Just another WordPress.com site

Կարծում եմ, որ Դիջիպատումը պետք է ներառի միայն այն գործերը, որոնք մենք հիշում ենք  առանց  մեր կայքի “Իմ էջը” բացելու:

Ինձ համար 2013-ի հունվարը նշանավորվեց «What is it? – Ի՞նչ է սա» անգլերեն – հայերեն պատկերազարդ բառարանի աշխատանքների ավարտմամբ: Դա մեր անգլախոսների ակումբի առաջին մեծ նախագիծն էր:

Երբեք չեմ մոռանա 2013-ի փետրվար ամիսը, երբ մասնակցում էի Բրիտանական Խորհրդի կազմակերպած անգլերեն դասավանդողների միջազգային «Blogathon» մրցույթին: Մասնագիտական որակավորման բարձրացան մի յուրահատուկ դպրոց էր դա, որի ընթացքում կարդացի մոտ 500 փոքրածավալ մեթոդական հոդված, մի քանի տասնյակ մեկնաբանություններ արեցի այդ հոդվածներին, գրեցի իմ 22 հոդվածները: Այս ամենը ներկայացրեցի «Բլոգաֆոնյան դասեր» հոդվածում:

Ինձ համար հիշարժան է նաև 2013-ի հունիսյան Թարգմանչական ստուգատեսը, որի համակարգողն էի: Ստուգատեսն անցավ “Լեզուների տոն” կարգախոսով:

2013-ի ամառն ինձ համար որոշ առումով ստեղծագործական ու աշխատանքային էր: Ամռան ամիսներին Մայքրոսոֆթի “Գործընկերներ ուսուցման մեջ” ծրագրի լուսաբանողն էի մեր mskh.am-ում: Թարգմանությունների ու մեկնաբանությունների շարք սկսեցի, որոնք 6 առցանց սեմինարների նյութեր դարձան: Հետագայում այդ նյութերը հրապարակվեցին Դպիրում և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի կայքում:

Հոկտեմբերի 21-ից 26-ը կհիշվի “Գանձասարյան հավաք”-ով:

2013-ը բեկումնային եղավ մեր հեղինակային մանկավարժությունը անգլերեն ներկայացնելու առումով: Անգլախոսների ակումբի անդամների հետ իրականացնում ենք “mskh.am-ը անգլերեն” նախագիծը: Արդյունքն ակնհայտ է:  

2013-ի ընթացքում հարստացավ Դպիրի իմ էջը իմ հոդվածներով և թարգմանություններով` 20 հրապարակում:

Ոչ հայախոս ընթերցողների համար էապես հարստացավ նաև Dpir-2013-ը, որտեղ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մեր դասավանդողների գրած և անգլերեն թարգմանված 16 հոդված է հրապարակվել: Հույս ունենանք, որ Dpir-2014-ը ավելի հարուստ կլինի:

Առաջարկություն.

Կրթահամալիրային իրադարձություն համարել մեր դասավանդողների գրած լավ հոդվածները, մեթոդական մշակումները: Երբ դրանք հրապարակվում են Դպիրում, հեղինակը ուշադրություն է ակնկալում, որը  չի երևում կարծիքներ բաժնում: Դասավանդողները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց գործընկերների հոդվածներին:

          

 

 

 

Leave a comment