Just another WordPress.com site

Հոկտեմբերի 24, ժամը 13:00, Ավագ դպրոցի 3.4 կաբինետ

Ե՞րբ կարող է օտար լեզու դասավանդող ուսուցիչը դիմել հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման համար: Օտար լեզու դասավանդողների կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ պարզաբանումներ, քննարկումներ

Քննարկում. Ի՞նչ տնային աշխատանք ենք հանձնարարում

Այլոց փորձը տնային աշխատանքի վերաբերյալ

Հոկտեմբերի 25, ժամը 13:00, փոքր դահլիճ

Քննարկում. «Անգլերենի ուսուցումը ՏՀՏ միջոցներով» Ամերիկյան ծրագրով վերապատրաստումից հետո ներկայացնում է Նունե Այդինյանը:

Սեմինար պարապմունքին ներկա են լինելու ԱՄՆ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող՝ կարողությունների զարգացման և մանկավարժական մենթորության «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» ծրագրի ղեկավար Նունե Ամիրյանը և մենթոր-ուսուցիչ Անի Մկրտչյանը:

Հոկտեմբերի 26, ժամը 13:40, Ավագ դպրոցի 3.4 կաբինետ

Քննարկում. ներքին միավորային և ձևավորող գնահատումը կրտսեր և միջին դպրոցներում, կրեդիտային գնահատումը Ավագ դպրոցում. ներկայացնում են օտար լեզու դասավանդողները:

Հոկտեմբերի 27, ժամը 13:00, Ավագ դպրոցի 3.4 կաբինետ

Անգլերենի լեզվանյութի՝ հնչյունաբանության, բառապաշարի, քերականության ուսուցումը կրթահամալիրի դպրոցներում. ներկայացնում է Յուրա Գանջալյանը

Հոկտեմբերի 28, ժամը 13:00, Ավագ դպրոցի 3.4 կաբինետ

Անգլերենի հեռավար ուսուցումը կրթահամալիրում. ներկայացնում են դասավանդողները. Անի Մրտեյան, Աննա Գանջալյան, Յուրա Գանջալյան

Leave a comment