցումը որպես արդյունավետ եղանակ և հետևել դրան։

Հետաքրքրություններ/նախասիրություններ

Արդյո՞ք սովորողը կարողանում է ցուցաբերել հետաքրքրություն հայ և օտարալեզու գրականության և արվեստի գործերի նկատմամբ:

Արդյո՞ք սովորողը ցուցաբերում է հետաքրքրություն գիտական հետազոտությունների, հայտնագործությունների, առեղծվածային երևույթների և նրանց ուսումնասիրությունների նկատմաբ:

«Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»

Միտք

Արդյո՞ք սովորողը կարողանում է արտահայտել իր տեսակետը՝ անդրադառնալով այլոց կարծիքների առավելություններին ու թերություններին և կատարելով եզրահանգումներ:

Արդյո՞ք սովորողը կարողանում է առաջարկել գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ կոնֆլիկտների, լուծման նոր եղանակներ՝ հիմնավորելով իր մոտեցումը:

Արդյո՞ք սովորողը կարողանում է ստեղծել օտարալեզու մուլտիմեդիոն բովանդակություն՝ պատշաճ հղումներ տալով բովանդակության սկզբնաղբյուրներին:

Տրամաբանական կապեր

Արդյո՞ք սովորողը կարողանում է վեր հանել տարբեր ժանրերի տեքստերում ներկայացված փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

Գնահատել որևէ խնդրի անդրադարձող տարբեր վարկածները՝ ընդգծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը, այս կամ այն վարկածին կողմ կամ դեմ լինելու պատճառները։

Վերլուծություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է մեկնաբանել գրական և արվեստի գործերի հիմնական ուղերձը՝ նշելով դրանց առանձնահատկությունները:

Արդյո՞ք սովորողը կարողանում է համադրել տարբեր աղբյուրներից որոնված, հավաքված և դասակարգված տեղեկույթը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հետազոտել հասարակական հնչեղություն ունեցող որևէ հարցի/իրադարձության մասին մեդիա աղբյուրներից քաղված փաստերը և վերլուծությունները՝ ձևակերպելու սեփական դիրքորոշումը։

Արդյո՞ք սովորողը կարողանում է հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը։

«Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

Անհատ

Արդյո՞ք սովորողը կարողանում է գիտակցել իր մասնագիտական հակումները և նախասիրությունները՝ գնահատելով իր կարողությունները։

Արդյո՞ք սովորողը կարողանում է սովորել ինքնուրույն՝ կազմակերպելով իր ուսումնառության գործընթացը, պլանավորելով նախագծեր, համագործակցային աշխատանքներ։

Ընտանիք

Արդյոք սովորողը կարողանում է գիտակցել սեփական դերակատարությունը ընտանեական առողջ փոխհարաբերությունների համար։

Համայնք

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել համայնքի մասնակցային կառավարման սկզբունքները։

Հասարակություն

Արդյո՞ք սովորողը կարողանում է ճանաչել հասարակության մեջ ի հայտ եկող տարբեր կոնֆլիկտների լուծման հնարավոր եղակաները։

ԿԶՆԱԿ-ի տեսանյութ-ուղեցույցի մեջ միանգամայն համոզիչ է ներկայացված ձևավորող գնահատման կիրառման հետ կապված 5 թյուրընկալումներից 3-ը՝

1. ժամանակն ու ջանքերը չեն բավականացնի

Համաձայն եմ: Անհնար և անտեղի է յուրաքանչյուր ուսպարապմունքից հետո ձևավորող գնահատական տալ սովորողներին վերը թվարկած կարողությունների բոլոր բաղադրիչներով: Կարելի է գնահատումն անել մեկ կամ երկու բաղադրիչով՝ հաշվի առնելով ուսպարապմունքի տեսակը, գործունեության ձևերը:

2. բավարար պատկերացում չունենք, թե ինչ է ձևավորող գնահատումը,

Ուսուցիչը բավարար պատկերացում չի ունենա, եթե բավարարվի միայն այդ տեսանյութ-ուղեցույցով:

3. ձևավորող գնահատման արդյունքները դժվար է վերահսկել:

Այո, դժվար է միայն վերադաս կազմակերպության համար, օրինակ՝ նախարարության տեսչական բաժանմունքի համար: Շատ հեշտ է սովորողի՝ հանրակրթության առաջին շահառուի համար, որն ամենակարևորն է:

Հիմա ավելի մանրամասնեմ և բերեմ ձևավորող գնահատման մի քանի կոնկրետ օրինակներ:

Օրինակ՝ դիտարկենք երրորդ դասարանի մենախոսության վերջնարդյունքների մի կետը. « Սովորողը կարողանում է շատ պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրել իր դպրոցը, տունը, սենյակը»: Ենթադրենք սովորողները արդեն յուրացրել են «Իմ սենյակը» թեման: Կարող ենք գնահատման մատյանում, մի ինչ-որ սովորողի անունի դիմաց գրել, որ նա ճիշտ արտասանությամբ, պարզ բառերով և լեզվական կառուցվածքներով կարողանում է նկարագրել իր սենյակը: Մեկ այլ սովորողի անունի դիմաց հնարավոր է գրենք. «Կարողանում է նկարագրել սենյակը, բայց դա անում է ոչ ճիշտ արտասանությամբ և բառերի ոչ ճիշտ շարադասությամբ»: Ձևավորող գնահատականը ցույց է տալիս, թե ինչի վրա պետք է տվյալ սովորողը և դասավանդողը ավելի շատ աշխատեն, որպեսզի առաջընթաց լինի: Շատ հավանական է, որ երկու շաբաթ անց տվյալ սովորողի անվան դիմաց գրվի, որ նա արդեն կարողանում է ճիշտ ճիշտ արտասանությամբ և նախադասության բառերի ճիշտ շարադասությամբ նկարագրել սենյակը:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընթերցելով հասկանալու վերջնարդյունքներից է . «Հասկանալ տեղեկատվական տեքստերի հիմնական բովանդակությունը՝ առանձնացնելով փաստերը, կարծիքը, պատճառահետևանքային կապերը»: Օրինակ՝ հնարավոր է ձևավորող այսպիսի գնահատական գրվի Վահե Մարտիրոսյանի անվան դիմաց. «Վահեն կարողանում է մի անգլերեն տեղեկատվական նյութ կարդալ News.am կայքում և պատասխանել այդ տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին»: Մեկ այլ սովորողի անվան դիմաց էլ հնարավոր է գրվի. «Կարողանում է կարդալ, բայց դժվարանում է պատասխանել տեքստի հիմնական բովանդակությանը վերաբերող հարցերին»:

Մենախոսության վերջնարդյունքներից է. «Հստակ և մանրամասն նկարագրել իր հետաքրքրություններին առնչվող իրողություններն ու իրադարձությունները»:

Ձևավորող գնահատական Վ. Մ.-ին:

Վահե Մարտիրոսյանը կարողանում է խոսել սպորտային իրադարձությունների մասին՝ օգտագործելով սպորտի բնագավառի բառապաշար: Դա իր սիրելի բնագավառն է:

Անցյալ տարի, երբ վարում էի օտար լեզու դասավանդողների պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը, փորձեցի մտածածին կերպով ձևավորող գնահատումներ անել 6-րդ դասարանցիների իրականացրած «Դեպի Օշական» ուսճամփորդության նախագծի վերաբերյալ: Կարծում եմ, որ այդ փորձը նույնպես ուղեցույցի դեր կկատարի օտար լեզու դասավանդողների համար:

Հաղորդակցություն –

Ունկնդրում – սովորողը լսելով հասկանում է ուսումնական ճամփորդության մասին տեքստը, քանի որ թեման ծանոթ է իրեն: Ունկնդրելու տեքստը ծանոթ բառապաշարով է կազմված: Նա այցելել է Օշական ավելի վաղ տարիքում և մայրենիի դասին հայերեն խոսել են այդ ճամփորդության մասին:

Ընթերցանություն – սովորողը ընթերցում է դեպի Օշական ճամփորդության մասին տեքստը և կարողանում է գուշակել երկու-երեք անծանոթ բառերի իմաստները: Նա կարողանում է առանձնացնել տեքստի հիմնական բովանդակությունը:

Մենախոսություն – սովորողը կարողանում է մի քանի պարզ նախադասություններով և պարզ լեզվական կառույցներով պատմել դեպի Օշական կատարած իրենց ճամփորդության մասին:

Փոխներգոծություն – սովորողը կարողանում է երկխոսություն վարել դեպի Օշական կատարած ճամփորդության մասին: Երկխոսության ընթացքում սովորողները օգտագործում են ողջույնի և հրաժեշտի արտահայտություններ, շնորհակալության, հրավերի և դրանց պատասխանների արտահայտություններ:

Լեզվանյութի կիրառում – սովորողը կարողանում է կիրառել Simple Present և Simple Past ժամանակաձևերը, անձնական, ստացական և ցուցական դերանունները, թեմային վերաբերող բառապաշարը:

Մշակույթ 

Արժեքներ – սովորողը գիտակցում է, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը մեր հայերենն է ու նրա տառերը, որոնցով գրում ու կարդում ենք, իսկ մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է:

Վերաբերմունք – սովորողի մոտ հարգալից վերաբերմունք է ձևավորվում մայրենի լեզվի նկատմամբ, սեր է արթնանում հայերեն տառերի նկատմամբ, որոնց շնորհիվ նա կարողանում է կարդալ ու ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը, գրավոր արտահայտել սեփական մտքերը:

Քննական ստեղծարար մտածողություն – անգլերենը ունի 26 տառ և 44 հնչյուն, իսկ հայերենը՝ 36 տառ և 36 հնչյուն: Այս տրամաբանությամբ է սովորողը գիտակցում հայերենի ու նրա տառերի հանճարեղ լինելը:

Ինքնություն – սովորողը գիտակցում է, որ այս հանճարեղ ու եզակի լեզուն իրենն է, իր մայրենի լեզուն է, որը պետք է սիրել, լավ սովորել և ճիշտ կիրառել:

Մոտավորապես այս տրամաբանությամբ կարելի է գնահատել սովորողի առաջադիմությունը  

Նախագծային աշխատանքների գնահատման ձևավորող չափանիշները.

  • նախագծի վրա աշխատանքի ինքնուրույնությունը,
  • նախագծի թեմայի արդիականությունը եւ կարևորությունը,
  • որոնողական, հետազոտական աշխատանքի արդյունքի առկայությունը
  • առաջարկվող լուծումների ինքնատիպությունը,
  • սովորողների նպատակային գիտելիքների և հմտությունների ձեռք բերումը
  • վերջնական արդյունքի համոզիչ ներկայացումը, նախագծի բովանդակության բացահայտումը:

Արդյո՞ք գնահատման մեր ձևը համապատասխանում է միջազգային չափանիշներին

Ըստ <<Օտար լեզուներ>> ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով այն, թե որքանով են սովորողի լեզվական կարողությունները համապատասխանում տվյալ դասարանի վերջնարդյունքներին, որոնք համապատասխանեցված են լեզուների իմացության համաեվրոպական սանդղակներին՝ A1, A2, B1, B2   

կրթական առաջին աստիճանի վերջում (կրտսեր դպրոցից հիմնական դպրոց տեղափոխվելուց հետո՝ 6-րդ դասարանի վերջում)- սովորող:ը պետք է ունենա A2 մակարդակ

Կրթական երկրորդ աստիճանի վերջում (հիմնական դպրոցից արհեստագործական ուսումնարաններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ավագ դպրոցներ տեղափոխվելիս) – սովորողը պետք է ունենա B1 մակարդակ:

Կրթական երրորդ աստիճանի վերջում (ավագ դպրոցը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը ավարտելիս) – սովորողը պետք է ունենա B2 մակարդակ:

Օգտագործված տեղեկատվություն համացանցից

  1. Educational website for reporters, parents and community members -“The Glossary of education reform
  2. Glossary of Education – Standerdized Tests
  3. US Department of Education Frequently asked questions
  4. https://www2.ed.gov/nclb/accountability/ayp/testing-faq.html#4
  5. Kinds of Exams
  6. Testing and Test Prep: How Much is Too Much?
  7. Education in Finland
  8. Matriculation Examination in Finland
  9. Finnish National Agency of Education – Organization of Education
  10. Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներով չեն գնահատվի
  11. Յուրա Գանջալյան – Գնահատե՞լ, թե՞…
  12. Այլոց փորձի ուսումնասիրում – Անընդհատ սերտել ու անընդհատ քննությու՞ն տալ
  13. Յուրա Գանջալյան – Ավարտական քննությունը պետք է արտահայտի չափորոշչային կարողությունները
  14.  Սուսան Մարկոսյան – Նորից նույն թեմայով
  15. Պետական չափորոշիչ
  16. «Օտար լեզու» բնագավառի նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը
  17.  

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի և անգլերեն դասավանդողի իմ հաշվետվությունը 2023-2024 ուստարվա համար

ԿԳՄՍ նախարարության առաջարկած հրամանների և կարգերի նախագծերի, ծրագրերի քննարկումներ

Սեպտեմբերի 6-ին – կարդացել և իմ կարծիքն եմ արտահայտել ՀՀ ԿԳՍՄ նախարարության նամակը դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրերի մասին (մասնավորապես վրացերենի 8-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը) նամակը։

Նախարարությունը քննարկման էր դրել 5-րդ դասարանի անգլերենի նոր դասագիրքը, որի հետևանքը եղավ այն, որ հրապարակվեց «5-րդ դասարանի անգլերենի նոր դասագիրքը» հոդվածը։

Մասնակցություն կրթահամալիրի լաբորատորիայում կարգերի նախագծերի, մեթոդական մշակումների աշխատանքներին

Կրթահամալիրի տնօրենին է ներկայացվել մասնախմբի աշխատանքային ուղղությունները

Սեպտեմբերի մասնաժողովին քննարկել ենք՝

Դասավանդողի ուսումնական բլոգը վարելու կարգ

Ուսումնական նախագիծ-հետազոտական աշխատանքի կարգը

Չորրորդ դասարանի վերջում ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ անցկացնելու կարգ

Մշակել եմ հետազոտական աշխատանքի վրա աշխատելու օրինակելի ձև.

ԳԻՏԱԿԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՐԵԼԻՍ

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի ուսումնական նյութերի եռալեզու փաթեթ-դասընթաց։ Ներկայացված է Մեդիագրադարանին, Տաթև Բլեյանին

Ուսումնական փաթեթը նախատեսված է Քոլեջի <<Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզուների խորացված իմացությամբ>> մասնագիտության սովորողների համար։

Մեթոդական մշակում-հոդված՝ «Դիտարկումներ՝ նախքան Google Workspace for Education-ի փորձնական ներդնումը մեր կրթահամալիրում»․

Գերմանացի մասնագետ Հանս Քրիստոֆի ուսումնական բաց պարապմունքները սովորողների և մասնագիտական առաջավոր փորձի փոխանակման հանդիպումները դասավանդողների հետ

Իրինա Ապոյան – Խաղարկային դատարանը որպես Հետազոտական վարժարանի սովորողների անգլերեն հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց։

Մարիամ Առուշանյան – Մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկի ստեղծում

Սեպտեմբերի 25-ին – Լեզուների Եվրոպական օրը կրթահամալիրում

Աշնանային 18-րդ հավաքՀեղինակային մանկավարժության աշնանային 18-րդ հավաքի ընթացքում Ավագ դպրոցի անգլերենի բաց դասերի կազմակերպում

The Power of Advice” – Անահիտ Ամիրխանյան

Open Class Discussion on Sherlock Holmes Stories – Նունե Այդինյան

The 11th Graders’ Open Class is Presented by a Student Իրինա Ապոյան

Open Lesson: SebTalks Իրինա Ապոյան

Կրթահամալիրի Հարավային դպրոցի և Արարատի մարզի Արբաթ համայնքի Հ․ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները համատեղ թարգմանական նախագիծ էին ի… Աննա Գանջալյան

<<Օտար լեզուներ>> ուսումնական բնագավառի հավաք մարտի 14-15-ին

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացումը մարտի 14-ին և 15-ին։

Մարտի 15-ին – «ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԱՑ ՀԱՎԱՔ․ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Մարտի 22-ին – «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաքի ամփոփումը

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաքի ուսումնական բաց պարապմունքների լուսաբանումները տարբեր լեզուներով
Հայերեն

Զգացումներ – Feelings

Գովազդումը անգլերեն

Իտալերենը Բիանկա Գրելլայի հետ

Խոսում են ապագա մասնագետները

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաք  

Անգլերեն

Summary of the project “Business and Advertisement”

Exploring Banned Books

Syuzi Melikyan: “Animal Farm”

Business and Advertising

Italian with Bianca Grella

On the 15th of March

Open Lesson review on the project «Virtual Journeys Around the World Wonders»

The future specialists speak

Open gathering of the educational field “Foreign languages”

Ռուսերեն

Театр «маленьких духов»

Второй день представления иностранных языков в комплексе..

Встреча в колледже.Дни иностранных языков

В День иностранных языков в гостях в образовательном комплексе

Когда сотрудничество продуктивно

Дни иностранных языков

Чарлз Диккенс на прекрасной сцене Северной школы

Наши гости в театре теней. Дни иностранных языков в комплексе

Великие путешественники на сцене в средней школе. Дни иностранных языков в комплексе

Конференция носочков в Восточной школе. Дни иностранных языков

Масленица в Западной школе. Дни иностранных языков

Իսպաներեն

Clases de español con Lusine Ghazaryán

Clase con Bianca Grella

Reunión abierta del campo educativo de “Lenguas extranjeras”

Ֆրանսերեն

Dominique Vaysse dans le complexe éducatif “Mkhitar Sebastatsi”

Dominique Vaysse dans le complexe éducatif

Rencontre ouverte du domaine pédagogique “Langues étrangères”

Իտալերեն

Italiano con Bianca Grella

Incontro aperto del settore educativo “Lingue straniere”

Մասնախմբի դասավանդողների կատարած հետազոտական աշխատանքները

Աննա Գանջալյան – մեթոդական մշակում-հոդված՝ «Օտարալեզու ստվերային թատրոն-ներկայացումները կրտսեր դպրոցում»

Մարիամ Առուշանյան – մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկի ստեղծում

2024-2025 ուստարվա նոր առարկայական ծրագրերի ստեղծում Պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան.

Նոյեմբերի 10-ին

Մանկավարժության լաբորատորիա է ներկայացվել օտար լեզուների ընտրությամբ գործունեության առարկայական ծրագրերը։

Հունվարի 18-ին ժամը 13։00-ին կազմակերպվել է Հանս Քրիստոֆ Պոխայի հանդիպումը կրթահամալիրի օտար լեզուներ դասավանդողների հետ, որտեղ ներկայացվել է Google Worlspace for Education հարթակը։ Բոլոր դասավանդողները այդ օրը գրանցվեցին այդ հարթակում։ Քրիստոֆը ներկայացրեց հարթակի հնարավորությունները, որոնցով կարող են աշխատել դասավանդողները։

Դպիր ամսագրում հոդված հրապարակվեց <<Հանս Քրիստոֆի դասերը և Քոլեջի նոր ծրագիրը>>

մասնախմբի դասավանդողների երկարաժամկետ ու շարունակական ուսումնական նախագծերը։

Աննա Գանջալյան – Տարատարիք սովորողները մեկ նախագծի շուրջ․Նախագիծ՝ «My Info Planet – իմ տեղեկատվական մոլորակը»   

Նունե Այդինյան –

Ընթերցում ենք

Թեմատիկ հանդիպումներ
Քաղաքացիական ակտիվությունը երիտասարդության շրջանում
Տեղեկատու սովորողների նախասիրությունների և նվաճումների վերաբերյալ
Բացահայտելով Եվրոպական միությունը
Իրազեկության բարձրացումը և ինքնաարտահայտումը գրավոր խոսքի միջոցով 

Իրինա Ապոյան

Սիլվա Հարությունյան

–  Ընթերցանության և թարգմանության նախագիծ

– Բանավեճը որպես ուսուցման մեթոդ

–  Project – National Stereotypes

– 12-րդ դասարանցիները ներկայանում են անգլերեն լեզվով “That’s me…”: և Saying Goodbye նախագծով

– «Սովորող-սովորեցնող» նախագիծ

–  “The World Is Wonderful”

– Project – Crime and Punishment

Անահիտ Ամիրխանյան

Արմինե Խաչատրյան

Մասնագիտական թարգմանություններ

Հայաստանի մարզերը

Բելլա Աբրահամյան

Սովորում ենք խաղալով

Իսպաներենը զբոսաշրջության ոլորտում

Երևան

Մարիամ Սարդարյան

Մայիսյան 19-րդ հավաք

Անգլերենի բաց պարապմունքները Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում

2023-2024 ուստարվա ընթացքում մեր մասնախմբի դասավանդողների հոդվածները Դպիրում

Իրինա Ապոյան – Խաղարկային դատարանը որպես Հետազոտական վարժարանի սովորողների անգլերեն հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

Աննա Գանջալյան – Ստվերների օտարալեզու թատրոնը կրտսեր դպրոցում

Հասմիկ Սարիբեկյան – Օտար լեզուների արդյունավետ ուսուցանումը թատրոն-նախագծերի միջոցով

Յուրա Գանջալյան – Անգլերենի բաց պարապմունքները Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում

«Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի բաց հավաքի ամփոփումը

Հանս Քրիստոֆի դասերը և Քոլեջի նոր ծրագիրը

Դիտարկումներ՝ նախքան Google Workspace for Education-ի փորձնական ներդնումը մեր կրթահամալիրում

5-րդ դասարանի անգլերենի նոր դասագիրքը

«Արհեստական բանականության CHatGPT ծրագրի օգտագործումը անգլերենի ուսուցման-ուսումնառության ընթացքում»․ այլոց փորձի ուսումնասիրություն

Գիտական բարեվարքության պահպանումը հետազոտական աշխատանք գրելիս

Մասնախմբի դասավանդողների տարեկան հաշվետվությունները

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասմիկ Սարիբեկյան

Հայկուհի Հովհաննիսյան

Հարավային դպրոց-պարտեզ

Աննա Գանջալյան

Արևելյան դպրոց-պարտեզ

Անի Մրտեյան

Վարդուհի Մարգարյան

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ալինա Աղասյան

Միջին դպրոց

Տաթև Ալեքսանյան

Անահիտ Մելքոնյան

Մարիամ Առուշանյան

Հետազոտական վարժարան

Նունե Այդինյան

Իրինա Ապոյան

Սիլվա Հարությունյան

Անահիտ Ամիրխանյան

Կարինե Թևոսյան

Ռուզաննա Սարգսյան

Մարիամ Սարդարյան

Ռինա Շագինյան

Քոլեջ

Բելլա Աբրահամյան

Արմինե Խաչատրյան

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի հավաք հունիսի 12-ին

Ժամը 12:30 , փոքր դահլիճ

Հունիսի 12

Մասնախմբի հավաք Ժամը -12:30-14:00 , վայրը՝ վարժարան 3.4 կաբինետ

Թեմա 1. <<9-րդ դասարանի բանավոր քննության կազմակերպում>> քննական տոմսերի ստուգում:

2. Ի՞նչ կարևոր անելիքներ ունենք մանկավարժական ճամբարի ընթացքում:

3. Նոր կարգերի ուսումնասիրում, քննարկում. Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ-լրամշակված

Նախկինում կատարած աշխատանքների կարևոր հղումներ

Կարևոր հղումներ

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները

Մասնախմբի աշխատանքների ուղղությունները

 Հաշվետվություն 2022-2023https://ganjalyanyura.wordpress.com/2023/06/11/2022-2023-%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5/

2022-2023  ուտարվա օրացույցը

գնահատումը

«ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ձևավորող գնահատում. մեթոդական մշակում

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՒ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

ՍՈՎՈՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԵՐԲ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ Է

ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆ ՈՒ ՆՐԱ ԾՐԱԳԻՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. ԱՅԼՈՑ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների մասնախմբի աշխատակարգը հունիսի 10-28-ի մանկավարժական ճամբարի ընթացքում

Հունիսի 10-14

Դասավանդողները կատարում են տարվա ամփոփումը հետևյալ ուղղություններով՝

  • ավարտում են սովորողների գնահատումը մատյաններում, ավարտվում է մատյանների հետ աշխատանքը
  • հրապարակում են տարվա հաշվետվությունները բլոգում
  • սկսվում և շաբաթվա ընթացքում կազմվում են 2024-2025 ուստարվա առարկայական ծրագրերը
  • սկսվում և շաբաթվա ընթացքում կազմվում են 2024-2025 ուստարվա համար նախատեսվող նոր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նախագծեր

Հունիսի 12

Մասնախմբի հավաք Ժամը -12:30-14:00 , վայրը՝ վարժարան 3.4 կաբինետ

Թեմա 1. <<9-րդ դասարանի բանավոր քննության կազմակերպում>> քննական տոմսերի ստուգում:

Թեմա՝ նոր կարգերի ուսումնասիրում, քննարկում. Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ-լրամշակված

Հունիսի 13

Ժամը 9:00 Կազմակերպվում է 9-րդ դասարանի անգլերենի բանավոր քննությունը

Հունիսի 17-21

9։00 — 12։00՝ աշխատանք դպրոցներում

Այս շաբաթվա կարևոր ա

խատանքներից է

Մասնախմբի հավաքներ 13:00-14:00 վայրը՝ փոքր դահլիճ

Հունիսի 17-ին,

Մասնակիցներ՝ դպրոց-պարտեզներում անգլերեն դասավանդողներ

Աննա Գանջալյան, Անի մրտեյան, Վարդուհի Մարգարյան, Ալինա Աղասյան, Հասմիկ Սարիբեկյան

Դասավանդողները մասնախմբին են ներկայացնում 2024-2025 ուստարվա նոր առարկայական ծրագրերը՝ նախատեսվող նոր նախագծերի և նոր ուսումնական նյութերի վերնագրերով՝ հրապարակված բլոգներում:

2024-2025 ուստարվա աշխատանքի հայտի ներկայացում. հայտը ներկայացնելու պարզաբանումներ

Թեմա՝ նոր կարգի ուսումնասիրում, քննարկում. Կրթահամալիրում ուսումնական նյութերը մշակելու, հաստատելու, արդիականացնելու, փոփոխություններ անելու ընթացակարգ

Հունիսի 18-ին

Մասնախմբի հավաք, ժամը 13:00-14:00, վայրը՝ փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ Միջին դպրոց – Անահիտ Մելքոնյան, Լուսինե Ալեքսանյան, Մարիամ Առուշանյան, Ռուզաննա Սարգսյան, Կարինե Թևոսյան, Բելլա Աբրահամյան, Ռինա Շագինյան

Դասավանդողները շարունակում են ներկայացնել 2024-2025 ուստարվա նոր առարկայական ծրագրերը՝ նախատեսվող նոր նախագծերի և նոր ուսումնական նյութերի վերնագրերով:

Դասավանդողները մասնախմբին են ներկայացնում 2024-2025 ուստարվա նոր ուսումնական փաթեթները: (նրանք, ովքեր արդեն ներկայացրել են առարկայական ծրագրերը)

Հունիսի 19

Մասնախմբի հավաք. ժամը 13:00-14:00, վայրը՝ փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան, Նունե Այդինյան, Անահիտ Ամիրխանյան, Էլինա Մանգասարյան, Արմինե Խաչատրյան

Դասավանդողները շարունակում են ներկայացնել 2024-2025 ուստարվա նոր առարկայական ծրագրերը և ուսումնական փաթեթները՝ նախատեսվող նոր նախագծերի և նոր ուսումնական նյութերի վերնագրերով:

Հունիսի 20-ին

Մասնախմբի հավաք. ժամը 13:00-14:00, փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ Հետազոտական վարժարանում օտար լեզուներ դասավանդողներ

Հետազոտական վարժարանի դասավանդողները սկսում են մասնախմբին ներկայացնել 2024-2025 ուստարվա հետազոտական աշխատանքների թեմաներ:

Հունիսի 21-ին

Մասնախմբի հավաք. ժամը 13:00-14:00, փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ բոլոր օտար լեզու դասավանդողները

Դասավանդողները մասնախմբին են ներկայացնում հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում իրենց նախատեսած մեթոդական մշակումների, հոդվածներ գրելու առաջարկություններ:

Հունիսի 24-28

Մասնախմբի հավաքներ փոքր խմբերով ժամը 13:00, վայրը՝ փոքր դահլիճ

Կարգի քննարկում. Կրթահամալիրում ուսումնական նյութերը մշակելու, հաստատելու, արդիականացնելու, փոփոխություններ անելու կարգ
Քննարկվում է մասնախմբի 2024-2025 ուստարվա օրացույցի կազմման սկզբունքները, աշխատանքի ուղղությունները

Դասավանդողները շարունակում են մասնախմբին ներկայացնել հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում իրենց նախատեսած մեթոդական մշակումների, հոդվածների գրելու առաջարկություններ:

Վարժարանի դասավանդողները շարունակում են մասնախմբին ներկայացնել հետազոտական աշխատանքների թեմաներ