Just another WordPress.com site

Խորհրդատվության ժամը լինելու է 13:00-14:00-ին Էմանուել Ագջոյանի կաբինետում:

 

Ծրագրի նպատակը.

Խորհրդատվության ժամերը նպատակաուղղված են լինելու անգլերեն մանկավարժական տեքստերի հասկանալուն, անգլերեն մանկավարժական տեքստերը հայերեն թարգմանելու որոշ հմտությունների և կրթահամալիրը ու սեփական աշխատանքը անգլերեն ներկայացնելու որոշ կարողությունների ձևավորմանը:

Խորհրդատվության ընթացքը, գործունեությունները.

Խորհրդատվության ընթացքում դասավանդողների հետ հաղորդակցվելու եմ անգլերեն՝ աշխատելով որքան հնարավոր է հասկանալի լինել:

Հոկտեմբերի 24-ին

ա. Սկսում ենք ամենապարզից. ուսումնասիրում ենք կայքի անգլերեն էջը: Գտնում ենք լեզվական առումով ոչ շատ բարդ նյութեր, որոնք ունեն իրենց հայերեն տեքստերը: Դասավանդողներին առաջարկվում է թարգմանել այդ նյութերը հայերեն՝ չնայելով բնագրին: Վերջում համեմատվում են բնագրերը և դասավանդողների թարգմանությունները:

բ. Դասավանդողներին ծանոթացնում եմ «Glossary of Pedagogy – մանկավարժական բառարան» կայքով աշխատելու նրբություններին:

Հոկտեմբերի 25-ին և 26-ին

ա. Դասավանդողներին առաջարկում եմ գրանցվել ամերիկյան մանկավարժական  Education Week և Quora կայքերում`ընտրելով իրենց հետաքրքրող բնագավառներն ու թեմաները: Գրանցվելուց հետո նրանք ընտրում են մի հոդված և սկսում են թարգմանել: Կարող են աշխատել խմբերով: Կատարված թարգմանությունները հրապարակվում են դասավանդողների բլոգներում:

Հոկտեմբերի 27-ին և 28-ին

Դասավանդողների խմբի հետ անգլերեն լուսաբանելու ենք ճամբարի աշխատանքները և նյութերը տեղադրվելու են դասավանդողների բլոգներում և կայքի անգլերեն էջում:

Խորհրդատվության մասնակիցները Power Point ծրագրով պրեզենտացիա են պատրաստում կրթահամալիրի և իրենց աշխատանքի մասին: Աշխատանքները տեղադրվում են իրենց բլոգներում և կայքի անգլերեն էջում:

 

Յուրա Գանջալյան

Leave a comment