Just another WordPress.com site

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշմամբ 9-րդ դասարանցիների անգլերենի ամփոփիչ ելքի ստուգատեսը նախատեսվում է իրականացնել 2 օրերի ընթացքում՝ ներկայացման փուլ և գիտելիքների ու կարողությունների ստուգման փուլ:

Ներկայացման փուլ

Անգլերենը որպես օտար լեզու ընտրած յուրաքանչյուր սովորող նախապես պատրաստում և ելքի ստուգատեսի առաջին օրը իր դասընկերներին, դասավանդողներին և ծնողներին է ներկայացնում մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող իր անգլերեն սահիկաշարային հաղորդում-ներկայացումը:

Սովորողն իր հաղորդում – ներկայացման մեջ ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • Անուն ազգանուն, դասարան
  • Ընտրությամբ ուսումնական առարկաների ցանկը և դրանք ընտրելու հիմնավորումը
  • Ընտրությամբ ուսումնական առարկաների կապը ապագա մասնագիտության հետ
  • Արդյո՞ք իմ ընդունակությունները, բնավորության գծերը, սիրած զբաղմունքները որևէ կերպ համապատասխանում են իմ ընտրած ապագա մասնագիտությանը:
  • Ի՞նչ ուսումնական նախագծեր, հետազոտական աշխատանքներ եմ իրականացրել, որոնք որևէ կերպ կարող են առնչվել իմ ապագա մասնագիտությանը:
  • Ի՞նչ գրքեր, հոդվածներ եմ կարդացել, որոնք իրապես բավարարել են իմ հետաքրքրությունը:
  • Արդյո՞ք կրթահամալիրում կազմակերպված հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները որևէ դեր ունեցել են քո մասնագիտական կողմնորոշման հարցում:
  • Հիմնավորված շարադրանքով ներկայացրու, թե որտեղ ես շարունակելու քո կրթությունը 9-րդ դասարանը ավարտելուց հետո:

Գիտելիքների և կարողությունների ստուգման փուլ

Ունկնդրելու կարողությունների ստուգում

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրություն կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուններ, հարցազրույց, պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից, տեսա­ֆիլ­մ: Ստուգվում են հետևյալ կարողությունները՝

  • Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Առաջարկվում է ունկնդրելով հասկանալու կարողության ստուգման արդեն փորձարկված օրինակելի մի ձև.

https://listenaminute.com/ կայքից ընտրվում են մասնագիտական կողմնորոշմանը, ինքնահաստատմանը, ապագա պլաններին, սեփական ներուժի բացահայտմանը, առողջ ապրելակերպին, ինքնակրթությանը վերաբերող մեկ րոպե տևողությամբ ձայնագրություններ: Լսելով ձայնագրությունները՝ սովորողները պատասխանում են տեքստի հիմնական բովանդակությանը, առանձին փաստերին, իրադարձություններին, մտքերին վերաբերող հարցերին:

  Ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողությունների ստուգում

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել նախամիջին և միջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:

Ստուգվում են հետևյալ կարողությունները՝

  • Ընթերցելուց հետո կարողանալ որոշել տեքստի թեման և տիպը,
  • կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը,
  • կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ,
  • առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ նախամիջին (A2) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
  • բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջին (B1) Intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Առաջարկվում է ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողությունների ստուգման արդեն փորձարկված օրինակելի մի ձև.

Տրված է A2-B1 մակարդակի անգլերեն տեքստի առաջին մասը անգլերեն, իսկ մյուսը՝ հայերեն: Սովորողը կարդում է տեքստի անգլերեն մասը և հայերեն  շարունակությունը թարգմանում է անգլերեն, որից հետո պատասխանում է տեքստի հիմնական տեղեկատվությանը, գաղափարին, հեղինակի ասելիքին վերաբերող հարցերին:

Թարգմանության միջոցով ստուգվում է նաև սովորողի անգլերենի լեզվական նյութի իմացությունը` բառապաշար, ձևաբանական և շարահյուսական տարրեր:

Ստուգվում են խոսելու հետևյալ կարողությունները՝

  • Ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին ներկայացնելը,
  • դպրոցական կյանքի, առօրյաի և ուսումնառության գործունեության մասին զրույց վարելը,
  • սիրելի զբաղմունքը և հետաքրքրությունները ներկայացնելը
  • զրույց վարել ընտրությամբ ուսումնական առարկաների մասին. արդյո՞ք ընտրությամբ ուսումնական առարկաները որևէ կերպ կապ ունեն ապագա մասնագիտության հետ,
  • սեփական ներուժի բացահայտմանը վերաբերող զրույցներ վարելը.
  • Կրթահամալիրի Քոլեջի նախամասնագիտական և միջին մասնագիտական ուսուցման մասին տեղեկատվություն ներկայացնելը,
  • Արդեն անհետացող մասնագիտությունների և նոր զարգացող մասնագիտությունների մասին տեղեկատվություն ներկայացնելը

Գրելու և գրածը բանավոր ներկայացնելու կարողության ստուգում ըստ ոսումնական բլոգներում հրապարակված նախագծային նյութերի: Սովորողները ներկայացնում են իրենց ուսումնական բլոգներում կատարած հետազոտական աշխատանքները:

Առաջարկվում է սեփական մտքերը գրավոր արտահայտելու հետևյալ ստեղծագործական, հետազոտական թեմաները թեմաները՝

  1. SOS – Save Our Space. We need your help to clean up our city. What have you ever done or are going to do to keep it clean?
  2. Your school trips. Tell about your last trip or about the trip which you liked most of all.
  3. If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.
  4. My favourite elective school subjects. Are they connected with my future profession?
  5. What are the advantages of studying at Mkhitar Sebastatsi EduComplex?
  6. The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.
  7. Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? The advantages and disadvantages of using blog as an educational tool?
  8. Educational camps in our school. Which camp do you prefer-summer or winter? Why? Tell about your favourite activity during the camps.
  9. Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
  10. Sports and arts in my life.
  11. Do we live to work or work to live?

Գնահատում

Ներկայացման փուլ – առավելագույնը 5 միավոր

Ունկնդրելու կարողություններ – առավելագույնը 5 միավոր

Ընթերցելով հասկանալու և թարգմանչական կարողություններ – առավելագույնը 5 միավոր

Գրելու և գրածը բանավոր ներկայացնելու կարողության ստուգում ըստ ոսումնական բլոգներում հրապարակված նախագծային նյութերի – առավելագույնը 5 միավոր:

Leave a comment