Just another WordPress.com site

Այսօր 3 դասաժամ եմ ունեցել 9-րդ դասարանցիների իմ երկու խմբերի հետ: Դասավանդման մոտեցումը անհատականացված է: Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև տարեվերջյան բանավոր քննությունը, դասավանդման ուղղվածությունը, բանավոր խոսքի թեմաները հենց քննականներն են: Այն սովորողները, ովքեր կարողանում են ինքնուրույն տեքստեր գրել և դրանց մասին խոսել, այդպես էլ անում են: Օգնում եմ այն սովորողներին, ովքեր չեն կարողանում անգլերեն միտք արտահայտել: Չեմ կարողանում օգնել նրանց, ովքեր որևէ գիտելիք չունեն և չեն էլ ուզում ստանալ: Ինչու՞ են նրանք անգլերենը ընտրել: Մեր կրթահամալիրը ընտրության այնքան մեծ հնարավորություններ է տալիս:

Մտահոգիչ էր Լուսինե Բուշի ներկայացրած տեղեկանքը մասնաժողովին անգլերենի առարկայական օլիմպիադային մեր սովորողների մասնակցության մասին: Անպայման պարզելու ենք, թե արդյոք եղել են միտումնավոր խախտումներ օլիմպիադայի կազմակերպիչների կողմից: Դա կարող ենք հեշտությամբ անել, երբ հրապարակվեն առաջադրանքները:

Leave a comment