Just another WordPress.com site

–Կներեք, որ ֆրանսերեն չեմ կարողանում խոսել: Դուք անգլերեն խոսու՞մ եք:

Այս երկու ներածական նախադասություններով էին մոտենում Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներում ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներին մեր Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությունը սովորող ուսանողները՝ Անժելա և Միլենա Շամոյանները, Մարիաննա Սուլյանը , Նարինե Մանասյանը, Գոհար Ջհանգիրյանը: Իհարկե, այս հարցադրումով և խնդրանքով մոտենալը մի փոքր խախտում է Ֆրանկոֆոնիայի առաջնային գաղափարը՝ ‹‹Խոսել ֆրանսերեն››, բայց մեր բարեհամբույր ու անկեղծ ժպիտներով ցույց էինք տալիս, որ լիովին պահպանում և ընդունում ենք Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հիմնարար սկզբունքները՝ ‹‹տարբեր ժողովուրդների միջև բարեկամության, սիրո և հանդուրժողականության հաստատում, ժողովրդավարական արժեքների գնահատում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն››: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է աշխարհի 40 երկրներում, որոնցից 21-ը աֆրիկական են: Մեզ համար սկզբում դժվար էր գտնել տաղավար, որտեղ կընդառաչեին մեզ և կխոսեին անգլերեն: Մեր ճիգերն ապարդյուն անցան Կոնգոյի, Կոտ դ՛իվուարի (Փղոսկրյա ափի) և երկու այլ տաղավարներում, որտեղ ֆրանսերեն խոսող շատ այցելուներ կային, իսկ մի տաղավարում էլ սկսեցին հայերեն խոսել: Պարզվեց, որ մենք Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տաղավարում ենք:

20181010_134026_Burst01.jpg

Առաջին տաղավարը, որտեղ Անժելա Շամոյանը կարողացավ երկխոսության մեջ մտնել, Կանադայինն էր, որը տնօրինում էր Քեթրին անունով ու բարեհամբույր ժպիտով մի կին: Քեթրինն ասաց, որ շատ է սիրում արևաշող Հայաստանը և Երևանը: Նա մոնիտորի վրա սիրով ցույց էր տալիս Կանադայի բնապատկերներ և, միևնույն ժամանակ, ասում էր, որ հայաստանը նույնպես շատ գեղեցիկ երկիր է:

20181010_133102.jpg

Անժելան ասաց, որ ինքը սովորում է ‹‹զբոսաշրջության կազմակերպում›› մասնագիտությունը և հաճույքով նրան ցույց կտա Հայաստանի տեսարժան վայրերը: Կանադայի տաղավարի տիրուհուն հրաժեշտ տվեցինք ֆրանսերեն, որը մեր ուսանողներին ճիշտ տեղին ու պահին սովորեցրեց Գայանե Թերզյանը՝ ‹‹Au revoir››: Ֆրանսերեն խոսք լսելով Քեթրինի ժպիտն ավելի անմիջական դարձավ:

20181010_133245_Burst01.jpg

Երկրորդ տաղավարը, որտեղ սիրով համաձայնվեցին խոսել անգլերեն, Ռուանդայինն էր: Ազգային տարազ հագած կինը սիրով ներկայացրեց իր երկիրը: Նա ասաց, որ Ռուանդան երկու նմանություն ունի Հայաստանի հետ. մեկն այն է, որ իրենց երկիրը  Հայաստանի նման աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ խմելու ջրի ցայտաղբյուրներ կան, իսկ երկրորդն էլ այն է, որ Ռուանդան նույնպես լեռնային երկիր է:

20181010_134615_Burst01 (1).jpg

Երբ Անժելան հարցրեց, թե արդյոք շատ զբոսաշրջիկներ են այցելում իրենց երկիրը,  նա պատասխանեց, որ աշխարհի տարբեր երկրներից գալիս են Ռուանդա, որպեսզի տեսնեն իրենց փղերին, զեբրաներին և այլ մերձհասարակածային կենդանիներ ու թռչուններ:

20181010_134926_Burst01

Խոսեցինք նաև Մարոկկոյի տաղավարում: Սովորողները նորից ու նորից կրկնեցին անգլերենի մեր առաջին դասերի խոսքային նմուշներն ու արտահայտությունները՝ ողջույնի խոսքերը, ներկայանալը, ծանոթանալը, հրաժեշտի բարեմաղթանքները: Պարզվեց նաև, որ Մարոկկոյում խոսում են արաբերեն, ֆրանսերեն և մի քիչ էլ անգլերեն:

Փաստորեն այսօր անգլերենի կենդանի շփման հաղորդակցական դաս անցկացրեցինք Երևանի Ազատության հրապարակում:

 

 

Leave a comment