Just another WordPress.com site

Անգլերենի ակումբի նպատակը

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների անգլերենի իմացության բարելավում-զարգացում, մասնագիտական նպատակով անգլերենի գործածումը որպես գործիք, անգլերեն աղբյուրներիում այլոց փորձի ուսումնասիրման կարողությունների զարգացում:

Մասնակիցները

Ակումբի անդամ կարող է լինել կրթահամալիրի անգլերեն դասավանդողները և այն մանկավարժական աշխատողը, ով ունի ինքնակրթության, մասնագիտական զարգացման ձգտում և ուզում է անգլերենը գործածել որպես գործիք՝ մասնագիտական նպատակով:

Աշխատանքի ընթացքը

Ակումբի անդամները բաժանվելու են երեք խմբի՝

  • անգլերենի մասնագետներ, ովքեր անմիջապես սկսելու են այլոց փորձի ուսումնասիրման կարողությունների զարգացմանն ուղղված գործունեություն, մասնակցում են անգլերեն գրական ակումբի պարապմունքներին
  • մանկավարժական աշխատողներ, որոնք անգլերենի մասնագետ չեն և

ունեն անգլերենի իրենց իմացությունը զարգացնելու ձգտում:

Կազմակերպվելու են առցանց հանդիպումներ, ուսումնական պարապմունքներ, աշխատանքային սեմինարներ՝ փոխհամաձայնեցված ժամանակացույցով:

Leave a comment