Just another WordPress.com site

Արևմտյան դպրոց

Մելինե Սիմոնյանը Արևմտյան դպրոց-պարտեզի հունիսի 11-15-ի ամառային ճամբարի պատասխանատուն է և իր բլոգում լուսաբանել է ճամբարի բոլոր օրերը տեքստերով, լուսանկարներով և տեսաֆիլմերով: Ճամբարի բոլոր օրերը հագեցած են եղել լողուսուցմամբ, պարտիզապուրակային աշխատանքներով և կենդանիների խնամքով:

Գրետա Բակունցի բլոգում հրապարակված է հունիսի 18-22-ը ամառային ճամբարի հայտարարությունը և աշխատանքային ծրագիրը:

Բոլոր օրերը միանման են. լող միջավայրի խնամք, խաղեր: Չի նախատեսվում մի որևէ Երևանյան ճամփորդություն, քայլարշավ ճամբարի տարածքից դուրս:

Արևելյան դպրոց

Իվետա Ջանազյանը իր բլոգում ամփոփել է Արևելյան դպրոց-պարտեզի ամառային ճամբարի գործունեությունը հունիսի 11-15-ը: Հաշվետվության մեջ չի երևում ճամբարի ամենօրյա գործունեությունը ժամանակացույցով: Նշված է, որ ամենօրյա լողուսուցում է իրականացվել, բայց բլոգում լավ չի լուսաբանված դա: Ֆեյսբուքում հրապարակված մի նկարի հղում է դրված: Ծիսական հարսանիքի պատրաստությունը և մասնակցությունը չի նշված:

Գայանե Փարվանյանը հունիսի 18-22-ի մանկավարժական ճամբար պատասխանատուն է Արևելյան դպրոցում, բայց մինչև հիմա ոչ մի աշխատանքային ծրագիր չի հրապարակված:

Հարավային դպրոց

Տաթև Մելքոնյանը Հարավային դպրոց-պարտեզի հունիսի 11-15 ամառային ճամբարի պատասխանատուն է եղել: Բլոգում առկա են առանձին նյութեր ճամբարի մասին, բայց չկա ժամանակացույցով ճամբարային գործողությունների ծրագիր: Հաշվետվություն չի արվել:

Հասմիկ Պողոսյանը իր բլոգում հրապարակել է հունիսի 18-22 -ի ամառային ճամբարի մասին հայտարարությունը և աշխատանքային ծրագիրը: Բոլոր օրերին լողը ներառված է օրվա ռեժիմում, բայց ծրագրում բացակայում են քայլարշավները Երևանում (Երևան 2800, գետը քաղաքում):

Հյուսիսային դպրոց

Հայկուհի Հովհաննիսյանի բլոգում առկա է հունիսի 11-15-ը ճամբարի առօրյա ծրագիրը և կատարված աշխատանքները: Լողափնյա ճամբարին բնորոշ առօրյա է իրականացվել`յուրաքանչյուր օր լողը և հեծանիվը ներառված է ծրագրում, իսկ մի օր նույնիսկ եղել է «լողափնյա ֆլեշմոբ»:

Քրիստինե Սահակյանց

Միջին դպրոց

Անուշ Ասատրյանի բլոգում հրապարակված է 11-15-ը ճամբարի հայտարարությունը և ճամբարի ամփոփումը:

Ամփոփման մեջ չի ասվում, թե քանի անգամ են գնացել լողալու: Միայն մի տեսանյութ է հրապարակված: Նշված է ծիսական հարսանիքին պատրաստվելու մասին, բայց չի նշված որևէ մի քայլարշավի, Երևանի մեջ ուսճամփորդության մասին (Երևան 2800, Գետը քաղաքում):

Տաթև Ալեքսանյանի բլոգում հրապարակված է հունիսի 18-22 -ի ամառային ճամբարի մասին հայտարարությունը իր գործունեությունների ծրագրով և ժամանակացույցով:  Ծրագրում ամեն օր առկա է «այցելություն լողավազան» գրառումը օրվա ռեժիմում: Ուրբաթ օրը`հունիսի 22-ին, նախատեսվում է այցելություն Մարտիրոս Սարյանի տուն թանգարան:

Leave a comment