Just another WordPress.com site

Նախագծի նպատակը.

‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի պատմական հուշարձանների մասին տեղեկատվական գիտելիքների ձեռքբերումը, դրանց եռալեզու ներկայացումը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև՝  ստեղծվող մասնագիտական տերմինների եռալեզու բառարանի հարստացմանն ուղղված աշխատանքների կատարումը:

Հունվարյան նախագծային ուսուցման ընթացքում առաջարկվում է 3 պատմական հուշարձանների ուսումնասիրում և ներկայացում՝ Զվարթնոցի տաճարը, Սուրբ Գայանե եկեղեցին և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Մասնակիցներ՝ ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողները, դասավանդողներ՝ Գայանե Թերզյան, Մարիամ Քալանթարյան, Յուրա Գանջալյան:

Նախագծի ընթացքը.

Առաջարկվող պատմական հուշարձանների վերաբերյալ տեքստերի ուսումնասիրում,  ավելի մատչելի, հետաքրքիր և կենդանի լեզվով նոր տեքստերի ստեղծում: Տեքստերում գործածվող մասնագիտական տերմինների եռալեզու բառապաշարի ստեղծում:

Ժամանակացույց.

Հունվարի 8-15

Զվարթնոցի տաճարը

Հունվարի 15-22

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հունվարի 22-29

Սուրբ Գայանե եկեղեցին

Հունվարի 30-ին

Այցելություն ուսումնասիրվող պատմական հուշարձանները:

Նախագծի արդյունքների ներկայացումը լինելու է տեսաֆիլմերով:

 

 

 

 

 

Leave a comment