Just another WordPress.com site

untitled_4_3Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբին 116 սովորող է մասնակցել:

Դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմել էին կրթահամալիրի անգլերենի դասավանդողներ Սիլվա Հարությունյանը (2-3-դասարաններ), Իրինա Ապոյանը (4-5-րդ դասարաններ), Հայկուհի Հովհաննիսյանը (6-8-րդ դասարաններ) և Լիլիթ հայկազունին (9-12-րդ դասարաններ):

Առաջադրանքների բնույթը մնացել է նույնը իր հաղորդակցական մոտեցումով:

Դեկտեմբերյան նախատոնական ֆլեշմոբը ցույց տվեց, որ 2-3-րդ դասարանների սովորողները արդեն կարողանում են անգլերեն շնորհավորել իրենց ծնողների, տատիկ պապիկների նոր տարին և Սուրբ ծնունդը: Նրանք նաև կարողանում են անգլերեն արտահայտվել Ձմեռ պապից սպասվող նվերների մասին:

4-5-րդ դասարանցիները կարողացան անգլերեն նոր տարվա գնումներ կատարել՝ կրկնելով տարբեր մրգերի անունները և գնումների ժամանակ ասվող արտահայտությունները: Նրանք նաև կարողացել են փոքրիկ շարադրություններ գրելայն մասին, թե ինչու է ամանորի և Սուրբ ծննդյան տոները այդքան սիրված իրենց ընտանիքներում:

Միջին դպրոցից 39 սովորող է մասնակցել այս ֆլեշմոբին, որոնք սովորել են, թե ինչպես կարելի է արտահայտել իրենց համաձայնությունը և անհամաձայնությունը խոսակցի հետ հաղորդակցման ժամանակ: Այս տարիքային խմբի երրորդ առաջադրանքը ամանորյա մաղթանքներն էին՝ ուղղված իրենց, իրենց ընտանիքի անդամներին և մեր հայրենի երկիր Հայաստանին: Ինչպես անցյալ տարի, Հայաստանին ուղղված մաղթանքների գերակշիռ մասը խաղաղությունն էր: Ամենուր թող լսելի լինեն մեր Միջին դպրոցի սովորողների մաղթանքներն ու խաղաղություն լինի մեր հայրենի Հայաստանում 2018 թվականին:

Leave a comment