Just another WordPress.com site

Թեմա՝ «Mental Health: It’s Importance in Armenia – Հոգեկան առողջությունը. դրա կարևորությունը Հայաստանում»

  • Սովորող՝ Սարգիս Շահինյան 11-րդ դասարան
  • Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան

Սարգիս Շահինյանի հետազոտական աշխատանքի վերնագիրը հուշում է, որ այդ խնդրի ուսումնասիրությունը և դրան տրվող լուծումները կարևոր են Հայաստանում: Ներածական մասում Սարգիսը նշում է այն հիմնական ազդակները, որոնք Հայաստանում ապրողների վրա ազդեցություն են ունեցել՝ հոգեկան առողջության վրա: Դրանցից են՝ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, 1988 թվականի երկրաշարժը, շարունակական պատերազմները Արցախում, լարված իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանային գյուղերում:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասում Սարգիսը աշխատում է գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  1. Ի՞նչն է առաջացրել կամ առաջացնում քաղաքացիների հոգեկան առողջության խանգարումները.
  1. Ի՞նչ ջանքեր է գործադրել Հայաստանի կառավարությունը քաղաքացիների հեգական առողջությունը բարելավելու համար։
  2. Հայաստանում ապրողները տեղյա՞կ են ընդհանուր առմամբ իրենց հոգեկան առողջության մասին: Որքանո՞վ են նրանք տեղյակ հոգեկան առողջության խնդիրներին, և արդյոք ընդունելի են համարում բուժական թերապիայի գնալը:

Մտահոգիչ են հետազոտական աշխատանքում տոկոսային հարաբերությամբ նշված թվերը, որոնք վերաբերում են կանաց նկատմամբ ֆիզիկական և հոգևոր բռնության՝ 27,8%, որոնց 76,5%-ը չի բողոքում և այդպես էլ ապրում են:

Մեծ է նաև արցախյան երկրորդ պատերազմի վնասը: Զոհերի ծնողների հոգեկան վիճակը և ողջ մնացածների անկումային տրամադրությունները, պատերազմի սարսափելի հիշողությունները պարտադրում են, որ Հայաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը, բժիշկ նյարդաբաններն ու հոգեբույժները մեծ անելիքներ ունեն: Սարգիծսը մանրամասն նկարագրում է այդ անելիքները, որպեսզի հիմնահարց դարցած խնդիրը ստանա իր լուծումը:

Հետաքրքիր է, որ Սարգիսը նշված թեմայով բավականին շատ անգլերե աղբյուրներ է գտել և օգտվել դրանցից:

Հարց Սարգիսին

Հետազոտական աշխատանքում գրված է, որ Հայաստանի բնակչության 54000 մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ: Սա կազմում է մեր երկրի բնակչության 1,8%-ը: Մինչդեռ, հետազոտական աշխատանքի մեկ այլ տեղ գրվել է, բնակչության 38%- ը ունի հոգեկան առողջության խանգարումներ: Ինչպե՞ս կարող ես բացատրել այս երկու թվերի մեծ տարբերությունը:

Արդյո՞ք բավարար կարելի է գնահատել Հայաստանի կառավարության՝ մասնավորապես առողջապահության նախարարության աշխատանքը խնդրի լուծման գործում:

Թեմա. «European Influence on fashion Industry – Եվրոպական ազդեցությունը նորաձևության արդյունաբերության վրա»

  • Սովորող՝ Անահիտ Դավթյան 11-րդ դասարան
  • Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան

Հետազոտական աշխատանքի ներածական մասում Անահիտ Դավթյանը խոստովանել է, որ երբևէ մեծ հետաքրքրություն չի ունեցել նորաձևության արդյունաբերության պատմության և դրա զարգացման նկատմամբ, անուամենայնիվ, ընտրել է այդ թեման, որպեսզի սովորի այն ինչից քիչ գաղափար ունի: Տրամաբանական բացատրություն է, և ամբողջ հետազոտական աշխատանքն էլ ապացուցում է իր այդ միտքը: Ներածական մասի լեզվի մակարդակը մեծապես զիջում է հիմնական մասի լեզվի մակարդակին, քանի որ ներկայացվում է նորաձևության ոճերի, հագուստի տարբեր մասերի ձևվածքի զարգացումների մասին, ինչը լի է մասնագիտական տերմիններով, որոնք նույնիսկ հայերեն շատ դժվար է շարադրել: Այդուհանդերձ, Անահիտ Դավթյանը կարողացել է ճիշտ ընտրել և օգտվել տարբեր անգլիալեզու աղբյուրներից՝ իր թեման լուսաբանելու համար: Ինձ հատկապես հետաքրքիր էր «Trousers for Women – Շալվար կանանց համար» ենթավերնագրի տակ գրված Կոկո Շանելի բացատրական խոստովանությունը այն մասին, որ ինքը առաջին անգամ կանացի շալվարի մոդել է առաջարկել պատերազմից հետո տղամարդու աշխատանք կատարող կանանց համար, բայց հետո այն այնքան է զարգացել ու լայն ընդունելություն գտել, որ հագնում են նույնիսկ երեկոյան ճաշկերույթի գնալիս, ինչը տխուր փաստ է:

Հարց Անահիտին

Հայկական նորաձևությունը եվրոպակա՞ն է, ամերիկյա՞ն, թե՞ արևելյան:

Թեմա. « “Diana who is she ….. Beloved by the world and hated by the royal family” – Դիանա. ո՞վ է նա… ում սիրում էր աշխարհը և ատում էր արքայական ընտանիքը»

  • Սովորող՝ Նարոտ Դավթյան 12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Հետազոտական աշխատանքին ներկայացված պահանջների համապատասխան գերազանց հետազոտական աշխատանք է: Ներածական մասում ներկայացվում է հետազոտական աշխատանքի հիմնական խնդիրը և այն հարցերը, որոնց պատասխանները կտան բարձրացված խնդրի լուծման պատասխանը: Նորատը ավելի առաջ է գնացել, քան արքայադուստր Դիանայի հանրային գործունեության վերելքի նկարագրությունն է և անձնական կյանքի ողբերգական վախճանը: Նարոտ Դավթյանը բարձրացնում է սիրո և ատելության հասկացության ուսումնասիրության հարցը: Հարցը հետաքրքիր է նաև այն բանով, որ Էլիզաբեթ երկրորդի մահվանից հետո արքայական ընտանիքի մասին նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք թաքցված են եղել:

Լիովին ինքնուրույն գրված ներածական մասի շարադրանքի լեզուն չի զիջում հիմնական մասի լեզվին, ինչից հասկացվում է, որ Նորատ Դավթյանի հետազոտական աշխատանքի և՚ ներածական մասը, և՚ հիմնական մասն ու եզրակացությունը ճիշտ ընտրված ու տրամաբանորեն ձևակերպված մտքեր են՝ հիմնված աղբյուրների տեղեկատվության վրա: Հիմնական մասի առաջին գլխում նկարագրվում է Դիանայի կերպարը և ապացուցվում է, թե ինչու է նա վայելել ժողովրդի մեծ սերը: Օրինակ՝ Դիանան ձեռքով բարևում էր ու գրկում ՁԻԱՀ-ով հիվանդներին, որպեսզի ապացուցի, որ նրանց ձեռքով բարևելով հիվանդությունը չի փոխանցվում: Դիանան մեծ մարդասեր էր: Նա կռանում էր, երբ երեխաների հետ էր խոսում: Նորատ Դավթյանը լավ է ուսումնասիրել Դիանայի կերպարը:

Հիմնական մասի երկրորդ գլխում «Love vs Hatred – Սերը ընդդեմ ատելության»: Այս գլխում նկարագրվում են Դիանայի հոգու մեծ սիրո և արքայական ընտանիքի ատելության հակոտնյա : Նա խոստովանել է, որ երջանիկ չի եղել իր հարսանեկան արարողության ընթացքում: Այո՚ ինչպես այն հանրահայտ երգում է ասվում «թագավորներն ամուսնանում են առանց սիրո»: Դիանան ասել է, որ ինքը կուզենար ոչ թե երկրի թագուհի լիներ, այլ՝ մարդկանց սրտերի թագուհի:

Պարզ է, որ Նորատ Դավթյանը չէր կարող ամբողջովին ինքնուրույն դատողություններ անել իրական անձի մասին փաստագրական տեղեկատվական նյութեր կարդալուց հետո: Այնուամենայնիվ, նա կարողացել է բազմաթիվ աղբյուրներից ընտրել և հետաքրքիր ձևով ներկայացնել 20-րդ դարի ամենաահայտնի ու ժողովրդական մեծ սեր վայելող կնոջը: Հետաքրքիր է կարդացվում:

Թեմա. «Press is the Mirror of the World: There are Different Mirrors – Մամուլը աշխարհի հայելին է. կան տարբեր հայելիներ»

  • Սովորող՝ Մարիաննա Մանուկյան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Իր ներածականում Մարիաննա Մանուկյանը գրում է, որ իր հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել մամուլի թաքնված կողմերը, նրա ազդեցությունը հասարակական կարծիքի վրա և դրա հետևանքները։ Հետազոտական աշխատանքի նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները.

  • կատարել մամուլ հասկացության, դրա նպատակի, տեսակների և ազատության մանրակրկիտ ուսումնասիրություն
  • բացահայտել և վերլուծել մամուլի և հասարակության փոխհարաբերությունները
  • վերլուծել թերթերի վերնագրերը և դրանց ազդեցությունը հասարակական կարծիքի վրա
  • ընդգծել վերնագրերի լեզվական և քերականական բնութագրիչ հատկանիշները.

Առաջին գլխում մանրամասն նկարագրվում է մամուլի ազատության կարևորությունը և Freedom House -ի ներկայացրած տվյալները տարբեր երկրների մամուլի ազատության մասին:

Այս հետազոտական աշխատանքը ավելի կշահեր, եթե գրվեր այն մասին թե ինչ է մամուլի իսկական ազատությունը՝ ազատ խոսքի արտահայտման ազատությու՞ն, թե ամենաթողություն: Աշխատանքը մեծապես կշահեր նաև, եթե ուսումնասիրվեր նաև հայկական մամուլը իր դրական և բացասական կողմերով:

Leave a comment