Just another WordPress.com site

Իմ ուսումնական բլոգը ունի հեռավար կրթության բաժինը, որտեղ երևում են բոլոր դաս-առաջադրանքները, սովորողների պատասխանները  իմ արձագանքները նրանց պատասխաններին:

Ավագ դպրոց

Ավագ դպրոցից 15 սովորող է ընդգրկված անգլերենի հեռավար ուսուցման մեջ՝ Ավետիս Տետեյան, Ռուբեն Գալստյան, Աստղիկ Խաչատրյան, Տիգրան Խաչատրյան, Ինեսա Թումասյանց, Ալբերտ Ղազարյան, Նարե Կարապետյան, Նանե Խալաթյան, Աշոտ Աղաջանյան, Անահիտ Քաթուզյան, Արսեն Մկրտչյան, Լիանա Ակիմյան, Մանուկյան Մարինե, Սիլվա Սարգսյան, Նելլի Գևորգյան: Թվարկած 15 սովորողներից բոլոր առաջադրանքները պարտաճանաչ կատարում են՝ Ավետիս Տետեյանը, Ռուբեն Գալստյանը, Աստղիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը, Նարե Կարապետյանը,    Նանե Խալաթյանը, Նելլի Գևորգյանը:

Մարտ ամսվա առաջին օրերին՝ մինչև ամսի 10-ը սովորողները պատասխանելիս են եղել փետրվարի 26-ի առաջադրանքին:

Dear learners, you have already learned how sentences in direct speech can be turned into indirect speech. Now let’s check your knowledge. Here is a text of a parable (առակ): Read the text and reproduce it in indirect speech. Կարդացեք տեքստը և փոխադրեք այն անուղղակի խոսքով

Աստղիկ Խաչատրյանի պատասխանը մարտի 2-ին գերազանց էր

Մարտի 3-ին պատասխանել է Ավետիս Տետեյանը:

Իմ պատասխանը Ավետիս Տետեյանին սխալների ուղղումներով հետ եմ ուղարկել մարտի 4-ին:

Պատասխանել է նաև Նելլի Գևորգյանը, որը նոր սովորող է: Խորհուրդ տվեցի նրան նախ կատարել հունվարի 31-ի առաջադրանքը, որտեղ տվյալ թեման բացատրված է օրինակներով:

Ռուբեն Գալստյանը պատասխանել է մարտի 9-ին: Մարտի 10-ին սխալների ուղղումներով և իմ բացատրություններով պատասխանել եմ Ռուբեն Գալստյանին:

Նարե Կարապետյանը պատասխանել է մարտի 9-ին: Մարտի 10-ին սխալների ուղղումներով և իմ բացատրություններով պատասխանել եմ Նարե Կարապետյանին:

Մարտի 11-ին ուղարկել եմ նոր դաս-առաջադրանք:

Ռուբեն Գալստյանը և Նելլի Գևորգյանը պատասխանել են մարտի 12-ին: Ողղել եմ սխալները և հետ ուղարկել:

Նանե Խալաթյանը պատասխանել է մարտի 20-ին: Ուղղել եմ սխալները և հետ ուղարկել մարտի 21-ին:

Նարե կարապետյանը պատասխանել է մարտի 18-ին: Նույն օրը ուղղել եմ սխալները և հետ ուղարկել:

Ավետիս Տետեյանը պատասխանել է մարտի 16-ին: Ես իմ պատասխանը ուղարկել եմ մարտի 18-ին:

Արսեն Մկրտչյանը պատասխանել է մարտի 15-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 16-ին:

Աստղիկ Խաչատրյանը պատասխանել է մարտի 17-ին: Ես նրան պատասխանել եմ մարտի 18-ին:

Մարտի 21-ին ուղարկեցի նոր  դաս-առաջադրանքը

Let’s enrich our vocabulary. Եկեք հարստացնենք մեր բառապաշարը:

Someone who…

Մարտի 22-ին պատասխանել է Աստղիկ Խաչատրյանը:

Իմ պատասխանը Աստղիկին՝

Well done, dear Astghik!

Correction of mistakes. You have only two mistakes.

  1. You’ll never be sad with him. He’s a very funny person. a հոդը պետք է գործածվի person գոյականի համար:

10) She’s so forgetful and absent-minded. «ցրված» բառի հայերեն համարժեքը «absent-minded»-ն է:

Մարտի 22-ին պատասխանել է Նելլի Գևորգյանը:  Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:
Մարտի 22-ին պատասխանել է Արսեն Մկրտչյանը: Սխալների ուղղումով և իմ բացատրություններով պատասխանել եմ մարտի 22-ի երեկոյան:

Սպասում եմ մյուս սովորողների պատասխաններին:

Միջին դպրոց

Միջին դպրոցից հեռավար ուսուցմամբ երեք սովորող ունեմ՝ Աշոտ Հովհաննիսյանը, Արտյոմ Կիրակոսյանը և Անի Պետրոսյանը: Աշոտ Հովհաննիսյանը պարտաճանաչ կերպով ուղարկում բոլոր առաջադրանքների պատասխանները: Արտյոմ Կիրակոսյանը ուսումնական առաջին շրջանում երկու-երեք առաջադրանք կատարեց, իսկ Անի Պետրոսյանը դեռ որևէ առաջադրանք չի կատարել:

Մարտ ամսվա առաջին դաս-առաջադրանքը եղել է ամսի 5-ին՝ «have և have got» թեմայով:

Պատասխանել է Աշոտ Հովհաննիսյանը մարտի 7-ին, բայց շատ սխալներ էր կատարել, որովհետև ուշադիր չէր կարդացել իմ բացատրությունները: Առաջարկեցի նորից կատարել առաջադրանքը: Դեռ Պատասխան չեմ ստացել:

Մարտի 22-ին ուղարկեցի երկրորդ առաջադրանքը:  

Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի սովորող Անահիտ Հովհաննիսյանի հետ իմ աշխատանքը մարտ ամսին

Անահիտ Հովհաննիսյանը միշտ պարտաճանաչ կերպով կատարում է իր առաջադրանքները:

Առաջին առաջադրանքը եղել է մարտի 2-ին, որին Անահիտը պատասխանեց մարտի 13-ին:

Երկրորդ առաջադրանքը ուղարկել եմ մարտի 22-ին:

Leave a comment