Just another WordPress.com site

122 (1-3-րդ դասարաններ՝ 48, 4-5-րդ դասարաններ՝ 40, 6-8-րդ դասարաններ՝ 15, 9-12-րդ դասարաններ՝ 20) սովորող է մասնակցել անգլերենի հունվարյան ֆլեշմոբին:

9-12-րդ դասարանների 20 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել երկու մասնակից. Տիգրան Աբրահամյանը՝ 11-րդ դասարան և Անահիտ Հարությունյանը՝ 10-րդ դասարան:

6-8-րդ դասարանների 15 մասնակիցներից 10 առավելագույն միավոր է հավաքել 5 սովորող. Նարե Մելքոնյանը՝ 6-րդ դասարան, Արամ Պետրոսյանը՝ 6-րդ դասարան, Սերգեյ Բոյախչյանը՝ 8-րդ դասարան, Մանե Բոյախչյանը՝ 6-րդ դասարան և Էլեն Աբգարյանը՝ 7-րդ դասարան:

4-5-րդ դասարանների 40 մասնակիցներից առավելագույն 10 միավոր է հավաքել 12 սովորող, իսկ 1-3-րդ դասարանների 48 սովորողներից՝ 20-ը:

Բոլոր մասնակիցների աշխատանքները Excel ֆայլերեվ կուղարկվեն անգլերեն դասավանդողներին:

Հունվարյան ֆլեշմոբը նշանավորվեց նրանով, որ դրան մասնակցեց մեր հյուրը Թուրքիայից՝ Ահմեդ Թունքը: Առաջադրանքներից մեկի պահանջը սկսված նախադասությունը ավարտին հասցնելն էր. «If I were in your shoes …- Եթե ես ձեր տեղը լինեի…» արտահայտությունը Ահմեդ Թունքը շարունակել է այսպես. «…I would be lucky because you are studying at a great school with great teachers.- ես բախտավոր կլինեի, որովհետև դուք սովորում ես մեծ դպրոցում մեծ ուսուցիչների հետ»:

Leave a comment