Just another WordPress.com site

Հետազոտական աշխատանքների հանրային ներկայացումը լինելու է հունվարի 24-ին, ժամը 13:00, Ավագ դպրոցի ընթերցասրահում:

Թեման՝ ՛՛Research work, Bermuda Triangle՛՛

  • Պաշտպանող՝ Արշիլ Խաչատրյան,12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Նկատված տեխնիկական թերություն.

Լավ կլիներ, որ Արշիլ Խաչատրյանը նախքան հետազոտական աշխատանքի հիմնական մասը շարադրելը ներկայացներ հետազոտական աշխատանքի տիտղոսաթերթը:

Հետազոտական աշխատանքի նախաբանը և հիմնական մասը

Հետաքրքրությամբ կարդացի Արշիլ Խաչատրյանի «Bermuda Triangle – Բերբուդյան եռանկյունի» հետազոտական աշխատանքը: Նախ պետք է ասեմ, որ սա այնպիսի թեմա է, որի մասին գրեթե անհնար է սեփական մտքեր արտահայտելը: Այստեղ կարևորվում է այն, թե ինչ տեղեկատվական աղբյուրներից է հետազոտական աշխատանք գրողը օգտվում, ինչպե՞ս է ընտրություն կատարում և ինչի՞ն է հավատում ու ի՞նչն է հավաստի համարում:

Երկրորդ կարևոր աշխատանքը այն է, թե ինչպես է ներկայացվում հետազոտական աշխատանքի հիմնական կառուցվածքը:

Պետք է ասեմ, որ իմ նշած երկու ուղղվածություններում էլ Արշիլ Խաչատրյանը գերազանց է դրսևորել իրեն:

Առաջինը խոսեմ աշխատանքի կառուցվածքի մասին:

Արշիլը սկզբում իր առջև խնդիրներ է դնում, որոնք պետք է բացահայտի իր աշխատանքում.

  • Գտնել էական մանրամասներ տարածքի երկրաբանական և օվկիանոսաբանական առանձնահատկությունների մասին,
  • Կատարել հետազոտություն, թե ինչ են ասում մասնագետները թեմայի վերաբերյալ,
  • Գտնել պատմական տվյալներ տարածքի և դրա շուրջ տեղի ունեցած միջադեպերի մասին,
  • Ստուգել օգտագործված յուրաքանչյուր տեղեկատվության հավաստիությունը, (կարծում եմ, որ այս մի խնդիրը անհնար է բացահայտել)
  • Ներկայացնել տեղեկություններ և տվյալներ, որոնք չեն կարող ոչ կեղծել, ոչ էլ կեղծվել:
  • Գտնել հետազոտության նոր գործիքներ և մեթոդներ (այս մի խնդիրը նույնպես չբացահայտված է մնացել)


Խնդիրները ձևակերպելուց հետո Բերմուդյան եռանկյունու տարածքում պատահած դեպքերի նկարագրություններն են տրված, որոնցից հետո տրվել են դրանց կեղծ լինելու հիմնավորումները և ճշմարտության բացահայտումները: Վերջում Արշիլը տալիս է իր եզրակացությունը այն մասին, որ Բերմուդյան եռանկյունուն վերաբերող գրեթե բոլոր առասպելները և լեգենդները հիմնականում ապատեղեկատվություններ են:

Հարցեր, որոնք կուզենայի տալ Արշիլ Խաչատրյանին իր հանրային ներկայացումից հետո

1. On the list of your objectives, you have written that you are going to find new research tools and methods of research. Have you found any? Քո առաջադրած խնդիրների ցուցակում գրել ես, որ պատրաստվում ես գտնել հետազոտական աշխատանքի իրականացման նոր գործիքներ և մեթոդներ: Գտե՞լ ես:

2. How have you checked the reliability of every single piece of information that has been used? Ինչպե՞ս ես ստուգել օգտագործված յուրաքանչյուր տեղեկատվության հավաստիությունը, (կարծում եմ, որ այս մի խնդիրը անհնար է բացահայտել)

3. In your conclusion, you have written that you consider all the information concerning the Bermuda Triangle to be misinformation in their nature. Haven’t you asked a question to yourself: “Why do all these mysterious disappearances and crashes happen in this area?” Քո եզրակացության մեջ գրել ես, որ ապատեղեկատվություն ես համարում բոլոր տեղեկատվությունները Բերմուդյան եռանկյունու մասին: Ինքդ քեզ հարց չե՞ս տվել, թե ինչու են բոլոր այդ խորհրդավոր ձևով անհետացումները, վթարները պատահում հենց այդ տարածքում:

Թեման՝ Press is the Mirror of the World: There are Different Mirrors

  • Պաշտպանող՝ Սոնա Բալայան, 12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան


Գերազանց հետազոտական աշխատանք է գրել Սոնա Բալայանը: Աշխատանքը գերազանց է և՚ տեխնիկական, և բովանդակային առումով: Միայն մի թերացում եմ նկատել հետազոտական աշխատանքի վերնագրի մեջ: Կարծում եմ, որ «մամուլ» բառի փոխարեն պետք էր գրել «մասսայական տեղեկատվական միջոցներ – mass media», քանի որ, աշխատանքում դիտարկվում է ոչ միայն մամուլի (թերթեր և ամսագրեր) ազդեցությունը այլև հեռուստատեսության, և նույնիսկ կինոֆիլմերի ազդեցությունը մարդկանց վրա:

Աշխատանքն ունի իր տիտղոսաթերթը, նախաբանը, հիմնական մասը և եզրակացության մասը: Հետազոտական աշխատանքը գիտական մոտեցումներ է պարունակում: Օրինակ, երբ համեմատվում են «Press – մամուլ» բառի բացատրությունները տարբեր բացատրական բառարաններում:

Աշխատանքի կառուցվածքը նույնպես համոզիչ ու տրամաբանական է: Հետազոտության հիմնական նպատակըն է պարզել, թե ինչպես են մամուլը և մասսայական տեղեկատվական այլ միջոցները ազդում մարդկանց գործունեության և նույնիսկ ճակատագրերի վրա: Որպես երկու ցայտուն օրինակ է բերվում Մերիլին Մոնրոյի և Արքայադուստր Դիանայի մասին պատմությունները:

Հետազոտական աշխատանքում համակարգված ձևով նշվում են մասսայական տեղեկատվական միջոցների ազդեցությունների ուղղությունները՝ վերաբերմունք և դիրքորոշում ձևավորող խմբագրական հոդվածները, գովազդները, զվարճացնող, ողբերգական կամ սկանդալային պատմությունները: Նշվում է, որ մամուլը կարող է և զվարճացնել, և կյանքեր կործանել:

Հետազոտական աշխատանքի մի խնդիրն էլ այն է, որ փորձ է արվում բացատրելու, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ տեղեկատվությունը ճշմարիտից:

Ինձ համար մի յուրօրինակ բացահայտում էր «չորրորդ իշխանություն» հասկացության ծագման պատմությունը, որը անգլերեն չգիտես, թե ինչու կոչվում է «Fourth estate»:

Բացատրական բառարանների օգնությամբ բացատրվում է նաև «Freedom media» հասկացությունը, բայց այստեղ պետք է ասել, որ Սոնան՝ օգտվելով միայն անգլիալեզու աղբյուրներից, եզրահանգում է, որ Ռուսաստանում մեդիան ճնշված է, քանի որ ղեկավարվում է կոմունիստական գաղափարախոսությամբ:

Հետազոտական աշխատանքի հետաքրքիր մաս է կազմում անգլիալեզու թերթերի յուրօրինակ լեզվի մասին տեղեկատվությունը:

Հետազոտական աշխատանքը մեծապես կշահեր և ավելի ամբողջական ու շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե Սոնա Բալայանը փոքրիկ հետազոտություն աներ նաև Հայաստանի մասսայական տեղեկատվական միջոցների մասին և պատասխաներ այն հարցին, թե արդյոք դրանք ճշմարիտ տեղեկատվություն են հրապարակում, թե՞ սպասարկում են նեղ կուսակցական շահերին:

Հարցեր Սոնա Բալայանին

  1. How do you differentiate fake information from accurate information in the newspapers published in Armenia and TV shows on different channels? Ինչպե՞ս ես տարբերում կեղծ տեղեկատվությունը ճշմարիտից Հայաստանում հրատարակվող թերթերում և հեռուստահաղորդումներում:
  2. Do you think the press is not suppressed in Armenia? Կարծում ես, որ մամուլը չի՞ ճնշվում Հայաստանում:

Թեման՝ ՛՛Research paper from English: How art can improve mental health՛՛

  • Պաշտպանող՝ Էլեն Մկրտչյան,12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Նունե Այդինյան

Առկա է տիտղոսաթերթը, բովանդակալից է նախաբանը, համոզիչ է հիմնական մասը իր հիմնավորումներով, տրամաբանական է եզրակացությունը, խոսուն են օգտագործված աղբյուրները:

Հետազոտական աշխատանքի վերնագիրը՝ «Ինչպես կարող է արվեստը լավացնել մարդու հոգեկան առողջությունը» ինքնին խոստանում է, որ աշխատանքը հետաքրքիր է լինելու: Էլեն Մկրտչյանը կարողացել է իր հետազոտական աշխատանքով ապացուցել, որ արվեստը կարող է բարելավել մարդու հոգեկան առողջությունը:

Ինձ համար մի գերհաճելի հայտնություն էր Էլլեն Մկրտչյանի հետազոտական աշխատանքը այն առումով, որ նա, կարծես, կարդացել է սովորողների համար իմ գրած ուղեցույցը այն մասին, թե ինչպես պետք է գրել հետազոտական աշխատանքը: Նա ընտրել է այն թեման, որով ինքը իսկապես հետաքրքրվում է, առանց որի իր կյանքը կարող է և իմաստ չունենալ: Էլեն Մկրտչյանի հետազոտական աշխատանքի հիմնական մասի մի գլուխը այսպես է վերնագրված՝ «My experience and my art – Իմ փորձառությունը և իմ արվեստը»:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում նա պարզում է, թե ինչից են սովորաբար առաջանում հոգեկան շեղումները և հիվանդությունները, որից հետո մանրամասնորեն զննում է, թե ինչպես կարող է արվեստը իր տարբեր դրսևորումներով բարելավել անձի հոգեվիճակը: Համոզիչ են բոլոր դիտարկումները իրենց հիմնավորումներով, իսկ ամենահամոզիչը և հետազոտական աշխատանքի բարձրակետը իր ստեղծած արվեստի մասին շարադրանքն է:

Հաջողություն եմ մաղթում քեզ, Էլեն Մկրտչյան: Հարցեր չունեմ:

Leave a comment