Just another WordPress.com site

Ժամը 12։00, Վարժարանի 3․4 կաբինետ

Հավաքի ընթացքում կետ առ կետ կարդացինք Մանկավարժության լաբորատորիայի <<Մայիսյան 19-րդ հավաքի բովանդակությունը>> հրապարակումը և առանձնացրեցինք այն կետերը, որոնցով կարող ենք աշխատել մայիսյան հավաքի ընթացքում։

  • Մայիս ամսվա մասնախմբի հավաքի օրը բացահայտել 2023-2024 և 2024-2025 ուստարների ուսպլանների տարբերությունները
  • Կատարել հավաքից հավաք ամփոփումներ՝ հոդվածներ, հանրային ներկայացումներով երկարատև ուսումնական նախագծերի ամփոփումներ
  • վերամշակել 9-րդ դասարանի անգլերենի ելք-ստուգատեսի առաջադրանքների փաթեթը
  • նշել կատարած աշխատանքների այն կետերը, որոնցով սովորողները կազմելու են իրենց անհատական տարեկան հաշվետվությունները անգլերենի ուսումնառության վերաբերյալ
  • Մայիսյան հավաքի ընթացքը լուսաբանել կայքի օտարալեզու էջերում։

Leave a comment