Just another WordPress.com site

Դեկտեմբերի 24-ին

Ժամը 12:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Անգլերեն դասավանդողների հետ քննարկվում և փորձարկվում են սովորողի լեզվական կարողությունները զարգացնող լեզվական տարբեր խաղեր: 

Հավանության արժանացած լեզվական խաղերը օգտագործվելու են հունվարյան ճամբարային, նախագծային ուսումնական շրջանի ժամանակ:

Հավաքի աշխատանքային լեզուն անգլերեն է:

Դեկտեմբերի 25-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզու դասավանդողների մասնակցությունը «Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես»-ին:

Քանի որ մի քանի նոր դասավանդողներ կան, սկզբում ներկայացվելու է կրթահամալիրում անցկացվող ամենամյա հանրակրթական դիջիթեքի մասին տեղեկատվություն, որից հետո նշվելու է անցյալ տարիների և այս տարվա՝ Դիջիթեք 2019-ի տարբերությունը: Դասավանդողների հետ քննարկվելու են, թե ինչ աշխատանքներ կարելի է ներկայացնել Դիջիթեք 2019-ին:

Դեկտեմբերի 26-ին

12:30-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդողները ներկայացնում են իրենց հունվարյան նախագծային-ճամբարային  ուսումնական շրջանը:

Դեկտեմբերի 27-ին

12:30-ին, Ավագ դպրոցի 2-5 դասասենյակում

Քննարկում ենք կրթական տարբեր աստիճաններում սովորողների օտար լեզվի իմացության ելքային կարողությունները:

 

Leave a comment