Just another WordPress.com site

Աշխատանքային ուղղությունները կազմված են կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայի մշակած Մայիսյան 19-րդ հավաքի բովանդակային ուղղությունների հիման վրա։

  • Մինչև մայիսի 15-ի մասնախմբի հավաքի օրը վերանայվելու են 2023-2024 ուստարվա դասընթացների առարկայական ծրագրերը և հավաքին են ներկայացվելու 2024-2025 ուստարվա առարկայական ծրագրերի կազմման, դասընթացների կազմակերպման առաջարկություններ, նոր շարունակական երկարաժամկետ նախագծերի նախաձեռնություններ։
  • Կատարվելու են հավաքից հավաք ամփոփումներ՝ հրապարակվելու են հոդվածներ, իրականացվելու են միջնաժամկետ և երկարատև ուսումնական նախագծերի հանրային ներկայացումներ։

Մայիսյան հավաքին են ներկայացվելու հետևյալ ամփոփումները՝

Օտար լեզուներ ուսումնական բնագավառի բաց հավաքի ամփոփումը

Ստվերների օտարալեզու թատրոնը կրտսեր դպրոցում

Խաղարկային դատարանը որպես Հետազոտական վարժարանի սովորողների անգլերեն հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

Ուսումնական նախագծերի հանրային ներկայացումներ, ուսումնական բաց պարապմունքներ

Աննա Գանջալյան Ստվերների օտարալեզու թատրոնը Լևոն Միրիջանյանի անվան դպրոցում

Շարունակվում են համագործակցային հանդիպումը կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների սովորողների հետ մեկ նախագծի շուրջ՝ My Info Planet

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Հարավային, Արևմտյան և Հյուսիսային դպրոց պարտեզների 4-5-րդ դասարանների սովորողներ․ վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նունե Այդինյան – Exploring Banned Books

Իրինա Ապոյան – Սոցիալական իրազեկության բարձրացում

Սիլվա Հարությունյան – “The Psychological Impact of Different Types of Music”

Անահիտ Ամիրխանյան – Diverse Interests: Reading Reflections

Յուրա Գանջալյան – «Բացահայտում ենք ստեղծագործությունների թաքնված ուղերձները»

  • Մինչև մայիսի 20-ը վերամշակվելու է 9-րդ դասարանի անգլերենի ելք-ստուգատեսի առաջադրանքների փաթեթը։
  • Մինչև մայիսի 15-ը դասավանդողները իրենց սովորողների համար նշելու են կատարած աշխատանքների այն կետերը, որոնցով սովորողները կազմելու են իրենց անհատական տարեկան հաշվետվությունները անգլերենի ուսումնառության վերաբերյալ։
  • Մայիսյան հավաքի ընթացքը լուսաբանվելու է կայքի օտարալեզու էջերում։

Leave a comment